Մեկը հոգնած-ջարդված գործից գալիս է տուն, ընկնում անկողնու վրա ու աչքերը փակում։ Մեկ էլ մի աներես ճանճ գալիս նստում է սրա քթին ու սկսում տզզալ։ Մարդը մի քանի անգամ քշում է ճանճին, բայց սա նորից գալիս է ու տզզում։ Մարդու համբերության օվկիանոսը լցվում է։ Վեր է կենում, ընկնում ճանճի հետևից, բռնում ու սկսում ձեռքը թափահարել։ Որոշ ժամանակ հետո բացում է բռունցքը, տեսնում, որ ճանճը ուժասպառ, թմրած ընկած է, դեմքը մոտեցնում է ու.
-Տը՜զզզզզզ...
Էջանիշներ