Փորձեմ ես էլ մի երկու բան ասեմ: Սեքսուալությունը չգիտեմ, կարող եմ ասել ընդհանուր գրավչության, սիմպատիայի տեսանկյունից: Ընդհանուր առմամբ՝ անկախ սեռից:
Միշտ առաջինը մարդու դեմքն է գրավում ուշադրությունս: Երբեք հետույքը չի կարող առաջին տեղում հայտնվել ինձ համարԻ դեպ, ընկերներիցս մեկը մի անգամ ասաց, որ սոց. հարցումների համաձայն կանանց համար մարմնի այդ մասը առաջինն է սեքսուալության հարցում
Հայացքը, աչքերը, մեծ նշանակություն ունեն իմ սիմպատիայի ձևավորման գործում (խոսքը ակամա առաջացող զգացման մասին է, որը լրիվ կարելի է ճնշել, վերացնել, փոխել՝ ելնելով առողջ բանականությունից և այլ գործոններից. օրինակ՝ մարդու արտաքինը կարող է գրավիչ չլինել ինձ համար, բայց, օրինակ, ձայնը կամ բանականությունը կարող են լրիվ փոխել այդ «առաջին տպավորությունը»): Իրարից շատ հեռու, կամ իրար շատ մոտ դասավորված աչքերը վանում են: Առանձնակի գրավիչ են (փոքր-ինչ) շլդիկ աչքերը
Տանել չեմ կարողանում գոռոզ, ինքնահավան հայացք: Հատկապես այն առկա է լինում այնպիսի մարդկանց մոտ, որոնք օժտված են լինում գեղեցիկ կամ իրենց սեռի մասին գեղեցկության պատկերացումներին համապատասխանող արտաքինով՝ համաչափ դեմք, բարակ դիմագծեր, զարգացած մկաններ, նուրբ մաշկ, և այլն: Այդ ամեն ինչը միանգամից կորցնում է իր գրավչությունը մարդու ինքնահավան հայացքի պատճառով:
Վանող է նաև արհեստական խոսելաձևը, ավելորդ խելոք տեսք դեմքին հաղորդելը, ձայնի արտիստիկ դողդոջյունը (հատկապես տղամարդկանց մոտ) առօրյա խոսակցության մեջ:
Վերին աստիճանի վանող է նաև դեմքի անբնական, արհեստական արտահայտությունը: Այդ առումով ինձ համար չեմպիոն են հանդիսանում Emporio Armani-ի գովազդային պաստառներին պատկերված մոդելները: Զարմանում եմ, թե ինչպես կարող են լարված, դատարկ հայացքով, անբնականորեն փռված աթոռին, կամ որևև այլ արհեստական մարմնադիրքով մարդիկ գրավչություն կամ էլեգանտություն խորհրդանշել:
Դե, իհարկե, անկեղծ ժպիտը գրավչության առաջին գրավականներից է:![]()
Էջանիշներ