User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Սիրային նոթեր

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,951
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    66 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սիրային նոթեր

    Սիրելի ակումբցիներ, սա թեմատիկ օրագիր է, որտեղ առաջարկում եմ կատարել սիրային նոթեր. տանջված սիրտ, անպատասխան սեր, երկար բաժանում, կարոտած հոգի... այս բոլոր հոգեթրթիռ ու սիրտը տրոփեցնող նոթերն այս թեմայի համար: Չորացած արցունքն ու մեղմ արտասուքը պարփակենք այս թեմայի մեջ:


    Հ.Գ. Հիշեցնում եմ, որ համաձայն «Օրագրեր» բաժնի կանոնների մեկնաբանություններն ու քննարկումներն արգելվում են:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.05.2010, 10:00:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (29.10.2010), SSS (21.05.2010), StrangeLittleGirl (20.06.2012), VisTolog (21.05.2010), Արևածագ (22.05.2010), Ժունդիայի (21.05.2010)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,951
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    66 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երթուղայինում նստած նայում էի նրա շուրթերին: Խոսում էր: Խոսում էր, բայց չէի լսում: Տեսնում էի, թե ինչպես են շուրթերը բացվում ու փակվում, բայց չէի լսում: Մեջս մեծ ցանկություն կար շուրթերս մոտեցնել ու համբուրել, բայց չէի համարձակվում: Երկու խանգարող բան կար: Երբևէ ոչ մեկին չէի համբուրել ու չգիտեի թե դա ինչպես են անում, բացի դա... ընկերոջս ընկերուհին էր...

    Ես տասերորդ դասարանցի էի: Սիրահարվել էի մինչև ականջներիս ծայրն ու կյանքում առաջին անգամ որոշել էի սիրոս մասին խոստովանել: Ավելի քան երկու շաբաթ պատրաստվում էի: Փորձեր էի անում: Ճառ էի պատրաստում: Դպրոցի միջանցքում ընդմիջման ժամերին գաղտագողի նայում էի նրան: Ինքն էլ ինձ էր նայում.. նորից գաղտագողի: Ու այդպես էլ չէի համարձակվում: Բայց արդեն մոտ էր խոստովանելուս օրը, երբ մոտեցավ ընկերս.
    - Հրաշք էր:
    - Ի՞նչը:
    - Առաջին համբույրը:
    - Ապրես, - ասացի: - Ու՞մ հետ:
    Պատասխանն ինձ թևաթափ արեց: Նրա հետ, ում ես պիտի խոստովանեի իմ սերը: Խոստովանեց ընկերս ու սկսեցին ընկերություն անել:

    Իմ ու նրա տունն իրար մոտ էր, իսկ ընկերս ուրիշ տեղ էր ապրում: Ու ամեն օր նրան տուն էի ճանապարհում ու ամեն օր նայում շուրթերին ու չէի լսում խոսացածը, ամեն օր ուզում էի համբուրել ու ամեն օր չէի համբուրում:

    Դպրոցն ավարտեցինք: Ես մի տեղ ընդունվեցի սովորելու, ընկերս ուրիշ տեղ: Իսկ նա գնաց, հեռացավ Հայաստանից: Գնալուց առաջ հրաժեշտ չտվեց: Իսկ գնալուց մի քանի ամիս անց նամակ գրեց.
    «Ես քեզ էի սիրում», - գրել էր նամակում, - «ու ընկերոջդ հետ ընկերություն էի անում, որ քո կողքին լինեմ, որ քեզ մի քիչ մոտ լինեմ, որովհետև դու ինձ չէիր սիրում, իսկ ես ուզում էի քեզ մոտ լինել, խոսել հետդ»:

    Մի կորած սեր:
    Ամուսնացած է, երեխաներ ունի:
    Ընկերս ուրիշ ընկերուհի ունի:
    Ես էլ ընկերուհի ունեմ:
    Երեք կյանք: Երեքս էլ երջանիկ: Երեքս էլ իրարից խռով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 56 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.05.2010), A.r.p.i. (22.05.2010), Ariadna (21.05.2010), Askalaf (02.06.2010), boooooooom (19.01.2013), CactuSoul (21.05.2010), Chilly (21.05.2010), cold skin (22.05.2010), Empty`Tears (21.05.2010), Farfalla (21.05.2010), Freeman (20.01.2013), Inna (01.02.2011), Kuk (21.05.2010), Lianik (09.09.2010), Lusinamara (21.06.2012), matlev (21.05.2010), Mephistopheles (19.01.2013), Miss Elegance (21.05.2010), Moonwalker (20.06.2012), Mr. Annoying (13.01.2016), murmushka (09.09.2010), Nadine (26.05.2010), Nare-M (28.05.2010), Progart (18.12.2017), Rammstein (20.06.2013), Ribelle (02.06.2010), Sambitbaba (22.01.2013), Smokie (29.06.2012), Sona_Yar (21.05.2010), s_hrayr (01.06.2010), Tig (26.05.2010), unknown (09.06.2010), Yeghoyan (04.06.2010), Yevuk (21.05.2010), _Հրաչ_ (23.05.2010), Ամմէ (27.09.2012), Արևածագ (22.05.2010), Արևհատիկ (21.05.2010), Գաղթական (13.09.2010), Գանգրահեր (09.09.2010), Երկնային (21.05.2010), Երվանդ (21.05.2010), Էլիզե (01.06.2010), Ժունդիայի (21.05.2010), Ինչուիկ (21.05.2010), Լեո (01.06.2010), Հարդ (30.09.2010), Մանուլ (21.05.2010), Մուշու (06.11.2014), Նաիրուհի (02.06.2010), Նարե (23.05.2010), Նիկեա (15.01.2013), Ուլուանա (22.05.2010), Ռուֆուս (21.05.2010), Տրիբուն (28.09.2012), Ֆոտոն (21.05.2010)

  5. #3
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող է անհեթեթ թվալ՝ բայց հակված եմ սիրելու մարդկանց: Բոլորին: Նույնիսկ հանցագործ ճիվաղների ու մարդասպանների մեջ ուզում եմ տեսնել մարդուն, նախկին երեխային, այն լավը, որ նրան մարդ կարող էին դարձնել, բայց ինչ- ինչ հանգամանքների պատճառով չդարձրին: Գուցե՞ ծնողներն են մեղավոր եղել, կամ երկիրը պատերազմի մեջ էր, վատ շրջապատ է ընկել, նրա հանդեպ ստորություն էն արել...և այլն,...և այլն: Ու կամաց կամաց մարդը վերածվել է գազանի: Միթե՞ միայն ինքն է մեղավոր իր այդչափ «կերպարանափոխության» համար: Իհարկե՝ ոչ:
    Հաճախ մարդկանց սիրելու հարցում ինձ թվում է՝ չափն անցնում եմ: Չէ, խոսքը «տղամարդ- կին» սիրային հարաբերությունների մասին չէ, այլ «մարդ- մարդ» սիրային օղակի, երբ համենայն դեպս իմ մտքով անգամ չի անցնում, որ նման սերը կարող է փոխարինվել ինձ համար ավելի «ծածուկ» կամ «պախարակելի» մակարդակի: Այդպես միանգամից մի քանիսին կարող եմ սիրել, ու չի նշանակում , թե նրանցից փոխադարձություն եմ սպասում: Բայց ցավն այն է, որ «ընտրյալներիս» հետ հարաբերություններում մի անհարթություն, այնպես չասված խոսք, մի քիչ տգեղ արարք... ու վերջ, ամեն ինչ փշրվում է անդառնալիորեն, սիրտս միանգամից սառում է 100 աստիճանով, նախկին «գեներալս» անհուսալիորեն «պաշտոնազրկվում է շարքայինի»: Սա երևի սխալ վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, ու նաև սխալ է մարդկանց չափազանց «սրտին մոտ » ընդունելը, որովհետև ինչ սրտիդ մոտ ես ընդունում, ուզում ես զոռով պահել: Բայց դե զոռով ոչ մի բան պահել հնարավոր չէ:
    Ցավակցեք ինձ, չգիտեմ, իրենք զգացե՞լ են, թե՝ ոչ, բայց վերջին ամսում սրտումս երեք «գեներալ» եմ պաշտոնանկ արել: Հայտարարվում է մրցույթ՝ թափուր մնացած տեղերի համար...
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 23.05.2010, 08:53:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (03.06.2010), Smokie (27.09.2012), Tig (26.05.2010), Հայուհի (24.05.2010)

  7. #4
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիվանդությունները սրվելու ժամանակ ունեն՝ գարնանն ու աշնանը: Իմինը սրվում է հունիսը մոտենալուն համընթաց: Հենց արևը մի քիչ տաքացնում է մարմինս, սիրտումս նիրհող կարոտն սկսում է նեղել.
    -Հայաստա՜ն եմ ուզում:
    Սպիտակամաշկ լխտիկ պառավը, խանութի հովում ծվարած, կանչում է իրենցից կանաչի առնեմ:
    -Հայերդ սրանից սիրում եք,- ինձ է մեկնում կինձի մատնաչափ հաստության կապն ու,- տասնհինգ ռուբլի:
    Կանաչին առնելիս էլ հազարերորդ անգամ աչքերիս առաջ նկարվում է Նժդեհի հրապարակի կանաչի ծախող կինն ու ինձ պարզած կանաչու կապը, որ մի ձեռքով դժվարությամբ էր բռնվում:
    -Հայաստա՜ն եմ ուզում:
    Խճապատ փողոցով քայլելիս՝ խորդուբորդ քարերը քերծում են սպիտակ կոշիկներիս կրունկները: «Սրանք էլ չեմ հագնի, անցյալ ամռանը Երևանում սրանցով էի... Ափսոս են: Իսկ այն շագանակագույններով դժվար թե Հայաստան գնամ: Էս քարերի մեջ դրանք պիտի հագնել»:
    -Հայաստա՜ն եմ ուզում:
    «Ով սիրու՜ն, սիրու՜ն...»: Անակնկալի եկած՝ կողքերս եմ նայում:Մենակ եմ, հեռուստացույցն ու ռադիոն անջատած են: Փողոցում, պատուհանիս տակ օտար մեքենա չկա: Սրում եմ ականջներս « ...Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի...»: Հարևանիս տանը վերանորոգում է, բանվորներն էն ինչ- որ ռադիո գտել ու ձայնը զլել: Նորից...
    -Հայաստա՜ն եմ ուզում:
    «Այս ամռանն ի՞նչ եք անելու: Եկեք միասին Թեոդոսիա գնանք: Այվազովսկու տուն- թանգարանն էլ կտեսնեք: Ծովը, հարավի մրգերը...»:
    -Հայաստա՜ն եմ ուզում:
    «Ում ես կարոտել, որ գնում ես... Ծնողներդ այստեղ, քույր ու եղբայրդ այստեղ, Այդ ու՞մ կարոտն ես քաշում, որ անպայման պիտի գնաս...»
    -Հայաստա՜ն եմ ուզում:
    «Ավտոյի պարտքը տամ- պրծնեմ, լողախցիկը փոխենք, օգոստոսին միասին հանգստանալու կգնանք: Սոչի կամ Ժելեզնովոդսկ, ուր ուզես...»:
    -Չե՜մ ուզում, ավտո էլ չեմ ուզում, լողախցիկ էլ, Սոչին էլ: Ուզածս մի բան է միայն.
    -Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն...

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (02.06.2010), Alphaone (09.12.2014), erexa (15.01.2013), KiLa (03.06.2010), My World My Space (26.05.2010), Ribelle (02.06.2010), Sambitbaba (22.01.2013), Smokie (27.09.2012), Tig (26.05.2010), unknown (09.06.2010), Yeghoyan (04.06.2010), Yevuk (27.05.2010), Գաղթական (13.09.2010), Էլիզե (01.06.2010), Ժունդիայի (26.05.2010), Նաիրուհի (02.06.2010), Ուլուանա (27.05.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս մի միտք հղացավ մեջս…
    Ասում եմ այ մարդ ինչ բանա էս Սեր կոչվածը…
    Ու սկսում եմ հասկանալ, որ սերը իսկզբանե կամ լինում է մարդու մեջ կամ էլ չի լինում: Այսինքն չկա սեր կոնկրետ ինչոր անձի նկատմամբ, ավելի ճիշտ կա, բայց այն միշտ քո մեջա եղել: Ուղակի համապատասխան ժամին, համապասատխան վայրում, դու հանդիպում ես նրան ով արժանանումա այդ սիրուն: Նրան ում համար որ նախատեսվածա եղել քո ներսի սերը, նրան ով գնահատել ու ընդունելա այդ սերը, նրան ով իմաստավորել ու փոխադարձելա այդ սերը, նրան` ում մեջ էլ քո համարա սեր պահված եղել ու էդ պահված սերը մինչև վերջին կաթիլը նվիրելա քեզ…

    Տեսնենս կա?ն այնպսի մարդիկ ու մեջ, որ իսկզբանե չի էլ եղել էդ սերը, ով երբեք չի էլ կարող ճաշակել սիրո համը, անկախ նրանից թե ում կհանդիպի իր կյանքում…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (02.06.2010), KiLa (03.06.2010), Lianik (09.09.2010), Nadine (16.09.2010), Smokie (29.06.2012), unknown (09.06.2010), Yevuk (27.05.2010), Արևածագ (26.05.2010), Դատարկություն (26.05.2010), Դարք (09.08.2010), Ինչուիկ (02.11.2010), Կաթիլ (26.05.2010), Հայուհի (03.06.2010), Նիկեա (06.11.2014), Ուլուանա (27.05.2010)

  11. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,395
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր էլի անցնում էի Քոչարով: Հիշո՞ւմ ես փողոցի վրայի թթենին… Էլի պտղավորվել է մեծ-մեծ թթերով:
    Գիտե՞ս, ինձ դուր էր գալիս քեզ սիրել: Թեկուզ միակողմանի: Հմ… Հիշելով, թե ինչ էի(եմ) զգում քո հանդեպ՝ հատկապես միակողմանի:
    Այդ օրը որոշեցիր ինձ մի քիչ ուղեկցել, հիշո՞ւմ ես: Ու ճանապարհին խելքներիս փչեց բարձրանալ ու այդ ծառի վրայից թութ ուտել… Չեմ մոռանա, որ վերևներից ամենամեծ ու հասած թթերը քաղում էիր ու ինձ տալիս…
    Գիտեմ. ընդհանուր հաշվով մեծ բան չի: Գուցե կարելի էր կոչել «երեխայություն»: Բայց ինձ համար կարևոր է: Ու հիշում եմ…
    Հիմա էլ դու ջերմացնում ես սիրտս:
    Տեսնես՝ շա՞տ ես փոխվել… - Դժվար

    Շնորհակալ եմ, որ կաս:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.06.2010), A.r.p.i. (09.09.2010), Chuk (02.06.2010), cold skin (16.01.2013), erexa (15.01.2013), Farfalla (02.06.2010), Inna (01.02.2011), KiLa (03.06.2010), Lusinamara (21.06.2012), Meme (02.06.2010), Moonwalker (02.07.2013), Nadine (02.06.2010), Sambitbaba (22.01.2013), Smokie (27.09.2012), Tig (02.06.2010), unknown (09.06.2010), Yeghoyan (04.06.2010), Yevuk (02.06.2010), Արևածագ (02.06.2010), Երկնային (01.06.2010), Ժունդիայի (01.06.2010), Ինչուիկ (02.11.2010), Հայուհի (03.06.2010), Հարդ (30.09.2010), Մանուլ (01.06.2010), Մուշու (06.11.2014), Նաիրուհի (02.06.2010)

  13. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,413
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար խելոք-խելոք ապրում էի։
    Հայտնվեցիր դու։ Սկզբում անսովոր էր. տարօրինակ էր էլի մեկի համար, մեկով ապրելը։ Հետո... հետո միայն քեզնով էի ապրում, ու ամենաերջանիկ մարդն էի։ Տարածությունը չէր խանգարում։
    Թե ինչի՞ սկսվեց էս անիմաստ պատերազմը։
    Հա, ինքդ էլ ասացիր, որ իմ հաղթանակը պյուրոսյան հաղթանակ է, պարտվելու հաշիվ։ Բայց ես չէի ուզում հաղթել քեզ, դու ստիպեցիր։ Ուրիշ ելք չունեի։
    Սովորում եմ ապրել առանց քեզ։ Դժվար է առանց թևերի...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (09.09.2010), Agni (02.06.2010), Askalaf (02.06.2010), Meme (02.06.2010), Smokie (27.09.2012), Tig (02.06.2010), unknown (09.06.2010), Yevuk (03.06.2010), Արևածագ (02.06.2010), Դարք (02.06.2010), Ինչուիկ (02.11.2010), Հայուհի (03.06.2010), Հարդ (30.09.2010), Մուշու (06.11.2014)

  15. #8
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաջին իսկ օրերից քեզ տեսնելիս ներսումս ինչ–որ բան էր խլրտում։ Անընդհատ ուզում էի կողքիդ լինել։
    Քո ժպիտի համար խենթանում էի, ախ ոնց էի սիրում քո նրբիկ շուրթերը։
    Հիշում եմ, երբ ինչ–որ պատրվակով ձեր տուն եկա ու մենք միայնակ մնացինք հազիվ էի զսպում ինձ որ քեզ չհամբուրեմ, ախր դեռ ոչինչ չէի ասել քեզ, չնայած երևի պետք էլ չէր ասել...
    Դու առաջինն էիր, ում ես սեր խոստովանեցի, իսկ քո ոչինչ չխոստանալը ինձ շատ չարացրեց...
    Բանակից նոր եկած մի վայրենի գազան էի։
    Էհ...
    Հիմա ամուսին ունես, երեխա, հուսով եմ երջանիկ ես...

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (02.06.2010), KiLa (03.06.2010), Lusinamara (21.06.2012), Meme (02.06.2010), Miss Elegance (09.06.2010), Nadine (02.06.2010), Smokie (27.09.2012), unknown (09.06.2010), Արևածագ (02.06.2010), Դարք (14.06.2010), Մուշու (06.11.2014), Նաիրուհի (02.06.2010), Նիկեա (15.01.2013)

  17. #9
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակությունս դարս- դարս կուտակվում էր ու լցնում սենյակիս դատարկ անկյունները: Լցվում էր դանդաղ, բայց հաստատ քայլերով ու զգում էի, թե ինչպես է ինձ սեղմում, հրում դեպի դուրս, դեպի.. քեզ..
    Հիմա դու բոլորովին էլ հեռու չես ինձնից, ես քո կողքին եմ, քեզ շատ մոտ: Մենք իրար մոտ ենք, երկուսով ու կարծես լինենք անսահմանության մեջ: Չկա տարածություն, չկա ժամանակ, չկա ոչինչ, միայն ես ու դու:
    Ես զգում եմ քո այդքան ցանկալի շունչը, մարմնի ջերմությունը: Կամաց հպվում եմ քեզ ու մեջքիս զգում քո ամուր ձեռքը: Որքան եմ երազել այս պահը: Գլուխս դնում եմ քո ուսին ու մեղմ գրկում եմ քո մեջքը: Պարանոցիդ հպավծ շուրթերս կարծես քո ջերմությունից ճաքում են , իսկ քիմքս քո բույրից խուտուտ է գալիս: Ինչ անուշ բույր ունես: Ջեռքերդ բարձրացել են վեր ու մազերիս մեջ զգում եմ քո մատերը: Քո մատերն այնքան նուրբ են խաղում իմ մազերի հետ, որ աչքերս փակել ու չեմ ուզում դա ավրտվի: Քո ձեռքերին հլու դեմքս բարձրացնում եմ վեր ու շուրթերիս վրա զգում եմ քո շուրթերի հպումը: Հիմա փորձում եմ շուրթերիս վրա քո շուրթերը նկարել իմ շուրթերով, որ պահեմ իմ մոտ, մնա հավերժ որպես իմ միակ ու ինքանտիպ նկար: Ես գոհ եմ իմ արած նկարից ու գլուխս դրել եմ քո ուսին ու մոռացել եմ ժամ ու ժամանակ, պահ և ազատություն եմ տվել արցունքներիս… Սա ? ինչի հանար էր, չգիտեմ, բայց տաք արցունքներս հոսում են դեմքիս, պարանոցիս ու այտեղից էլ քո ուսի վրայով: Զգում ե?ս: Պետք չի, մի պատասխանի: Գիտես որ չեմ սիրում, երբ իմ արցունքները վկաներ են ունենում, դու միակն ես, ում մոտ ես լալիս եմ առանց արցունքներս թաքցնելու: Ինչ լացկանն եմ, լավ, հիմա կմաքրեմ դրանք: Ես ձեռքս տանում եմ դեպի աչքերս ու դեմքիս զգում եմ սառը ձեռքիս հպումը: Նայում եմ չորս կողմս, դատարկ ու կիսախավար սենյակ, ես բազկաթոռի մեջ կուչ եկած: Ես, իմ մենակությամբ լի սենյակս, արցունքներից թաց աչքերս ու իմ գեղեցիկ երազը..Չգիտեմ, թե հիմա ուր ես, դու երբևէ հիշում ես ինձ թե ոչ, բայց միայն այն, որ կաս, ու այցի ես գալիս իմ երազներին, այդ ամենի համար անչափ շնորհակալ եմ քեզ: Շնորհակալ եմ , որ կաս ու կարող եմ մեկ –մեկ քեզ գողանալ, դարձնել իմ երազի հերոս, լցնել իմ մենակությունը ոչ թե սենյակի, այլ հոգու, ստանալ ուժ մնացած մենակությունները հաղթահարելու համար…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (09.06.2010), KiLa (03.06.2010), Progart (18.12.2017), Sambitbaba (22.01.2013), unknown (09.06.2010), Yevuk (03.06.2010), Արևածագ (02.06.2010), Արևհատիկ (02.06.2010), Ժունդիայի (02.06.2010), Հայուհի (03.06.2010), Հարդ (30.09.2010), Մուշու (06.11.2014), Նաիրուհի (02.06.2010)

  19. #10
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարկերկյուղ

    Ձեռքիդ ափի մեջ ինչ-որ բան կա, շատ նուրբ ու փխրուն նույնքան, բռունցքիս չափը չի գերազանցում, այն նույն չափն ունի ինչ-որ բռունցքս...Մի բաբախյուն կա, մի պարզ տրոփյուն քո ափի վրա.. Այն արագ է զարկում, բայց չի աղմկում, որ դու չզգաս նրա ավելորդությունը:
    Դու երբեմն քնքշորեն շոյում ես նրան, մեղմորեն ժպտում, նրա ջերմությունը ձեռքիցդ տարածվում է մարմնիդ միջով, դիպչում նույնիսկ հոգուդ ամենախոր լարերին: Այդժամ ըմբոշխնում ես նրա ներկայությունը... Ապա կարծես մոռանում ես նրա գոյության մասին... Սեղմում ես բռունցքդ, դրանով իսկ ճմլում ես այն: Ափիդ վրա նա իրեն այնքան անպաշտպան է զգում, հիշում է քնքշությունդ ու նախանձում աչքերին, որ արտասվել գիտեն: Փորձում է դուրս ցատկել, բայց ... նրան այնքան ամուր ես բռնել, ասես վախենում ես կորցնել, բաց թողնել ու էլ երբեք չգտնել: Բիրտ սառնությունդ հալվում է, ու այն նոր քնքշանքով է շրջապատվում:
    Անկեղծ ասած` չեմ հասկանում դեռ խաղում ես, խաղերի շղարշի ներքո ցանկանում ես թաքցնել քո իսկական զգացմունքները, թե այնքան ես կապվել նրան, որ վախենում ես կորցնել... Պահվածքդ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, գուցե ճիշտ կամ սխալ, սակայն, ավա~ղ, այդպես ավելի շուտ կկորցնես նրան`
    այդ փխրուն զարկին....
    05,02,2008

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (10.09.2010), Sambitbaba (22.01.2013), Tig (16.09.2010), Դեկադա (10.09.2010), Ժունդիայի (09.09.2010), Հարդ (30.09.2010)

  21. #11
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բառերս ինքնին գրվում են թղթին,
    Ու հենց այս պահին սենյակում մթին
    Սպասում եմ քո զանգին
    Ու թիկնած բարձին մտորում մեր մասին:
    Հանգչում է նաև օրվա ժամը վերջին,
    Եվ տերն ու տիրակալը հույզերս են կրկին,
    Մտքերս` խորին, հարցերը` խրթին:
    Լաբիրինթում կյանքի մոլորվել է իմ հոգին,
    Ուզում է գտնել ճշմարիտ այն ուղին,
    Որ լուծում է տալիս իմ բազում հարցերին:
    Գրիր կամ ասա ինձ բառերն այն անգին,
    Որ կհուսադրեն ընկերոջդ հին....
    Հեռուներում սուլում է քամին,
    Կեսգիշերն է նստել մեր տանիքին,
    Հոգնածությունս տալիս եմ հեռացող թուխպին,
    Մարում են ստվերները պատին,
    Թող ժպիտն առկայծի ամենքիս դեմքին...........
    29 ապրիլ 2007

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.09.2010), einnA (10.09.2010), Նիկեա (15.01.2013)

  23. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,942
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիներից մեկը որ սա կարդաց, ասեց՝ սիրո խոստովանություն ա Դե որ տենց ա, տենց ա... Գրածս վերջին սիրային նոթն ա: Թե քանի տարի առաջ էր, արդեն չեմ հիշում

    Ջրի մի կաթիլ քսվեց դեմքիս: Սառն էր այն: Քամին չկամեցավ, որ այդպես մնամ. քշեց-տարավ անմիջապես: Սառնարանից հայացքս հանեցի ու դրեցի այս քարին, որ դիմավորի հեռվից եկող մարիոնետին: Բայց փայտե խաղալիքը կարծես ուշանում էր. թելերը խճճվել էին: Իսկ թղթե մազերս փախչում, հեռանում էին. չգիտեի՝ ուր են գնում:
    Ես կարմիր եմ ոտքիս գլուխ: Ինչպես ուզում ես, այնպես էլ հասկացիր: Գուցե արյուն տեսնես. հեռու չէ ինձնից: Մահս հենց այդպես է լինելու. արնաշաղախ մարմին: Երբ տեսնես այն, չվախենաս: Գուցե կրակ. այո՛, այո՛, ես այրող բոց եմ: Վառվում են մարդիկ ինձ դիպչելիս: Ես իմ բոցերով լիզել եմ քեզ, բայց դու չես փախչում… թե՞ հաճույք ես ստանում կրակիս պատճառած ցավից: Ու չես էլ ուզում այրվածքներդ բուժել, վերքերիդ վրա սպեղանի դնել: Գուցե կակաչ. այն մեկից, որ տեսանք Աղվերանի սարոտ բլուրը բարձրանալիս: Հիշու՞մ ես, թե քանի մեղու էր սնվում նրանից: Թե՞ թմրանյութի հերթական դոզան էին ստանում: Ես քո դոզան եմ:
    Ու ես հանդգնում եմ մի քիչ հալած հայացքս ճանապարհին հառել, որ նարնջագույն հագած մարիոնետիդ ուրվագծերը տեսնեմ: Ասես պոռնիկ լինեմ: Թվում է՝ քեզ որոնելն անբարոյականություն է, նույնն է, ինչ ամեն գիշեր մեկի հետ քնելը, ո՛չ, անգամ երկուսի, երեքի, չորսի, հինգի, և սեռը կարևոր չէ…
    Ինձ թվա՞ց, թե՞ իրոք դու էիր հեռվում երևում: Թվաց. դա մեկ այլ՝ ավելի լիքոտ նարնջագույն մարիոնետ էր:
    Անողոքաբար ուշանում ես: Սառցե հայացքս արդեն ջուր է դառնում («աչքը ջուր դառնալ» արտահայտության հետ բացարձակապես կապ չունի): Շուտով էլ ոչինչ չի մնա: Չէ՛, մոռացա: Իսկ ջու՞րը… Այն կեռա, թե մի քիչ էլ ուշանաս: Չէ՞ որ ես կրակ եմ, ես տաք եմ: Բայց թե եռա սառնարանից հանած հայացքս, կգոլորշանա նաև (ֆիզիկայի օրենքներին դեմ չի գնում), կցրվի մթնոլորտով մեկ, և դու չես տեսնի ինձ: Կնայես երկու դատարկ փոսերին, որոնք մի ժամանակ աչքեր են եղել, հետո՝ սառույց, հետո՝ ջուր, հետո՝ գոլորշի, որ սավառնում է երկնքում, տեսնում ամեն ինչ:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.12.2014), einnA (16.09.2010), Lianik (16.09.2010), Quyr Qery (21.06.2012), Yevuk (16.09.2010), Ինչուիկ (02.11.2010)

  25. #13
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերը կերալ ա անունս, կերել ա ազգանունս, ծննդականս, անձնագիրս, 3x4-ի վրա նկարս: Սերը կերել ա հայրանունս....հասցես: Սերը կերել ա, անձնական այցեքարտերս: Սերն եկավ ու կերավ բոլոր այն թղթերը, որտեղ ժամանակին գրել էի անունս: Կերել ա ստորագրությունս:

    Սերը կերել ա սաղ շորերս, թաշկինակներս, չստերս նույնիսկ: Սերը կերել ա հագուստիս չափսերը, կոշիկներիս համարները...Սերը կերել ա բոյս, քաշս, աչքերիս կապտավուն երանգը, մազերիս գույնը:

    Սերը կերելա բոլոր դեղերս, դեղատոմսերս, դիետաներս, ռենտգեն ժապավեններս: Կերել ա ուղեղիս հետ կապված բժշկական թեսթերը, մեզիս ստուգման անալիզները:

    Սերը կերել ա, գրապահարանումս պահված բանաստեղծությունների ժողովածուները, աֆորիզմները... Աստվածաշունչս ա կերել: Կերել ա բառարաններիս այն բառերը, որոնցով կարելի է կազմել ամենա գեղեցիկ նախադասություններ:

    Էնքան սոված էր, որ անձնական օգտագործմանս առարակներն ա կերել նույնիսկ. սանրս, մկրատս, ատամիս խոզանակը... սերը եկավ ու բան ու գործ չուներ անցավ ուտելու տաք ցնցուղի տակ լոգանքներսս ու այդ լոգանքներիի ժամանակ երգածս սաղ երգերը:

    Սեր կերելա սեղանի վրա դրած մրգերը: Խմել ա տան սաղ ջրերը: Թաքուն-թաքուն ու ինադու կերել ա սաղ հացերը:

    Հետո մի օր ել վերադարձավ, որ ուտի այն բոլոր թղթերը, որտեղ ռեֆլեքսորեն ամեն վարկյան գրում եմ անուն-ազգանունս:

    Սերը կռծել ա մանկությունս, այն մանկությունս, որի ժամանակ մատներս ներկից միշտ կեղտոտված էին լինում, մազերս աչքերիս ընկած, իսկ բոթասները միշտ ցեխոտ: Սերը կռծելա թոքր ժամանակ բոլորից խուսափող տղուն, ով միշտ կանգնում էր ինչ-որ անկյունում, ով գրքերը պարտադիր խզբզում էր, ով գրիչ ու մատիտ չկար, որ չծամեր, ով քայլում էր փողոցներով` տշելով հանդիպակած բոլոր քարերը: Կռծելա բոլոր այն զրույցները, երբ տեղի էին ունենում թաղի տղաների հետ, ոքեր ամեն ինչ գիտեին ծտերի, կանանց ու բոլոր մաշնեքի մոդելների մասին ամեն-ամեն ինչ:

    Սերը կերել ա երկիրս, քաղաքս: Հեղեղել ա հայրենիքիս բոլոր գետերն ու կապուտաչյա լիճը: Կերել ա, անտառներն ու բացատները: Կերել ա ծիրանենու բոլոր թթու ցոգոլներ, ավտոմեքենաների ծխից թոշնած մոշի թփերը: Կերել ա....

    Սերը կերել ա ցուցանակի վրա դեռևս չհայտարարված բոլոր նորությունները: Կերել ա ժամացույցիս պատճառով առաջ ընկած բոլոր րոպեները, կերել աափիս մեջ գտնվող այն գիծը, որով հաշվում ենք, թե քանի տարի պտի ապրենք աշխարհի երեսին յանմը:

    Կերել ա ապագա գործարարիս, ապագայի մեծ պոետին:

    Կերել ա աշխարհի շուրջը պտտվելու նպատակով բոլոր հնաավոր շրջագայություններս:

    Սերը կերել ա խաղաղությունս, կերել ա պատերազմներս: Կերելա առավոտ կանուխներս, կերել ա գիշերներս, աշունս, ձմեռս....

    Սերը կերել ա լռությունս, գլխացավերս, մահի նկատմաբ այն զզվելի վախս.....


    Կրակն ընկա, երբ թեթևակի ժպտացի, հենց որ ասեց ուտեեեեեմ քեզ արա....

    Սոված էր խեղճը…
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  26. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.11.2010), cold skin (16.01.2013), einnA (09.11.2010), Lusinamara (21.06.2012), Nadine (29.10.2010), Sambitbaba (22.01.2013), Yeghoyan (30.10.2010), Ամմէ (27.09.2012), Արևածագ (29.10.2010), Էլիզե (29.10.2010), Ինչուիկ (02.11.2010), Լուսաբեր (21.06.2012), Նաիրուհի (06.11.2010), Նիկեա (06.11.2014), Տրիբուն (28.09.2012)

  27. #14
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,395
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես՝ կա՞ մեկը, ում քեզնից շատ եմ սիրում։ Ոնց որ թե չէ :) Էլի ժպիտս մինչև ականջներս ես ձգել :)))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (21.06.2012), Smokie (20.06.2012), Նաիրուհի (16.01.2013), Նիկեա (15.01.2013)

  29. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,942
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, էս թեմայի գոյության մասին մոռացել էի: Սպասեք մի քիչ քստիկվեմ, թեթևանամ Տնքամկանս մարզել ա պետք:

    Նամակս ինձ թեթևություն կբերի, ու գիտեմ, որ երբեք չես կարդա այն, որովհետև եթե նույնիսկ կոմպդ էն աստիճանի փչանա, որ մտնես Ակումբ, միևնույն է, չես հասկանա գրածս, որովհետև հայերեն երբեք չես սովորի: Չես սովորի, որովհետև հայերենն այլևս կարևոր չէ քեզ համար, ինչպես ինձ համար կարևոր չէ ֆրանսերենը:

    Իսկ ես չէի ուզում, որ մոտս գաս: Դու շատ լավ գիտեիր դա: Չէի ուզում, որ տեսնես իմ անձնական նեղ տարածքը, որը ստեղծել եմ ինձ համար ու չեմ թողնում` որևէ մեկը մտնի: Չէի ուզում, որ պատիս նկարները մեկիկ-մեկիկ ուսումնասիրես ու հայտնաբերես, որ դու չկաս: Չէի ուզում, որ գրապահարանումս քրիստոնեական գրականություն գտնես: Չէի ուզում, որ տնովս մեկ շաղ եկած բացիկներն ուշադրությունդ գրավեն: Չէի ուզում տեսնես, թե որտեղ եմ տրուսիկներս պահում: Չէի ուզում իմանաս, թե ինչ շամպունով եմ մազերս լվանում: Չէի ուզում առավոտյան երկու բաժակ սուրճ սարքել: Չէի ուզում գիշերը հազար անգամ արթնանալ նեղվածքից: Ու չէի ուզում քեզ բազմոցին քնացնել:

    Ներվայնացնող բաներ ունեիր: Հիշու՞մ ես, որ գրեցի` եղբորս ոստիկանությունը հետապնդում է, պատասխանեցիր. «Դե Հայաստանում բանակը մի քիչ զգայուն թեման է»: Հիշու՞մ ես, երբ պնդեցի, որ Արցախը մերն է, ինձ փոքրիկ նացիոնալիստ անվանեցիր: Հիշու՞մ ես, երբ առանց զգուշացնելու կորում էիր Հայաստանի զանազան անկյուններում:

    Ինձ առավոտ շուտ քնից հանում էիր: Ոչինչ չասացի: Հանդիպումներից անմարդկայնորեն ուշանում էիր: Եվ անմիջապես համբուրում էիր, որ չհասցնեմ գոռգոռալ: Ասում էիր` կզանգեմ: Օրերով կորում էիր: Հետո հայտնվում ու նվնվում, թե կարոտել ես: Իմ կյանքն ամիսներ առաջ պլանավորած էին, իսկ դու պնդում էիր, որ տոմսերս հետ տամ ու մոտդ գամ:

    Չեկա Ստրասբուրգ: Էդպես էլ չհասկացար` ինչու: Ուզում էի, որ դու մի օր առանց ինձ հարցնելու գաս ու դուռս թակես, որ փախչելու տեղ չունենամ: Չեկար: Որովհետև մենք մեծ ենք, մենք թինեյջեր չենք: Մենք գժություններ չենք անում:

    Խոստանում եմ, հաճույքով կհիշեմ ինքնաթիռում Մոեմի «Թատրոնը» ձեռքիդ քնելը, Սևանի ափին արևի տակ էփելը, Հրապարակում ծնկներիդ նստած պաղպաղակ ուտելը, Գյումրիում բաց թանգարան փնտրելը:

    Քո շնորհիվ սովորեցի, որ իմ ազատությունից թանկ բան չկա ինձ համար, ու այն չեմ փոխի նույնիսկ քեզ նման ինձ համար կատարյալ մեկի հետ:

    Հույս ունեմ` լավ ես: Եղբորդ գրքերը կգնեմ: Որ իմանամ` ոնց ես:

  30. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.12.2014), CactuSoul (22.06.2012), cold skin (16.01.2013), keyboard (21.06.2012), Moonwalker (02.07.2013), Progart (18.12.2017), Sambitbaba (22.01.2013), Ամմէ (27.09.2012), Մուշու (06.11.2014), Նաիրուհի (16.01.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրային նոպաներ
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.12.2010, 19:06
  2. Սիրային
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.11.2008, 13:47
  3. Սիրային պատմվածքիկներ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 91
    Վերջինը: 27.09.2008, 00:31
  4. Սիրային բացիկներ, երկտողեր:
    Հեղինակ՝ Sam521, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.06.2008, 14:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •