User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Սիրային նոթեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սիրային նոթեր

    Սիրելի ակումբցիներ, սա թեմատիկ օրագիր է, որտեղ առաջարկում եմ կատարել սիրային նոթեր. տանջված սիրտ, անպատասխան սեր, երկար բաժանում, կարոտած հոգի... այս բոլոր հոգեթրթիռ ու սիրտը տրոփեցնող նոթերն այս թեմայի համար: Չորացած արցունքն ու մեղմ արտասուքը պարփակենք այս թեմայի մեջ:


    Հ.Գ. Հիշեցնում եմ, որ համաձայն «Օրագրեր» բաժնի կանոնների մեկնաբանություններն ու քննարկումներն արգելվում են:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.05.2010, 10:00:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (29.10.2010), SSS (21.05.2010), StrangeLittleGirl (20.06.2012), VisTolog (21.05.2010), Արևածագ (22.05.2010), Ժունդիայի (21.05.2010)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երթուղայինում նստած նայում էի նրա շուրթերին: Խոսում էր: Խոսում էր, բայց չէի լսում: Տեսնում էի, թե ինչպես են շուրթերը բացվում ու փակվում, բայց չէի լսում: Մեջս մեծ ցանկություն կար շուրթերս մոտեցնել ու համբուրել, բայց չէի համարձակվում: Երկու խանգարող բան կար: Երբևէ ոչ մեկին չէի համբուրել ու չգիտեի թե դա ինչպես են անում, բացի դա... ընկերոջս ընկերուհին էր...

    Ես տասերորդ դասարանցի էի: Սիրահարվել էի մինչև ականջներիս ծայրն ու կյանքում առաջին անգամ որոշել էի սիրոս մասին խոստովանել: Ավելի քան երկու շաբաթ պատրաստվում էի: Փորձեր էի անում: Ճառ էի պատրաստում: Դպրոցի միջանցքում ընդմիջման ժամերին գաղտագողի նայում էի նրան: Ինքն էլ ինձ էր նայում.. նորից գաղտագողի: Ու այդպես էլ չէի համարձակվում: Բայց արդեն մոտ էր խոստովանելուս օրը, երբ մոտեցավ ընկերս.
    - Հրաշք էր:
    - Ի՞նչը:
    - Առաջին համբույրը:
    - Ապրես, - ասացի: - Ու՞մ հետ:
    Պատասխանն ինձ թևաթափ արեց: Նրա հետ, ում ես պիտի խոստովանեի իմ սերը: Խոստովանեց ընկերս ու սկսեցին ընկերություն անել:

    Իմ ու նրա տունն իրար մոտ էր, իսկ ընկերս ուրիշ տեղ էր ապրում: Ու ամեն օր նրան տուն էի ճանապարհում ու ամեն օր նայում շուրթերին ու չէի լսում խոսացածը, ամեն օր ուզում էի համբուրել ու ամեն օր չէի համբուրում:

    Դպրոցն ավարտեցինք: Ես մի տեղ ընդունվեցի սովորելու, ընկերս ուրիշ տեղ: Իսկ նա գնաց, հեռացավ Հայաստանից: Գնալուց առաջ հրաժեշտ չտվեց: Իսկ գնալուց մի քանի ամիս անց նամակ գրեց.
    «Ես քեզ էի սիրում», - գրել էր նամակում, - «ու ընկերոջդ հետ ընկերություն էի անում, որ քո կողքին լինեմ, որ քեզ մի քիչ մոտ լինեմ, որովհետև դու ինձ չէիր սիրում, իսկ ես ուզում էի քեզ մոտ լինել, խոսել հետդ»:

    Մի կորած սեր:
    Ամուսնացած է, երեխաներ ունի:
    Ընկերս ուրիշ ընկերուհի ունի:
    Ես էլ ընկերուհի ունեմ:
    Երեք կյանք: Երեքս էլ երջանիկ: Երեքս էլ իրարից խռով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 59 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.05.2010), A.r.p.i. (22.05.2010), Ariadna (21.05.2010), Askalaf (02.06.2010), boooooooom (19.01.2013), CactuSoul (21.05.2010), Chilly (21.05.2010), cold skin (22.05.2010), Empty`Tears (21.05.2010), erexa (12.12.2023), Farfalla (21.05.2010), Freeman (20.01.2013), Inna (01.02.2011), John (29.12.2019), Kuk (21.05.2010), Lianik (09.09.2010), Lusinamara (21.06.2012), matlev (21.05.2010), Mephistopheles (19.01.2013), Miss Elegance (21.05.2010), Moonwalker (20.06.2012), Mr. Annoying (13.01.2016), murmushka (09.09.2010), Nadine (26.05.2010), Nare-M (28.05.2010), Progart (18.12.2017), Quyr Qery (29.12.2019), Rammstein (20.06.2013), Ribelle (02.06.2010), Sambitbaba (22.01.2013), Smokie (29.06.2012), Sona_Yar (21.05.2010), s_hrayr (01.06.2010), Tig (26.05.2010), unknown (09.06.2010), Yeghoyan (04.06.2010), Yevuk (21.05.2010), _Հրաչ_ (23.05.2010), Ամմէ (27.09.2012), Արևածագ (22.05.2010), Արևհատիկ (21.05.2010), Գաղթական (13.09.2010), Գանգրահեր (09.09.2010), Երկնային (21.05.2010), Երվանդ (21.05.2010), Էլիզե (01.06.2010), Ժունդիայի (21.05.2010), Ինչուիկ (21.05.2010), Լեո (01.06.2010), Հարդ (30.09.2010), Մանուլ (21.05.2010), Մուշու (06.11.2014), Նաիրուհի (02.06.2010), Նարե (23.05.2010), Նիկեա (15.01.2013), Ուլուանա (22.05.2010), Ռուֆուս (21.05.2010), Տրիբուն (28.09.2012), Ֆոտոն (21.05.2010)

  5. #3
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող է անհեթեթ թվալ՝ բայց հակված եմ սիրելու մարդկանց: Բոլորին: Նույնիսկ հանցագործ ճիվաղների ու մարդասպանների մեջ ուզում եմ տեսնել մարդուն, նախկին երեխային, այն լավը, որ նրան մարդ կարող էին դարձնել, բայց ինչ- ինչ հանգամանքների պատճառով չդարձրին: Գուցե՞ ծնողներն են մեղավոր եղել, կամ երկիրը պատերազմի մեջ էր, վատ շրջապատ է ընկել, նրա հանդեպ ստորություն էն արել...և այլն,...և այլն: Ու կամաց կամաց մարդը վերածվել է գազանի: Միթե՞ միայն ինքն է մեղավոր իր այդչափ «կերպարանափոխության» համար: Իհարկե՝ ոչ:
    Հաճախ մարդկանց սիրելու հարցում ինձ թվում է՝ չափն անցնում եմ: Չէ, խոսքը «տղամարդ- կին» սիրային հարաբերությունների մասին չէ, այլ «մարդ- մարդ» սիրային օղակի, երբ համենայն դեպս իմ մտքով անգամ չի անցնում, որ նման սերը կարող է փոխարինվել ինձ համար ավելի «ծածուկ» կամ «պախարակելի» մակարդակի: Այդպես միանգամից մի քանիսին կարող եմ սիրել, ու չի նշանակում , թե նրանցից փոխադարձություն եմ սպասում: Բայց ցավն այն է, որ «ընտրյալներիս» հետ հարաբերություններում մի անհարթություն, այնպես չասված խոսք, մի քիչ տգեղ արարք... ու վերջ, ամեն ինչ փշրվում է անդառնալիորեն, սիրտս միանգամից սառում է 100 աստիճանով, նախկին «գեներալս» անհուսալիորեն «պաշտոնազրկվում է շարքայինի»: Սա երևի սխալ վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, ու նաև սխալ է մարդկանց չափազանց «սրտին մոտ » ընդունելը, որովհետև ինչ սրտիդ մոտ ես ընդունում, ուզում ես զոռով պահել: Բայց դե զոռով ոչ մի բան պահել հնարավոր չէ:
    Ցավակցեք ինձ, չգիտեմ, իրենք զգացե՞լ են, թե՝ ոչ, բայց վերջին ամսում սրտումս երեք «գեներալ» եմ պաշտոնանկ արել: Հայտարարվում է մրցույթ՝ թափուր մնացած տեղերի համար...
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 23.05.2010, 08:53:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (12.12.2023), KiLa (03.06.2010), Smokie (27.09.2012), Tig (26.05.2010), Հայուհի (24.05.2010)

  7. #4
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիվանդությունները սրվելու ժամանակ ունեն՝ գարնանն ու աշնանը: Իմինը սրվում է հունիսը մոտենալուն համընթաց: Հենց արևը մի քիչ տաքացնում է մարմինս, սիրտումս նիրհող կարոտն սկսում է նեղել.
    -Հայաստա՜ն եմ ուզում:
    Սպիտակամաշկ լխտիկ պառավը, խանութի հովում ծվարած, կանչում է իրենցից կանաչի առնեմ:
    -Հայերդ սրանից սիրում եք,- ինձ է մեկնում կինձի մատնաչափ հաստության կապն ու,- տասնհինգ ռուբլի:
    Կանաչին առնելիս էլ հազարերորդ անգամ աչքերիս առաջ նկարվում է Նժդեհի հրապարակի կանաչի ծախող կինն ու ինձ պարզած կանաչու կապը, որ մի ձեռքով դժվարությամբ էր բռնվում:
    -Հայաստա՜ն եմ ուզում:
    Խճապատ փողոցով քայլելիս՝ խորդուբորդ քարերը քերծում են սպիտակ կոշիկներիս կրունկները: «Սրանք էլ չեմ հագնի, անցյալ ամռանը Երևանում սրանցով էի... Ափսոս են: Իսկ այն շագանակագույններով դժվար թե Հայաստան գնամ: Էս քարերի մեջ դրանք պիտի հագնել»:
    -Հայաստա՜ն եմ ուզում:
    «Ով սիրու՜ն, սիրու՜ն...»: Անակնկալի եկած՝ կողքերս եմ նայում:Մենակ եմ, հեռուստացույցն ու ռադիոն անջատած են: Փողոցում, պատուհանիս տակ օտար մեքենա չկա: Սրում եմ ականջներս « ...Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի...»: Հարևանիս տանը վերանորոգում է, բանվորներն էն ինչ- որ ռադիո գտել ու ձայնը զլել: Նորից...
    -Հայաստա՜ն եմ ուզում:
    «Այս ամռանն ի՞նչ եք անելու: Եկեք միասին Թեոդոսիա գնանք: Այվազովսկու տուն- թանգարանն էլ կտեսնեք: Ծովը, հարավի մրգերը...»:
    -Հայաստա՜ն եմ ուզում:
    «Ում ես կարոտել, որ գնում ես... Ծնողներդ այստեղ, քույր ու եղբայրդ այստեղ, Այդ ու՞մ կարոտն ես քաշում, որ անպայման պիտի գնաս...»
    -Հայաստա՜ն եմ ուզում:
    «Ավտոյի պարտքը տամ- պրծնեմ, լողախցիկը փոխենք, օգոստոսին միասին հանգստանալու կգնանք: Սոչի կամ Ժելեզնովոդսկ, ուր ուզես...»:
    -Չե՜մ ուզում, ավտո էլ չեմ ուզում, լողախցիկ էլ, Սոչին էլ: Ուզածս մի բան է միայն.
    -Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն...

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (02.06.2010), Alphaone (09.12.2014), erexa (15.01.2013), KiLa (03.06.2010), My World My Space (26.05.2010), Ribelle (02.06.2010), Sambitbaba (22.01.2013), Smokie (27.09.2012), Tig (26.05.2010), unknown (09.06.2010), Yeghoyan (04.06.2010), Yevuk (27.05.2010), Գաղթական (13.09.2010), Էլիզե (01.06.2010), Ժունդիայի (26.05.2010), Նաիրուհի (02.06.2010), Ուլուանա (27.05.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս մի միտք հղացավ մեջս…
    Ասում եմ այ մարդ ինչ բանա էս Սեր կոչվածը…
    Ու սկսում եմ հասկանալ, որ սերը իսկզբանե կամ լինում է մարդու մեջ կամ էլ չի լինում: Այսինքն չկա սեր կոնկրետ ինչոր անձի նկատմամբ, ավելի ճիշտ կա, բայց այն միշտ քո մեջա եղել: Ուղակի համապատասխան ժամին, համապասատխան վայրում, դու հանդիպում ես նրան ով արժանանումա այդ սիրուն: Նրան ում համար որ նախատեսվածա եղել քո ներսի սերը, նրան ով գնահատել ու ընդունելա այդ սերը, նրան ով իմաստավորել ու փոխադարձելա այդ սերը, նրան` ում մեջ էլ քո համարա սեր պահված եղել ու էդ պահված սերը մինչև վերջին կաթիլը նվիրելա քեզ…

    Տեսնենս կա?ն այնպսի մարդիկ ու մեջ, որ իսկզբանե չի էլ եղել էդ սերը, ով երբեք չի էլ կարող ճաշակել սիրո համը, անկախ նրանից թե ում կհանդիպի իր կյանքում…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (02.06.2010), KiLa (03.06.2010), Lianik (09.09.2010), Nadine (16.09.2010), Smokie (29.06.2012), unknown (09.06.2010), Yevuk (27.05.2010), Արևածագ (26.05.2010), Դատարկություն (26.05.2010), Դարք (09.08.2010), Ինչուիկ (02.11.2010), Կաթիլ (26.05.2010), Հայուհի (03.06.2010), Նիկեա (06.11.2014), Ուլուանա (27.05.2010)

  11. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր էլի անցնում էի Քոչարով: Հիշո՞ւմ ես փողոցի վրայի թթենին… Էլի պտղավորվել է մեծ-մեծ թթերով:
    Գիտե՞ս, ինձ դուր էր գալիս քեզ սիրել: Թեկուզ միակողմանի: Հմ… Հիշելով, թե ինչ էի(եմ) զգում քո հանդեպ՝ հատկապես միակողմանի:
    Այդ օրը որոշեցիր ինձ մի քիչ ուղեկցել, հիշո՞ւմ ես: Ու ճանապարհին խելքներիս փչեց բարձրանալ ու այդ ծառի վրայից թութ ուտել… Չեմ մոռանա, որ վերևներից ամենամեծ ու հասած թթերը քաղում էիր ու ինձ տալիս…
    Գիտեմ. ընդհանուր հաշվով մեծ բան չի: Գուցե կարելի էր կոչել «երեխայություն»: Բայց ինձ համար կարևոր է: Ու հիշում եմ…
    Հիմա էլ դու ջերմացնում ես սիրտս:
    Տեսնես՝ շա՞տ ես փոխվել… - Դժվար

    Շնորհակալ եմ, որ կաս:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.06.2010), A.r.p.i. (09.09.2010), Chuk (02.06.2010), cold skin (16.01.2013), erexa (15.01.2013), Farfalla (02.06.2010), Inna (01.02.2011), KiLa (03.06.2010), Lusinamara (21.06.2012), Meme (02.06.2010), Moonwalker (02.07.2013), Nadine (02.06.2010), Sambitbaba (22.01.2013), Smokie (27.09.2012), Tig (02.06.2010), unknown (09.06.2010), Yeghoyan (04.06.2010), Yevuk (02.06.2010), Արևածագ (02.06.2010), Երկնային (01.06.2010), Ժունդիայի (01.06.2010), Ինչուիկ (02.11.2010), Հայուհի (03.06.2010), Հարդ (30.09.2010), Մանուլ (01.06.2010), Մուշու (06.11.2014), Նաիրուհի (02.06.2010)

  13. #7
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երջանիկ կես տարի , մի գուցե մի քիչ քիչ կամ շատ : Կես տարի լցված քեզանով : Աչքերիցս հոսում են արցունքները ... Կրկին ... Հիշել քեզ առանց արտասվելու չի լինում : Որքան ջերմ են և թարմ հիշողությունները , ասես երեկ էր նստած էի կողքիդ գրկել էի ամուր ու բաց չէի թողում : Հիշում եմ հարցդ ... Հարցնում էիր իմաստը իրար գրկած նստելու Ժպիտդ ... աչքերդ ... շուրթերդ ... ձեռքերդ ... Ամենագեղեցիկը ամբողջ աշխարհում : Հետաքրքիր է երբևէ հիշում ես միասին անցկացրած օրերը ? Կարծում եմ ոչ , իմաստ չկա դրանում : Ախխխ երանի ժամանակը կառավարելի լիներ ... Երանի այդ պահերը հավերժ լինեին : Ասում էիր , որ տարիներ հետո կգաս ինձ հյուր ... Սպասելու եմ խոստացել ես Ասում էիր , որ իրա հանդեպ չեմ խանդում , բայց ամեն անկապ աղջկա պատճառով տեսարան եմ սարքում ... Արդեն իրա հանդեպ էլ իմաստ չունի ...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (15.11.2014), unknown (07.11.2014)

  15. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ ուզում վերամբարձ խոսքեր ասել, թե դու իմ այն միակն ես, որ նախատեսված էր ինձ համար, որովհետև շատ հնարավոր է՝ ամեն ինչ այլ ընթացք ստանա: Չեմ ուզում ասել, թե այսպես ուժեղ որևէ մեկի չեմ սիրել, որովհետև սիրել եմ նաև ավելի ուժեղ: Բայց պիտի ասեմ, որ աշխարհում երբևէ որևէ մեկն իմ մեջ այն զգացողությունները չի արթնացրել, որոնք դու ես արթնացնում: Քեզ հետ եղած ժամանակ ես առաջին հերթին սիրում եմ ինքս ինձ, բացահայտում իմ լավ կողմերը, դառնում ավելի լավատես, ավելի ուրախ: Ես սիրում եմ այն մարդուն, որը ստացվում է քեզ հետ շփվելու արդյունքում: Ու հենց դրա համար սիրում եմ քեզ:

    Երբ քո կողքին եմ, ոչնչից չեմ վախենում, ո՛չ գազազած շներից, ո՛չ փողոցում գիշերելու հեռանկարից (հիշենք այն գիշերը Ռեյկյավիկում, երբ քիչ մնաց՝ ավտոբուսը բաց թողնեինք), ո՛չ վիրահատությունից, ո՛չ սառը ջրից (լուրջ էի ասում, որ քեզ հետ կամրջից կնետվեմ ջուրը), ո՛չ անգամ մահվանից:

    Իմ կյանքում նոր նպատակներ են հայտնվել, քո նպատակները դարձել են նաև իմը: Ես սիրում եմ խաղալ քո թիմից, նույնիսկ երբ գլխավոր խաղացողը դու ես: Սիրում եմ լսել քո սիրած երգերը, դիտել քո սիրած ֆիլմերը: Սիրում եմ լացել քեզ հետ, ծիծաղել, կատակել, դեպրեսվել: Սիրում եմ քեզ հետ տորթ թխել, դաս անել, թափառել, ֆալաֆել ուտել, գիտությունից խոսել, սուրճ խմել կամ պարզապես լռել ու նայել անցնող-դարձողին: Սիրում եմ, երբ ուղղում ես անգլերենում բաց թողածս հոդերը, իսկ ես արդարանում եմ, թե՝ հայերենում հոդերն ուրիշ գործածություն ունեն: Սիրում եմ, երբ բառեր ես գործածում, որոնք չգիտեմ, ու միասին բառարանում փնտրում ենք դրանք: Սիրում եմ, երբ քննադատում ես դանիացիներին, իսկ ես պաշտպանում եմ նրանց: Սիրում եմ, երբ կանգնում ես ցուցափեղկի մոտ ու զմայլվում լամպերով: Սիրում եմ սարկազմդ, սիրում եմ ճաշակդ, սիրում եմ նվիրվածությունդ գիտությանը:

    Ես չգիտեմ, իսկապես չգիտեմ՝ մեր վերջն ինչ կլինի, բայց մի բանում վստահ եմ. միայն ու միայն այն ամենի համար, ինչ զգացել եմ քեզ հետ ու դեռ զգալու եմ, իրոք արժեր ծնվել:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 08.12.2014, 01:56:

  16. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.12.2014), boooooooom (30.11.2017), CactuSoul (08.12.2014), Cassiopeia (08.12.2014), Progart (18.12.2017), Quyr Qery (29.12.2019), Sambitbaba (08.12.2014), Smokie (29.12.2014), Srtik (08.12.2014), Գորտուկ (08.12.2014), մարդագայլուկ (08.12.2014), Մուշու (08.12.2014), Նաիրուհի (10.12.2014), Նիկեա (08.12.2014), Ուլուանա (08.12.2014)

  17. #9
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշել եմ, որ եթե (եթե, էլի) կյանքում երբևէ ինչ-որ մեկին էլի սեր խոստովանելու ցանկություն ունենամ, միանգամից ասելու եմ «դու իմ դեպրեսիան ես», ոչ թե «իմ սերը»:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.12.2014), Մուշու (09.12.2014), Նաիրուհի (10.12.2014), Նիկեա (09.12.2014)

  19. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր ափսոսում եմ, որ էն մանկապատանեկան սերերից չեմ ունեցել, էդ տարիքում իմ կիրքը այլմոլորակայիննեը, թռչող ափսեները, ֆանտաստիկան ու ֆիզիկան էին… Հիմա համ էդ տարիքի կրակն է մարել, համ էն ախմախ ռոմանտիկան ես չեմ վերապրել, որ բոլորն ունենում են: Ահավոր, աննկարագրելի կորստի զգացողություն է: Ոչ մի դեպքում առաջին անգամ 20-ից հետո չսիրահարվեք, ամբողջ կյանքը թարս է գնում, կենսափորձ չի լինում ու արդյունքում ընտրում եք հենց այն մարդուն, ով առավելագույնս կդժբախտացնի...

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.12.2014), Smokie (29.12.2014), Նաիրուհի (10.12.2014), Նիկեա (09.12.2014)

  21. #11
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես քեզ սիրում եմ

    Feel the vibe,
    Feel the terror,
    Feel the pain,
    It's driving me insane.
    I can't fake,
    For God's sake why am I driving in the wrong lane
    Trouble is my middle name.
    But in the end I'm not too bad
    Can someone tell me if it's wrong to be so mad about you
    Mad about you,
    Mad
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.11.2017), Sambitbaba (30.11.2017), Մուշու (30.11.2017), Նիկեա (30.11.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրային նոպաներ
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.12.2010, 19:06
  2. Սիրային
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.11.2008, 13:47
  3. Սիրային պատմվածքիկներ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 91
    Վերջինը: 27.09.2008, 00:31
  4. Սիրային բացիկներ, երկտողեր:
    Հեղինակ՝ Sam521, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.06.2008, 14:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •