User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Շատ անկապ օրագիր

  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շատ անկապ օրագիր

    Էհ, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, բարին էլ հետը: Մոտակա ավելի քան 3 ամիսը զգալու եմ Համալսարանիս համն ու հոտը: Վաղվանից սկսվում ա աղմուկ անելու, դասեր խանգարելու, նեոնային լամպեր ջարդելու, աղջիկների հետևից սուլելու, ազատ ժամանակ պառկելու, մեկ էլ ցրել-մրելու սեզոնը: Անցած տարվա պես: Օրը 3000 դրամ: Ուղղակի ափսոս առավոտ ժամը 8 անց կեսից ա: Կենսաբանականում հազար ու մի շկաֆ-սեղան-աթոռ ա դուրսը, վրեքներն էլ մի մետր գաջ ա նստել: Իսկական արքայություն: Բռնես հետազոտես: Իսկ էս մի քանի օրը ամեն ինչ իրա հունի մեջ կընկնի: Անցած տարվա պես:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (17.05.2010), Ariadna (23.07.2010), Enigmatic (22.05.2010), Farfalla (18.05.2010), Inna (17.02.2011), Jarre (17.05.2010), Kuk (21.05.2010), Nare-M (09.01.2011), Ungrateful (21.05.2010), unknown (26.05.2010), Yellow Raven (17.05.2010), Yevuk (22.05.2010), Դատարկություն (23.07.2010), Դարք (03.12.2010), Երվանդ (03.12.2010), ԿԳԴ (28.05.2010), Հայկօ (28.05.2010), Ձայնալար (17.05.2010), Մանուլ (18.05.2010), Միքո (17.05.2010), Նարե (17.05.2010), Նիկեա (04.09.2014), Շինարար (17.05.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին շաբաթը պրծավ: Սա կարելի ա ինչ-որ չափով ձեռքբերում համարել: Չնայած, վերևներում չգիտեն Սահակյանը ինչյան ա, իսկ վոլտմետրը կարդում են "վոլոմետր", բայց ոչինչ: Բացումը արված ա, ես էլ ադապտացաված եմ: Ու պատկերացրեք, եքա հպարտացել եմ էն բանից, որ տարվա բոլոր շրջանավարտների դիպլոմները (3600 հատ) ես մենակով եմ հանել:
    Ֆիզկուլտի հանդերձարանի պադվալային խոնավությունն ու բորբոսնած պատերի վրայի արձանագրությունները, կիռարականի ու սոցոլոգիայի աշխուժությունը, ֆիզիկայի անդորրը, ռոմանոյի կիլոներով փոշին ու էդ փոշին շնչող աղջիկները, կենտրոնականի անցուդարձը, ուսանողները, հավաքարարներն ու բանվորները, ուստաները, աշխատողները, թափթփուկներն ու ԲՏ-ները (լավ բան ա էլի, որ մարդ ամեն մեկի արած-չարածը, մարդկության աստիճանը գիտի), մարդ էդ ամեն ինչը կարոտում էլ ա: Համալսարանի հետաքրքրությունը էդ ամեն ինչի մեջ ա կայանում: Սիրում եմ Համալսարանը:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.05.2010), Ariadna (23.07.2010), Enigmatic (22.05.2010), Farfalla (22.05.2010), Inna (17.02.2011), Kuk (21.05.2010), murmushka (21.05.2010), Ungrateful (29.05.2010), unknown (26.05.2010), Yevuk (22.05.2010), Երվանդ (22.05.2010), ԿԳԴ (21.05.2010), Հայկօ (28.05.2010), Մանուլ (22.05.2010), Միքո (22.05.2010), Նիկեա (04.09.2014), Շինարար (22.05.2010), Ուլուանա (22.05.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց կարայի մոռանայի…
    Չորս տարի առաջ գրանցվեցի Ակումբում: Մայիսի 25-ին էր: Առաջի օրերին հարմարվում էի, մարդկանց ծանրութեթև էի անում, իսկ էդ ժամանակ Ակումբը հլա "փոքր" էր: Փոքր երեխու պես բուռն աճ էր ապրում, հարցեր էր տալիս, ինքն իրա հարցերին պատասխանում, հարմարվում էր շրջապատի հարմարություններին ու անհարմարություններին (հաքերային հարձակումներ, անբարեխիղճ անդամներ), գնալով կատարելագործվում ու հասունանում էր: Էսօրվա "հասուն" Ակումբի ու 4 տարի առաջվա Ակումբի մեջ սարեր-ձորերի տարբերություն ա: Էս 4 տարվա մեջ մի քանի հատ սերնդափոխություն ա եղել, լիքը մարդիկ են եկել, շատերը գնացել են, էդ ամեն ինչը իմ աչքի առաջով ա անցել: Ակումբը մեծացավ, ու իրա հետ ես էլ մեծացա: Երևի Ակումբը չպատկերացնի ինչքան մեծ դեր ա ունեցել իմ համար: Ես էլ չեմ պատկերացնում, բայց հաստատ էդ ամեն ինչը իմ համար անգնահատելի ա: Չորս տարի առաջ չէի էլ ենթադրի, որ 4 տարվա մեջ 8 տարով կմեծանամ, իմ մեջ էսքան լավ որակներ կառաջանան, սենց յուրօրինակ կերպար կունենամ (գլուխ գովալ չլնի, բայց ինձ թվում ա հերքելը ավելի սխալ կլնի): Ակումբը իմ հոգսը թեթևացրել ա ծանր պահերիս` իրա Անկապ Օրագրով ու ընկերական խորհուրդներով, Ակումբը իմ "դրական տեղաշարժերի" մեջ իրա առյուծի բաժինն ունի, Ակումբի շնորհիվ ես ծանոթացել եմ Շարժման հետ (օղորմի իրան), Ակումբը ինձ տվել ա լիքը լավ ընկերներ, որոնց որ իրական կյանքում գտնելը հեշտ չի (երևի դրա համար էլ վիրտուալ կյանքը իրականից ավելի շատ եմ սիրում): Էս ամեն ինչի հետ մեկտեղ` աղջիկներից սկսել եմ համարյա չամաչել, մեկ-մեկ էլ ավելորդ համը հանել (բայց "ամենակարևորը"` հասել եմ "կյանքիս նպատակներից" մեկին):
    Իմ շնորհակալությունները իմ վիրտուալ ու իրական ակումբային ընկերներին (անուններդ հատ-հատ չասեմ, որովհետև ամեն մեկդ էլ գիտեք): Ապրեք որ կաք: Աստված տա ինձանից անպակաս մնաք:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.05.2010), Ariadna (23.07.2010), Arpine (16.11.2011), Chuk (28.05.2010), Enigmatic (29.05.2010), Farfalla (29.05.2010), Inna (17.02.2011), Moonwalker (19.07.2011), Ungrateful (29.05.2010), unknown (05.06.2010), Yeghoyan (23.07.2010), Ամմէ (29.04.2012), Դատարկություն (03.12.2010), Երվանդ (03.12.2010), Էլիզե (28.05.2010), Ժունդիայի (28.05.2010), ԿԳԴ (28.05.2010), Հայկօ (28.05.2010), Մանուլ (29.05.2010), Նաիրուհի (20.05.2011), Նիկեա (04.09.2014), Շինարար (28.05.2010), Ուլուանա (29.05.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի 2 տարի առաջ որ ատամներս ցավում էին, մտածում էի ատամնացավից ավելի զզվելի ցավ չկա: Հիմա արդեն կոկորդի ցավն ա ամենազզվելին: Մտավախություն կա սկվազնյակից ա, էն էլ գիշերները փակ տեղերում հաստատ չեմ կարա քնեմ, նենց խեղդոց ա… Հա, ի դեպ, գոյություն ունի Ամոքսիցիլին կոչվածը, որը վերջի վարյանտ կօգնի, էն էլ դա լուծում չի: Մի 2 օրից էլի կցավա: Ու տենց ամիսը 15-20 օր պետք ա դեղ խմեմ, ստաբիլ "առողջության" համար: Ու էն մարդու համար, որի կոկորդը առավոտը հերթական անգամ ցավում ա, դա "վերջին շանս" ա: Թող մինչև իրիկուն ցավա, գործից տուն գնալուց մի հատ կառնեմ ու կխմեմ: Մինչէ երկուշաբթի կդզվի: Ու էդ առիթով հայտարարում եմ տուշ՝ ցավացող կոկորդովս ինչքան սառը բան կա կլանում եմ: Կենտրոնականի պուլպուլակների ջուրը, լվացարանի մի քանի վայրկյան բացած ջուրը… Փոփոխություն չկա… Լավ… Սառնարանի մեջից սառցաջուրն եմ հանում ու մինչև վերջի կաթիլը խմում: Տան ճամփին էլ մի հատ էլ սառը թան եմ առնում: Այ էդ ժամանակ արդեն ցավը անտանելի ա դառնում… Իսկ Ամոքսիցիլինը ու լիմոնով չայը հլա որ չեն օգնում… Մնաց 9 հատ տաբլետկա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (21.11.2011), Ամմէ (29.04.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ էս ինչ հրաշք ա վիրտուալ սեռական կյանքը: Մի հատ մաքուր սենյակ, ամեն ինչից կտրված… Լրիվ ձրի… Լրիվ անվտանգ… Լրիվ գլուխ են գովում… Լրիվ անտեղյակ… Լրիվ երեխեք… Լրիվ քո ուզածով… Առանց տանից դուրս գալու, առանց տեղից վեր կենալու… Այդտեղ ձեզ հետ են Ժաննա Ֆրիսկեն, Լենա Բերկովան, մեծ ցանկության դեպքում անգամ Ջեսսիկա Ալբան: Այսինքն, վարակվելու հավանականությունը ԶՐՈ Ա: Այդտեղ դու քեզ ակամայից զգում ես Բրեդ Փիթթ, Առնոլդ Շվարցենեգգեր, Մայքլ Ջեքսոն… Հաստատ աղջիկները գոհ կմնան: Էնքան, որ ինքդ քո վրա կզարմանաս… Վարակվել չկա: Հղիությունը բացառվում ա: Էներգիա չի պահանջվում: Ոչ մի բանից չես ամաչում: Ոչ մեկը քեզ չի խանգարում… Մի խոսքով, ով տանջվի, ով հաճույք ստանա…
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ungrateful (03.12.2010), VisTolog (03.12.2010), Ամմէ (29.04.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայր մեր որ երկինս ես… Թքելու ցանկություն ունեմ էն երկրի վրա… Հա, էն որ 6 օրում ստեղծել ես, ինքը… Թքելու ցանկություն ունեմ քո տված հանապազօրյա հացի վրա էլ, իմ բոլոր պարտքերի վրա էլ: Ոչ էլ քեզանից պարտքուպահանջ ունեմ: Ինչ ասեմ, անզոր եմ… Երևի նրա համար, որ քոնն ա արքայություն, զորություն, կամք, էն էլ հավիտյանս հավիտենից: Ամեն:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (08.07.2011), Farfalla (23.01.2011), Gayl (25.03.2011), Inna (17.02.2011), Kuk (23.01.2011), My World My Space (23.01.2011), Ամմէ (29.04.2012), Երվանդ (23.01.2011), Կաթիլ (17.02.2011), Մանուլ (17.02.2011), Նաիրուհի (23.01.2011), Նիկեա (04.09.2014), Ռուֆուս (23.01.2011), Սլիմ (23.01.2011), Վիշապ (23.01.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցել ա երկու տարի: Չնայած ինքը բուն դեպքը մոռացվել ա, բայց հետևանքները կանգուն են: Լավ, չեմ բողոքի էս անգամ…
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inna (21.11.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ, ուզում եմ մերսի ասեմ Ակումբի իմ լավ բարեկամներին (իմացողը կիմանա), որ էս նեղ պահին էլ հիշեցին: Ապրեք, զգացված եմ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inna (21.11.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կենտրոնականի "վեհ" նախամուտքի ձախ կողմում աստիճանները տանում են լրիվ ուրիշ աշխարհ: Եվրո դռնի հետևում սովետական քարի աստիճաններ են, որ հավաքարարները ինչքան վրեքի փոշին մաքրում են, չի օգնում: Անցած տարվա խոնավության հոտը "բարևում" ա: Էս ամառ էլ եմ ամեն օր իջնելու: Անցած տարվա կոլեկտիվից մենակ ես բանակ չեմ գնացել: Նոր կոլեկտիվի հետ մտնելու ենք շեֆի կաբինետ, նկատողություն ենք ստանալու կես ժամ ուշանալու համար, անցնելու ենք բուն գործին: Շեֆը շատ հասարակ լեզվով ա խոսում: Սովետի տարիներին կուտակած ու մի քանի տարում կորցրած կարողության մասին, պատերազմի տարիներին գնացած-հետ չեկած ընկերների մասին, էս բարդ ժամանակներում մարդկային փոխհարաբերությունների դեգրադացման մասին… Որ ուշադիր լսես, ամեն օր մի բան կսովորես: Հետո կասի. "Աբելյան ջան, դու կոֆե դիր, դու սրտով ես կոֆե դնում": Հին պլիտայի վրա 4-5 բաժակ կոֆեն կես ժամում նոր ա եփվում: Էդ ընթացքում ժամացույցը կխփի ժամը 10-ը: Ինչ լավ ա, էս մի ժամը գլորեցինք… Չեմ սիրում բանվորությունը: Հուսով եմ թազա տղեքը հավես կունենան ընդմիջմանը գնդակ տշեն բազմաչարչար զալում: Բայց որ իմ "ստաժավոր բանվոր" ընկերներին կփոխարինեն, բացառված ա: Էս տարի տխուր ա անցնելու: Ինչ արած: Միակ ելքը էս ա: Մինչև մշտական զբաղմունք ճարեմ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.05.2011), Claudia Mori (19.05.2011), murmushka (20.05.2011), Արևհատիկ (28.05.2011), Դատարկություն (19.05.2011), Լուսաբեր (19.05.2011), Հայկօ (19.05.2011), Նաիրուհի (20.05.2011), Ուլուանա (19.05.2011), Ռուֆուս (19.05.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավարտեցինք Երևանի Պետական Համալսարանը: Միգուցե էսօրվա դրությամբ Հայաստանի ոչ առաջատար, բայց թե մայր ԲՈՒՀ-ը: Իրա բոլոր թերություններով հանդերձ, սիրում եմ:
    Անշուք լսարանների մեջի 30 տարվա մաշված կահույքը, կորպուսների մուտքերի ճռռացող դռները, ծեփաթափ պատերը, էս ամեն ինչը Համալսարանին մի տեսակ ծեր տիկնոջ դեմք ա տալի: Ծեր ու համակրելի: Խորը հարգանք ա արթնացնում:
    Էս 6 տարում սովորել եմ, աշխատել եմ, ֆուտբոլիստի կարիերա եմ ունեցել, զվարճացել եմ, ժամանակ եմ վատնել: Զարգացել եմ: Ու ոչ միայն գիտականորեն: Իմ բախտից ունեցել եմ լավ կուրս, լավ ֆակուլտետ: Չնայած մասնագիտությունս չսիրեցի: Բայց էս 6 տարին աննախադեպ տարիներ էին, որ արժեր անցնել:
    Մոտ օրերս դիպլոմն էլ կստանամ: Բայց Համալսարանից խոստանում եմ, որ չեմ բաժանվի: Մոտակա մի ամսում պարզ կդառնա ինչքանով եմ խոստումիս տերը:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  20. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.07.2011), anahit96 (08.07.2011), Arpine (16.11.2011), erexa (27.05.2011), Inna (29.05.2011), Monk (27.05.2011), VisTolog (26.05.2011), Yellow Raven (28.05.2011), Ամպ (27.05.2011), Արևածագ (27.05.2011), Արևհատիկ (28.05.2011), Դատարկություն (27.05.2011), Դեկադա (08.07.2011), Ինչուիկ (27.05.2011), Լուսաբեր (26.05.2011), Հայկօ (27.05.2011), Մանուլ (27.05.2011), Նաիրուհի (27.05.2011), Նիկեա (04.09.2014), Սլիմ (27.05.2011)

  21. #11
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Մենակ հայ աղջիկները կարան ասեն. "ես արտաքինին ուշադրություն չեմ դարձնում", "կարևորը մարդու ներքինն ա", "փողը հեչ կարևոր չի" (չհամաձայնվես կարող ա երդվի էլ), բայց մի որոշ ժամանակ հետո
    ա) մարդամեկը մաշնի դուռը կբացի (որ հելնի խանութ), ինքն էլ իրան կքցի մաշնի մեջը` էն իրա երազած ուռոդ բայց բարի ու 3 բարձրագույն կրթություն ստացած բոմժին մոռանալով:
    բ) ժամադրության գնալուց մեկի վրա կծռվի, կքայլի, կքայլի, գլուխը կխփի ստոլբին կմոռանա ուր էր գնում: Կգնա հայաթ, ընկերուհիներին կհանդիպի ու ինչպես ամեն աստծու իրիկուն կպատմի. “Վու՜յ, Լուս, էսօր քաղաք մեկին տեսել եմ էն ի՜նչ կյանք էր”, “Վու՜յ, լու՞րջ”, “Հա՜, մռութ, էս ա տենամ ինչ եմ անում”, “Յաաա՜, կյանք, բա Գռնո՞ն”, (ըտեղ նոր Գռնոյին հիշեց) “Չէէէ՜, Գռնոն քձիբ ա”: Զանգ Գռնոյից…
    “Շան անունը տուր, փեդը վեկալ ձեռդ… Ալո՞… Հա կյանքս…”

    ”Հաստատ եմ որոշել: Պակա՛: Էլ չզանգես:”
    գ) էս մի դեպքին ինձնից շատ եք հանդիպել
    ---
    2. Մենակ հայ աղջիկները կարան ասեն.
    ա) "ես հարաբերությունների կարիք չունեմ", "էս մի տարին պատրաստ չեմ", "դեռ չեմ կարա", "վախում եմ", "կկծի" (և այլն)… Ու մեկ էլ մի ամիս չանցած ինքը ընկեր կունենա, երկու ամսուց էլ մնացածը: Երևի էս մեկը թույլ կծեց: Հա, շուտով կպարզվի, որ էդ տղուն ինքը սուրբ Սարգսի օրը երազում տեսել ա մառոժնի տալուց: Ճակատագիր ա:
    բ) "դու ինձ չես սիրի", "ես քո միակը չեմ լինի", "մենք իրար չենք ճանաչում", "մենք իրար հետ անհամատեղելի ենք" (… Երևի պտի նույն համարի բոլտ ու գայկա ըլնենք): Չբռնե՞ս մի հատ մունաթ գաս. "Տո ի՞նչ գիտես": Իսկ կյանքը ցույց կտա, որ էն պուզատին իրան կսիրի իրա փորից էլ շատ, էն ստեղ-ընդեղ ծախսողի հետ իրար կճանաչեն 10 րոպեում, իսկ էն ավտոյովի համար, էն որ խանութ էր մտնում, ինքը կլնի միակը: Հա, իսկ եթե բարով-խերով լքեն իրան, կամ օգտագործեն հետո շպրտեն զիբիլը, էդ ժամանակ կնստի Կասկադում մի կես ժամ կողբա իրա դժբախտ սերը, մինչև որ մարդամեկը մոտենա հարցուփորձ անի, մտերմանա հետը ու ինքն իրա հերթին էդ հարիֆին քցի իրա *ա*երի մեջ: Դե գնա, մուռս հանեցի:
    ---
    3. Մենակ հայ աղջիկները կարան երազեն հեքիաթային սիրո մասին (էէէ՜ն, որ ըլնում ա է` ռոմանտիկ երեկոներ, բնության գիրկ, ծաղիկներ, փուչիկներ, Կինդռ սյուրպրիզներ, չգիտեմ ինչ), ցանկալի ա մեկի հետ, ում համար ինքը ալֆան ա ու օմեգան, իրանից առաջ ոչ ոք իրա կյանքում չի եղել: Ու հենց որ դրա ժամանակը գա, առռռըհա, պսակում են մեր Մարոյին, տալիս չոբան Կարոյին: Ինքը չի հանձնվի: Կհայտնաբերի, որ ամիսը 30 օր լվացք անել-եփել-թափել-տուն մաքրել-հյուրերի համար կոֆե դնելուց հեքիաթային ու ռոմանտիկ բան չկա: Հա, համ էլ ինչ լավ ա, որ ամուսնու համար ինքը ոչ թե ալֆան ա, այլ բետան կամ միգուցե էփսիլոնը: Թե չէ էն մեկը վաբշե ոչ մի բանից գլուխ չէր հանի: Սու՛ս, մտքերդ կարդումա:
    ---
    4. Մենակ հայ աղջիկները կարան սաղ օրը “էն բանից” անեն` "սիրուն ես", "լավն ես", "քո հետ հավես ա", "չքնաղ ես", "տո էլ եսիմ որ ***ս ես", ԲԱՅՑ արի ու տես, որ մի շաբաթ հետո արդեն ոչ մի ***ս էլ չես: Առաջի օրը դու իրա աչքի լույսն ես, երկրորդ օրը դու իրա համար ամենաառանձնահատուկն ես (որի նմանին ինքը 20 տարի Ֆուջիկայով ման ա եկել չի գտել), երրորդ օրը ինքը քո համար գժվում ա, չորրորդ օրը շիզոֆրենիա, հինգերորդ օրը կամ քեզնից հոգնում ա, կամ էլ մի ուրիշ ամենաառանձնահատուկին ա գտնում (որի նմանին ինքը հրոխպոր թազա 31-ի զադնի ֆառերով ման ա եկել էսօր ցերեկը նոր գտել ա):
    ---
    5. Մենակ հայ աղջիկները էսքանից հետո ապշահար դեմքով իրար կհարցնեն, թե ինչու են մեր հայ տղաները ավելի շատ հավանում ՌՍՆԵՐԻ (ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, թաթարներ, բաշկիրներ, էվենկներ, կոմիներ, ղազախներ, կարելներ, հայեր, ուդմուրտներ, չուվաշներ, խանտեր, մանսեր, խակասներ, մարիներ, կարակալպակներ, մորդավներ, կալմիկներ, տուվաներ ևն) աղջկեքին: Չէ մի չէ, քեզ պտի՞ հավանեն:

    Ինչ ասեմ: Չեմ զարմանա, եթե էս ամեն ինչի վերջում անմեղ հայացք ընդունած ասեն. "ես քեզ արժանի չեմ", "դու ավելիին ես արժանի", "դու կգտնես քո միակին" և այլն: Մերսի, գիտեմ: Հեռու խաղացեք:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (08.07.2011), Inna (21.11.2011), John (16.11.2011), Moonwalker (19.07.2011), murmushka (11.07.2011), Ungrateful (08.07.2011), Ժունդիայի (18.07.2011), Միքո (08.07.2011), Նիկեա (04.09.2014), Վահե-91 (19.07.2011)

  23. #12
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր շատ նշանակալից օր ա: Վերջապես կոմպի մեջ քցեցի "Ֆիֆա98"-ը: Գրաֆիկան թույլ ա, արագություն չկա, բայց կարևորը ֆուտբոլային հոգին կա: Նորից իմ հետ են Ստոիչկովը, Սուբիսարետան, Գասկոյնը, Ջորկաեֆը, Հաջին, Բատիստուտան ու շատ ուրիշներ: Ու ինչքան հաճելի ա, որ խաղը միացնում ես, իրանք իրանց մեջ են խաղում, ու դու էլ կողքից նայում ես: Պալյուկայի վստահ խաղը, Ինսի տեխնիկան, Արթուր Պետրոսյանի եռանդը, Կաննավարոյի անզիջում խաղը, ինձ նորից վերադարձրել են 90-ականներ: Նոստալգիա:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 18.07.2011, 23:25:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (19.07.2011), Անվերնագիր (24.02.2013), Մարկիզ (29.04.2012), Նաիրուհի (18.07.2011)

  25. #13
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր աշխատավարձս նենց հավեսով մսխեցի... Էն ամեն ինչի վրա ինչ սիրտս ուզում էր: Բայց ինչից որ զրկված կլնեմ 2 տարուց ավել: Ավելի կոնկրետ:
    Մի քանի պակետ բնական հյութ
    Մեղր իրա մոմով, չնայած տունը լիքը մեղր կա
    Արևելյան քաղցրեղեններ
    Կաթ ու մածուն
    Հա, քաղցրեղենները холод-ի մեջ եմ դրել, որ տնեցիք չգտնեն: Տենաս մյուս անգամ երբ առիթ կլնի մի քանի հազարը առանց ափսոսալու վարի տալը:

    Հ.Գ. զատո ոչ լևի եմ գնացել, ոչ էլ խմել եմ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  26. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (16.11.2011), Arpine (16.11.2011), E-la Via (22.11.2011), Freeman (16.11.2011), Inna (21.11.2011), John (16.11.2011), Lusinamara (16.11.2011), Nadine (30.04.2012), Rammstein (23.11.2011), Renata (18.11.2011), Ripsim (16.11.2011), unknown (21.11.2011), VisTolog (21.11.2011), Yellow Raven (21.11.2011), Արէա (16.11.2011), Արևհատիկ (16.11.2011), Դատարկություն (16.11.2011), Ժունդիայի (16.11.2011), Լուսաբեր (16.11.2011), Մանուլ (21.11.2011), Մարկիզ (29.04.2012), Նաիրուհի (16.11.2011), Նիկեա (04.09.2014), Շինարար (16.11.2011), Ուլուանա (19.11.2011), Սլիմ (16.11.2011)

  27. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպե՞ս հաշվել բանակային բազում օրերը, որպեսզի դրանք շուտ անցնեն:

    1. Վերցնում ես վանդակավոր 40 թերթանոց լայն տետր, ամեն օր մի վանդակի վրա խաչ ես քաշում: Հաջորդաբար քաշելով 23-րդ տողում տուն կհասնես:
    2. 2 տարին 104 շաբաթ ա անում: Առաջի մի ամիսը գլորելուց հետո, երբ որ մնում ա 100 շաբաթ, ամեն շաբաթը մի մի տոկոս հաշվելով գնում ես: Պատկերացրու "dial up"-ով ծրագիր ես քաշում ինտերներից: Հենց քաշեց-պրծավ, տուն կգնաս:
    3. 24 ամիսը համարում ես 24 ժամ: Ամեն մի ամիսը անցնելուց հետո 1 ժամ անցնում ա: Ուղիղ 1 օրից տուն կգնաս: Էս դեպքում րոպեներն ու վայրկյանները հաշվել խորհուրդ չի տրվում, որովհետև 1 րոպեն 12 ժամ ա տևում, իսկ 1 վայրկյանը` 12 րոպե:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  28. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (21.11.2011), Freeman (23.11.2011), Inna (21.11.2011), Lusinamara (22.11.2011), VisTolog (21.11.2011), Yellow Raven (21.11.2011), Արէա (21.11.2011), Արևհատիկ (21.11.2011), Մանուլ (21.11.2011), Մարկիզ (29.04.2012), Նաիրուհի (14.12.2011), Նիկեա (04.09.2014), Ռուսա (21.11.2011)

  29. #15
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտելու եմ քաղաքը ու անհոգ կյանքը: Կարոտելու եմ ակումբը ու ակումբցիներին: Կարոտելու եմ ԵՊՀ-ն ու մեր շեֆին: Հա, մեկ էլ ռուսներիս ու ուկրաինուհիներիս:
    Էս էլ որպես հրաժեշտ… Ես հրաժեշտ տալուց լավ չեմ, Մեսչյանը իմ տեղը մնացածը կասի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  30. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.11.2011), Arpine (23.11.2011), Chuk (22.11.2011), erexa (22.11.2011), Freeman (23.11.2011), Inna (22.11.2011), John (14.12.2011), laro (22.11.2011), Lusinamara (22.11.2011), Moonwalker (23.11.2011), My World My Space (23.11.2011), Rammstein (23.11.2011), Անվերնագիր (24.02.2013), Գեա (22.11.2011), Դատարկություն (22.11.2011), Դեկադա (23.11.2011), Ինչուիկ (23.11.2011), Մարկիզ (29.04.2012), Նիկեա (04.09.2014), Ուլուանա (26.11.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անկապ օրագիր
    Հեղինակ՝ impression, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 10255
    Վերջինը: 21.03.2024, 01:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •