Տաղանդավոր կոմպոզիտոր: Նրա երաժշտությունը հիմնականում ֆիլմերի համար է եղել: «Cockey's song,» «Le ven`t le cri,» «Chi mai,» «For a few dollars more,» «The good, the bad & the ugly» եւ շատ այլ ստեղծագործություններ:
Տաղանդավոր կոմպոզիտոր: Նրա երաժշտությունը հիմնականում ֆիլմերի համար է եղել: «Cockey's song,» «Le ven`t le cri,» «Chi mai,» «For a few dollars more,» «The good, the bad & the ugly» եւ շատ այլ ստեղծագործություններ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Իրոք որ լավ թեմա ես բացել, որը նվիրված է լավ երաժիշտ Էննիո Մորիկոնեյին, ինչ ասեմ իտալական ամենահզոր մարդկանցից է, մեծ հաճույքով լսում եմ նրա երաժշտությունը: Այստեղ ներկայացնեմ նրանցից ամենասիրածս.
Այս ֆիլմը շատ եմ սիրում չգնանք նայելու?
Ես Մորրիկոնեի ֆանատ եմ
Չնայած վերջերս հազվադեպ եմ լսում: Պատճառն այն է, որ Մորրիկոնեի կոմպոզիցիաները լսելու համար պետք է հատուկ տրամադրվել երաժշտություն լսելու: Խմած ժամանակ կամ աշխատանքի ժամանակ լսելու համար հարմար չեն: Հենց Մորրիկոնեի խոսքերով այսօրվա ունկնդիրները "հաբռգել" են, չեն ուզում ջանք գործադրել երաժշտությունը հասկանալու համար, նրանց անպայման պիտի մաքսիմալ պարզ երաժշտություն տաս:
Բացի համաշխարհային հիթեր դարձած "Chi Mai"-ից, "Cockey's Song"-ից և էլի մի քանի կոմպոզիցիաներից, Մորրիկոնեն բազմաթիվ այլ հիանալի կոմպոզիցիաներ, որոնք "сборник"-ներում գրեթե երբեք չեն ընդգրկվում: Հավես լինի, հետագայում կանդրադառնամ կոնկրետ կոմպոզիցիաների, կդնեմ հղումներ:
Ունեմ Մորրիկոնեի համերգների (Վերոնայում, Մյունխենում, Վենետիկում) օրիգինալ DVD-ներ: Եթե որևէ մեկը ուզում է, կարող եմ տրամադրել:
Ունեմ մեծ գիրք նրա մասին բազմաթիվ լուսանկարներով (երկլեզվանի` անգլերեն և իտալերեն): Դա էլ կարող եմ տրամադրել, բայց շատ ծանր է, ով ուզում է, պիտի գա մեր տանից վերցնի, հետո էլի տուն բերի, ես դա քարշ տվողը չեմ
Նաև անձամբ ներկա եմ եղել նրա համերգին Մոսկվայում:
Mille Echi
"Ծովահրեշը" (մեզ ավելի ծանոթ ռուսերեն "Спрут" վերնագրով, կամ իտալերեն "La Piovra") սերիալի սաունդտրեկերից է: Հիմնականում հնչում է ֆիլմի երկրորդ մասում, հազվադեպ օգտագործվում է նաև հաջորդ մասերում: Լավագույն կոմպոզիցիաներից մեկը, որ ես երբևէ լսել եմ: Բեռնել:
Canzone Per La Sera
Նույնպես "Ծովահրեշը" սերիալից է, նույնպես հիմնականում օգտագործվում է երկրորդ մասում: Մի քիչ ծանր է լսվում, բայց լավն է: Բեռնել:
ԿԳԴ (21.05.2010)
Il Clan Dei Siciliani (The Sicilian Clan)
Նույնանուն ֆիլմի հիմնական սաունդտրեկը: Բավական տարածված է նրա վերամշակված տարբերակը: Այստեղ տեղադրում եմ օրիգինալ տարբերակը: Չեմ կարող ասել որ մեկն է ավելի լավը, կախված է տրամադրությունից: Օրիգինալ տարբերակն ավելի աշխույժ է: Բեռնել:
ԿԳԴ (21.05.2010)
A Fistful Of Dynamite
Նույնանուն ֆիլմի հիմնական սաունդրեկը: Մեղեդիի մեծ մասը առանձնապես ցնծող չէ, սակայն այն, ինչ հնչում է ուղիղ երրորդ րոպեից սկսած 20 վայրկյան... այնպիսի երջանկության զգացում է պարունակում, որ անհամեմատելի է որևէ այլ մեղեդիի հետ (ինձ համար, իհարկե): Համերգների ժամանակ այդ հատվածը կատարվում է վոկալով: DVD-ով լսել էի, առանձնապես չէր տպավորել: Սակայն երբ լսեցի կենդանի կատարմամբ... Բառերով չի նկարագրվի: Բեռնել:
Hypertension - Part 1
Իրականում աս մեղեդին "The Burglars" ֆիլմի "Love Theme" սաունդտրեկն է: Հետագայում է այն օգտագործվել "Le Marginal" ֆիլմում որպես "Hypertension - Part 1": Սակայն ես մեղեդիին այդ "նոր" անունով եմ ծանոթացել, և այդպես էլ մեջս տպավորվել է այդ անունը: Գեղեցիկ սիրո մեղեդի է: Բեռնել:
Շատ եմ սիրում Մարիկոնեի ստեղծագործությունները, հուզական է շատ ու խորը...Հատկապես էս հատվածներն եմ սիրում, ֆիլմերի մեջ...
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Cockey's Song
Դե "Once Upon A Time In America" ֆիլմի այս սաունդտրեկը բոլորին հայտնի է և հանդիսանում է Մորրիկոնեի վիզիտային քարտերից մեկը: Անդրադառնում եմ նրան այն պատճառով, որ տեղադրում եմ մի քիչ ձևափոխված տարբերակը, որը ինձ ավելի է դուր գալիս: Բեռնել:
Childhood Poverty
Նույնպես "Մի անգամ Ամերիկայում" ֆիլմից է: Հուզիչ, բայց պոզիտիվ մեղեդի է: Բեռնել:
Chi Mai
Կարծում եմ` ներկայացման կարիք չունի: Անդրադառնում եմ այն պատճառով, որ կան մեղեդիի բազմաթիվ տարբերակներ:
1. Ամենատարածված և թերևս ամենագեղեցիկ տարբերակը: Հնչում է "Պրոֆեսիոնալը" ֆիլմում: Բեռնել:
2. Այս տարբերակն էլ է տարածված: Անձամբ ես չեմ հավանում: Մի քիչ շատ "թեթև" է: Բեռնել:
3. Եսիմ, տարբերակ է, էլի: Վատը չէ, բայց առաջինին զիջում է: Բեռնել:
4. "Մալենա" ֆիլմի տարբերակը: Էապես տարբերվում է "Պրոֆեսսիոնալը" ֆիլմի տարբերակից: Մեջտեղի հատվածը շատ լավն է, բայց մնացածը մի տեսակ անկապ է: Բեռնել:
5. Նույնպես համապատասխանում է "Մալենա" ֆիլմի տարբերակին: Նախորդի համեմատ հիմնական հատվածը ավելի խորաթափանց է: Բեռնել:
6. Հետաքրքիր տարբերակ է, բայց ոչ ավել: Չնայած, մեջտեղի հատվածը լավն է: Բեռնել:
7. "House of No Regrets" - երգ "Chi Mai"-ի երաժշտությամբ: Երգում է Dulco Pontes-ը: Ինձ դուր է գալիս: Բեռնել:
Վայ Smiokie ջան էս մի թեման չէի տեսել... Շատ եմ սիրում ...մմմմ... էլ չգիտեմ ինչ ասեմՇաաատ լավնա
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ