User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել

    - Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:
    Անձրև էլ գար, արևն էլ այրեր, եթե նույնիսկ փոթորիկ լիներ, միևնույն է, երբ միայնություն զգայի, կգնայի այնտեղ, որտեղ ինքդ քեզ հետ լինելն անգամ հաճելի է:
    Բայց այս անգամ ո՛չ փոթորիկ էր, ո՛չ էլ նույնիսկ անձրև էր գալիս: Նույնիսկ արևն էր մեղմացել, և ինձ մնում էր վայելել հերթական միայնակ օրը:
    Ես հաստատ ինչ-որ բանի մասին էի մտածում, բայց, ինչ էլ անեք, չեմ մտաբերի այդ պահին ուղեղիս մեջ պտտվող հիմարությունները:
    - Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:
    Կարծեմ ուզում էի ինչ-որ բան խզբզել, բայց չէր ստացվում: Սկզբում մտքերս էին շատ խառը հետո էլ… որտեղից որտեղ անձրև սկսվեց:
    - Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:
    Ես անիծեցի փոփոխական եղանակը, կատաղեցի: Ասենք, կարող էի այդպես նստել ու վայելել մենակությունը, բայց գրել էի ուզում:
    Հետո հանկարծ միտքս փոխեցի: Թրջված տետրս ու գրիչս խցկեցի պայուսակս (այո՛, այո՛, խցկեցի, քանի որ չնայած պայուսակիս մեծությանը, այնտեղ միշտ տեղ չի լինում), գնացի առաջ… առա՞ջ… Քայլում էի սկզբում մանր անձրևի տակ: Հետո կամաց-կամաց ուժեղացավ, կարկուտ սկսվեց: Բայց ես հիմարի պես շարունակում էի առաջ գնալ… առա՞ջ… Նայում էի երկնքին: Ամպամած էր, գորշ: Ասես հրեշներ էին լողում այնտեղ:
    - Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:
    Այդ ձայնն արդեն ներվերիս վրա ազդում էր. ախր ինչպե՞ս կարող է երկինքը կապույտ լինել, երբ այդքան գորշ էր, այդքան սարսափելի:
    Եվ ես արդեն վազում էի անձրևի ու կարկուտի տակ: Իրոք զզվելի եղանակ էր, բայց որքան առաջ… առա՞ջ էի գնում, այնքան ավելի զզվելի էր դառնում:
    - Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:
    Հուսահատությունից նստեցի ճամփին՝ թաց ու ցեխոտ ասֆալտին, գլուխս առա ձեռքերիս մեջ ու սկսեցի մտածել: Ի՞նչ անել, որ եղանակը փոխվի, ինչպե՞ս հասնել տուն: Ես կապույտ երկինք էի ուզում, բայց եղանակը հուշում էր, որ դեռ երկար պետք է դրան սպասեմ:
    - Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:
    Ես գլուխս բարձրացրեցի ու շուրջս նայեցի: Տեսա մի նեղ ու քարքարոտ ճանապարհ: Կարծեմ մինչ այդ չէի էլ նկատել: Ոտքի կանգնեցի ու քայլեցի այդ ճանապարհով: Անձրևը կամաց-կամաց դադարում էր, իսկ ես գնում էի առաջ… առա՞ջ… առա՛ջ: Շուտով երկինքը պարզվեց, դարձավ կապու՜յտ-կապու՜յտ: Երբ հետ նայեցի, տեսա, որ գորշ ամպերը հեռվում են մնացել. եթե վերադառնամ, նորից անձրևի ու կարկուտի տակ կընկնեմ: Նայեցի առաջ: Ճանապարհի ծայրը չէր երևում: Ես գնում էի դեպի անհայտություն, բայց երկինքը կապույտ էր, արևը փայլում էր, տաքացնում անձրևից սառած ոսկորներս: Եվ այդ ժամանակ միայն հասկացա, թե ինչու էր ձայնն ասում.
    - Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (23.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Այլևս երբեք...
    Հեղինակ՝ comet, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.02.2011, 02:09
  2. Արձակ. Ես Երկինքն եմ ուզում
    Հեղինակ՝ comet, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 21.04.2009, 14:45
  3. Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել
    Հեղինակ՝ Խաչակիր, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 12.05.2008, 16:08
  4. Այն, ինչ երբեք չի մոռացվում...
    Հեղինակ՝ Vicki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 19.12.2007, 18:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •