Էհհհ Աստված , չգիտեմ, վերևն ես, թե մեջս ես, ես ուղղակի քեզ խնդրեւմ եմ ինձ մի քիչ ուժ տուր..... մեկ ել համբերություն, որ այս անորոշությանը սպասելուց չխելագարվեմ.. չէ որ վստահեցի քեզ, ուրեմն մի մոռացիր , որ ինձ բան ես խոստացել..
Էհհհ Աստված , չգիտեմ, վերևն ես, թե մեջս ես, ես ուղղակի քեզ խնդրեւմ եմ ինձ մի քիչ ուժ տուր..... մեկ ել համբերություն, որ այս անորոշությանը սպասելուց չխելագարվեմ.. չէ որ վստահեցի քեզ, ուրեմն մի մոռացիր , որ ինձ բան ես խոստացել..
Էլի եկել եմ՝ բողոքեմ
Արա ազգս վարի ա գնում արա
Էսօր մեկը, ով վաղվա խաշկերույքի համար մարտնչողների առաջին շարքերում ա, իր բերանով ասաց՝ «ես խաշը սխտորով չեմ ուտում»…
…
Տո էսօր ազգս ընենց ա փոխվել, որ կարող ա վաղը-մյուսօր մեկ էլ իմանամ, որ ինչ-որ մեկն էլ խաշի միջի կառտոշկեքն ա սիրում…
Ո՜ւր ենք հասել…
Մտածում եմ՝ ըսենց որ գնա, մի 20 տարի հետո Գինոսյանի կամ Սրվանձտյանցի պես մեկը պիտի ընկնի, 90-100 տարեկան մարդկանցից սկսի խաշ ուտելու ավանդույթի մասին հարցնել ու գրի առնել, որ ինֆորմացիան չկորի:
Ականջդ կանչի, Վարդան Պետրոսյան… «Դրանք գդալով խաշ ուտողներ են: Վասակ Մամիկոնյանն* էլ էր գդալով խաշ ուտող»… Իսկ հիմա ինձ ծուռ ու մի տեսակ զարմացած են նայում, երբ «ինչի՞, դու խաշը ձեռքով ես ուտո՞ւմ» հարցին առանց վարանելու դրական եմ պատասխանում: Շա՜տ ենք փոխվել…
Խաշը տներից «հանեցինք», տարանք «օբյեկտներ»՝ լավ, մի ձև հասկացանք, էդպես հեշտ ա, մարդիկ քիչ են տանջվում, բայց եթե, այ հա՛յ, պիտի «օբյեկտդ» 9:30 բացվի, դու էլ ի՞նչ բարոյական իրավունքով ես խաշը մտցրել ճաշացանկիդ մեջ… Հա, հասկանալի ա, հաճախորդը միշտ ճիշտ ա, կարող ա իրիկվա 9-ին էլ գա խաշ ուզի, բայց դու հո պիտի հարգե՞ս ավանդույթն ու ավանդույթը հարգող մարդկանց:
Ու ինձ շատ հետաքրքիր ա՝ եթե էդ մարդկանցից մեկը տեսներ, որ մի չինացի դանակ-պատառաքաղով բրինձ ա ուտում, ի՞նչ էր մտածելու, ոչ մի տարօրինակ բան չէր նկատելո՞ւ…
Ինչի՞ են մարդիկ գնում խաշի, եթե էդ արարողակարգն իրենց դուր չի գալիս: Ասա՝ այ մարդ, գնա քո գարոխով սուպը կեր, է՞լի, համ քեզ լավ կլինի, համ էլ ես էսքան չեմ ներվայանա…
Ո՜ւֆ…
* Իմ հիշելով Վասակ Սյունին էր, Մամիկոնյանը չէր, բայց Վարդան Պետրոսյանի խոսքը չուզեցի խմբագրել:
Հ.Գ.
Չեմ ուզում ասել՝ ձեր վրա չվերցնեք(), բայց ուզում եմ ասել՝ էս վերոնշյալ անսխտոր խաշ ուտողին էլ (մեղա՜-մեղա), ու ձեզնից շատերին էլ (դուք գիտեք), ում կարող էր գրածս վերաբերել, սիրում եմ: Ուղղակի ընդհանուր առմամբ նեղվում եմ, էլի՜
…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Jarre (29.11.2010), Mark Pauler (27.05.2011), Maverick (26.11.2010), Philosopher (26.11.2010), Արևածագ (27.11.2010), Նաիրուհի (27.11.2010), ՆանՍ (26.11.2010)
Ինչպես կարելի է խաշը գդալով կամ առանց սխտոր ուտել, դա կարա հասցնի ինքնասպանության օրինակ Անիին
, զարմանալի ա, մարդ եթե պաշտպանում ա ավադույթները/խաշ ուտելու հնուց եկող արարողակարգը/ պիտի բոլոր ավանդույթները պաշտպանի, մեր պապերը որ ձեռքով ու սխտորով են խաշ կերել, տատերը իրանց սպասարկել են ընդամենը
, նենց որ մյուս խաշ ուտելուց, ով գդալով կամ անսխտորին դեմ ա, հայակական ավանդական զգեստներ հագած մեզ սպասարկեն, թե չէ կդժգոհեմ
![]()
CactuSoul (26.11.2010), Philosopher (26.11.2010)
Արա ո՞նց եմ ես քեզանից զզվում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ…
Երեկ իրիկուն լույսը գնաց, պառկեցի քնելու, առավոտ վեր եմ կենում, դեռ լույս չկա, զանգում եմ 180, ասում են, որ բարձր լարման մալուխ ա վնասվել, գիշերը հնարավոր չէր աշխատել, հիմա արդեն աշխատում են, կեսօրից հետո կլինի: Կեսօրը անցնում ա, գալիս ա ժամը 15-ը նոր լույսերը գալիս են… Կոմպս միացնում եմ, որ տեսնեմ հո սեյվ չարած գործերից շատ բան չե՞մ կորցրել, դեռ չեմ հացնում մի բան նայեմ, էլի լույսը գնում ա… Մոտ մի ժամ հետո նորից գալիս ա, մի 5 րոպե սպասում եմ, որ տեսնեմ հո էլի տենց շուտ չե՞ն անջատելու ու կոմպս միացնում եմ, մի երկու բան անում եմ, մոտ 45 րոպեից էլի կտրում են…
Զանգում եմ 180, զբաղված ա… առանց չափազանցնելու մի 150 անգամ փորձում եմ, զբաղված ա, երեւի անտիքֆուրային համակարգն էին միացրել, որ մարդիկ չզանգեն քֆրտեն…
Հիմա մի 20 րոպե առաջ նորից տվեցին, քիչ առաջ էլ մի կերպ ընկա 180
– Բարեւ Ձեզ, մեր մոտ երեվանից վթար ա, էսօր էլ մի 3 անգամ հոսանքը միացել անջատվել ա, քիչ առաջ նորից եկավ, հիմա հույս ունենա՞մ, որ էլի չի անջատվի:
– Գիտե՞ք, կիրակի օրերը պլանավորված աշխատանքներ չկան, էնպես որ եթե անջատվել ա, ուրեմն վթար ա:
– Հա, բայց եթե էդ վթարից հետո միացել ա, ուրեմն սարքել են չէ՞:
– Այո:
– Բա դրանից հետո ինչի՞ ա մի 2 անգամ էլ անջատվում-միանում:
– Ճիշտ ասած իմ հերթափոխը ժամը 5-ից ա, ես տեղյակ չեմ, եթե ուզում եք ճշտեմ կասեմ…
Եւ այլն…
Ժող ջան, հրավիրում եմ Զեյթուն` վայելելու մութ ու ցուրտ տարիների նոստալգիան, տոմսերն առաքվում են:
Հա, մեկ էլ դժգոհում եմ Նիկոլա Տեսլայից: Ասա այ չուզող, ինչի՞ վերջում սաղ արածներդ ոչնչացրիր, հիմա առանց մալուխների հանգիստ հոսանքը կստանայինք: UPS գնելն էլ իմաստ կունենար, որտեւ ոչ թե 5 րոպե կպահեր կոմպը միացած, այլ 5 օր կամ 5 ամիս:
Դե ինչ, իսկ հիմա բարով խերով սեղմեմ «Պատասխանել» կոճակը` հույսով, որ մինչեւ սլաքը հասցնեմ կոճակին, նորից լույսը չեն տանի ու գրածս չի կորի:
AniwaR (28.11.2010), Kita (28.11.2010), Moonwalker (28.11.2010), Ինչուիկ (29.11.2010)
Էնքան հոգնած եմ, որ աչքերիցս մեկը չի տեսնում, իսկ դեռ լիքը գործ կա անելու, սատանան տանի
Մի աչքը փակած գործ անելն էլ էն չի![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արա դե թքած ամեն ինչի վրա, ազատ, թեթև ապրեք էլի... (ուղղված ինձ)
Կյանքս գնաց բնավորությանս վրա...
Աաաա՜
Լավ ա էս թեման տեսա: Ասեմ հոգիս հանգստանա
Զզվել եմ երևանյան գորշ մարդկային մասսայից, զզվել եմ տափակ, հնադարյան մտածելակեպով, տեղի-անտեղի «խորհուրդներ» տվող, քո լավը կամեցող ծանոթներից, զզվել եմ անընդհատ նույն մարդուն նույն բանը բացատրելուց, զզվել եմ աղջկական աննպատակ սովորություններից ու հարցերից, զզվել եմ անընդհատ վաղվա մասին մտածելու իմ փուչ սովորությունից, զզվել եմ էն Սլավա Սարգսյանի միապաղաղ ու սովետաբույր ձայնից, զզվել եմ այլոց խղճացողներից, զզվել եմ Ակումբի «աննպատակ» ժամանցային թեմաներում չմարող ակտիվությունից, զզվել եմ ժամանակի արագությունից...
Էէէ՜ չի վերջանում էս նզովյալ ցանկը... մեջս շաատ չարություն ա կուտակվել... ավելի լավ ա գնամ քնեմ![]()
Չպիտի մարդ իմ իմացածի կեսի կեսը իմանալով ինձնից բարձր գնահատվի... Չպիտի՛
Բայց գնահատվումա...Խի՞, որ հետո կողքովս անցնելիս քիթը ցցի ու իրան լավ զգա՞...
Զզվում եմ ձեզնից, ատում եմ ձեր կանոնները:
Հոգնել եմ ամեն ինչից![]()
Нет без правил игры, есть игра по неволе!
erexa (29.11.2010), Freeman (03.12.2010), Yellow Raven (20.12.2010), Հարդ (29.11.2010)
Ինր տխուրա
դժգոհում եմ
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Ուֆֆֆֆ ոնց եմ նեռվայնանում ու զզվում, որ դրսում քաւյլելիս, մեկ էլ էս մեր մեծահասած ծերունիները զգում են որ շտո-տո քթները լցվել ա, ու հենց էտ պահին էլ որոշում ա մեղմ ասած "բեռնաթաափվի" գետնին.... ահավոոոոոոր անտանելի ա , ոնց որ քաղաքում ապրելիս չլինեն
![]()
Թարսի պես չորեքշաբթի իրիկուն շուտ էի պառկել, որ շուտ վեր կենամ: Մեկ էլ` ԳԸ՜ՄՓ, ԳԸ՜ՄՓ, վեր եմ կենում, տեսնեմ ի՞նչ` հրավառություն…Մի անգամից նայեցի ժամացույցին, որը նման դեպքերում բացի ժամից նաեւ ցույց է տալիս, թե ինչ ուժգնության հայհոյանքներ պետք է տալ:
Գրած էր, որ պետք է տամ հնարավոր բոլոր հայհոյանքները, իսկ ավելի կոնկրետ` երկուսանց էր քառասուներկու րոպե:
Ճիշտ ա, նռնականետը նախատեսված չի կացին խփելու համար, բայց սենց դեպքերում միշտ երազում եմ ձեռի տակ ունենալ մի հատ հակատանկային նռնականետ, որը ես կփորձարկեմ հակակացնային տարբերակով:![]()
Եկա Զաքյանի վրայի դեղատնից բողոքեմ:
Մտա հարցրի.
- Կոլդրեքս ունե՞ք:
- Հա, մոտեցեք կողքի բաժին:
Կողքի բաժին.
- Ի՞նչա պետք
- Կոլդրեքս, մեկ հատ
- Կողքի բաժնում վճարեք, եկեք
Կողքի բաժին
- 260 ստացեք
- Վերցրեք
Հետ եկա կողքի բաժին, կոլդրեքսը վերցրի
- Չգնաք. մի հատ չեկը ցույց տվեք:
Կարող եք գնալ:
Է հետո՞![]()
boooooooom (05.06.2011), Inna (21.05.2011), murmushka (19.05.2011)
E-la Via (17.05.2011), Inna (21.05.2011), Moonwalker (17.05.2011), Quyr Qery (17.05.2011), Yellow Raven (26.05.2011), Նաիրուհի (18.05.2011)
Ես էս ՀԷՑ-ի մերը:Առաջ 3 օրը մեկ լույս էին կտրում, հիմա 3 րոպեն մեկ տատանվում ա, ու կապը 10 րոպեով գնում ա: Արա հաճույք ե՞ք ստանում: Ձեր սաղ օֆիսները տոկի կտամ…
Հ.Գ. նենց թեթևացա…![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Moonwalker (26.05.2011), Rammstein (25.05.2011), VisTolog (25.05.2011), Yellow Raven (26.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ