Լավ պատմիչ չեմ, բայց թույլ տվեք ես էլ exերիցս մեկին հիշեմ, իսկ ավելի կոնկրետ ամենաառաջինին /մեջներից ամենաանշառն ա/
Ռուսաստան էի, երկրորդ դասարան. Վալենտինի օրն էր: Դասատուն յուրաքանչյուրին հանձնարարեց թղթի մի փոքր կտորի վրա գրել այն համադասարանցու/ուհու անունը, ումը մենք սիրում ենք, եթե այդպիսին կա /սիրում եմ էլի ռուսներին/: Դե ես էլ գրեցի իրա անունը: Հավաքեց բոլորիս փոքր գաղտնիքները և խոստացավ գաղտնի պահել: Հաջորդ օրը խոստումը դրժեց, «ընտրության» արդյունքները հրապարակվեցին, պարզվեց ձևավորվել են երեք զույգ, որոնցից մեկը ես ու ինքը: Ու ստեղ սկսվում է թատրոնի հաջորդ փուլը. ողջ դասարանը, այսինքն մնացած քսան կոտրված սրտերը, պետք է ծափահարությունների միջոցով որոշեն լավագույն զույգին: Զույգերը պետք է հերթով մտնեին դասարան ու ստանային իրենց բաժին: Մենք վերջինն էինք, այսիքնք՝ ակամա սիրոխոստովանություններից հետո առաջին անգամ հնարավորություն ստեղծվեց առանձնանալու և տեղի ունեցավ մեր առաջին, թեկուզ և կարճ, բայց «ռոմանտիկ» երկխոսությունը. և նա ասաց.
-Գիտե՞ս, ես քեզ խղճալով եմ քո անունը գրել, քանի որ կարծում էի, որ ոչ ոք քո անունը չի գրի:
-Հա՞.... ես էլ եմ նույն պատճառով քո անունը գրել,- միակ պատասխանը, որ էտ պահին մտքիս եկավ:
Չգիտեմ, թե խի տենց պատասխանեցի, հնարավոր ինքնապաշտպանության բնազդ էր ուղղակի: Հնարավոր է նաև, որ իր անուղղակի ակնարկը, թե ես դասարանի միակ օտարերկրացին եմ, ինձ զայրացրեց, քանի որ երկուսս էլ լավ գիտեինք, որ հենց այդ պատճառով ես դասարանի սեքս-սիմվոլն էի, միակ սևահեր սևաչյան:Բայց մի բան հաստատ գիտեմ՝ ես հիմա կբռնեի ու էտ փոքր տղայի մռութը կկծեի էտ պատասխանի համար
Ամեն դեպքում մենք հաղթեցինք և մի շարք արտոնություններ ստացանք՝ ողջ տարին նույն «պարտայի» մոտ նստել, երրորդ հարկում, որը բարձր դասարանցիների հարկն էր և երկրորդ դասարանցիների համար արգելված էր, երկուսով ազատ զբոսնելու հնարավորություն, և մի շարք նվերներ:
Մանկությունիցս շատ քիչ օրեր եմ հիշում, բայց այս օրը հստակ եմ հիշում. դասարանի տղաները նույնիսկ կատակում էին սեղանի տակ կամերա դնելու մասին:
Հաջորդ տարին ես լքեցի և՛ իրան, և՛ իր երկիրը... և այսպես ձևավորվեց իմ «լքելու» հոբբին, բայց սա արդեն այլ պատմություն է:
հ.գ. անցած տարի դասարանիս միջոցով գտավ ինձ օդնոյում, արդեն հասցրել էր ամուսնանալ, տղա ունենալ և բաժանվել![]()
Էջանիշներ