User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Կարմիր օրագիր

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարմիր օրագիր

    Առօրյայումս կատարվող քայլերի հերթականություն.
    1. Կոմպս միացնում եմ
    2. Նախքան որևէ գործողության անցնելը՝ աուդիո փլեյեր եմ բացում
    3. Որևէ կեսժամ/միժամանոց «փլեյ-լիստ» եմ ձևավորում, կամ էլ, ցանկության բացակայության դեպքում, պատահականորեն մի երգ եմ ընտրում, որը, ենթադրաբար, «պետք է որ լավը լինի», ու միացնում եմ:
    4. Ականջակալներս եմ հագնում ու անցնում եմ հաջորդ քայլերին:
    Երաժշտության ներքո աշխատելը դրական կողմեր շատ ունի. ամենալավ կողմը, թերևս, այն է, որ կտրվում ես արտաքին աշխարհից, մոռանում ես զանազան «փող չկա», «գնահատականներդ ցածր են», «օդնոյում մարդամեկ քեզ մեկ ա դրել» տիպի դարդեր ու ցավեր: Կտրվում ես, ու մտովի տեղափոխվում ես մի աշխարհ, որտեղ իշխում են դո մաժորն ու լյա մինորը, սի բեմոլն ու ֆա դիեզը, . . .
    Բացում եմ iTunes-ս: Միանգամից դեմս են դուրս գալիս մի շարք ընդունիչագանգեր ու կենդանիներ, հենդրիքսներ, դռներ ու արծիվներ, ուղտեր, ինգվիներ ու զիզիթափներ, . . .
    Կարևորը՝ պահն ու տրամադրությունը հաշվի առնելով ճիշտ երաժշտություն ընտրելն է:
    Շախմատ խաղալուց ընտրում եմ կլասիկ գործեր: Չնայած նրան, որ շախմատն ու կլասիկ երաժշտությունը «գտնվում են տարբեր տարածություններում», այնումենայնիվ, միմյանց լրացնում են: Ոնց որ, ասենք, Վիննին ցամաքում ու Պուխը ջրում:
    Առավոտյան կողմերին միացնում եմ ակտիվ ու արագ երաժշտություն, որը օգնում է միանգամից թարմանալ ու արագորեն դրական լիցքեր է հաղորդում:
    Երեկոյան կողմ նախընտրում եմ հանգիստ կատարումներ Շատ հաճախ, երբ նոր երգ է միանում, փորձում եմ առանց նայելու գուշակել կատարողին: Ախր, սա Սլեշի Գիբսնի ձենն է, կամ էլ՝ Մորիսոնի վոկալն է միակ տարբերակն այստեղ:
    Կարևորը ոչ միայն ճիշտ երգեր ընտրելն է, այլև ճիշտ դասավորելն է «փլեյ-լիստ»-ում, այսինքն՝ նրանց հերթականությունը: Նույն կառուցվածքն ու ոճը ունեցող երգեր իրար ետևից դնելն անիմաստ է:
    Պահ է գալիս, որ քունս սկսում է տանել, մանրից անջատվում եմ . . . Ու էդ պահին մեկը հաճելի ձայնով ականջիս հանգիստ շշնջում է՝ «Hello, is there anybody in there . . .»

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (17.05.2010), Rhayader (17.05.2010), VisTolog (22.10.2010), Yevuk (16.05.2010), Դատարկություն (16.05.2010), Ռուֆուս (17.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարմիր խնձորիկ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 299
    Վերջինը: 26.03.2019, 09:24
  2. ՀՀ Կարմիր գիրք
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 07.02.2014, 20:36
  3. Կարմիր Գլխարկ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 31.08.2013, 00:29
  4. Կարմիր թե Սև
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 27.05.2010, 16:09
  5. Սև և կարմիր քառակուսիներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 517
    Վերջինը: 11.09.2009, 01:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •