Էհ, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, բարին էլ հետը: Մոտակա ավելի քան 3 ամիսը զգալու եմ Համալսարանիս համն ու հոտը: Վաղվանից սկսվում ա աղմուկ անելու, դասեր խանգարելու, նեոնային լամպեր ջարդելու, աղջիկների հետևից սուլելու, ազատ ժամանակ պառկելու, մեկ էլ ցրել-մրելու սեզոնը: Անցած տարվա պես: Օրը 3000 դրամ: Ուղղակի ափսոս առավոտ ժամը 8 անց կեսից ա: Կենսաբանականում հազար ու մի շկաֆ-սեղան-աթոռ ա դուրսը, վրեքներն էլ մի մետր գաջ ա նստել: Իսկական արքայություն: Բռնես հետազոտես: Իսկ էս մի քանի օրը ամեն ինչ իրա հունի մեջ կընկնի: Անցած տարվա պես:
Էջանիշներ