Մոդերատորական։ Վերջին գրառումները տեղափոխված են «Մհեր Մկրտչյանը և նրա ֆիլմերը» թեմայից։
Մոդերատորական։ Վերջին գրառումները տեղափոխված են «Մհեր Մկրտչյանը և նրա ֆիլմերը» թեմայից։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Թեթև էր արվեստն իմ, խնդում,
Բայց կյանքս այնքան դժվարին էր...
Վահան Տերյանի այս տողերը կարծես թե գրված են հատուկ Մհեր Մկրտչյանի համար:
Ողբերգական ու տառապալից անձնական կյանք և այնքա՜ն լուսավոր ու կենսունակ արվեստ...
Ինքը ուրախ չեղավ, բայց դարձավ բոլորիս ուրախությունը:
Մեր վերջին լացող-խնդացող հայը, մեր պաշտելի ու բոլորիս հարազատ Ֆրունզը:
-Տո՛ւր ինծի, Տեր, ուրախություն անանձնական...(с)
Լուսաբեր (10.06.2009)
Եվ ինչու՞ ենք մենք այսօր այսքան քիչ հիշում նրան
մամայիս քեռին շատա նման Մհեր Մկրտչյանին, 90-ականներին նրա հետ մի ֆիլմում ա նկարահանվել, բայց անունը չեմ հիշում, երեկ էլ հեռույստացույցով ցույց էին տալիս Իրար շատ են նման, տարբերությունը երևի մենակ էնա, որ Քեռիիս քիթը Ֆռունզիկի քթից մեծա
Jarre (26.09.2009)
Ֆրունզիկին սիրում էին միլիոնները, բայց նրան անհրաժեշտ էր միայն մեկ սեր, որը նա այդպես էլ չգտավ...
Ի՞նչ սիրո մասին է խոսքը
Վերջին խմբագրող՝ Լեո: 09.06.2009, 21:08:
Jarre (26.09.2009)
Իրա կյանքի մասին ֆիլմը դիտելուց մարմինս փշաքաղվում էր, նենց էի լացում
ինքը հանճար ա, տաղանդը քիչ ա ասված իրա դեպքում
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Ֆռունզիկը հայ կինոարվեստում իմ համար առաջին տեղում է
իրա պեսները ծնվում են դարը մեկ անգամ
հպարտ եմ որ ես նրա համաքաղաքացին եմ
Լեո (10.06.2009)
Ֆրունզի մասին մտածելիս էլ հուզմունք եմ ապրում... Մեծ մարդ, տաղանդավոր դերասան, բարության մարմնավորում.
Այն եզակի դերասաններից է, որի խաղը և՛ լիաթոք ծիծաղ է առաջացնում, և՛ հուզում է մինչև սրտի խորքը: Նրա ոչ մի ֆիլմ չեմ կարող առանձնացնել, բոլորն էլ յուրօրինակ են ու շատ սիրելի:Ամեն անգամ նայելիս, ցանկություն է առաջանում կրկին ու կրկին նայել: Հայ դերասանների մեջ իմ ամենասիրելին է. Նրա ֆիլմերը նույնպես:
Մհեր Մկրտչյան. Խինդ ու ծիծաղ առաջացնող Մեծ մարդ, որի կյանքը այնքան տխուր է եղել: Ու զարմանում եմ միշտ, ինչու՞ են Մեծերը այդքան դժբախտ...
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 10.06.2009, 16:08:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Միայնության պատմություն (մաս 1)
Միայնության պատմություն (մաս 2)
Միայնության պատմություն (մաս 3)
Միայնության պատմություն (մաս 4)
Միայնության պատմություն (մաս 5)
Վերջին խմբագրող՝ Լեո: 10.06.2009, 20:00:
Հայ կինոարվեստի ամանաինքնատիպ անունների շարքին է դասվում մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի Մկրտչյան անունը:Ծնվել է 1930թ-ի հուլիսի 4-ին, Գյումրիում: Սովորել է Գյումրու արվեստի դպրոցում եւ թատերական ստուդիայում: Այնուհետեւ տեղափոխվել է Երեւան եւ 1945-46թթ սովորել Մռավյանի անվան թատորնին կից ստուդիայում: Ավարտելուց հետո խաղացել է Մռավյանի թատրոնում` մարմնավորելով տասնյակից ավելի կերպարներ: 1953թ-ից դերասանի իր տաղանդը ցուցադրել է Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում: Զուգահեռ սովորել է Երեւանի գեղարվեսատաթատերական ինստիտուտում: Նա նաեւ պիեսներ է բեմադրել, որոնցից ամենահաջողը Մաքսիմ Գորկու “Մեծ խորությունն” էր: Ֆրունզիկ Մկրտչյանի կինոկարիերան սկսել է 1955թ-ից: 1959թ-ին Համասի Մարտիրոսյանի հրավերով խաղացել է “01-99” կարճամետրաժ ֆիլմում: “Այբոլիտ-66” (1966թ,) “Կովկասի գերուհին” (1966թ), “Միմինո” (1977թ) ֆիլմերում մարմնավորած դերերը Ֆրունիզիկին Խորհրդային Միության լավագույն կատակերգական դերասանի համբավ են բերել: Զուգահեռ դերասանը արտակարգ վարպետությամբ է խաղացել հայկական կինոյի այնպիսի դասական դերերում, ինչպիսիք են “Եռանկյունի” (1967թ), “Մենք ենք մեր սարերը” (1969թ), “Հայրիկ” (1973թ), “Նահապետ” (1977թ), “Հին օրերի երգը” (1982թ), “Մեր մանկության տանգոն” (1985թ) ֆիլմերը:Արժանացել է բազմաթիվ պետական բարձր պարգեւների: Էկրանից դուրս ողբերգություններով լի է եղել մեծ դերասանի անձնական կյանքը: Նրա առաջին կինը` Դոնարա Մկրտչյանը հոգեկան խանգարում է ստացել եւ կյանքի մնացած տարիներն անց է կացրել հոգեբուժարանում: Մհերը ստիպված է եղել մենակ դաստիարակել 2 երեխաներին: Դժբախտաբար տղան էլ է ժառանգել մոր հիվանդությունը: Կյանքի վերջին տարներին դերասանի մոտ կախվածություն է սկսել ալկոհոլից: 1993թ-ի դեկտեմբերի 29-ին նրան մահացած են գտել Երեւանի իր տանը:
Շատ եմ սիրում Ֆրուզիկին: Նրա նման դերասանները ցավոք այսօր շատ քիչ են: Ամեն անգան իր ֆիլմերը նայելիս անկախ ինձանից հուզվում եմ:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, հիշում եք չէ՞:
Երբ էգոիզմդ հասնում ա գագաթնակետին, մեկ-մեկ նույնիսկ մտածում ես, որ էսպիսի մարդիկ ավելի լավ է ընդհանրապես չլինեն: Եթե լինում էլ են` չճանաչես: Որովհետև երբ նրանք դադարում են լինելուց, ինքդ քեզ լիարժեք մարդ համարելդ դառնում է գրեթե անհնար: Նա էսօր 80 տարեկան կդառնար, եթե ճակատագիրն ու մենք` մարդիկս, ավելի բարեգութ ու արժանապատիվ գտնվեինք: (c) Վարպետ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ