User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Շատ անկապ օրագիր

  1. #16
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը գնալու եմ ավելի պատրաստ ու ավելի տեղյակ: Վախենալը որոշ չափով անտեղյակությունից էր գալի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (14.12.2011), John (14.12.2011), Lusinamara (14.12.2011), unknown (14.12.2011), Արէա (14.12.2011), Մարկիզ (29.04.2012), Նաիրուհի (14.12.2011), Շինարար (13.12.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնացել ա 85 շաբաթ: Ու իմ կյանքում նոր թվարկություն կսկսվի: Ես պատերազմից հաղթանակած կգամ: Հաղթած էն տականքին, որը փորձում ա ծնկի բերի, հաղթած կարոտին, հաղթած չուզողներիս ու ինձ բանի տեղ չդնողներին: Կարոևր մարտերը դեռ չեն սկսվել: Ինձ համբերություն: Կարևորը մնամ նույն Հայկոն: Միամիտ, միշտ երազող, մեկ էլ ֆուտբոլի համար գժվող:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (14.11.2012), Ambrosine (29.04.2012), Ariadna (29.04.2012), Arpine (29.04.2012), CactuSoul (01.05.2012), Chilly (29.04.2012), Chuk (29.04.2012), Freeman (30.04.2012), Inna (17.06.2012), murmushka (30.04.2012), My World My Space (29.04.2012), Nadine (30.04.2012), One_Way_Ticket (13.11.2012), unknown (29.04.2012), Անվերնագիր (24.02.2013), Արէա (29.04.2012), Արևհատիկ (29.04.2012), Դատարկություն (29.04.2012), Դեկադա (29.04.2012), Մանուլ (17.05.2012), Մարկիզ (29.04.2012), Նաիրուհի (04.01.2014), Նիկեա (04.09.2014), Շինարար (29.04.2012), Ուլուանա (30.04.2012), Ֆոտոն (29.04.2012)

  5. #18
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու նորից տունը: Ու նորից ոնց որ ամեն ինչ անցավ, ջնջվեց: Մնաց 13 ամիսը, հավանաբար ամենաերկար բաժանումը: Արձակուրդ եմ գալի (հերթական) ամենածանր շրջաններից մեկում: Արձակուրդ եմ գալի, հետևում թողնելով ճաշարանի առաջին վերակարգս, երբ 2 ժամ քնելուց հետո, չզգալով ոտերս, տանջվում էի մինչև իրիկուն, ՀԱԿ-ում անցկացրած ցուրտ գիշերը, երբ ժամապահ կանգնած ծառայակիցներս դուրսը իրանց պահակակետերում վազում էին, որ ցուրտը շատ չզգան, կորած գլխարկ-գոտիս, որոնց համար վախում էի կյանքիցս շատ, Հոկտեմբերյանի շոգը, երբ կիսաանապատային դաշտում ժամերով սպասում էի կես բաժակ ջրիս... Տանջալից 2 ժամը սահմանի գլխին, երբ որ սպասում էի երբ եմ ոտերս քարշ տալու գետնատնակի կողմեր, որ երկու ժամ էլ ըտեղ հսկեմ, նոր գնամ իմ ժամուկեսը քնեմ… Էս ամեն ինչը ունի մեծ պլյուս: Ինչքան ծանր կլնի ծառայության ժամանակ, էնքան վերադարձը հաճելի կլնի: Էնքան ավելի շատ կգնահատեմ հետբանակային կյանքը, որին մնաց մի տարուց մի քիչ ավել: Իսկ հիմա՝ արձակուրդ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (14.11.2012), CactuSoul (14.11.2012), Cassiopeia (14.12.2013), Chuk (13.11.2012), erexa (14.11.2012), Kuk (13.11.2012), murmushka (14.11.2012), One_Way_Ticket (13.11.2012), Yevuk (14.11.2012), Արէա (14.11.2012), Հայկօ (14.11.2012), Ձայնալար (14.11.2012), Նաիրուհի (04.01.2014), Նիկեա (04.09.2014), Շինարար (13.11.2012), Ուլուանա (13.11.2012)

  7. #19
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրանք հրաշք են: Մեկը մեկից կյաժ, մեկը մեկից սև… Քեզ կես խոսքից հասկանում են: Իրանց հետ չես ձանձրանա: Էնքան անմիջական են, էնքան պարզ, ոնց որ դուռն առանց զամոկի: ԿրիսԾինա, Սաշուլյա, Անյա, Վեռա, մեկ էլ մնացածը… Ապրեք: Ձեզ առանձնահատուկ եմ կարոտելու:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (22.11.2012)

  9. #20
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսա ակումբը, ասեցի մտնեմ, բոլորին բարևեմ, կարոտս հայտնեմ, բայց զգացի, որ հավեսս կորել ա: Հազար ու մի հետաքրքիր ֆուտբոլ կար էսօր: Մտա օնլայն ռեժիմով փնտրեմ նայեմ, բայց գուգլից էն կողմ չձգեցի: Ամեն ինչի հավեսս կորել ա բանակում: Անգամ "մայրենի լեզուս" կորցրեց իրա հմայքը: Իմ միակ ցանկությունը կամքի ուժ ունենալն ա: Ինձ ստիպեմ աշխատել, սովորել, մեկ էլ ինքս ինձ գտնել:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (29.09.2013), CactuSoul (29.09.2013), Cassiopeia (14.12.2013), erexa (29.09.2013), Moonwalker (29.09.2013), Skeptic (29.09.2013), ԱնԱիդա (05.12.2013), Անվերնագիր (28.09.2013), Նաիրուհի (04.01.2014), Նիկեա (04.09.2014), Վոլտերա (29.09.2013)

  11. #21
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ուր եմ ընկել: ԳՌ շորերով մարդիկ, առանց շարք, առանց կարգ ու կանոն քայլում են: Փողոցներում էսքան տերև ու բիչոկ ա ընկած, ոչ մեկը չի գալի ավլում: Բա էս ինչքա՜ն աղջիկ կա:
    Էէէէէս ովքեր էին էս ժեխերը: Հլը սրանց թրաշը, մազերը… Խուսափում եմ ավել-պակաս խոսալուց, հանկարծ բերանիցս անպարկեշտ բառ չթռնի:
    Ես հելա: Մի քիչ էս կյանքին հարմարվեմ: Վատ կյանք չի առաջի հայացքից:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.01.2014), CactuSoul (03.12.2013), Cassiopeia (14.12.2013), Chuk (02.12.2013), Lílium (14.12.2013), murmushka (02.12.2013), Skeptic (02.12.2013), ԱնԱիդա (05.12.2013), Անվերնագիր (03.12.2013), Արամ (02.12.2013), Արևհատիկ (03.12.2013), Մ Մ (12.08.2014), Նաիրուհի (03.12.2013), Ներսես_AM (03.12.2013), Նիկեա (04.09.2014), Փոքրիկ շրջմոլիկ (02.12.2013)

  13. #22
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2 տարի առաջ էս օրը արթնացա իմ ներքին զարթուցիչով: Ամենապատասխանատու օրերին ես միշտ ճիշտ ժամի եմ զարթնել: Ախորժակ էլ չունեի: Ախորժակս հազիվ հերիքեց մի 2 կտոր հաց ուտելու: Դուռը բացեցի ու ոտս կտրեցի տնից: Հագիս հին կուրտկա, քրքրված ջինսի շալվար, մաշված կոշիկներ, ձեռիս էլ հիգիենայի պարագաներով, քաղցրեղենով ու մի քանի կապոց սնունդով տոպրակ: Գնում էի էլ հետ չգալու տրամադրվածությամբ: Բոլորին ու ամեն ինչ ուզում էի մոռանայի, որ չկարոտեմ ու չտխրեմ: Մենակ ես եմ ու իմ ցելոֆանը, որը կարանտին մտնելուց 20 րոպե անց դատարկվեց:
    Ես երազ ե՞մ տեսել:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.12.2013), Lílium (14.12.2013), Այբ (14.12.2013), Անվերնագիր (14.12.2013), Արամ (14.12.2013), Նաիրուհի (04.01.2014), Նիկեա (04.09.2014), Փոքրիկ շրջմոլիկ (14.12.2013)

  15. #23
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքը իմաստ չունի, եթե ապագան չես տենում: Եթե վաղը աշխատանքի ես ընդունվելու, ընկերոջդ հետ ես հանդիպելու, կամ 1 ամսուց պտի բանակ գնաս, քեզ դա կստիպի ապրել: Իսկ եթե վաղվա օրը չի երևում, էդ օրը ապրելու անհրաժեշտությունը վերանում ա: Արդյունքում, 30 տարեկան մարդը հնարավոր ա 10 տարի ապրած լինի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.01.2014), Lílium (04.01.2014), Smokie (10.01.2014), Vardik! (07.01.2014), Անվերնագիր (06.06.2014), Մ Մ (12.08.2014), Նաիրուհի (04.01.2014), Նարե91 (06.01.2014), Նիկեա (04.09.2014), Փոքրիկ շրջմոլիկ (04.01.2014)

  17. #24
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3-4 տարեկանում երզում է աղջիկ դառնայի: Մազերս երկար էի պահում, տարբեր զիզիբիզի բաներ էի ամրացնում: Նույնիսկ երազում մի անգամ աղջիկ էի դառել:
    5 տարեկանում երազում էի օձ դառնայի: Հատակի վրա սողում էի ու ֆշշցնում: Հատկապես աշխատում էի ֆշշոցս կատարելագործեի:
    6-7 տարեկանում երազում էի թագավոր դառնայի:
    7-9 տարեկանում երազում էի մլիցա դառնայի: Որպեսզի բարին միշտ հաղթի չարին:
    9 տարեկանում երազում էի բժիշկ դառնայի: Որպես մի քիչ հասուն մտածող մարդ:
    ...
    25 տարեկանում, երբ որ ես արդեն առաջվա խելացի, բարետես, նպատակասլաց տղեն չեմ, երազում եմ ուղղակի պահպանեմ իմ մարդկային որակները: Թե չէ մի քանի տարուց կերազեմ մարդ դառնալու մասին:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.02.2014), erexa (24.02.2014), Nihil (26.02.2014), Smokie (25.02.2014), Անվերնագիր (06.06.2014), Դատարկություն (23.02.2014), Մ Մ (12.08.2014), Նաիրուհի (23.02.2014), Նարե91 (25.02.2014), Նիկեա (04.09.2014), Վոլտերա (23.02.2014)

  19. #25
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին 5 տարիներին իմ ձեռք բերած ամենաթանկ բաներից մեկը եբրայերենն ա:
    2009-ի օգոստոսին սիրահարվեցի առաջին հայացքից (չնայած խորհրդավոր տառերը ինձ փոքրուց էին գրավում), սկսեցի թեթև քայլերով յուրացնել, որպես հոբբի: Տարբեր ուսումնական նյութերով (մեկը մեկից թերի), լեզվաբանական էջերով, իսրայելական հեռուստաալիքներով, չատերով: Ես չէի կպել գործին: Ուղղակի որպես հոբբի սովորում էի՝ "ձեռի հետ": Նենց մեծ էր իմ սերը, որ 2 տարի անց համարյա էնքան գիտեի, ինչքան անգլերենը (որը տարիներով սովորել եմ դպրոցում ու ԲՈՒՀ-ում): Ու իմ սերը էնքան ամուր էր, որ 2 տարվա ծառայությունը համարյա բան չփոխեց: Բանակում հիշում էի, կարոտում էի, մեկ-մեկ երազներում 10-րդ ալիքի նորություններն էի տեսնում: Ու բանակից հետո համարյա բան չէի մոռացել:
    Էսօր մենք նորից միասին ենք: Չնայած հույս չունեմ, որ "ռեալում կծանոթանամ", կառնչվեմ, բայց շարունակում եմ փայփայել: Ով գիտի մի օր մի հրեա աղջկա հետ 2 նախադասություն կփոխանակեմ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.09.2014), John (12.08.2014), Smokie (13.08.2014), Vardik! (12.08.2014), Նիկեա (04.09.2014), Շինարար (12.08.2014), Ուլուանա (12.08.2014)

  21. #26
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան անսպասելի ստացվեց... Անսպասելիությունից շփոթված՝ մոռացա նույնիսկ "до свидания" ասեմ: Չհամարձակվեցի անգամ մարշուտնու տեղը ստանայի: Իրանց մոտ ինչքան գիտեմ տենց բաներ ընդունված չեն: Թվիքսի հալալ կեսից հրաժարվեց, իսկ մարշուտնի բարձրանալուց իմ կողմ սկի չնայեց: Բայց կարևորը արդեն գիտեմ կանգառն ու ժամը:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.09.2014), John (11.09.2014), Smokie (13.09.2014), Մուշու (10.09.2014), Նաիրուհի (11.09.2014), Նիկեա (10.09.2014)

  23. #27
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կեսօրին մոտ, գործի տեղը ամբողջ գիշեր աչք չկպցրած, սպասում էի ավտոբուսին: Շեղ աչքերով տարեց ու երիտասարդ կանայք իմ հետ նույն կանգառում զրուցում էին: Երևի մեր ու աղջիկ էին: Լսողությունս լարած փորձում էի ընկալեմ՝ չինարեն է՞ր, ճապոներե՞ն, թե՞ կորեերեն: Առոգանությունից (չհասկանալով ոչ մի բառ) եզրակացրեցի, որ չինացիներ են: Փորձեցի հիշեմ իմ սովորած չինարեն մի քանի բառ-արտահայտություններն ու քերականությունը: Հետո ավտոբուսը եկավ, ես բարձրացա: Նկատեցի, որ կանայք էլ են իմ հետևից բարձրանում: Մերը նստեց հետևի նստարաններից մեկին, աղջիկը շոֆերին թուղթ ցույց տվեց ու գնաց մոր հետ նստեց: Էկզոտիկ տեսարանը ինձ էնքան գրավեց, որ ուզեցի չինարենով բարևեմ (nǐ hǎo), բայց քաշվեցի: Աջափնյակով անցնում էինք, արդեն հասել էի մեր թաղ, բայց ինքս ինձ ընդդիմացա, չիջա: Մտածում եմ՝ չինացիների հետ մոտիկից շփվելու հնարավորություն կյանքում չեմ ունենա: Ու չիջա, մինչև Դավիթաշենի "Երևան Սիթի" հասնելը: Ու երբ տեսա, որ կանայք էլ Երևան Սիթիի մոտ իջան, աչքերս փայլատակեցին: Մոտեցա ու ավտոբուսում կազմածս չինական նախադասությունով դիմեցի.
    -你们是中国女人吗? (դուք չինուհի ե՞ք)
    Տարեց կինը մի վայրկյան զարմացավ ու պատասխանեց.
    -是的. (այո)
    Ի զարմանս ինձ՝ ես առաջի անգամ նախադասություն փոխանակեցի չինացիների հետ: Կինը մտածեց, որ հազիվ չինախոս են ճարել, սկսեց իմ համար լրիվ չինարեն համարվող նախադասություններ ասել, իսկ ես կազմեցի ևս մի արտահայտություն.
    -我不说中文 (կիսագրագետ՝ ես չինարեն չեմ խոսում)
    Ես իմ կիսատ-պռատ անգլերենով հետաքրքրվեցի՝ ինչ են փնտրում: Աղջիկը ինձ թուղթը ցույց տվեց: Օվիր էին ուզում գնային՝ վիզան երկարացնելու համար: Մարդկանցից տեղը հարցնելով ուղեկցեցի: Աղջիկն ինձանից հետաքրքրվեց՝ պարել սիրում եմ, թե չէ, Երևանում ո՞րտեղ կարելի ա ժամանակ անցկացնել... Հետո իմ հեռախոսի համարն ուզեց ու հրաժեշտ տալուց առաջ ասեց.
    -When you take day off, call me. We can go drink something.
    Ես մտածեցի՝ կպավ: Հոգնած-ջարդված քայլեցի մինչև տուն՝ մտքիս "drink" բառը իր բոլոր հետևանքներով:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.11.2014), Cassiopeia (02.11.2014), John (30.10.2014), Smokie (19.11.2014), unknown (14.11.2014), Աթեիստ (30.10.2014), Մ Մ (31.10.2014), Նաիրուհի (30.10.2014), Նիկեա (30.10.2014), Շինարար (30.10.2014), Ուլուանա (15.11.2014)

  25. #28
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ չինացի աղջիկներ ունենում են իրանց անունի լատինական տարբերակը: Էս չինուհու անունը Սաբրինա էր:
    3 օրից ազատ օրս էր: Զանգեցի, անգլերենով 3 անգամից իրար հասկանալով պայմանավորվեցինք հրապարակում հանդիպենք, քանի որ ուրիշ տեղ Երևանում չգիտեր: Խմելու հարցով ընկերներիցս մի քանիսին դիմեցի, ինձ խորհուրդ տվեցին Խանջյանի բարերից մեկը տանել: Ես գիտեի, որ չինուհիները շքեղություն սիրում են: Բայց ես չգիտեի, որ կոմունիստական երկրի բնակչուհիները ուշանալու խասյաթ ունեն: Սաբրինան 25 րոպե ուշացավ, բայց ներողություն խնդրեց: Ու մենք զբոսնեցինք: Ես՝ բոյ-բուսաթով հայ տղամարդս ու նա՝ 20-25 սմ-ով կարճ, հայից արմատապես տարբերվող աղջիկը: Ի ուրախություն ինձ՝ անցորդները մեր զբոսանքի վրա զարմացած հայացքներ չէին նետում, ու ես միանգամից դադարեցի կաշկանդվելուց: Իսկ բարում ինձ դիմավորեցին դեռահասների տարօրինակ հայացքները: Ինձ թվաց ինքն էլ նկատեց ու քաշվեց: Բայց մենք միանգամից առանձնացանք: Ու ես ըտեղ նոր հիասթափվեցի: Ասեց, որ ալկոհոլ ընդհանրապես չի օգտագործում: Հետո նայեց սենյակի կասկածելի պարունակությանը՝ աղբարկղ, էրոտիկ բնույթի գեղանկարներ, ու հարցրեց.
    -Is this a place where you come sit with your friends and talk about something?
    -Yes, yes!
    Հասկանալով, որ իմ ուզածին չեմ հասնի, սկսեցի Չինաստանի մասին իմ կարդացած-տեսածներով կիսվել: Ու բոլոր կասկածելի տպավորությունները ցրեցի: Իսկական հաճույք դարձավ իմ կիսատ-պռատ անգլերենը "խոդի տալով" չինական թեյի, չինարենի ու Հայաստանի մասին զրուցելը: Առաջին անգամ էի անգլերենով օտարերկրացու հետ հաղորդակցվում: Սաբրինան ասեց, որ Հայաստանի հանգստությունը, կոմպակտությունը, բնությունն ու մրգերը շատ ա հավանել: Երբ որ դուրս եկանք բարից, ուղեկցեցի սուպերմարկետ, մի քիչ խաղող առանք: Առաջարկեցի հաջորդ անգամ պիցցա ուտելու գնանք: Հաճույքով համաձայնվեց:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.11.2014), boooooooom (05.11.2014), Cassiopeia (02.11.2014), John (02.11.2014), Smokie (19.11.2014), unknown (14.11.2014), Աթեիստ (02.11.2014), Արէա (02.11.2014), Մուշու (02.11.2014), Նիկեա (02.11.2014), Շինարար (05.11.2014), Ուլուանա (15.11.2014)

  27. #29
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չինացիների միջին հասակը շատ բարձր չի, բայց Սաբրինան միջինից ցածր հասակ ուներ: Էնքան հավես էր հետևելը, ոնց ա պիցցան կամ խմորեղենը փոքր-փոքր մասերի բաժանելով ուտում: Տարիքը առաջին անգամ թաքցրեց, երկրորդ անգամ արդեն ասեց. 31 տարեկան էր: Ինձ թվում էր չինացիները իրանց տարիքից մեծ են երևում, բայց ինքը իմ հետ նույն տարիքի էր երևում:
    Չինուհին ինձանից հետաքրքրվեց մեր երկրում բանակում ծառայելու մասին: Ընդհանուր խոսացի ծառայելու կարգի, տարածաշրջանում եղած խնդիրների ու հարևանների հետ հարաբերությունների մասին: Հետո գովեցի չինական բանակը իրա բարքերով ու կարգուկանոնով: Փորձեցի իմանամ իրա կարծիքը Մաո Ցզեդունի մասին:
    -I think if not Mao Zedong and his revolution, our country would be a Japanese colony.
    Ես խոսացի մեր երկրի ազատությունների մասին, հանրահավաքներ անելու, ինտերնետում ուզածդ էջը մտնելու: Հաջորդ օրը մեր հայկական արտադրանքի մի քանի նմուշ նվիրեցի՝ Գրանդ Քենդիի դառը շոկոլադը, ծիրանի սոկ, մեկ էլ Ջերմուկ: Ամեն ինչ ուզում էի անեի, որ Հայաստանը դուրը գար, որ էլի մեր մոտ երևար: Հաջորդ օրը պետք ա արդեն տոմս վերցներ գնար: Ու դա մեր վերջին օրը պետք ա լիներ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.11.2014), Cassiopeia (05.11.2014), Smokie (19.11.2014), unknown (14.11.2014), Աթեիստ (05.11.2014), Արէա (05.11.2014), Մուշու (05.11.2014), Նաիրուհի (20.11.2014), Նիկեա (05.11.2014), Շինարար (05.11.2014), Ուլուանա (14.11.2014)

  29. #30
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին օրը մենք երկար զբոսնեցինք գիշերային Երևանով: Նա վերջապես բողոքեց մեր երկրում մարդկանց խասյաթից, թե ոնց էր տան տերը, որտեղ մի քանի օրով մնում էին, ամեն օր մտնում սենյակ, կոֆե դնում, լողանում, գիշերները դուռը կողպում գնում: Ասեցի, որ դա Հայաստանում նորմալ երևույթ ա, ու վերջապես ես էլ բողոքեցի երկրից: Երբ որ նստեցինք խմորեղեն ուտելու, մոտիցս թուղթ-գրիչ հանեցի, փորձեցի հպարտանամ հիերոգլիֆների իմ իմացությամբ: Քիչ բան էի հիշում, բայց պարզվեց հիմնական շատ հիերոգլիֆներ ինքն էլ ա մոռացել, թե ոնց են գրվում: Իրականում դա նորմալ երևույթ ա: Չինաստանում մարդիկ հիմնականում իրար հետ գրվում են ինտերնետով, ու հիերոգլիֆները ճշգրիտ ձևով հիշելու անհրաժեշտություն չկա: Պատմեց ոնց էր իրանց դասատուն հիերոգլիֆները ժամանակ առ ժամանակ մոռանում: Ինձ հանելուկ մնաց, թե չինացիները նույն հնչողությամբ տարբեր բառերի իմաստները խոսքի մեջ ոնց են տարբերում: Հետո խոսացինք կախարդական "hui" վանկի մասին, որը չինարենում տասից ավել նշանակություն ունի: Կեսգիշերին նորից գնացինք Երևան Սիթի, մի փոքր առևտուր արեցինք, ու ճամփեցի մինչև հյուրանոց: Երբ որ պետք ա իրար հրաժեշտ տայինք, գրպանից կարմիր մետաքսից թելերով գործվածք հանեց ու ասեց.
    -I have a present for you. This is a good luck symbol in China. You can hang it on your room wall.

    Տխուր էի որ բաժանվեցինք: Ինքը խոստացավ, որ մոտ ժամանակներս էլի Հայաստան կգա:
    -When you get home, send me an SMS to know that you are OK.
    Տուն հասնելուց հետո զանգեցի ու վերջին անգամ խոսացինք իրար հետ: Բարի ճանապարհ մաղթեցի ու հրաժեշտ տվեցի:
    Էն կարմիր նվերը պահարանում եմ պահում, տնեցիքի աչքից հեռու: Ամեն անգամ թելերին ձեռք տալուց իրա մազերն եմ հիշում: Չէ, ես սիրահարված չէի: Ուղղակի իմ համար անգնահատելի էր, որ իմ ամենասիրելի ազգերից մեկի ներկայացուցչուհի էի ճարել: Առաջին անգամ էի օտարազգու հետ հանդիպում, առաջին անգամ էի անգլերենով հաղորդակցվում, ու բացի դրանից, առաջին անգամ էի աղջկան տեղ հրավիրում-զբոսնում, կամ հյուրասիրում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (19.11.2014), unknown (14.11.2014), Դատարկություն (15.11.2014), Մուշու (14.11.2014), Նաիրուհի (20.11.2014), Նիկեա (14.11.2014), Ուլուանա (14.11.2014)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անկապ օրագիր
    Հեղինակ՝ impression, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 10285
    Վերջինը: 29.05.2025, 04:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •