1. Այս բաժնում անեկդոտներն ի տարբերություն նախկինում գործող «Անեկդոտներ» թեմայի պետք է դասակարգված լինեն թեմաներում, ինչպիսիք են «Անեկդոտներ ապարանցիների մասին», «Անեկդոտներ շիկահերների մասին», «Բանակային անեկդոտներ» և այլն:
2. Նոր թեմա ստեղծելուց առաջ որոնեք ու համոզվեք, որ այդ ուղղվածությամբ թեմա դեռ գոյություն չունի:
3. Անեկդոտ տեղադրելուց առաջ համոզվեք, որ այդ թեմայում այդ անեկդոտը դեռևս տեղադրված չէ, մոդերատորներն իրենց իրավունք են վերապահելու ջնջել, ինչպես նաև տուգանել կրկնվող անեկդոտների գրառումները:
4. Անեկդոտների թեմաներում քննարկումներն արգելվում են:
5. Արգելվում է ոչ հայերեն կամ մասամբ հայերեն անեկդոտների տեղադրումը:
Թեման բաց է կանոնները քննարկելու համար:



Մեջբերել

Ասենք պատրաստվում եմ գրել նոր անեկդոտ, օրինակ՝ մի մարդու մասին, որը խանութ է մտնում, և այլն, և այլն . . . ասածս ինչ ա՝ էդ անեկդոտը ոչ մի մինչ էդ եղած նեղ ուղղվածությամբ թեմաների մեջ չի մտնում, ինչ է՝ պիտի նոր թեմա բացե՞մ: Վերնագիրն էլ բան չէ՞՝ «ոչ նեղ ուղղվածությամբ անեկդոտներ»:
) ապարանցիների մասին անեկդոտները դարձել են 15 էջ, ուստի մի անեկդոտ գրելու "սպասվող հաճելի ժամանց"-ը դառնում ա անիմաստ, մեկը ես էլ գրառում չեմ անի.....
: Մի խոսքով բացում եմ «Խառըխշտիկ անեկդոտներ» վերնագրով, հետո պետք լինի կփոխեք ավելի հարմար տարբերակի//վերնագիրը էլի//:

Էջանիշներ