User Tag List

Նայել հարցման արդյունքները: Աղակեր ե՞ք

Քվեարկողներ
60. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, աղակեր եմ

    15 25.00%
  • Չափի մեջ

    31 51.67%
  • Ոչ, աղակեր չեմ

    14 23.33%
Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Աղ. օգո՞ւտ, թե՞ վնաս

  1. #1
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աղ. օգո՞ւտ, թե՞ վնաս

    Համաձայն ե՞ք այն խոսքին, թե աղը սպիտակ մահ է:

  2. #2
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հինատա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն ե՞ք այն խոսքին, թե աղը սպիտակ մահ է:
    Դե շաքարավազն էլա սպիտակ մահ... Ամեն ինչ պետք ա չափի մեջ օգտագործել
    Нет без правил игры, есть игра по неволе!

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.05.2010), Yevuk (15.05.2010)

  4. #3
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղի պակասը չլրացնելու դեպքում ողնաշարի մկանների դող է առաջանում։ Փորձերը ցույց են տվել, որ աղից ամբողջովին զրկված շունն ապրում է միայն մի քանի շաբաթ։ Աղին փոխարինող ոչինչ չկա, ինչպես և ջրին։ Աղի ֆիզիոլոգիական պահանջը մարդու մոտ մեծ չէ՝ օրական 10 գրամ, սակայն ամենահամեղ կերակուրն անգամ առանց աղի անհամ է։

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (19.06.2010), Meme (16.06.2010), Աթեիստ (16.05.2010), Հայուհի (16.06.2010), Ձայնալար (16.06.2010)

  6. #4
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե աղ ասելով նկատի ունեք NaCl,ապա անվնաս եւ օգտակար է չափի մեջ,այն օրգանիզմում չի մնում,արագ հեռանում է,բացի այդ Նատրիումը համարվում է գլխավոր միկրոէլեմենտը մկանների համար,եթե աղը վնաս է,ապա բոլոր բժիշկները հիմար են,քանի որ բոլոր ներերակային սրսկումները լուծում են աղաջրի լուծույթի մեջ հետո նոր սրսկում

    Համաձայն ե՞ք այն խոսքին, թե աղը սպիտակ մահ է:
    Եթե աղը սպիտակ մահն է,ապա կոկան անկյունում ջղային ծխում է
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.03.2012), Jarre (15.05.2010), Lord (17.05.2010), My World My Space (15.05.2010), VisTolog (15.05.2010), Yevuk (15.05.2010), Էլիզե (19.06.2010), Միքո (15.05.2010)

  8. #5
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղն անհրաժեշտ է օրգանիզմում ճիշտ նյութափոխանակության համար։ Առանց աղի խաթարվում է մարդու նորմալ կենսագործունեությունը։ Աղի քաղցը կործանարար է թե՛ մարդու, թե՛ կենդանիների համար։ Ամերիկացի գիտնականները հաշվել են, որ կերակրի աղն ունի 14000 կիրառություն: Գոյություն ունի աղի օգտագործման ևս մեկ անսովոր եղանակ. ԱՄՆ—ի Նյու—Յորք նահանգի Իտակու քաղաքից դեպի օդանավակայան տանող խճուղին այժմ «աղուղի» է։ Այն պատված է աղի բլոկներով և 20 տարում մաշվելու նշաններ ցույց չի տվել։

  9. #6
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես աղակեր եմ, անգամ վարունգը կամ պոմիդորը առանց աղի ուտելու դեպքում համ չեմ առնում:
    Իսկ ընդհանրապես, համարում եմ, որ ամեն ինչ ինդիվիդուալ բնույթ է կրում, ամեն ինչ կախված է մարդու օրգանիզմի անհատական ֆիզիոլոգիական կառուցվածքից: Մեկը կարող է ուտելիքի մեջ բռով աղ լցնել, իսկ մյուսին այդ նույն չափաքանակը կարող է սպանել: Կարծում եմ, ընդհանուր չափանիշներով առաջնորդվելը այս դեպքում սխալ է:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. #7
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես աղակեր եմ, անգամ վարունգը կամ պոմիդորը առանց աղի ուտելու դեպքում համ չեմ առնում:
    :
    Ես նույնպես, անգամ հացն եմ աղով ուտում:

  11. #8
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ե՞րբ մարդն առաջին անգամ աղ ճաշակեց, որտե՞ղ եւ ինչպե՞ս, ոչ ոք չգիտի (խոսքն, իհարկե, բոլորիս հայտնի կերակրի աղի մասին է)։ Հնարավոր է, որ նախամարդը նկատել է, թե ինչպես վայրի կենդանին սպիտակ քար է լիզում ու, հետևելով նրա օրինակին, ինքը նույնպես ճաշակել և ճանաչել է աղը։
    Մարդիկ աղահանքերը որոնել և շահագործել են հնագույն ժամանակներից ի վեր։ Հին աշխարհում աղ ստանալու համար գոլորշիացնում էին ծովի ջուրը։ Կենտրոնական Աֆրիկայի բնակիչների համար աղն անհիշելի ժամանակներից ի վեր ծառայել է որպես ապրանքափոխանակության միավոր։ Որոշ երկրներում աղն ավելի թանկ է գնահատվել, քան երկաթը և արծաթը։ Հայտնի է, որ Կեսարի բանակում զինվորների աշխատավարձը տրվում էր աղով։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.03.2012), Gayl (19.06.2010), Yevuk (15.05.2010), Ձայնալար (16.06.2010), Ֆոտոն (15.05.2010)

  13. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հինատա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նույնպես, անգամ հացն եմ աղով ուտում:
    Երևի դրա համար էլ էդպես եռանդով պաշտպանում ես աղը, չէ՞։
    Եթե դու հացն էլ ես աղով ուտում, ուրեմն ամենայն հավանականությամբ ընդհանուր առմամբ չափից դուրս շատ ես աղ ընդունում, իսկ դա հաստատ լավ չի։

    Ցավոք, էն գլխից սովորում ենք շատ աղ օգտագործելուն, հետո էլ դժվար է լինում պակասեցնելը։ Իսկ այն, որ առանց աղի ուտելիքներն անհամ են, ակնհայտորեն միֆ է, քանի որ դա միմիայն սովորության հարց է։ Ճիշտ հակառակը. ուտելիքների իսկական համը մարդ առնում է, երբ սովորում է առանց աղի ուտել դրանք։ Դրանում անձամբ համոզվելու առիթ ունեցել եմ։ Թեև երբեք էլ առանձնապես աղակեր չեմ եղել, օրինակ՝ բանջարեղենը երբեք էլ աղով չեմ կերել, բայց մի շրջան փորձել եմ ընդհանրապես աղ չօգտագործել, նույնիսկ ճաշերի մեջ։ Ճիշտ է, սկզբում շատ դժվար էր. բոլոր ճաշերն անհամ էին թվում ու մի կերպ էի ուտում, բայց հետո քիչ–քիչ ընտելացա, ու սկսեցի ճաշերի իսկական համն զգալ։ Իսկ աղով ուտելիս մենք էդ իսկական համն ինչ–որ չափով բթացնում ենք, փաստորեն, ու ինչքան շատ ենք աղ ավելացնում, էնքան քիչ ենք զգում իսկական համը։ Բայց դե մեր քաղաքակիրթ աշխարհում դժվար է քո ուզած չափով աղ ընդունելը։ Հյուր ես, գնում, ինչ–որ սնվելավայրեր ես այցելում, որտեղ քեզ մատուցում են իրենց ուզած չափով աղով համեմված ուտեստներ, ու եթե նման դեպքերը շատ են, արդեն կամա թե ակամա մարդ սկսում է սովորում է աղի հենց այդ չափաքանակին, իսկ դա կարող է և չափից շատ լինել։

    Իսկ աղի վնասների մասին շատ վաղուց հայտնի է, ու չեմ կարծում, թե ես հիմա Ամերիկա եմ հայտնագործելու, եթե ասեմ, որ վնասակար է։ Եթե առաջնորդվենք «ամեն ինչի չափից շատն էլ վնաս է» սկզբունքով, ուրեմն պիտի ցանկացած վնասակար բան օգտագործենք՝ իբր աշխատելով բայց չափի մեջ մնալ, իսկ չափն անցնելը, ինչպես գիտենք, հիմնականում շատ դժվար է նկատել. մի քիչ, մի քիչ, ու մեկ էլ մի օր կհայտնաբերես, որ վաղուց արդեն չափն անցել ես, էն էլ ահավոր շատ... Ու կարող է արդեն ուշ լինել։

    Շատ մարդիկ առանց գիտակցելու չարաշահում են աղը (հաճախ չեն նկատում չափն անցնելը կամ ի սկզբանե չեն իմանում՝ որն է թույլատրելի չափը), իսկ աղի չարաշահումը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների ու առողջական խնդիրների, ինչպիսիք են կաթվածը, արյան բարձր ճնշումը, սրտանոթային հիվանդությունները և այլ բարդություններ։

    Ես, օրինակ, ներկայումս աշխատում եմ միայն ծովի աղ եմ օգտագործել (յոդացված), առնվազն իմ տանը, քանի որ այն շատ ավելի օգտակար է։ Ուղղակի Հայաստանում, հաշվի առնելով, որ օրգանիզմի համար անհրաժեշտ յոդ ստանալը շատ դժվար է, իսկ աղը, որպես կանոն, յոդացված է լինում, այն, փաստորեն, յոդի գրեթե միակ աղբյուրն է, էդ առումով աղից լրիվ հրաժարվելը սխալ կլինի։ Բայց ամեն դեպքում պետք է ձգտել հնարավորինս քիչ օգտագործել. հատկապես եթե աղակեր եք, դժվար թե հասնեք նրան, որ չափից քիչ ստանք աղ ու դրա պատճառով վնաս կրեք։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.05.2010, 21:35:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (15.05.2010), Մինա (05.07.2013)

  15. #10
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի դրա համար էլ էդպես եռանդով պաշտպանում ես աղը, չէ՞։
    Ճիշտ նկատեցիր:
    Ես բազմիցս փորձել եմ աղ քիչ օգտագործել, երկու օր անհամ ճաշեր էի ուտում, բայց ցավոք չդիմացա:
    Ես նույնպես գիտեմ այնպիսի մարդկանց որոնք այդպես սկսել են քիչ օգտագործել աղը,որից մեկը քույրս է:Նաև գիտեմ աղի վնասակար հատկությունները, բայց ինչպես ասում են հոգեբանները «ամեն ինչ ներշնչանքից է գալիս,այդ թվում հիվանդությունները»:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (16.05.2010)

  17. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հինատա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ նկատեցիր:
    Ես բազմիցս փորձել եմ աղ քիչ օգտագործել, երկու օր անհամ ճաշեր էի ուտում, բայց ցավոք չդիմացա:
    Ես նույնպես գիտեմ այնպիսի մարդկանց որոնք այդպես սկսել են քիչ օգտագործել աղը,որից մեկը քույրս է:Նաև գիտեմ աղի վնասակար հատկությունները, բայց ինչպես ասում են հոգեբանները «ամեն ինչ ներշնչանքից է գալիս,այդ թվում հիվանդությունները»:
    Էդ շատ վնասակար մխիթարանք է։ Ամեն ինչ չի, որ ներշնչանքից է գալիս։ Շատերն իսկի տեղյակ էլ չեն լինում, որ վնասակար է, կամ որ իրենք չափն անցնում են, բայց, մեկ է, վնասում է։
    Իհարկե, ներշնչելն էլ իր հերթին է նպաստում, ինչ խոսք, բայց դա դեռ չի նշանակում, որ եթե չներշնչես, ուրեմն ոչ մի վնաս չի տա։ Ամեն դեպքում լավ կլինի՝ փորձես պակասեցնել, թեկուզ որոշ ժամանակ անհամությանը մի կերպ դիմանալով, հավատա, դա անվերջ չի շարունակվի, կարճ ժամանակ անց կսովորես, ու ոչ միայն էլ անհամ չի թվա, այլև շատ համով կլինի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #12
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ շատ վնասակար մխիթարանք է։ Ամեն ինչ չի, որ ներշնչանքից է գալիս։ Շատերն իսկի տեղյակ էլ չեն լինում, որ վնասակար է, կամ որ իրենք չափն անցնում են, բայց, մեկ է, վնասում է։
    Իհարկե, ներշնչելն էլ իր հերթին է նպաստում, ինչ խոսք, բայց դա դեռ չի նշանակում, որ եթե չներշնչես, ուրեմն ոչ մի վնաս չի տա։ Ամեն դեպքում լավ կլինի՝ փորձես պակասեցնել, թեկուզ որոշ ժամանակ անհամությանը մի կերպ դիմանալով, հավատա, դա անվերջ չի շարունակվի, կարճ ժամանակ անց կսովորես, ու ոչ միայն էլ անհամ չի թվա, այլև շատ համով կլինի։
    Նորից կփորձեմ

  19. #13
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղակեր չեմ: Բայց սիրում եմ, որ կարտոֆիլի, թանի ու սպասի աղը տեղն ա լինում: Պոմիդոր-վարունգը աղով չեմ ուտում: Բոլորը զարմանում են, որ ձուն եմ առանց աղի ուտում, մանավանդ՝ խաշած վիճակում, բայց արդեն սովորել եմ : Աղի պանիր էլ չեմ սիրում, անալին եմ սիրում: Որ հաց ու պանիր եմ ուզում ուտել, պանիրը տաշեղներով եմ դնում հացի մեջ :
    Այ եղբայրս չափից դուրս շատ ա աղ օգտագործում: Ամեն ինչի մեջ աղ ա լցնում ու պանրով ա ուտում: Առանց ճաշի համը տեսնելու աղ ա ավելացնում: Հիշում եմ՝ մի 7 տարի առաջ էր, ակրոշկա էր խմում, բաժակի մեջ էնքան աղ էր լցրել, որ չխմեց: Փորձեցի, տեսա՝ դառն ա : Երևի մի բաժակին մի թեյի գդալ աղ էր լցրել: Գիտեմ, որ վնասակար ա, բայց մի կողմից էլ ասում են՝ եթե շատ են ուտում, ուրեմն օրգանիզմը պահանջ ունի :

  20. #14
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե շատ են ուտում, ուրեմն օրգանիզմը պահանջ ունի :
    Համաձայն եմ:

  21. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեմ, որ վնասակար ա, բայց մի կողմից էլ ասում են՝ եթե շատ են ուտում, ուրեմն օրգանիզմը պահանջ ունի :
    Նույն հաջողությամբ թմրամոլների օրգանիզմն էլ թմրանյութ ա պահանջում։ Դրանով մխիթարվել չարժե։ Օրգանիզմի ամեն պահանջ բավարարելով կարելի ա շատ լուրջ խնդիրների առաջ կանգնել։

    Հ. Գ. Աչքիս՝ ես էս թեմայի ներվերի դեղն եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •