User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Շատ անկապ օրագիր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Մենակ հայ աղջիկները կարան ասեն. "ես արտաքինին ուշադրություն չեմ դարձնում", "կարևորը մարդու ներքինն ա", "փողը հեչ կարևոր չի" (չհամաձայնվես կարող ա երդվի էլ), բայց մի որոշ ժամանակ հետո
    ա) մարդամեկը մաշնի դուռը կբացի (որ հելնի խանութ), ինքն էլ իրան կքցի մաշնի մեջը` էն իրա երազած ուռոդ բայց բարի ու 3 բարձրագույն կրթություն ստացած բոմժին մոռանալով:
    բ) ժամադրության գնալուց մեկի վրա կծռվի, կքայլի, կքայլի, գլուխը կխփի ստոլբին կմոռանա ուր էր գնում: Կգնա հայաթ, ընկերուհիներին կհանդիպի ու ինչպես ամեն աստծու իրիկուն կպատմի. “Վու՜յ, Լուս, էսօր քաղաք մեկին տեսել եմ էն ի՜նչ կյանք էր”, “Վու՜յ, լու՞րջ”, “Հա՜, մռութ, էս ա տենամ ինչ եմ անում”, “Յաաա՜, կյանք, բա Գռնո՞ն”, (ըտեղ նոր Գռնոյին հիշեց) “Չէէէ՜, Գռնոն քձիբ ա”: Զանգ Գռնոյից…
    “Շան անունը տուր, փեդը վեկալ ձեռդ… Ալո՞… Հա կյանքս…”

    ”Հաստատ եմ որոշել: Պակա՛: Էլ չզանգես:”
    գ) էս մի դեպքին ինձնից շատ եք հանդիպել
    ---
    2. Մենակ հայ աղջիկները կարան ասեն.
    ա) "ես հարաբերությունների կարիք չունեմ", "էս մի տարին պատրաստ չեմ", "դեռ չեմ կարա", "վախում եմ", "կկծի" (և այլն)… Ու մեկ էլ մի ամիս չանցած ինքը ընկեր կունենա, երկու ամսուց էլ մնացածը: Երևի էս մեկը թույլ կծեց: Հա, շուտով կպարզվի, որ էդ տղուն ինքը սուրբ Սարգսի օրը երազում տեսել ա մառոժնի տալուց: Ճակատագիր ա:
    բ) "դու ինձ չես սիրի", "ես քո միակը չեմ լինի", "մենք իրար չենք ճանաչում", "մենք իրար հետ անհամատեղելի ենք" (… Երևի պտի նույն համարի բոլտ ու գայկա ըլնենք): Չբռնե՞ս մի հատ մունաթ գաս. "Տո ի՞նչ գիտես": Իսկ կյանքը ցույց կտա, որ էն պուզատին իրան կսիրի իրա փորից էլ շատ, էն ստեղ-ընդեղ ծախսողի հետ իրար կճանաչեն 10 րոպեում, իսկ էն ավտոյովի համար, էն որ խանութ էր մտնում, ինքը կլնի միակը: Հա, իսկ եթե բարով-խերով լքեն իրան, կամ օգտագործեն հետո շպրտեն զիբիլը, էդ ժամանակ կնստի Կասկադում մի կես ժամ կողբա իրա դժբախտ սերը, մինչև որ մարդամեկը մոտենա հարցուփորձ անի, մտերմանա հետը ու ինքն իրա հերթին էդ հարիֆին քցի իրա *ա*երի մեջ: Դե գնա, մուռս հանեցի:
    ---
    3. Մենակ հայ աղջիկները կարան երազեն հեքիաթային սիրո մասին (էէէ՜ն, որ ըլնում ա է` ռոմանտիկ երեկոներ, բնության գիրկ, ծաղիկներ, փուչիկներ, Կինդռ սյուրպրիզներ, չգիտեմ ինչ), ցանկալի ա մեկի հետ, ում համար ինքը ալֆան ա ու օմեգան, իրանից առաջ ոչ ոք իրա կյանքում չի եղել: Ու հենց որ դրա ժամանակը գա, առռռըհա, պսակում են մեր Մարոյին, տալիս չոբան Կարոյին: Ինքը չի հանձնվի: Կհայտնաբերի, որ ամիսը 30 օր լվացք անել-եփել-թափել-տուն մաքրել-հյուրերի համար կոֆե դնելուց հեքիաթային ու ռոմանտիկ բան չկա: Հա, համ էլ ինչ լավ ա, որ ամուսնու համար ինքը ոչ թե ալֆան ա, այլ բետան կամ միգուցե էփսիլոնը: Թե չէ էն մեկը վաբշե ոչ մի բանից գլուխ չէր հանի: Սու՛ս, մտքերդ կարդումա:
    ---
    4. Մենակ հայ աղջիկները կարան սաղ օրը “էն բանից” անեն` "սիրուն ես", "լավն ես", "քո հետ հավես ա", "չքնաղ ես", "տո էլ եսիմ որ ***ս ես", ԲԱՅՑ արի ու տես, որ մի շաբաթ հետո արդեն ոչ մի ***ս էլ չես: Առաջի օրը դու իրա աչքի լույսն ես, երկրորդ օրը դու իրա համար ամենաառանձնահատուկն ես (որի նմանին ինքը 20 տարի Ֆուջիկայով ման ա եկել չի գտել), երրորդ օրը ինքը քո համար գժվում ա, չորրորդ օրը շիզոֆրենիա, հինգերորդ օրը կամ քեզնից հոգնում ա, կամ էլ մի ուրիշ ամենաառանձնահատուկին ա գտնում (որի նմանին ինքը հրոխպոր թազա 31-ի զադնի ֆառերով ման ա եկել էսօր ցերեկը նոր գտել ա):
    ---
    5. Մենակ հայ աղջիկները էսքանից հետո ապշահար դեմքով իրար կհարցնեն, թե ինչու են մեր հայ տղաները ավելի շատ հավանում ՌՍՆԵՐԻ (ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, թաթարներ, բաշկիրներ, էվենկներ, կոմիներ, ղազախներ, կարելներ, հայեր, ուդմուրտներ, չուվաշներ, խանտեր, մանսեր, խակասներ, մարիներ, կարակալպակներ, մորդավներ, կալմիկներ, տուվաներ ևն) աղջկեքին: Չէ մի չէ, քեզ պտի՞ հավանեն:

    Ինչ ասեմ: Չեմ զարմանա, եթե էս ամեն ինչի վերջում անմեղ հայացք ընդունած ասեն. "ես քեզ արժանի չեմ", "դու ավելիին ես արժանի", "դու կգտնես քո միակին" և այլն: Մերսի, գիտեմ: Հեռու խաղացեք:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (08.07.2011), Inna (21.11.2011), John (16.11.2011), Moonwalker (19.07.2011), murmushka (11.07.2011), Ungrateful (08.07.2011), Ժունդիայի (18.07.2011), Միքո (08.07.2011), Նիկեա (04.09.2014), Վահե-91 (19.07.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր շատ նշանակալից օր ա: Վերջապես կոմպի մեջ քցեցի "Ֆիֆա98"-ը: Գրաֆիկան թույլ ա, արագություն չկա, բայց կարևորը ֆուտբոլային հոգին կա: Նորից իմ հետ են Ստոիչկովը, Սուբիսարետան, Գասկոյնը, Ջորկաեֆը, Հաջին, Բատիստուտան ու շատ ուրիշներ: Ու ինչքան հաճելի ա, որ խաղը միացնում ես, իրանք իրանց մեջ են խաղում, ու դու էլ կողքից նայում ես: Պալյուկայի վստահ խաղը, Ինսի տեխնիկան, Արթուր Պետրոսյանի եռանդը, Կաննավարոյի անզիջում խաղը, ինձ նորից վերադարձրել են 90-ականներ: Նոստալգիա:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 18.07.2011, 23:25:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (19.07.2011), Անվերնագիր (24.02.2013), Մարկիզ (29.04.2012), Նաիրուհի (18.07.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր աշխատավարձս նենց հավեսով մսխեցի... Էն ամեն ինչի վրա ինչ սիրտս ուզում էր: Բայց ինչից որ զրկված կլնեմ 2 տարուց ավել: Ավելի կոնկրետ:
    Մի քանի պակետ բնական հյութ
    Մեղր իրա մոմով, չնայած տունը լիքը մեղր կա
    Արևելյան քաղցրեղեններ
    Կաթ ու մածուն
    Հա, քաղցրեղենները холод-ի մեջ եմ դրել, որ տնեցիք չգտնեն: Տենաս մյուս անգամ երբ առիթ կլնի մի քանի հազարը առանց ափսոսալու վարի տալը:

    Հ.Գ. զատո ոչ լևի եմ գնացել, ոչ էլ խմել եմ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (16.11.2011), Arpine (16.11.2011), E-la Via (22.11.2011), Freeman (16.11.2011), Inna (21.11.2011), John (16.11.2011), Lusinamara (16.11.2011), Nadine (30.04.2012), Rammstein (23.11.2011), Renata (18.11.2011), Ripsim (16.11.2011), unknown (21.11.2011), VisTolog (21.11.2011), Yellow Raven (21.11.2011), Արէա (16.11.2011), Արևհատիկ (16.11.2011), Դատարկություն (16.11.2011), Ժունդիայի (16.11.2011), Լուսաբեր (16.11.2011), Մանուլ (21.11.2011), Մարկիզ (29.04.2012), Նաիրուհի (16.11.2011), Նիկեա (04.09.2014), Շինարար (16.11.2011), Ուլուանա (19.11.2011), Սլիմ (16.11.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպե՞ս հաշվել բանակային բազում օրերը, որպեսզի դրանք շուտ անցնեն:

    1. Վերցնում ես վանդակավոր 40 թերթանոց լայն տետր, ամեն օր մի վանդակի վրա խաչ ես քաշում: Հաջորդաբար քաշելով 23-րդ տողում տուն կհասնես:
    2. 2 տարին 104 շաբաթ ա անում: Առաջի մի ամիսը գլորելուց հետո, երբ որ մնում ա 100 շաբաթ, ամեն շաբաթը մի մի տոկոս հաշվելով գնում ես: Պատկերացրու "dial up"-ով ծրագիր ես քաշում ինտերներից: Հենց քաշեց-պրծավ, տուն կգնաս:
    3. 24 ամիսը համարում ես 24 ժամ: Ամեն մի ամիսը անցնելուց հետո 1 ժամ անցնում ա: Ուղիղ 1 օրից տուն կգնաս: Էս դեպքում րոպեներն ու վայրկյանները հաշվել խորհուրդ չի տրվում, որովհետև 1 րոպեն 12 ժամ ա տևում, իսկ 1 վայրկյանը` 12 րոպե:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (21.11.2011), Freeman (23.11.2011), Inna (21.11.2011), Lusinamara (22.11.2011), VisTolog (21.11.2011), Yellow Raven (21.11.2011), Արէա (21.11.2011), Արևհատիկ (21.11.2011), Մանուլ (21.11.2011), Մարկիզ (29.04.2012), Նաիրուհի (14.12.2011), Նիկեա (04.09.2014), Ռուսա (21.11.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտելու եմ քաղաքը ու անհոգ կյանքը: Կարոտելու եմ ակումբը ու ակումբցիներին: Կարոտելու եմ ԵՊՀ-ն ու մեր շեֆին: Հա, մեկ էլ ռուսներիս ու ուկրաինուհիներիս:
    Էս էլ որպես հրաժեշտ… Ես հրաժեշտ տալուց լավ չեմ, Մեսչյանը իմ տեղը մնացածը կասի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.11.2011), Arpine (23.11.2011), Chuk (22.11.2011), erexa (22.11.2011), Freeman (23.11.2011), Inna (22.11.2011), John (14.12.2011), laro (22.11.2011), Lusinamara (22.11.2011), Moonwalker (23.11.2011), My World My Space (23.11.2011), Rammstein (23.11.2011), Անվերնագիր (24.02.2013), Գեա (22.11.2011), Դատարկություն (22.11.2011), Դեկադա (23.11.2011), Ինչուիկ (23.11.2011), Մարկիզ (29.04.2012), Նիկեա (04.09.2014), Ուլուանա (26.11.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը գնալու եմ ավելի պատրաստ ու ավելի տեղյակ: Վախենալը որոշ չափով անտեղյակությունից էր գալի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (14.12.2011), John (14.12.2011), Lusinamara (14.12.2011), unknown (14.12.2011), Արէա (14.12.2011), Մարկիզ (29.04.2012), Նաիրուհի (14.12.2011), Շինարար (13.12.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնացել ա 85 շաբաթ: Ու իմ կյանքում նոր թվարկություն կսկսվի: Ես պատերազմից հաղթանակած կգամ: Հաղթած էն տականքին, որը փորձում ա ծնկի բերի, հաղթած կարոտին, հաղթած չուզողներիս ու ինձ բանի տեղ չդնողներին: Կարոևր մարտերը դեռ չեն սկսվել: Ինձ համբերություն: Կարևորը մնամ նույն Հայկոն: Միամիտ, միշտ երազող, մեկ էլ ֆուտբոլի համար գժվող:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (14.11.2012), Ambrosine (29.04.2012), Ariadna (29.04.2012), Arpine (29.04.2012), CactuSoul (01.05.2012), Chilly (29.04.2012), Chuk (29.04.2012), Freeman (30.04.2012), Inna (17.06.2012), murmushka (30.04.2012), My World My Space (29.04.2012), Nadine (30.04.2012), One_Way_Ticket (13.11.2012), unknown (29.04.2012), Անվերնագիր (24.02.2013), Արէա (29.04.2012), Արևհատիկ (29.04.2012), Դատարկություն (29.04.2012), Դեկադա (29.04.2012), Մանուլ (17.05.2012), Մարկիզ (29.04.2012), Նաիրուհի (04.01.2014), Նիկեա (04.09.2014), Շինարար (29.04.2012), Ուլուանա (30.04.2012), Ֆոտոն (29.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անկապ օրագիր
    Հեղինակ՝ impression, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 10285
    Վերջինը: 29.05.2025, 04:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •