Ամեն դեպքում՝ կառաջարկեի ամեն նոր անեկդոտի համար նոր թեմա չբացել: Որոշ «ուղղվածություններ» կան, որտեղ անեկտոդները շատ են. հայը թուրքը վրացին, դևը, ոսկե ձկնիկը, ապարանցին, գայլը արջը նապաստակը առյուծը, շիկահերը, ծրագրավորողը, բժիշկն ու հիվանդը և այլն. դրանց համար առանձին թեմաների գոյությունն արդարացված է: Բայց գնացքի գծերին նստած պոմիդորների խաթր նոր թեմա բացել, կարծում եմ, չարժի. սույն հիմունքներով էլ առաջարկում եմ պոտենցիալ քիչ նյութ ունեցող թեմաները, բացվելու դեպքում, միավորել մեկ՝ «Անեկդոտներ» թեմայում, իսկ առանձին թեմաները թողնել միայն շատ անեկդոտներ ունեցողների համար:
Էջանիշներ