User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ազգովի ընդդիմություն ենք խաղում...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ազգովի ընդդիմություն ենք խաղում...

    Անհավանական դեպք տրոլեյբուսում......

    կամ

    Ազգովի ընդդիմություն ենք խաղում.....

    -Բա, - կողքին կանգնած մորուքավորին ասաց քաչալը, - վաղը մյուս օր պեսոկն էլ կսարքեն 500 դրամ, սով ա սկսվելու:
    - Կորանք,- մռայլվեց մորուքավորը,- ի՞նչ ենք անելու....
    - Այ մարդ, էս մեր ղեկավարությունը կարո՞ղ ա քնած ա,- մեջ ընկավ ևս մեկը:
    - Ղեկավարությունը....- հեգնեց ճաղատը,- Ղեկավարություն քնած չի է, մեռած ա....
    - Դուք այստեղ իջնո՞ւմ եք, - կողքից կամացուկ հարցրեց միջին տարիքի մի փողկապավոր տղամարդ:
    - Քեզ ի՞նչ,- մռայլ նայեց նրան քաչալը,- որտեղ ուզեմ, ընդեղ էլ կիջնեմ, կարո՞ղ ա քեզ պիտի զեկուցեմ:
    - Ոնց որ սա էլ ա ղեկավար,- ակնոցն ուղղելով` փողկապավորին նայեց մի ծերուկ, - չգիտե՞ս, դրանց պիտի ամեն ինչի մասին զեկուցես, հաշվետվություն տաս....
    - Զահրումար ա, ղեկավար ա,- մեջ ընկավ մի պայուսակով տիկին, - դրա գալստուկը, ճմռթված կաստյումը, տեսքից էլ ա երևում, որ դրան սկի տանը շան տեղ դնող չկա.... դե, դե...,- պայուսակը սպառնալից բարձրացրեց նա, - վրես տենց չնայես հա.....
    - Այ սրանց ա պետք միտինգ տանել, - ասաց ակնոցավոր ծերուկը,- տանել ու թքել էրեսներին.....սրանց տեսեք միլիոնները պահել, էկել մեր տրոլեբուսն են նստում: Ո՞ւր ա էն մերսեդեսդ, էն սև շուշեքովը, բալիկիդ ջութակի՞ ես ուղարկել, թե՞ կնոջդ վարսավիրանոց, ավազակ, կաշառակերի մեկը....
    - Հլա տես ոնց ա նայում,- տեղից ելավ մի պառավ,- բռնեք դրա ձեռները, բը...բը...ես դրա աչքերը կհանեմ.....
    -Հա գլուխն էլ ջարդենք,- ձեռքի պայուսակը կրկին սպառնալից բարձրացրեց գիրուկ կինը,- մեջը գիտե՜ս քանի շիշ կա....
    - Հը ինչի գլուխդ կախեցիր, դե խոսա էէէէէ՜, կերաք էս խեղճ ժողովրդին, հմի ամաչկո՞տ ես խաղում....
    - Սա՞ ամաչի, - զզվանքով փողկապավորին նայեց քաչալը,- սրա նմաններն առանց ամաչելու թալանել են երկիրն ու տարել.....
    - Ո՞ւր ես տարել, այ կեղտոտ,- գոռաց ակնոցավոր ծերուկը,- հենց հիմա տեղն ասա թե չէ վատ կլինի:
    - բերեք սրան կալանավորենք, հազիվ ձեռներս ա ընգել,մերոնց հետ կփոխենք,- կարծիք հայտնեց մորուքավորը:
    - Ճիշտ ա,- համաձայնվեց քաչալը,- հլը սրա դեմքին նայեք, կերած խմած, սա հաստատ իշխանությունից ա: Տեսաք ի՞նչ հարցեր էր տալիս, որտե՞ղ ես իջնում, ե՞րբ.... կարո՞ղ ա միտինգի մասին տվյալնե՞ր ես հավաքում այ կեղտոտ:
    - Սրա մոտ կարող ա գռանատ, բան էլ լինի, սրանք ամեն ինչի ընունակ են, հլը ստուգեք, տեսեք մոտն ա՞, թե՞ արդեն նստարանի տակն ա դրել, որ գլուխներս ուտի:
    - Հաստատ դրած կլինի, ես էլ ասեմ ինչի՞ էր ուզում շուտ իջներ,- ասաց գիրուկ տիկինը:
    - Պառկե՜ք, ժողովուրդ,- սփրթնած գոռաց ակնոցավոր ծերուկը,- հիմա կպաթի....
    - Վարորդին ասեք լուսերն անջատի,- զգուշացրեց մորուքավորը,- կարող ա հոսանքով աշխատող ռումբ ա....պառկեք իրար վրա, գոնե զոհեր քիչ կլինեն, կանայք ու երեխաները տակը....
    - Խեղդվեցի,- մթության միջից լսվեց մի աղջկա ձայն, ապուշի մեկը հել վրայիցս...
    - Այ քուր ջան,- հևաց վրայինը,- խի՞ ես ավելորդ շարժումներ անում, բա որ պայթե՞նք...,- վա, լսվում ա, հենց իմ տակն ա, շորի մեջ փաթաթած, մամա ջա՜ն, ի՞նչ էլ չխկչխկում ա.....
    - ո՞ւր ա,- դեպի նրա կողմը սողած մորուքավորը, արա էս հո էն իքը.... կրծկալ ա, էս էլ իրա, վայ, կներես քուր ջան:
    - էս ի՞նչ ա կատարվում, - զայրացած ներս ընկավ տրոլեբուսի վարորդը,- ի՞նչ եք լուսերս անջատել տալիս, մեքենաս կանգնացնում:
    - Իշխանական թևից դիվերսանտ ենք բռնել,- հպարտ պատասխանեց ակնոցավոր ծերուկը,- ուզում էր տրոլեբուսը պայթացներ:
    -Չէ հա,- այլայլվեց վարորդը,- բա ո՞ւր ա էդ սրիկան....
    -Հեսա:
    -Սա՞, զարմանքից աչքերը չռեց, վարորդը, - այ ժողովուրդ սա իմ հարևանն ա, սփյուռքահայ գիտնական Ժան Բալաբեկը,- պարոն Ժան էս ի՞նչ ա եղել:
    - Չեմ գիտեր, որդիս,- վերջապես լեզուն բացեց փոխկապավորն ու թուլացած ընկավ նստարանին,-կադաղած են ասոնք, մեկ գլուխս կջարդեն, մեկ քերի կըվերցուն.... թեռորիստի մը պես....
    - յա՞, ավելի ապշեց վարորդը,- այ անխիղճներ ի՞նչ էր արել ձեզ էս մարդը....
    - հըմ,- գլուխը քորեց քաչալը,- վայթե լավ բան չստացվեց
    - վայ,- նվաղեց փողկապավորը,- սիրտս...
    - Լավ, լավ, սիրտդ լեն պահի,- նրա ուսին թփթփացրեց մորուքավորը,- ներող էղի, տեսնում ես էլի՜, խառը ժամանակներ են.... Ամեն ինչ էլ պատահում ա, պինդ կաց....
    - Չմոռանաք հա , ժողովուրդ, էսօր երեկոյան միտինգ կա,- իջնողներին ձայն տվեց քաչալը,- չուշանաք, կարևոր հարցեր են քննարկվելու....
    - Քո անտեր տերը թաղեմ, հա՜, քո անտեր տերը,- օդի մեջ չգիտես ում վրա չանչ անելով սկսեց նաև իջնել պառավը,- գիշերվա էրա՞զ էր.... բը.... բը... բը....


    Հ.Գ. թե ո՞վ էս օրը գցեց մեր էս ժողովրդին..........
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.05.2010), Agni (16.05.2010), Chilly (15.05.2010), davidus (16.05.2010), dvgray (16.05.2010), E-la Via (15.05.2010), KiLa (16.05.2010), Lion (16.05.2010), Rammstein (15.05.2010), Tig (17.05.2010), Yevuk (15.05.2010), Արևածագ (15.05.2010), Դատարկություն (15.05.2010), Եկվոր (15.05.2010), Երկնային (17.05.2010), Ժունդիայի (17.05.2010), Լուսաբեր (15.05.2010), Կաթիլ (15.05.2010), Հայկօ (15.05.2010), Նաիրուհի (17.05.2010), Շինարար (15.05.2010), Ռուֆուս (16.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղում ենք «Կակուրո»
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.01.2016, 20:31
  2. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1084
    Վերջինը: 16.05.2012, 12:11
  3. Կեղծ ընդդիմություն. կա՞, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Armtechnology, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.04.2011, 17:14
  4. Ազգովի խելքի գալու համար -Ինչ և ինչպես անել
    Հեղինակ՝ Բիձա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 675
    Վերջինը: 14.11.2010, 20:07
  5. Վարդավառ խաղում եք...
    Հեղինակ՝ ՄԱԿ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.09.2007, 21:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •