Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
գիտես՞ ինչում է հարցը:
ես իմ անձնական փորձից ելնելով ոչ մեկին էլ չեմ վստահում: նայի, մեկ ասում էին որ սուպը լավ է, ու ապացուցում էին, մեկ ասում էին որ վատ է, ու ապացուցում էին: ուտում եմ են, ինչ որ հավանում եմ: օրինակ, ժամանակին զզվում էի բամիայից: սպանեին, մի հատ չէի ուտի… հիմա գժվում եմ նրա համար: եթե բամիայի ճաշ լինի ու խորոված, կուտեմ բաման:
աշխատում եմ արհեստական կերեր չուտել, եթե իմացա որ արհեստական է, մի տեսակ բնական սրտխառնոց է առաջանում ու բերանս չեմ դնի:

աղը՞: ունեմ իմ չափը, որը համարյա կրկնակի է իմ հետ սնվողներից: ու ոչ մի աննորմալ բժշկական պրոբլեմներ չունեմ դրա հետ կապված:
Ես վերջում նշել եմ չէ բնազդը: կա մարդկանց մի խումբ, ովքեր բնազդաբար ուտում են էն ինչը տրվում ա: Նույն նաեւ աղի պարագայում: Ինքս աղ ու ընդհանրապես համեմունքեր քիչ քանակությամբ եմ օգտագործում:Հիմա... քույրս դեռ մանկուց չէր ուտում հացի միջուկը , այսինքն մենակ կեղեւն էր ուտում, իսկ սուպերիմեջ էլ էտ հացը 4 մասի բաժանում , գցում էր ու տենց էլ խեղդվելով ուտում: Հիմա տարիներ հետո նույնը ինքը անում ա իր երեխաներին ու նրանք էլ են սովորել որ ոնց տալիս են նեց էլ ուտում են: Այսինքն հաշվի չի առնվում դա իրենց դուր ա թե չէ: Ճաշը աղի լինի աղի կուտեն, անալի լինի անալի: Այ սա ա վատ, որ բնազդով ոնց տալիս են ուտւմ են ու դա կառաջացնի խնդիրներ:

Լավագույն կեսս էլ աղի «մանյակ» ա: Էնքան ա ուտում որ ինքս զարմանում եմ: Ի դեպ իր պատրաստածն էլ մենակ ինքն ա ուտում. Բայց վերջի շրջանում ունի խնդիրներ: Ու հիմա աշխատում ա քիչ օգտագործի ու պետք ա նշեմ որ արդյունք կա: