User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 56 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Մհեր Մկրտչյան (Ֆրունզիկ)

  1. #46
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16 տարուց ավել որնա չկա՞: Հավատս չի գալիս....
    Չէ նա կա, մեր հետ է ու հետագա սերունդներն Էլ իրոք ըստ արժանվույն կգնահատեն նրան,ինչ մենք լինելով նրա արվեստի անմիջական ականատեսները համոզված եմ բավականին զլացանք:
    Բավականին հաջողակ դերասան ու միաժամանակ բավականին անհաջողակ մարդ, այո նաև դժբախտ...
    Ափսոս.....
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (04.07.2010)

  3. #47
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Երբ ասում եք լավագույն հայ դերասան, ես ճիշտն ասած մի քիչ բան եմ լինում... որովհետև իմ կարծիքով նրա և Կարպ Խաչվանքյանն իրար հետ են առաջինը...

    Նա մահից առաջ գնաց իր աղջկա տուն և հերթով պատմեց իր թաղման մանրամասերը, թե ինչպես կլինի... Նա իմաստուն էր...'
    Վերջին խմբագրող՝ Հարդ: 04.07.2010, 21:52: Պատճառ: Անպատճառ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (04.07.2010)

  5. #48
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ ափսոսում,որ նման դերասան ենք կորցրել....
    Նա հավիտյան կմնա մեր սրտերում որպես անմահ դերասան և կմնա միշտ առաջին տեղում ինձ համար,սիրում ենք քեզ «Մեծ դերասան»
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  6. #49
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրունզն ինչ խոսք անկրկնելի կերպար էր, ու է, ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհի մասշտաբով.... Եչկու անգամ բախտ եմ ունեցել անձամբ տեսնել նրան, քանի որ հորս հետ մոտ էին....Մնակական հիշողությանս մեջ Ֆրունզը տպավորվել է, որպես անսահման բարության մարմնացում` էնքան հասարակ ու բարդ իր մարդկայնությամբ

    Մի երկու բան կպատմեմ նրա կյանքից, որոնց մասին չի խոսվել, ինչքան ես գիտեմ:

    Մի անգամ գիշերը ֆրունզը 24-ը կանգնեցնում է ներկայիս ֆրանսիական դեսպանատան առջև` փողոցի մեջտեղում և լայնքով: Ու սկսում է ոգևորված պարել: Մոտենում են ոստիկանները.
    - Ֆրունզ ջան, ցավդ տանեմ, չի կարելի ստեղ կանգնել...
    Ֆրունզն իրեն հատուկ կոլորիտով պատասխանում է.
    - Տղա, ըսիգ ո՞ւմ քաղաքն է, իմ քաղաքը չէ՞... հբը օր իմն է, դու ի՞նչ կենես ստեղ, ես ուրդեղ գուզեմ, ընդեղ կկայնիմ....

    Պատմում է հորս ու Ֆրուզի ընդհանուր ընկերը.
    - Մի անգամ Ֆրունզիս հետ (ի դեպ նրա բոլոր ընկերներն ու մտերիմները նրա մասին խոսելիս պարտադիր Ս-ով էին խոսում....) որոշեցինք գնալ Սոչի հանգստանալու: Ֆրունզս թե` արի էրթանք արձակուրդայինս ստանամ, նոր էրթանք: Գնացինք Հայֆիլմ, արձակուրդայինը ստացանք, ու ուղիղ օդանավակայան: Օդանավակայանում մեզ չթողեցին տոմս գնենք: "պատիվ տվեցին"....
    Հասանք Սոչի, ու ամեն քայլափոխի մեզ խնդրում էին իրենց հետ սեղան կիսել.... 10 օր մնալուց հետո մեզ հանդիսավոր կերպով ճանապարհեցին Երևան: Երբ հասնաք հետ Ֆրունզս գրպանից հանեց փողերն ու ասաց.
    - Ծո, էս մենք հեչ ծախս չենք էրե՞....
    Ու իրոք ոչ մի ռուբլի չէինք ծախսել....


    Ռեժիսոր Գայդայի հուշերից....
    Մի անգամ ինչ-որ պետական միջոցառման մասնակցելու համար Ֆրունզը, Կիկաբիձեն ու Գյադայը պետք է գնան Կրեմլ: Ներս մտնելիս անվտանգության աշխատակիցները նրանցից անձնագրեր են պահանջում: Ֆրունզը պրոֆիլով կանգնում է ու ասում:
    - Էս էլ իմ անձնագիրը, նմա՞ն եմ,- ու ավելացնում,- տղա ջան ձեր մոտ որ ամերիկաներից լրտեսներ են գալիս առանց անձնագրերո՞վ են լինում....
    Հմաընդհանուր ծիծաղից հետո նրանց ներս են թողնում.....


    Ի դեպ Գերմանիայի Կինոքննադատների միությունը 2000թ. Ֆրուզին ճանաչել է "20-րդ դարի լավագույն տրագիկոմիկ"....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  7. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (05.07.2010), Albus (05.07.2010), dvgray (05.07.2010), Kita (13.07.2010), Nadine (07.07.2010), Norton (05.07.2010), Հարդ (05.07.2010), Մանուլ (05.07.2010), Ուլուանա (05.07.2010), Ռուֆուս (05.07.2010)

  8. #50
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բավականիօն հաջող ֆիլմ ցուցադրեցին ՕՌՏ-ով, ապրեն իրանք: ու ֆիլմն էլ շատ հաջող էր ընտրված ՝ "Ունայնություն ունայնության" :

    Մեծ Արտիստ
    Մեծ Մարդ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (05.07.2010)

  10. #51
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ ասած էս պատմությունը մի քանի անգամ ուզեցել եմ գրել, բայց վերջին պահին փոշմանել եմ որովհետև չեմ սիրում ուրիշի անձնական կյանքը քննարկել, կամ էլ այնպիսի պատմություններ պատմել, որոնց արժանահավատությունը ստուգել/ապացուցել հնարավոր չէ։ Բայց հիմա որոշեցի գրել։ Կարծում եմ կհետաքրքրի։

    Ֆրունզիկը հորս ընկերն էր։ Ճիշտ է իրենք շատ մտերիմ ընկերներ չէին, բայց բավական հաճախ էին հանդիպում։ Սակայն ես ընդամենը երկու անգամ եմ առիթ ունեցել իրեն տեսնելու։ Վերջին անգամ տեսել եմ իր մահվանից երևի մի երեք ամիս առաջ՝ 93-ի աշնանը։ Արդեն բավական հյուծված էր։ Այդ օրը հաջողվեց որ ես ու Ֆրունզիկը առանձին զրուցենք։ Ես մոտ 13 տարեկան էի, բայց իր խոսքերը, հայացքը ու ձայնը դաջվել են մտքիս մեջ։

    Իրեն հարցրեցի.
    - Ինչո՞ւ եք այդքան տխուր։
    - Է՜, բալիկ ջան, այդքան սիրող կա, բայց սեր չկա.... Դու չես հասկանա....
    - Բայց գիտե՞ք մեր հաևանները, մամաս, տատիկս, ես, ընկերներս... ում ճանաչում եմ, բոլորը ձեզ սիրում են։
    - Իրանք ինձ չեն սիրում, իրանք իրանց են սիրում....

    Ընդամենը այսքան տևեց մեր զրույցը, հետո հայրս միացավ մեզ, ու բնականաբար իրենք շարունակեցին իրենց գործերը։ Իսկ ես մինչև այսօր մտածում եմ այդ խոսքերի իմաստի մասին՝ «Իրանք ինձ չեն սիրում, իրանք իրանց են սիրում»

    ---------- Ավելացվել է՝ 08:39 ---------- Սկզբնական գրառումը՝ 08:31 ----------

    Վաաայ, գրառումս կատարեցի հետո նկատեցի, My World My Space-ի գրածը ....

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ..... Եչկու անգամ բախտ եմ ունեցել անձամբ տեսնել նրան, քանի որ հորս հետ մոտ էին....
    Փաստորեն միակ բախտավորը չեմ

  11. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.07.2010), Agni (05.07.2010), My World My Space (05.07.2010), Norton (05.07.2010), Yeghoyan (06.07.2010), Հարդ (05.07.2010), Մանուլ (05.07.2010), Մուշու (08.04.2016), Ուլուանա (05.07.2010), Ռուֆուս (05.07.2010)

  12. #52
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ միակ դեպքերից էր, որ հեռուստացույցից հաճույք ստանամ...Երեկոյան Ֆռունզին նվիրված կենսագրական վավերագրական ֆիլմեր էի նայում ու էլի տխրեցի ու ուրախացա... Այդքան տաղանդ ու այդքան խորություն մի մարդու մեջ, աներևակայելի է...
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.07.2010), My World My Space (05.07.2010)

  14. #53
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վանաձորում Մհեր Մկրտչյանի արձանն է այսօր տեղադրվել: Չեմ պատմում, թե ավելի քան մեկ տարի ինչ կրքեր էին բորբոքվում այս արձանի շուրջ, շահերի ինչ բախումներ կային այստեղ, չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ: Լռում եմ այն մասին, թե որքանով եմ ինքս հավանել արձանը: Ուղղակի ցանկացա, որ դուք էլ տեսնեք այն: Կարծում եմ` սա վանաձորյան հանդիպումների նոր վայրն է լինելու, դուդուկահար տղայի արձանից շատ հեռու չի
    Կցորդ 48699

    Ի դեպ, երեկ հեռուստացույցով Գյումրիում Մհեր Մկրտչյանի արձանը տեսա, շատ հետաքրքիր արձան էր

  15. #54
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3 օր Լենինականում էի:Չգիտեմ խոսքերով ոնց ասեմ, որ ճիշտ լինի արտահայտել այն խառը զգացումները, որ ամեն անգամ այդ քաղաք եմ գնում:Ամեն մի քար, թուփ,շենք այնքան հարազատ են դարձել, մի տեսակ հենց քեզ տեղացի ես զգում, որ ասում են էս քարն իմն է, էս թուփն իմն է ... կոլորիտային քաղաք է, շունչ ու հոգի կա:Բայց քաղաքի Վարպետաց փողոցի հենց այն շենքը, որտեղ Ֆրունզիկի թանգարանն է, առանձնահատուկ մի տեղ է:Առաջին հայացքից անկյունում գտնվող անշուք, հին շենք է երևում, բայց ներսում այնքան ջերմություն, տրտմություն, Ֆրունզիկի աչքերում այնքան տխրություն ու միաժամանակ դեմքին այնքան երգիծանք կա, որ քարանում ես մի պահ իր հաղորդած այդքան շատ գույներից:Քանի անգամ գնաս մեկ է ամեն անգամ նոր բան ես տեսնում: Հուզվում ու զարմանում ու միաժամանակ ուզում ես էլի ու էլի նայես, որ ամեն մի բջիջդ ներծծվի իրենով...
    Հասկանում ես, որ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ասված բառը իմաստավորվում է...

    Մի քանի թաքուն նկարներ թանգարանից

    Фото0293.jpg

    Фото0294.jpg

    Սա էլ Շինարարի տեսած արձանը հեռուստացույցով - իմ ամենասիրված կերպարն է... ոտքերին նայեք

    (33).jpg
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.07.2010)

  17. #55
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ եմ սիրում Մհեր Մկրտչյանին: Նա ծիծաղ պարգեւեց բոլորին, բայց ինքը չծիծաղեց:
    Նա ո՛չ-թե խաղում, այլ ստեղծագործում էր, նրա խաղը լի էր իմպրովիզով՝ լիներ թատրոնում, թե լիներ կինոյում: Մհեր Մկրտչյանը խաղում էր կոմիկ դերեր, բայց ավելի շատ սիրում էր դրամատիկ դերեր: «Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն,» ասել է հանճարեղ դերասանը: Նրա ամենասիրելի դերը՝ Սիրանո դը Բերժերակն էր, Ֆրունզն էլ այդ կերպարի պես հայտնի էր իր մեծ քթով ու ինքն է՛լ էր հաճախ կատակներ անում սեփական քթի վերաբերյալ, «դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ո՛չ-թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ ա՛յն թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»: Ռեժիսյոր Գեորգի Դանելյան նրա մասին ասել է, «որպեսզի հասկանաս նրա տաղանդի ամբողջ զորությունը, պետք է տեսնել նրա գործերը ո՛չ-միայն կինոյո՛ւմ, այլ նաեւ թատրոնում: Ինձ համար նա «Սիրանո դը Բերժերակ»-ի լավագույն կատարողն էր»:
    Իսկ Խորեն Աբրահամյանն ասել է «Դերասան սկզբից մինչեւ վերջ: Մենք կոլլեգաներս կանգնում էինք կուլիսներում, որպեսզի տեսնենք թե այս անգամ ի՞նչ նոր բան է նա անելու: Մենք համոզվածեինք, որ շուտով իմպրովիզացիա է լինելու եւ դա հանճարեղ իմպրովիզացիա էր լինում: Զարմանալի հնարամիտ էր: Նրա ներկայացումները սկսվում էին դալիճից լսվող հոմերական քրքիջով ու այդ քրքիջը ամբողջ ներկայացման ընթացքում շարունակվում էր:
    Ընդհանրապես Ֆրունզիկը զարմանալի մարդ էր, օրը սկսում էր երգով ու երջանիկ էր: Մյուս կողմից նրա մեջ միշտ ինչ-որ ողբերգություն տպավորություն կար»:

    Ես սիրում եմ նրա բոլոր կինոդերերը, առանց բացառության:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 13.07.2010, 13:23:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. #56
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր պատահաբար ընկա էս նամակի վրա, ու միայն որոշ ժամանակ անց տեղը բերեցի, որ Ֆրունզիկի կինն է հեղինակը: Դնչի փոսիկից ի վերջո ճանաչեցի Տենց աչքի ընկնող արտաքինով ու խարիզմատիկ կնոջը, ինչքան էլ փոքր հասակում տեսած լինես, միևնույն է էդքան էլ հեշտ չի լրիվ ջնջել հիշողությունից: Ու հիշեցի իրեն:
    Իր դերերից ինչ-որ պատառիկներ են մնացել հիշողությանս մեջ: Ու նաև հիշում եմ, որ ահագին տհաճ խոսակցություններ էին պտտվում Ֆրունզիկի կյանքի վրա թողած իր հետքի մասին:

    Մի խոսքով, էսօր պատահաբար հայտնաբերեցի Թամար Հովհաննիսյանին՝ արդեն ահագին մեծացած (61 տարեկան) ու հետաքրքվեցի, թե հիմա ինչ է, ով է, ինչու էր կորած տեսադաշտից: Պարզվեց, Ֆրունզիկի մահից հետո տեղափոխվել է տղայի մոտ՝ Նահանգներ, ու ապրել էնտեղ 17 տարի: Մի երկու տարի առաջ հետ է եկել ու նորից հաստատվել Հայաստանում: «Հետ եկողների» թեման ինձ նյութը կրկնակի հետաքրքիր դարձրեց, ու էդպես սկսեցի քչփորել իր մասին:
    Ահագին բաներ գտա՝ թե իր գնալու, թե հետ գալու, թե իր ու Ֆրունզիկի կյանքի մասին:

    Ամբողջ երեկոս դրա վրա եմ ծախսել, բայց չեմ ափսոսում:
    Բոլոր գտած-նայածս նյութերը դնում եմ էստեղ, եթե ինչ-որ մեկին էլ հետաքրքիր լինի:








  19. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.04.2016), boooooooom (07.04.2016), Smokie (07.04.2016), Tiger29 (07.04.2016), Մուշու (07.04.2016), Նաիրուհի (07.04.2016), Ներսես_AM (07.04.2016)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարկային իրավունք Մհեր Հակոբյանից...
    Հեղինակ՝ Lion, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 22.05.2019, 22:30
  2. Մավր Մկրտչյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 02.01.2014, 00:41
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 02.11.2009, 21:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •