Մի հարուստ զույգ՝ մարդ ու կին, ռեստորանում ընթրում են, մեկ էլ մի ահավոր սեքսուալ, երիտասարդ գեղեցկուհի մոտենում ա իրանց սեղանին, էս մարդուն մանրամասն համբուրում ա ու ասում.
- Դե կհանդիպենք, կյա՜նք:
Կինը, շոկի մեջ, աչքերը չռում ա մարդու վրա.
- Չհասկացա՜, էս Ի՞ՆՉ էր:
Մարդը շատ հանգիստ շարունակում ա ընթրել.
- Սիրածս էր:
- Ի՜նչ: Վե՜րջ, ես քեզնից բաժանվու՛մ եմ:
- Հարց չկա. մենակ իմացի, որ եթե բաժանվեցինք, էլ ոչ մի շոփինգ Փարիզում, ոչ մի ձմեռային հանգիստ Կարիբյան կղզիներում, ոչ մի Լեքսուս գարաժում, ոչ մի գոլֆ-կլուբ, էլ ոչ մի բան չի լինի: Ոնց ուզես, մի խոսքով:
Հենց էդ պահին էս ամուսնական զույգի բիզնեսմեն ընկերն ա մտնում ռեստրան՝ մի շատ շքեղ նանարի ուղեկցությամբ: Կինը.
- Էս ու՞մ հետ ա Գագոն:
- Իրա սիրածի:
Կինը՝ գոհ ժպտալով.
- Մերը ավելի սիրուն ա :
Էջանիշներ