Խորհուրդ կտամ օգտվել Яндекс.Деньги-ից: Ինտերֆեյսը շատ ավելի հարմար է և հասկանալի: Խանութները, որոնք Webmoney-ով վճարում են ընդունում, 99% Яндекс.Деньги-ով էլ են ընդունում:
Գրանցվելը շատ պարզ է: Մտնում ես money.yandex.ru և գրանցվում ես
Հետո քո աքքաունտ մտնելիս կտենսնես հաշվիդ համարը:
Լիցքավորել կարող ես TelCell մեքենաների միջոցով, անհրաժեշտ է միայն վերոհիշյալ հաշվի համարը: Միջնորդավճարը 6% է, դրամ-ռուբլի կուրսը` ոչ ձեռնտու, սակայն ոչ մեծ գումարների դեպքում առանձնապես մեծ կորուստ չես կրի:
Եվս մեկ լիցքավորելու ձև (ավելի էժան, սակայն ավելի խճճված) ֆորումում բացատրել է terev-ը, փնտրի, կգտնես:
Գնումներ անելիս նշում ես վճարման ձևը Яндекс.Деньги, ինքը քեզ redirect է անում Յանդեքսի կայք, լոգին ես լինում (եթե եղած չէիր), սեղմում ես "Վճարել":
Էջանիշներ