Մտել, մտել եմ՝ ես էլ բողոքեմ՝ ի շարունակություն Ռուֆուսի գրառման նաև։ Այ մարդ, ինչո՞ւ եք կարծում, որ միշտ դուք եք ճիշտ, որովհետեև միշտ կարծում եք, թե ձեր գաղափարն ու հավատամքն ա ամենալուսավորը։ Ինչո՞ւ եք կարծում, որ ով ձեր նման չի մտածում, կամ ձեզ չի հասկանում, կամ ձև ա տալիս, որ չի հասկանում, մարդ չի ու ձեր թշնամին ա ու իրան պետք ա լահմաջո սարքել հենց տղում՝ մինչև վերջ գրտնկելով։ Կամ էլ ինչո՞ւ եք կարծում, որ մեկին գրտնկելու համար պետք ա իրա ինադու բարիկադի տրամագծորեն հակառակ կողմը գնաք կամ ճամբարը։ Ո՝՜ւֆ, մեր կյանքով ապրենք էլի, բայց ոչ անտարբեր։ Մի ընտանիքի անդամ ենք չէ՞։ Ի՞նչ անենք, որ մեր «ծնողները» լավը չեն։ Մենք կարող ենք, չէ՞, լավ որդի լինել...![]()
Էջանիշներ