User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Հոգու բալասան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգու բալասան

    Մակույկ


    Մի փոքրիկ մակույկ ծփացող ծովում,
    Հանգիստ լողում էր նրա շուրթերին,
    ՈՒ նավավարն էլ հոգնել էր վաղուց,
    Եվ թողել նրան բախտի խորհրդին. . .

    Հանգիստ էր ծովը, նուրբ ու գրավիչ,
    ՈՒ նավավարն էլ հանգիստ էր այնքան,
    Մի՞թե չէր տեսնում առջևում դահիճ,
    Մի՞ թե չէր փնտրում իր մեջ մարդասպան:

    Իր կյանքն էլ կարծես մի ծով էր այդպես,
    ՈՒ կյանք էր նետվել նույն հանգստությամբ,
    Եվ այն, որ կյանքում ոչինչ չէր ստացվել,
    Այն, որ խեղդվել էր իր համբերությամբ,
    Հուշում էին նրան, որ ծով է եկել ,
    Հանգիստ գտնելու թաքուն ցանկությամբ:

    ՈՒ լողում էր նա կյանքի խորքերում,
    Ծովը խաղաղ էր, ոչինչ չէր ուզում,
    Ազատ էր ճամփան առաջ գնալու,
    Բայց էլ ուժ չուներ, ինչպես և կյանքում. . .

    Ու թողնում է նա թիակը բախտի,
    Ալյակներն հանգիստ սփոփում են նրան,
    Նույնիսկ ուրախ է իր չապրած կյանքի,
    ՈՒ վերջի համար, այս անբնական. . .

    Եվ ծովը կարծես նրա աչքերում,
    Սգավորների թափոր է դառնում,
    Ու իր մակույկը ծովի ճանկերում,
    Իր իսկ դագաղն է հեռվից պատկերում:

    Տեսնում է հեռվից, թե ինչպես սահուն,
    Մահվան թափորն է իր դանդաղ գնում,
    Դեպի մութ ծովի լուսավոր հեռուն,
    Այնտեղ, ուր իրեն ոչ ոք չի սպասում:

    Կգտնի՞ այնտեղ նա արդյոք հանգիստ,
    Թե՞ կալեկոծվի, ինչպես իր կյանքում,
    Կիմանա՞ արդյոք, որ մեծ աշխարհում,
    Նրան էլ ոչ ոք արդեն չի սպասում. . .

  2. #2
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Հոգու բալասան

    Մեջբերում Taurel. . . .-ի խոսքերից Նայել գրառումը
    Մակույկ


    Մի փոքրիկ մակույկ ծփացող ծովում,
    Հանգիստ լողում էր նրա շուրթերին,
    ՈՒ նավավարն էլ հոգնել էր վաղուց,
    Եվ թողել նրան բախտի խորհրդին. . .

    Հանգիստ էր ծովը, նուրբ ու գրավիչ,
    ՈՒ նավավարն էլ հանգիստ էր այնքան,
    Մի՞թե չէր տեսնում առջևում դահիճ,
    Մի՞ թե չէր փնտրում իր մեջ մարդասպան:

    Իր կյանքն էլ կարծես մի ծով էր այդպես,
    ՈՒ կյանք էր նետվել նույն հանգստությամբ,
    Եվ այն, որ կյանքում ոչինչ չէր ստացվել,
    Այն, որ խեղդվել էր իր համբերությամբ,
    Հուշում էին նրան, որ ծով է եկել ,
    Հանգիստ գտնելու թաքուն ցանկությամբ:

    ՈՒ լողում էր նա կյանքի խորքերում,
    Ծովը խաղաղ էր, ոչինչ չէր ուզում,
    Ազատ էր ճամփան առաջ գնալու,
    Բայց էլ ուժ չուներ, ինչպես և կյանքում. . .

    Ու թողնում է նա թիակը բախտի,
    Ալյակներն հանգիստ սփոփում են նրան,
    Նույնիսկ ուրախ է իր չապրած կյանքի,
    ՈՒ վերջի համար, այս անբնական. . .

    Եվ ծովը կարծես նրա աչքերում,
    Սգավորների թափոր է դառնում,
    Ու իր մակույկը ծովի ճանկերում,
    Իր իսկ դագաղն է հեռվից պատկերում:

    Տեսնում է հեռվից, թե ինչպես սահուն,
    Մահվան թափորն է իր դանդաղ գնում,
    Դեպի մութ ծովի լուսավոր հեռուն,
    Այնտեղ, ուր իրեն ոչ ոք չի սպասում:

    Կգտնի՞ այնտեղ նա արդյոք հանգիստ,
    Թե՞ կալեկոծվի, ինչպես իր կյանքում,
    Կիմանա՞ արդյոք, որ մեծ աշխարհում,
    Նրան էլ ոչ ոք արդեն չի սպասում. . .
    10 րոպե է ինչ մտածում եմ թե ին՞չ գրեմ, այնքան է սրտիս դիպչել, որ խոսքերը դուրս չեն գալիս:
    ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ


    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Taurel. . . .-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգու բալասան


    Աշնան խորքերից, քամուց, անձրևից
    Մի մեղմահնչյուն, քնքուշ մեղեդի,
    Ծնվում է հոգուս հանգչող կրակից,
    Որը կախվում է իմ ջերմ հուշերի
    Սառը շուրթերից. . .

    Սրտիս ցավերի մեղմ հառաչանքից
    Լսվող մեղեդի. . .
    Իմ մահացումի անդունդից ելնող
    Մի վերջին քամի. . .
    Քո նուրբ լարերի թրթիռը, կարծես,
    Իմ վախկոտ սրտի դողդոջը լինի,
    Քո հնչյունների տրտունջը ասես,
    Իմ թաց աչքերի կսկիծը լինի,
    ՈՒ քո դադարը , իմ դադարելն է,
    Ես քեզ եմ ապրում, դու մի հեռացի:


    Շուրթերիս կարոտ համբույրն ես կյանքի,
    Փոթորկոտ աշնան արցունքն ես, արի’
    Իմ ցաված սրտի դու միակ դարման:
    Քնքուշ մեղեդի, դու մի’ դադարի,
    Դառնածուփ հոգուս քաղցր բալասան. . . .
    ԽՈՍՔԵՐՆ ԱՎԵԼՈՐԴ ԵՆ
    Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 19.02.2007, 02:52: Պատճառ: Գռարման ավելացում
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  3. #3
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգու բալասան

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    10 րոպե է ինչ մտածում եմ թե ին՞չ գրեմ, այնքան է սրտիս դիպչել, որ խոսքերը դուրս չեն գալիս:
    ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ


    Ավելացվել է 1 րոպե անց


    ԽՈՍՔԵՐՆ ԱՎԵԼՈՐԴ ԵՆ
    Մերսի հաճելի խոսքերի համար.......
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  4. #4
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգու բալասան

    Մեջբերում Taurel. . . .-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի հաճելի խոսքերի համար.......
    ՈՒղղակի փորձեցի ճշմարտությունն ասել:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զրույց Հոգու Հետ
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.05.2014, 23:18
  2. Արձակ. «Հոգու մերկացում»
    Հեղինակ՝ Նարե91, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.11.2013, 02:13
  3. Հնարավո՞ր է մի քանի հոգու սիրել միաժամանակ, թե ոչ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 137
    Վերջինը: 09.05.2011, 17:17
  4. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը
    Հեղինակ՝ PoeT, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 07.10.2008, 18:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •