Անզգամ կնիկը
Դրուստը գիդեմ ոչ, հըմա ասըմ են, որ Ստեփանավանա Կուռթան գեղըմը մի անզգամ կնիկ ա ապրելիս ըլըմ: Սա թե իրա մարթի գլխին ինչ օյիննի ա բերըմ, էլ ասելու չի: Սըտանըքերի հետ համագործակցած ա ըլըմ, թե ինչ, գիդեմ ոչ, էս խեղճ մարթին դժոխքի դուռն ա հասցընըմ:
-Էս առ, էն առ: Է՞ս էր, պրծա՞ր, բան հըսկացա ոչ,- նհե բաներ կասեր, որ էս մարթը իրա տղամարդկութինիցը ըմանչեր: Մի օր էս մարթն ասըմ ա. «Լավն էն ա` գլուխս առնեմ, տանիցը փախչեմ, գնամ կորչեմ, թե չէ էս կնգա ձեռիցը պրծնիլ չի ըլի: Սա ինձ կյանք, օր ու արև չի տալ»:
Էն ա գլուխն առնըմ ա ու ճամփա ընգնըմ, աչքն ու կկտրի: Մի անապատ տեղով անցնելիս մի ֆորի ա ռաստվըմ՝ քարով ծածկված, միջիցը խըժբըժը ա լսըմ: Ասըմ ա. «Յարաբ էս ինչ ա»: Քարը բռթըմ ա մի կողմ: Թուրմեթե սա դժոխքի դուռն ա, տենըմ ա` սըտանըքերը մեջը ղլվլըմ են, քարը էլ ետ քցըմ ա ֆորի վրա, ասըմ ա. «Ըհըն, էս ինչ լավ բան քթա, գնամ էն անզգամ կնգանըս բերեմ, քցեմ էս ֆորը, գյոռբագյոռ անեմ դրան, պրծնեմ»:
Եդ ա գալի տուն: Կնիկը սրան որ տենըմ ա, նախքան էդ մչա կըտաղած ա ըլըմ, էլ ասելու չի, հըմի գիլիս ա սըտանոտըմ, վրայ ա պռծնըմ, սկսըմ ըղընգներովը դրա դեմքը պռճոկել, բա՝
-Վարդուշի մարթը տե՞հար ինչ մոդնի պլածյե ա առե: Ա բա դու տղա՞մարթ ես, թու քու տղամարթ ասողին, քու կնիկը պտի էս հինըմին շորերի մեջ ը՞լի:
Էս մարթը թե՝
-Սուս կաց, այ կնիկ, մի բան եմ քթել, մարթու չեմ ասել, ասի գամ քեզ ասեմ: Ուրեմն, սհե գնացի մի ամայի տեղ, մի մեծ ֆոր կար՝ քարից ղըփըլովը ծածկած, բացեմ, ի՞նչ տենամ` մի ապրուստ, մի ոսկեղեն, մըտանըքեր, բռասլետնի, իզումրուտ, մարքարիտ, բռիլյանտ, լիքը:
Կնիկը հըվատըմ չի.
-Թոբաթե տհե բան ես տեհե: Բա ու՞ր ա:
-Ա դե մենակս ո՞նց մտնեի էդ գյոռը, այ կնիկ: Լավն էնա, ասի, գնամ կնգանըս ասեմ, համ մի մեծ կողով վեր կունենք, համ թոգիցը, բանիցը, թոգը կկապես մեջքիցըս, ես կիջնեմ, էդ կողովը կլցնեմ, դուրս կգամ:
Կնիկը սկսըմ ա մարթի էրեսները պչպչորել, հետո վիզ-միզը ու տհե ուզըմ ա էլ ներքև իջնի, մարթը դեմքը ծռմռոտըմ ա, բայց դե կնիկը չի տենըմ, ջանըմանն ա պչպչորըմ: Էս մարթը թե.
-Այ կնիկ, դու դրա թարգը տու: Շուտ կողով-մողով հըվըքորի, գնանք, քանի մի ուրիշ օքմի քթել չի էդ գյոռի տեղը, գնանք շուտ էդ ապրուստը հըվըքորենք, տուն կրենք:
Կնիկը բա.
-Վայ մեռնեմ ես քու խելացի ջանին, դուզն ես ասըմ, էս Վալոդը գիդե՞ս ինչն ա: Դա մի բան գլխի էլած կլի, մեզանից առաջ կքցի իրան:
Մարթը թե.
-Բա էդ եմ ասըմ էլի, դա ճամփին ինձ ռաստվեց, բա` էս ո՞րդիան ես գալի:
-Հո բանըման չա՞սիր, այ մարթ:
-Ա խի ես շա՞շ եմ, որ բան ասեմ, մի զադ էլ ա ասի ոչ: Ասի` հըլեհլե ֆռֆռըմ եմ:
-Լավ ես արել, ֆողեմ ես դրա աչքածակ գլուխը:
Վերջը, գլուխներուդ ինչ ցըվացնեմ, սա տանը ինչքամ ծակ աման կար, հըվքորըմ , թևատակներուցը բռնած բեռնավորվըմ, ու ճամփա են ընգնըմ: Որ հասնըմ են էս ֆորին, մարթն ասըմ ա.
-Այ կնիկ, դե հըմի քարը դենը տանեմ, դու թոգը մեջքիցս կապի, ես իչնեմ էդ ապրուստը լցնեմ բերածդ աման-չամանը:
Ասըմ ա, հըմա հո մտքին իչնիլը կա ոչ: Սա իրա անզգամ ու աչքածակ կնգա տեղը լավ ա իմանըմ, կնիկը վախըմ ա, թե մարթը ըրանքըմը մի քանի իզումրուտից, բանից ջեբը քցի, ասըմ ա.
-Չէ, այ մարթ, դու տղամարդ ես, գլխի չես ըլի թենց բաներից լավ ու վատը, լավն էն ա` դու ինձ կապի, ես իջնեմ, համ էլ կջըգջըգորեմ, որն ա պիտանի, մեզ պետք էլածը թոփ կանեմ, կլցնեմ էս ամանների մեջ, ու վեր կքաշես:
Մարթին էլ էն ա էդ ա պետք ըլըմ, սա կնգանը կապըմ ա, կնիկը էդ աման-չամանովը բեռնավորված իջնըմ ա էդ գյոռը: Սա հենց ներքևին ա հասնըմ, մարթը թոգը բրախըմ ա, քարը էլ ետ քցըմ ա տեղը, ֆորի դուռը խուփ ա անըմ, կնգանը տհե գյոռբագյոռ արած բրախըմ ա ու քթի տակ շվշվացնելեն տուն ա գալի:
Անցնըմ ա մի որոշ ժամանակ: Ա դե մարթ ես, հետաքրքրութին ա, մի օր էս մարթը մտքին թե. «Ա ես մի անզգամ կնիկ ունեի, յարաբ դա ի՞նչ եղավ»: Էնա գնըմ ա, մտքին մտածելեն, թե քարը եդ կքաշի ֆորիցը, մըտիկ կանի, էլ եդ կփագի ու կգա տուն: Տհե էլ անըմ ա, հըմա ամեն բան չի, որ մեր մտածածի պես ա ըլըմ: Սա քարը եդ ա քաշըմ թե չէ, մի սև սըտանա` կատվի պոչով, դուս ա պրծնըմ էդ ֆորից, քարը քցըմ էլ եդ ֆորի վրա ու վրեն ձիգ նստըմ: Էս մարթը այլայլմունքիցը այսահարվըմ ա: էս սըտանեն թե.
-Վախիլ մի: Ես ուզըմ չեմ քեզ վնաս տամ: Դու նհե լավութին ինձ արիր, որ ես դրա տակիցը դուս տեմ գա, էն անզգամ կնգա ձեռիցը դու ինձ պռծցրիր: Ա դա ինչ թավուր կնիկ ա, ինչ օյիննի բերուց գլխներուս:
Էս մարթը գլխի ա ըլըմ, որ իրա կնիկը դժոխքըմն էլ չի հալքովը մնացել, հըմա ձեն չի հանըմ, թե` սըտանա ախպեր, դա իմ կնիկն ա էլել և այլն: Մտածըմ ա. «Ը՞նչիս ա պետք, մի բան ասեմ, բանիցը բան դուս գա: Լավն էն ա` սուս անեմ, տենամ հլա ինչ ա գլխիս գալի»:
Սըտանեն էս մարթին ասըմ ա.
-Դու իմ փրգիչն ես: Ես քու լավության տակիցը դուս տեմ գա: Լսի թե քեզ ինչ եմ ասըմ: Ես հըմի գնըմ եմ՝ մտնեմ Հնդկաստանի թաքավորի աղջկա փորը: Ես որ մտնեմ դրա փորը, ում բերեն, ինչ հեքիմ ու բժիշկ գա, դուս չեմ գա: Դու որ խաբարը լսես, կգաս, քեզ հենց տենամ, դուս կգամ: Ընդիյան ես գնալ տեմ մտի Չինաստանի աղջկա թաքավորի փորը, բայց անգաջ արա՝ ինչ եմ ասըմ, ըլեմ ոչ-իմանամ ոչ դու վեկենաս գաս ինձ Չինաստանի աղջկա փորիցը հանելու, թենց բան որ արիր չէ, դրա փորիցը դուս կգամ ու քու փորը կմտնեմ, է՞լավ:
Բա.
-Էլավ, սըտանա ախպեր:
Էնա էս սըտանեն գնըմ ա մտնըմ ա Հնդկաստանի աղջկա փորը, սա էլ գալիս ա տուն՝ մտքին Աստծուն փառք տալեն, որ` ես էս ինչ լավ պրծա էն անզգամ կնգանիցը, դա որ կարացել ա սըտանըքերի հախիցը գա, դա ինձ երեւակայի, թե ինչ օրը տեր քցած ըլի: Ես չունքի էդ վախտ դրան ոնց եմ դիմացել, ըրմանըմ եմ ու զըրմանըմ:
Էն ա գլուխներուդ շատ ցըվացնեմ ոչ, սա տուն ա գալի, անցնըմ ա միառժամանակ, մին էլ խաբարը գալիս ա հասնըմ Ստեփանավանի շրջան, գեղ Կուռթան, թե Հնդկաստանի թաքավորի աղջիկը դիվոտել ա, սըտանըքերոց ա էլել, էլ բժիշկ ու հեքիմ մնաց ոչ, որ դրան չբուժի, կարըմ չեն մի ճար անեն: Թաքավորն էլ յանի ասել ա. «Ով աղջկաս բուժի, դրա հետն էլ ամուսնացնիլ տեմ, էս թաքավորութինս իրան ժառանգեմ»: Ասըմ ա. «Ըհը, էս էլ իմ բախտը»:
Ճամփայ ա ընգնըմ, հասըմ ա Հնդկաստան: Թե ոնց ա գնըմ, ինչ դժվարութիննի ա քաշըմ, մեր զրըցի հետ կապ չունի, ուզըմ չեմ շատ զահլեքներուդ տանեմ: Մի խոսքով, շան պընչերքիցը ջուր ա խմըմ, վիզա-միզա դասավորըմ, փողըմող ճարըմ, հասնըմ ա Հնդկաստան: Ասըմ ա էդ թաքավորին նազիր-վեզիրներուն, թե` ինձ տարեք թաքավորի աղջկա մոտ, դրա դեղը մենակ ես գիդեմ: Հըվատըմ չեն, բայց էլ հույս չի մնացած ըլըմ, թաքավորն էլ ասըմ ա.
-Լավ իմացի, թե բուժիր ոչ, հույսով անելու հըմա գլուխդ կտրիլ տեմ տա:
Ասըմ ա.
-Թաքավորն ապրած կենա, քու գորձը չի, դու արխեին, դրան հնե բուժեմ որ:
Տանըմ են էդ աղջկա սենյակ: Աղջիկը աթոռիցը կապոտած ա ըլըմ, որ կատաղութինից մնին մի վնաս չի տա: Ասըմ ա.
-Մեզ մենակ թողեք:
Սաղ դուս են գալի, սա գլուխը մոդիկացնըմ ա էդ աղջկա փորին ու կամանց շշնջըմ ա, թե.
-Սըտանա ախպեր ես եմ, էն մարդը, որ քեզ էն անզգամ կնգանից պրծցրուց:
Սըտանեն բա.
-Ա մեռա քեզ սպասելեն: Էս խի՞ սենց ուշացար:
Բա.
-Սենց-սենց, բյուրոկրատիա կա, էս կա:
Դե սըտանա մարթ, էդ ամեն ինչը գլխի չի, հենց գիդի՝ իրանց դժոխքն ա, ով եփ ուր ուզի, գնա: Վերջը էս մարթը նղդըր-նղդըր սաղ բացատրըմ ա, սըտանեն էլ եդ գլխի չի ըլըմ, բայց դե քանի որ դա կարևոր չի, ասըմ ա.
-Լավ,- ասըմ ա,- դե լսի, ես ոնց ընդով քեզ ասի, հըմի սրա փորիցը դուս եմ գալի, բայց սըտանի բանը տհե ա, պտի մնի փորըմը գլուխը պահի: Գնըմ եմ մտնեմ Չինաստանի թաքավորի աղջկա փորը, հանկարծ ու հանկարծ գաս ոչ ինձ դրա փորիցը հանելու, թե չէ էլ վերջդ էկել ա, դրա փորիցը դուս կգամ ու պրյամո քու փորը կմտնեմ:
-Ա, սըտանա ախպեր, իմ ինչ պետքն ա, որ ես գամ Չինաստանի թաքավորի աղջկա փորիցը քեզ հանեմ, էս էլ դու ասել էիր, էկա, դու որ ասած չըլեիր, հո ես չտեի գա:
-Դե էլ գիդեմ ոչ, ձեզ բարի բախտ, ես գնացի,- ասըմ ա ու գնըմ իրա ասածի պես Չինաստանի թաքավորի աղջկա փորը մտնըմ: Էս աղջիկը թենցով փրգվըմ ա, ստի օբչի Հնդկաստանովը մին մի ուրախութին, մի ծափ: Չիմ քեֆ են անըմ, թաքավորը բարեգործութիննի ա անըմ, նպաստնի, նշանավոր մարդկանց վաստակավորի կոչում ա տալի աղջկա փրգվելու կապակցությամբ: Մենձ համերքնի ու միջոցառումնի ա կազմակերպըմ: Փող ա որ աջ ու ձախ շաղ ա տալի: Էս մարթին ասըմ ա.
-Էլ վերջ, դու իմ աղջկան փրգիր, քեզ ամուսնացնիլ տեմ աղջկանըս հետ, էս սաղ թաքավորութինս էլ ձերն ա:
Դե աղջիկն էլ որ էտ դիվոտութինից փրգվըմ ա, աչքերը բացըմ, առաջինը սրան ա տեհած ըլըմ, տեղոց տեղ սիրահարված ա ըլըմ, սրանք օխտն օր օխտը քշեր հըրսանիք են անըմ, ոնց որ հեքիաթի կարքն ա, էլ Ռուսատանից աստղեր՝ Պուգաչովեք ու Ռատարուքեր, մի խոսքով, լավ ծախս ա տենըմ աղջկա հերը, ճոխ: Տեղը տեղին հըրսանիք ա անըմ, դե թաքավոր մարթ ա, դա որ չանի, էլ ով տի անի, կա՞րող ա մենք անենք: Սրանք ամուսնական ճամփորդության են մեկնում Դուբայ, ընտիր-ընտիր խանութները ֆռըմ են, սրտներու ուզածն առնըմ, սրտներու ուզածը ուտըմ, դե էս աղջիկն էլ որ սիրահարվելով ա ամուսնացած լինըմ, էն անզգամ կնգա պես բաներ չի ասըմ էն բանի վախտ էլի, թե է՞ս էր, էս պրծա՞ր, ու ընդհակառակը, լավ էլ գոհ ա մնըմ: Մնաց այլևայլութինննին ցենզուռի պատճառովը էլ պատմըմ չեմ: Դե հեքիաթը րեխանց հըմար ա, իսկ տհե բաները րեխանց անգանջներու հըմար չի:
Էջանիշներ