Բարբառներ թեմայում մեր սյունեցի ակումբցիները հեքիաթ են սկսել հորինել, որը շարունակական բնույթ ունի, մեկը մյուսի պատումը շարունակում է, ահավոր համով է կարդացվում, Արսը ինձ գրել էր, որ լոռեցիներով էլ միանանք այդ հեքիաթին, սկզբում ոգևորվեցի, բայց հետո զգացի, որ չեմ կարողանա պահել այն բարբառային համուհոտը, որ կա իրենց գրած սկզբնական հատվածներում, ես այդ հեքիաթը կամ պատումը իրենց բարբառով սիրեցի… Այսօր աշխատանքի վայրում մի հեքիաթ հիշեցի, ր փոքր ժամանակ եմ ինչ-որ տեղ կարդացել, ժողովրդական հեքիաթ էր: Կոչվում է «Անզգամի կինը», որ փորձել եմ վերապատմել ձեզ մեր բարբառով, ցավոք, ինքս եթե ոչ արտասանության, ապա բառապաշարի առումով բավականին կտրվել եմ իմ արմատներից, գուցե բարբառագիտական գիտելիքներս չբավականացնեն, փոխանցելու այն ողջ համ ու հոտը, որ իրականում ունի մեր բարբառը… Թեմայի համար բաժնի ընտրության առումով փոքր-ինչ երկտանք ունեի: «Ստեղծագործողի անկյունում» հարմար չգտա, որովհետև դա իմ գրած հեքիաթը չէ, «Գրականություն» բաժինը ևս հարմար չի, որովհետև նախ գրական ստեղծագործություն չի, այլ բանահյուսական, երկրորդ՝ ես ի վերջո, իմ տարբերակն եմ վերապատմում, որը «Գրականություն» բաժնում տեղադրելը,մի փոքր մեծամիտ համարեցի: Կարծում եմ «Դեսից-դենիցը» ամենահարմար տեղն է![]()
Էջանիշներ