User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Սիրային նոթեր

  1. #16
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ պատմիչ չեմ, բայց թույլ տվեք ես էլ exերիցս մեկին հիշեմ, իսկ ավելի կոնկրետ ամենաառաջինին /մեջներից ամենաանշառն ա /

    Ռուսաստան էի, երկրորդ դասարան. Վալենտինի օրն էր: Դասատուն յուրաքանչյուրին հանձնարարեց թղթի մի փոքր կտորի վրա գրել այն համադասարանցու/ուհու անունը, ումը մենք սիրում ենք, եթե այդպիսին կա /սիրում եմ էլի ռուսներին /: Դե ես էլ գրեցի իրա անունը: Հավաքեց բոլորիս փոքր գաղտնիքները և խոստացավ գաղտնի պահել: Հաջորդ օրը խոստումը դրժեց, «ընտրության» արդյունքները հրապարակվեցին, պարզվեց ձևավորվել են երեք զույգ, որոնցից մեկը ես ու ինքը: Ու ստեղ սկսվում է թատրոնի հաջորդ փուլը. ողջ դասարանը, այսինքն մնացած քսան կոտրված սրտերը, պետք է ծափահարությունների միջոցով որոշեն լավագույն զույգին: Զույգերը պետք է հերթով մտնեին դասարան ու ստանային իրենց բաժին: Մենք վերջինն էինք, այսիքնք՝ ակամա սիրոխոստովանություններից հետո առաջին անգամ հնարավորություն ստեղծվեց առանձնանալու և տեղի ունեցավ մեր առաջին, թեկուզ և կարճ, բայց «ռոմանտիկ» երկխոսությունը. և նա ասաց.
    -Գիտե՞ս, ես քեզ խղճալով եմ քո անունը գրել, քանի որ կարծում էի, որ ոչ ոք քո անունը չի գրի:
    -Հա՞.... ես էլ եմ նույն պատճառով քո անունը գրել,- միակ պատասխանը, որ էտ պահին մտքիս եկավ:

    Չգիտեմ, թե խի տենց պատասխանեցի, հնարավոր ինքնապաշտպանության բնազդ էր ուղղակի: Հնարավոր է նաև, որ իր անուղղակի ակնարկը, թե ես դասարանի միակ օտարերկրացին եմ, ինձ զայրացրեց, քանի որ երկուսս էլ լավ գիտեինք, որ հենց այդ պատճառով ես դասարանի սեքս-սիմվոլն էի, միակ սևահեր սևաչյան: Բայց մի բան հաստատ գիտեմ՝ ես հիմա կբռնեի ու էտ փոքր տղայի մռութը կկծեի էտ պատասխանի համար

    Ամեն դեպքում մենք հաղթեցինք և մի շարք արտոնություններ ստացանք՝ ողջ տարին նույն «պարտայի» մոտ նստել, երրորդ հարկում, որը բարձր դասարանցիների հարկն էր և երկրորդ դասարանցիների համար արգելված էր, երկուսով ազատ զբոսնելու հնարավորություն, և մի շարք նվերներ:

    Մանկությունիցս շատ քիչ օրեր եմ հիշում, բայց այս օրը հստակ եմ հիշում. դասարանի տղաները նույնիսկ կատակում էին սեղանի տակ կամերա դնելու մասին:

    Հաջորդ տարին ես լքեցի և՛ իրան, և՛ իր երկիրը... և այսպես ձևավորվեց իմ «լքելու» հոբբին, բայց սա արդեն այլ պատմություն է:

    հ.գ. անցած տարի դասարանիս միջոցով գտավ ինձ օդնոյում, արդեն հասցրել էր ամուսնանալ, տղա ունենալ և բաժանվել
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 21.06.2012, 01:19:

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (21.06.2012), Arpine (19.01.2013), CactuSoul (25.06.2012), erexa (27.09.2012), Lusinamara (21.06.2012), Moonwalker (02.07.2013), Quyr Qery (21.06.2012), Sambitbaba (22.01.2013), Smokie (29.06.2012), Srtik (09.11.2014), StrangeLittleGirl (21.06.2012), Ամմէ (27.09.2012), Արևհատիկ (27.09.2012), Գեա (21.06.2012), Ժունդիայի (21.06.2012), Մանուլ (28.09.2012), Նաիրուհի (16.01.2013), Նիկեա (06.11.2014), Տրիբուն (28.09.2012)

  3. #17
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասարանցիս էր, ինձ դուր էր գալիս: Մի էտապ կար, երբ ինքն էլ անտարբեր չէր իմ նկատմամբ, հետո ամեն ինչ փոխվեց ինքնաբերաբար: Նա ինձ էլի էր դուր գալիս, իսկ ես իր համար արդեն ուղղակի դասարանցի էի, սովորական մարդկային հարաբերություններ էին: Չէի ուզում այդ մասին խոսել, ավելի լավ էր ապրել երազներով, երազներ որոնցից չէի տանջվում: Ինձ մի բան էր միայն հունից հանում՝ այն, որ դասարանիս տղաները անընդհատ փորձում էին ինձ հետ խոսել իր մասին: Գիտեին, որ ինձ դուր չի գա, կջղայնանամ, իրենց ուզածը հենց դա էր, իսկ ես իսկապես չէի կարողանում ինձ կառավարել: Հիմա ինքը ինձ համար հաճելի հիշողություն է, ոչ ինքն է խռով, ոչ ես


    Մի օր էլ ես մի ուրիշ աղջկա տեսա: Տպավորվեց: Լավ եմ հիշում, ես մի քանի վայրկյան նայում էի նրան ու մտածում «տեսնես ես հետագայում կհիշե՞մ նրան, երկա՞ր կտևի տպավորությունս»: Դա եղավ միակ հանդիպման օրը: Ես հիշում էի նրան, հիմա արդեն նա էր իմ երազների հերոսուհին: Գիտեի, որ էլ չեմ տեսնի նրան, չնայած կարող էր այլ կերպ լինել՝ կարող էի գնալ թատերական ինստիտուտ: Ես անգամ չգիտեի իր իսկական անունը ու ինքս էի իրեն անուն դրել: Գիտեի, որ նա էլ է դարձել անցյալի հուշ ու որ ներկաս նրա հետ կապ չունի: Երկար ժամանակ հիշեցի նրան, մինչև որ...


    Մինչ
    և որ չսիրեցի երրորդին: Նրան կարելի է ասել շատ ավելի քիչ եմ տեսել, քան Արփիին (երկրորդի «անունը») բայց նա ինձ գերեց ու երկրորդին մոռացա: Հիմա ես էլ չեմ մտածում վերջինիս մասին, չեմ հիշում ու անգամ ուրախ եմ, որ թատերական չգնացի՝ ուրիշ տեղ սովորեցի, ավելի հարմար մասնագիտությամբ: Երրորդ սիրուս ես օր օրի կարող է կորցնեմ, բայց ոչ էլ դեռ կարող եմ հանդիպել նրան, տեսնել իրական կյանքում` խանգարող հանգամանքներ կան: Կարող է աստիճանաբար սառեմ նրա հանդեպ, ինչը բոլորովին չեմ ուզում: Ինքս էլ չզգացի, թե ինչպես հարգանքը դարձավ համակրանք, համակրանքը վերածվեց սիրո, բայց երբ հասկացա... նորից հաճելի երևակայություններն ու երազներն այցելեցին ինձ: Այդ ամենը առաջին տպավորություններն էին, որքա՜ն կուզեի որ վերադառնային, քանի դեռ իսպառ չի կորել սերը:
    Ես երբեք սիրուց չեմ տառապել, իմ երազները միշտ օգնության ձեռք են մեկնել: Իսկ այս պահին երազը նպատակ է, գուցե անօգու՞տ... Եթե պարզվի, որ այս վերջին երազներս էլ էին զուր... այդ դեպքում որքան էլ ցավեմ ու տխրեմ՝ մի
    ևնույն է ոչինչ չի փոխվի: Դրա համար նա էլ կմնա ինձ համար հաճելի հիշողություն, մինչև որ...



    Չէ', ես Դոն Ժուան չեմ
    Վերջին խմբագրող՝ Smokie: 27.09.2012, 17:00:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.01.2013), einnA (27.09.2012), erexa (27.09.2012), Sambitbaba (22.01.2013), Ամմէ (27.09.2012), Արէա (27.09.2012), Մուշու (06.11.2014), Նիկեա (06.11.2014), Ուլուանա (27.09.2012)

  5. #18
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիշում ես ՞

    Այս թեման և մի քանի ակումբցիների գրառումները կարդալուց հետո , միանգամից աչքիս առաջ եկավ կյանքիս ամենաերջանիկ օրերիցս մեկը : Ու չգիտես ինչու՞ , բայց ցանկացա կիսվել, պատմել այս օրվա մասին : Այս պատմությունն էլ սիրային այն պատմություններից է , որտեղ և աղջիկը, և տղան սիրում են իրար , բայց վերջում , բաժանվում են :Ինչևէ , հիշում եմ , մի օր , երբ միասին պետք է դասի գնաինք , ասացիր , որ որոշել ես այսօր ինձ անականկալ անես և երկուսով դասի չենք նստելու : Ի՞սկ դու հիշում ես :Ինչքան էի ուրախացել , փոքրիկ երեխայի պես)) Գնացինք միասին պաղպաղակ գնելու , բկլիկի պես արագ կերար քոնը ու սկսեցիր իմն էլ ուտել , ես էլ ձևական նեղացա , դու էլ գնացիր ու լիքը փուչիկներ գնեցիր :Հիշում ես չէ՞ :Ամբողջ ճանապարհին խաղում էինք , վազում , հետո գունավոր կավիճներ գնեցինք ու ամբողջ օպերաի բակը ներկել էինք մեր նկարներով : Դու նկարում էիր , ես գալիս էի ու խզբզում քո նկարածները)) Գիտե՞ս ինչ եմ հիշում , որ ես օճառապղպջակներից գնեցի ու չէի կարողանում երկար փչել , ստիպում էի , որ դու փչես: Հիշում ես՞ , անգամ ջղայնացել էիր)))) , ասում էիր , որ շունչդ կտրվում է , իսկ ես չեմ էլ թողնում որ շնչես: Հիշում ես չէ՞: Ես այդ օրը շատ լավ եմ հիշում , հաճախ եմ հիշում , իսկ դու՞: Իսկ դու՞ , դու հիշում ես՞:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.09.2012), CactuSoul (15.01.2013), erexa (27.09.2012), John (29.09.2012), Meme (27.09.2012), Sambitbaba (22.01.2013), Smokie (27.09.2012), Անվերնագիր (15.01.2013), Մուշու (06.11.2014), Նաիրուհի (16.01.2013), Նիկեա (15.01.2013), Ֆոտոն (28.09.2012)

  7. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ

    Եթե ինձ երկու ամիս առաջ հարցներին սիրահարվածեմ թե չէ,կծիծաղեի ու կասեի որ տասնհինգ տարեկանում սիրահարվելը հիմարություն է,բայց հիմա...մինչև ականջներս գժի պես սիրահարվել եմ:Առաջ որ ասում էին սրտին չես հրամայի,չէի հավատում,բայց հիմա գիտեմ որ հաստատ ըտենց է:

    Մենք իրարից տարբեր ենք ու մինչև հոկտեմբերի վեցը քեզ չէի էլ նկատում,չնայած որ ինձ շատ մոտ էիր:Դու էնքան հավասարակշռված,ուշադիր,խելացի,հասկացող,բարի ես որ զարմանում եմ մինչև էս ոնց քեզ չէի սիրահարվել:

    Ինձ չի թվում որ մի օր կկարդաս սա,ու եթե կարդաս էլ չես իմանա թե ով եմ ,բայց իմացիր որ քեզ խենթի պես սիրում եմ,ԱՐՄԱ՛Ն:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (15.01.2013), Nadine (07.11.2014), Smokie (06.02.2013), StrangeLittleGirl (16.01.2013)

  9. #20
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդուն նայում ես ու մի բառ է միտքդ գալիս՝ արև։
    Բոլոր զգացմունքներիս մեջ միակն էիր, որ անգամ աննշան ցավ չպատճառեցիր, նույնիսկ ակամա։ Իմ հանդիպած միակ մարդը, ում մինչ օրս մռայլ չեմ տեսել, ամենապայծառ ու լուսավորող ժպիտը։
    Հիշում եմ՝ էնքան հանգստացնող էր քեզ գրկելը, պարզապես կողքիդ լինելը, որ երբ ուժասպառ էի լինում այգու ցրտից, հույզերի հոսքից, տարբեր ճակատներով կռիվ տալուց, փակում էի աչքերս ու երազում գոնե մի օր ուղղակի քեզ գրկած քնել ու արթնանալ։ Բայց էնքան անիրականանալի էր թվում էդ երազանքս մինչև իրականանալը
    Ու էդ օրը՝ Արցախում քարերի մեջ, անձրևի տակ ու սարսափելի ցրտին լուսացրած գիշերից հետո, կյանքումս երկրորդ անգամ հասկացա, որ պետք է երազել հնարավորինս կոնկրետ, որովհետև երազանքներն իրականանալու սովորություն ունեն, բայց ուղղակի տեքստով. նրանք ենթատեքստեր չեն հասկանում։
    Էն մի քանի օրը, երբ միշտ իրար հետ էինք, երբ լուռ քայլում էի հետևիցդ՝ քայլս քայլիդ հարմարեցնելով, աշխատելով ոտքս նույն տեղը դնել, որտեղ երկու վայրկյան առաջ քո ոտքն էր։ Հոգատարությունդ, երբ ստիպում էիր ակնոց դնել, դեղ խմել, երբ թաց քնապարկս էիր չորացնում ու ինձ փաթաթում մեջը, որ գիշերը ցրտից չսատկեմ, երբ ձյուների միջով ինձ համար ճանապարհ էիր բացում, ու երկուսով երգում էինք. «Քո հետքերով՝ նոր ճանապարհ... » ...
    Էն գիժ գիշերներն եմ կարոտում, երբ վերջինն ինձ էիր տուն տանում, ու մեքենայի մեջ իմ հեռախոսով Արմինեի երգերն էինք լսում, երբ հոգնածությունից մեկ-մեկ աչքերդ փակվում էին, կարմիր լույսի տակ համարյա քնում էիր, ու սիրտս վախից ու ցավից կանգնում էր, քիչ էր մնում իջնեի, ոտքով տուն գնայի, որ կարողանայիր շուտ տուն հասնել ու քնել։
    Լուսավոր հիշողությունների փունջ...
    Վատն էն է, որ միայն զգացմունքս անցնելուց հետո կարողացա քեզ ասել, թե ինչքան եմ սիրում քեզ։ Լուսավո՜րս...
    Քիչ առաջ էլի «զիպ էղած» հասանք Երևան, ու ես, ուղղակի լույսիդ կարոտած, էնքան էի ուզում թիկունքից գրկել քեզ, ինչպես մեկ-մեկ անում էի։ Նույնն ես մնում, ո՜նց եմ սիրում չփոխվելդ։
    Ախր էնքան մարդու ես բաժին հանում քո դրականությունից, քեզ նմաններն էնքան քիչ են էսօր (իմ աշխարհում միայն մեկը կա), որ ակամայից սկսում եմ շնորհակալություն հայտնել, որ քեզ հանդիպելու երջանկությունն եմ ունեցել։
    Քեզ ամպի չափ սիրում եմ, էգոիստի մեկը

    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 16.01.2013, 01:04:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.01.2013), erexa (16.01.2013), murmushka (16.01.2013), Ruby Rue (16.01.2013), Sambitbaba (22.01.2013), Smokie (06.02.2013), Մուշու (17.09.2014), Նիկեա (16.01.2013), Ուլուանա (16.01.2013)

  11. #21
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, սպասեք մի բան էլ ես գրեմ ստեղ…

    …ուրեմ 13 տարեկան ենք դպրոցները նոր են սկսել… տղերքով գիտենք որ էս տարի "քեֆերի" տարի ա… դե, գիտեք, քեֆերի՝ լույսերն անջատած, մոմերով, դանդաղ պարեր և այլն… բայց որ տեսանք մեր դասարանի աղջիկներին, կարծես էդ գաղափարը մի քիչ ժամանակավրեպ երևաց… իրենք արդեն հասուն ամեն ինչը տեղե-տեղին, իսկ մենք… մեզնից շատերը ոչ թրաշվում էին ոչ էլ կարգին բոյ ունեին… մենակ Արմենն էր որ համ մազեր ուներ որտեղ որ պետք էր համ էլ թրաշվում էր ու բոյով էր… ես մտածեցի որ էս տարի երևի չի լինի "քեֆ"… ես կոլոտ էի, ակնոցով, նիհար ու լավ էի սովորում… տենց բաները խանգարում են…

    …բայց դե ժամանակը չես կանգնեցնի… Քեֆը մնում ա քեֆ… եկավ սպասված օրը… ինչքան էլ որ մտածում էի որ քեֆն անժամանակ էր, մեկ ա պատրաստվում էի… դե, պարելու նոր ձևեր, նոր սանրվածք (մազերս էն ժամանակ երկար էին) և այլն… փետրվարի 23-ը մենք համարում էինք տղաների օր և աղջիկները պիտի երեկոն կազմակերպեին… հազիվ եկավ էդ օրը…

    ուտել խմեն, երգել, պարել, ցատկոտել, քրտնել, ավելորդ շորերը հանել ու… եկավ պահը… լույսերն անջատվեցին, մոմերը վառվեցին, դանդաղ երաժշտությունը գնաց (սկսեց)… խմորեղեն, հյութ, բան ման…

    առաջին երգն ինձ համար հետախուզական էր… նայեցի թե ով ինչպես ա անում… մենակ Արմենից սովորելու բան կար… նա Սուսանին պինդ գրկեց ու դ ա ն դ ա ղղղ պարում էին… շատ դանդաղ ու էդ ամբողջ ընթացքում Արմենը Սուսանի ականջին ինչ որ բաներ էր փսփսում… Սուսանը լավ սովորող էր ու իմ գլուխը չէր մտնում թե Արմենն ինչ կարար Սուսանի ականջին ասեր որ ամբողջ երգի ընթացքում Սուսանը տենց լուրջ լսեր… Արմենը սկի լավ չէր սովորում… ոչ գրականությունից էր լավ, ոչ ռուսերենից, ոչ էլ մաթեմից… Ես համ նկարում էի, համ քանդակում էի, համ կարդում էի ու էսօր նստած բան չեմ կարում խոսամ ու չգիտեմ ում հետ պարեմ ու երգերը հեսա մեկը մեկի հետևից կանցնեն կգնան… Ես ուզում էի Սոֆիկի հետ պարեի… ինքը համ լավն էր, համ լավ էր սովորում, համ իրար հետ միշտ դասերի մասին էինք խոսում հեռախոսով էլ դասերից հետո էլ… գրքեր էինք տալիս-առնում… բայց հիմա, էսօր էդ նույն բաները չես անի… բայց դե նստել էլ չես կարող… կամաաաաց մոտեցա Սոֆիկին… "Սոֆի՞կ" "Հա Մեֆ"… ու ես բացվեցի… սկսեցի խոսել էն ինչից միշտ ենք խոսում… բայց զգում եմ որ եթե ես շարունակեմ սենց խոսել, կարող ա ոչ էլ պարենք… սենց սաղ երեկո խոսենք ու բան չլինի…

    …"պարե՞նք, Սոֆ"..... "Ըհը"…

    …այ սրանից հետո ես գաղափար չունի թե ինչ եմ անելու… ոչ մի պլան… Սոֆիկը ինձնից բոյով, ամեն ինչը տեղը տեղին, հասուն, իսկ ես նույնն ինչ անցած տարի էի… պարը սկսվեց սովորական դիստանցիայի վրա… էն որ կարող ա մեկը ասի "կներեք կարա՞մ անցնեմ" ու ձեր մեջտեղով անցնում ա… Hotel California… երգը գնում ա… արդեն առաջին welcome to the hotel California-ն անցավ ու ես հլա տարածությունը չեմ կրճատել… առաջին խնդիրը, դա տարածությունը կրճատելն ա, դրանից հետո ամեն բան իրա տեղը կարա ընկնի… բայց պարզվեց որ էդքան էլ հեշտ չի էդ տարածությունը կրճատելը… բանն էն ա որ երբ քո ու աղջկա ոտքերը համընկնում են, այսինքն դեմ-դիմաց են, վարյանտ չկա որ դու էդ աղջկան մոտենաս ավելի մոտ քոն քո ու նրա կոշիկների մեծությունն ա իրար գումարած… էսի մի քիչ պրոբլեմ էր, բայց ոնց որ հասկացա, իրա համար էլ էր պրոբլեմ ու մենք վարպետորեն shift արեցինք… ու… իմ ոտքը հայտնվեց Սոֆիկի ոտքերի արանքում, իսկ նրանը՝ իմ… (հօ՜հ… սրա մասին ես մտածել էի, բայց երբեք թղթի վրա գրված չէի տեսել)… ինչևէ, ես սկսեցի կամաաաց Սոֆիկին քաշել դեպի ինձ, իմ ստանդարտներով շատ դանդաղ… էդ Ժամանակ երկրորդ welcome to the hotel California-ն էր… քանի որ նա ինձանից ծանր էր, ես էի առաջ գնում… կամաց առաջացա մինչև փորս կպավ Սոֆիկի փորին իսկ կուրծքը կրծքիս… բայց ստեղ մի պրոբլեմ կար… հետո ինչ էի անելու… իմ ձեռքերն արդեն գրկել էին նրա կոնքերը իսկ նա դեռ ձեռքերը ուսիս էր դրել իսկ արմունկները անբնական հետ էին գնացել… և ստեղ Սոֆիկը հարմարությունից ելնելով իր ամբողջ թևերի երկարությամբ գրկեց ինձ ու կարծեմ մի քիչ էլ սեղմեց, լավ չեմ հիշում… մի խոսքով… մնաց գլխիս հարցը… Արմենը Սուսանի ականջին բաներ էր ասում (կարևոր չի) բայց ես հասկացա որ Սոֆիկի ականջին չեմ կարող հասցնել բերանս… բոյս չի հերիքում… ու համ էլ ակնոցս ա խանգարում… էս նեղ մաջալին հիմա որ ակնոցս ուզենամ հանեմ, սաղ կփչանա… հազիվ ենք էսքան եկել ու զրոյից չեմ կարա էլի սկսեմ… փորձեցի ոտներիս թաթերի վրա կանգնել… չեղավ… տենց ինչքա՞ն կարաս պարես… երգին շատ չի մնացել, բայց տենց պարելու համար բավականին երկար էր… ժամանակ չունեմ երկար մտածելու, հես ա երրորդ welcome to the hotel California-ն ա սկսելու… գլուխս էլ չգիտեմ ինչ անեմ… աչքերս իրա ականջի բարձրության ա քիթս ու բերանս՝ վզի… ակնոցն իսկականից էր խանգարում… փորձեցի ձեռով իրա հետևից հանել առանց գրկելը թողնելու, բայց ձեռս էդքան երկար չէր, համ էլ չէի ուզում որ Սոֆիկը գրկելը թողնի…

    …"Սոֆիկ, կարա՞մ մի հատ ակնոցս հանեմ…" էլ չիդամացա ասեցի… "Հանի Մեֆ ջան…"....... ջա՞ն… ես տեղն ու տեղը մեծ արագությամբ հանեցի ակնոցս ու խցկեցի գրպանս… բայց մեկ ա չգիտեի գլուխս ինչ անեմ… արդեն հեսա մի երկու welcome to the hotel California-ից հետո պրծնում ա երգը ու ես հլա բան չեմ մտածել… արդեն անհանգստությունը վերածվում ա պանիկայի… նայում եմ վզին, ականջին, ուսին… ու ստեղ արդեն չդիմացա ու արեցի այն միակ բանը որ հնարավոր էր, որ մի քիչ էլ նվաստացուցիչ էր… գլուխս դրեցի Սոֆիկի ուսին-կրծքին-թևին… էդ հանգույցում… իմ մաշկն էլ էր փափուկ, իրենն էլ… այնուամենայնիվ լուծում էր… պարեցինք մինչև վերջ… արդեն կորցրել էի welcome to the hotel California-ների քանակը… մի բան էր լավ, լույսերն անջատած էին իսկ մոմերն էլ բավարար չէին լուսավորում ու ես Սոֆիկի աչքերի մեջ չէի նայելու…

    Քեֆի մնացած մասն անցավ նույն տեմպով… ընդմիջումներին զավզակություն էի անում Սոֆիկի հետ, նա էլ համբերությամբ լսում էր, իսկ պարերի ժամանակ գրկում էի Սոֆիկին գլուխս էլ դնում ուսին…

    Տուն ճամփելուց անընդհատ խոսում էի որ հանկարծ հարց չտա… իրա ոչ մի հարցին ես պատասխան չունեի… ես ի՞նչ ասեմ որ հարցինի ինչի էիր գրկում գլուխդ էլ դնում դոշիս…

    երբ տուն էի գնում մի միտք էր տանջում … կարող ա՞ պապային ասի…

    Հասա տուն… մամաս ասեց "այ տղա՞… ուր էիք… 12:30 ա… Սոֆիկի մաման զանգեց…" ……… չանս կախվեց մինչև ոտներս, ծնկներս սկսեցին թուլանալ… "Սոֆիկին ճամփեցի տուն նոր…"... երևում ա ձենս շատ ցածր էր որ մերս մի 3 անգամ հարցրեց ու հազիվ հասկացավ ինչ եմ ասում… բայց մի քիչ հետո հասկացա որ բան չի ասել, թե չէ "ուր էիք"-ով չէի պրծնի…

    Հաջորդ օրը մկան ծակը հազար թումանով առած Սոֆիկից թաքնվում էի… միտքիս մեջ էլ անընդհատ Սոֆիկին ներուղություն ու շնորհակայություն էի հայտնում որ իրա ծնողներին բան չի ասել… հլա… ինքն ինձ բան չէր ասում, ես էլ առիթ չէի տալիս… կոնտակտները դարձրել էի զրո մինչև տեսնենք ինչ ա լինելու…

    գնացի տուն, թեթևացած շունչ քաշեցի… ինչքան երկար ժամանակ սենց անցնի էնքան կթուլանա էֆֆեկտը… իրիկվա կողմ զանգ եկավ… Սոֆիկն էր… "Մեֆ էն գիրքը մոտդ ա՞… կարա՞ս բերես Անտառայինի էն նստարանի մոտ գամ վերցնեմ…" ...... "հա բա ո՞նց չես կարա… հիմա բերե՞մ… 6-ի՞ն... հա ոնց որ մի՞շտ…" ...... ես զարմնացած էի, շշմած, պոլոզացած, ապշահար էի… էդքանից հետո՞… ինքը հլա ուզում ա ինձնից գիրք վերցնի՞…

    հանդիպումն անցավ ոնց որ միշտ, երկար խոսեցինք կարծես ոչինչ չէր եղել, ինքը ժպտում էր ես էլ չափից շատ էի խոսում որ հանկարծ թեման չփոխվի… ես կյանքումս էդքան շնորհակալություն մտքիս մեջ ասած չկայի…

    ոչ մի ձև չէի հասկանում թե ո՞նց կարա տենց լինի…

  12. Գրառմանը 36 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.12.2014), Arpine (19.01.2013), boooooooom (19.01.2013), CactuSoul (19.01.2013), Chuk (22.01.2013), cold skin (26.01.2013), erexa (19.01.2013), ivy (19.01.2013), John (19.01.2013), laro (30.04.2020), Moonwalker (02.07.2013), Mr. Annoying (30.11.2017), murmushka (18.01.2013), Progart (18.12.2017), Quyr Qery (29.12.2019), Sagittarius (18.01.2013), Sambitbaba (22.01.2013), Smokie (06.02.2013), Sona_Yar (19.01.2013), StrangeLittleGirl (19.01.2013), Valentina (19.01.2013), Ամմէ (19.01.2013), Ամպ (18.01.2013), ԱնԱիդա (03.02.2013), Անվերնագիր (19.01.2013), Արէա (19.01.2013), Արևհատիկ (28.01.2013), Գալաթեա (19.01.2013), Դավիթ (22.01.2013), Հայկօ (19.01.2013), Ձայնալար (19.01.2013), Նաիրուհի (19.01.2013), Ներսես_AM (28.01.2013), Նիկեա (06.11.2014), Շինարար (22.01.2013), Ուլուանա (19.01.2013)

  13. #22
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երջանիկ կես տարի , մի գուցե մի քիչ քիչ կամ շատ : Կես տարի լցված քեզանով : Աչքերիցս հոսում են արցունքները ... Կրկին ... Հիշել քեզ առանց արտասվելու չի լինում : Որքան ջերմ են և թարմ հիշողությունները , ասես երեկ էր նստած էի կողքիդ գրկել էի ամուր ու բաց չէի թողում : Հիշում եմ հարցդ ... Հարցնում էիր իմաստը իրար գրկած նստելու Ժպիտդ ... աչքերդ ... շուրթերդ ... ձեռքերդ ... Ամենագեղեցիկը ամբողջ աշխարհում : Հետաքրքիր է երբևէ հիշում ես միասին անցկացրած օրերը ? Կարծում եմ ոչ , իմաստ չկա դրանում : Ախխխ երանի ժամանակը կառավարելի լիներ ... Երանի այդ պահերը հավերժ լինեին : Ասում էիր , որ տարիներ հետո կգաս ինձ հյուր ... Սպասելու եմ խոստացել ես Ասում էիր , որ իրա հանդեպ չեմ խանդում , բայց ամեն անկապ աղջկա պատճառով տեսարան եմ սարքում ... Արդեն իրա հանդեպ էլ իմաստ չունի ...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (15.11.2014), unknown (07.11.2014)

  15. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ ուզում վերամբարձ խոսքեր ասել, թե դու իմ այն միակն ես, որ նախատեսված էր ինձ համար, որովհետև շատ հնարավոր է՝ ամեն ինչ այլ ընթացք ստանա: Չեմ ուզում ասել, թե այսպես ուժեղ որևէ մեկի չեմ սիրել, որովհետև սիրել եմ նաև ավելի ուժեղ: Բայց պիտի ասեմ, որ աշխարհում երբևէ որևէ մեկն իմ մեջ այն զգացողությունները չի արթնացրել, որոնք դու ես արթնացնում: Քեզ հետ եղած ժամանակ ես առաջին հերթին սիրում եմ ինքս ինձ, բացահայտում իմ լավ կողմերը, դառնում ավելի լավատես, ավելի ուրախ: Ես սիրում եմ այն մարդուն, որը ստացվում է քեզ հետ շփվելու արդյունքում: Ու հենց դրա համար սիրում եմ քեզ:

    Երբ քո կողքին եմ, ոչնչից չեմ վախենում, ո՛չ գազազած շներից, ո՛չ փողոցում գիշերելու հեռանկարից (հիշենք այն գիշերը Ռեյկյավիկում, երբ քիչ մնաց՝ ավտոբուսը բաց թողնեինք), ո՛չ վիրահատությունից, ո՛չ սառը ջրից (լուրջ էի ասում, որ քեզ հետ կամրջից կնետվեմ ջուրը), ո՛չ անգամ մահվանից:

    Իմ կյանքում նոր նպատակներ են հայտնվել, քո նպատակները դարձել են նաև իմը: Ես սիրում եմ խաղալ քո թիմից, նույնիսկ երբ գլխավոր խաղացողը դու ես: Սիրում եմ լսել քո սիրած երգերը, դիտել քո սիրած ֆիլմերը: Սիրում եմ լացել քեզ հետ, ծիծաղել, կատակել, դեպրեսվել: Սիրում եմ քեզ հետ տորթ թխել, դաս անել, թափառել, ֆալաֆել ուտել, գիտությունից խոսել, սուրճ խմել կամ պարզապես լռել ու նայել անցնող-դարձողին: Սիրում եմ, երբ ուղղում ես անգլերենում բաց թողածս հոդերը, իսկ ես արդարանում եմ, թե՝ հայերենում հոդերն ուրիշ գործածություն ունեն: Սիրում եմ, երբ բառեր ես գործածում, որոնք չգիտեմ, ու միասին բառարանում փնտրում ենք դրանք: Սիրում եմ, երբ քննադատում ես դանիացիներին, իսկ ես պաշտպանում եմ նրանց: Սիրում եմ, երբ կանգնում ես ցուցափեղկի մոտ ու զմայլվում լամպերով: Սիրում եմ սարկազմդ, սիրում եմ ճաշակդ, սիրում եմ նվիրվածությունդ գիտությանը:

    Ես չգիտեմ, իսկապես չգիտեմ՝ մեր վերջն ինչ կլինի, բայց մի բանում վստահ եմ. միայն ու միայն այն ամենի համար, ինչ զգացել եմ քեզ հետ ու դեռ զգալու եմ, իրոք արժեր ծնվել:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 08.12.2014, 01:56:

  16. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.12.2014), boooooooom (30.11.2017), CactuSoul (08.12.2014), Cassiopeia (08.12.2014), Progart (18.12.2017), Quyr Qery (29.12.2019), Sambitbaba (08.12.2014), Smokie (29.12.2014), Srtik (08.12.2014), Գորտուկ (08.12.2014), մարդագայլուկ (08.12.2014), Մուշու (08.12.2014), Նաիրուհի (10.12.2014), Նիկեա (08.12.2014), Ուլուանա (08.12.2014)

  17. #24
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշել եմ, որ եթե (եթե, էլի) կյանքում երբևէ ինչ-որ մեկին էլի սեր խոստովանելու ցանկություն ունենամ, միանգամից ասելու եմ «դու իմ դեպրեսիան ես», ոչ թե «իմ սերը»:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.12.2014), Մուշու (09.12.2014), Նաիրուհի (10.12.2014), Նիկեա (09.12.2014)

  19. #25
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր ափսոսում եմ, որ էն մանկապատանեկան սերերից չեմ ունեցել, էդ տարիքում իմ կիրքը այլմոլորակայիննեը, թռչող ափսեները, ֆանտաստիկան ու ֆիզիկան էին… Հիմա համ էդ տարիքի կրակն է մարել, համ էն ախմախ ռոմանտիկան ես չեմ վերապրել, որ բոլորն ունենում են: Ահավոր, աննկարագրելի կորստի զգացողություն է: Ոչ մի դեպքում առաջին անգամ 20-ից հետո չսիրահարվեք, ամբողջ կյանքը թարս է գնում, կենսափորձ չի լինում ու արդյունքում ընտրում եք հենց այն մարդուն, ով առավելագույնս կդժբախտացնի...

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.12.2014), Smokie (29.12.2014), Նաիրուհի (10.12.2014), Նիկեա (09.12.2014)

  21. #26
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես քեզ սիրում եմ

    Feel the vibe,
    Feel the terror,
    Feel the pain,
    It's driving me insane.
    I can't fake,
    For God's sake why am I driving in the wrong lane
    Trouble is my middle name.
    But in the end I'm not too bad
    Can someone tell me if it's wrong to be so mad about you
    Mad about you,
    Mad
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.11.2017), Sambitbaba (30.11.2017), Մուշու (30.11.2017), Նիկեա (30.11.2017)

  23. #27
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Սիրում եմ քեզ իմ պոռնիկ ))

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.12.2019), Mr. Annoying (29.12.2019)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրային նոպաներ
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.12.2010, 19:06
  2. Սիրային
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.11.2008, 13:47
  3. Սիրային պատմվածքիկներ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 91
    Վերջինը: 27.09.2008, 00:31
  4. Սիրային բացիկներ, երկտողեր:
    Հեղինակ՝ Sam521, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.06.2008, 14:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •