User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ինչ էիր՝ ինչ դառար: Էջեր ապրած կյանքից:

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչ էիր՝ ինչ դառար: Էջեր ապրած կյանքից:

    Չկա-չկա, մի հատ էլ ես բացեմ անձնական օրագիր: Եվս մեկ հատ:

    Այսօր մայրս կանչեց կոմպիս սենյակ, ցույց տվեց ստվարաթղթե փոշոտ արկղը, և ասաց.
    - Ինչ որ թափելու ա առանձնացրու:

    Արկղի մեջ 5 տարվա կյանքս գտա:
    Մտքեր, հոգսեր, լաց, ցավ, ուրախություն, լեկցիաներ, ընկերուհուս հետ դասի ժամանակ իրար գրած ոտանավոր-երկխոսություններ, թարգմանություններ...

    Թղթերը մաշվում են:
    Թվային կյանք հաղորդեմ ուսանողության հինգ տարիներիս:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (17.05.2010), matlev (15.05.2010), Nadine (17.05.2010), Norton (26.06.2010), Quyr Qery (25.04.2011), unknown (27.06.2010), Yevuk (15.05.2010), Աբելյան (15.05.2010), Արևհատիկ (15.05.2010), Դատարկություն (17.05.2010), Երվանդ (17.05.2010), Մանուլ (26.06.2010), Նարե (15.05.2010), Շինարար (15.05.2010)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի սովորական օր

    Իր տիեզերական չափերով ու խեղդող մթնոլորտով՝ վեց ամիս առաջ այցելած Վորոնեժի օդանավակայանի ուղեբեռի սենյակը /այնտեղ ուղեբեռը գտնելու համար կերած-խմած լինելը պարտադիր պայման էր. երեքը չորսի վրա սենյակ, ճամպրուկներն ու կապոցները լցված իրար վրա... կարող ես՝ գտիր քոնը/հիշեցնող խղճուկ ճաշարանի յուրաքանչյուր անկյունը ներծծված էր կարտոֆիլով կարկանդակի ու վառված ձեթի էժանագին հոտով: Բա անունը... "Մեծ Դասամիջոց": Դե հա, հայ ենք չէ, որ անվան մեջ մեծ, էլիտար, աննախադեպ բառերը չլինեն, քոս կկպնենք:

    Ծխել չի կարելի: Էս էլ նոր բան էր:

    Գիշերն ուշ քնեց: 4-ն էր: Կինո էր նայում: Առավոտը մայրը ուշ հանեց քնից: Առաջին դասից, բնականաբար, ուշացավ: Աստված իր հետ: Առաջին դասի, այսինքն: Երկրորդից չէր ուզում ուշանալ: Ուշացավ, յոթ րոպե:
    Դասախոսը ներս չթողեց: Ասաց, որ իրենց քիչ ուշացածներին չի թողել: Հավատաց, առանց երկմտելու: Նույն կերպ էլ, այսինքն առանց երկմտելու շուռ եկավ դռան մոտից ու դուրս եկավ: Եթե խնդրեր, ամենայն հավանականությամբ կթողներ. չխնդրեց:

    Ճաշարանի կոնտինգենտը, ինչպես միշտ, հնձող էր:
    Ա՜խ, Բրյուսովի ինստիտուտ... պաշտեմ զքեզ:
    Քննարկվում էր ամեն ինչ: Սկսած Լիստևի "պիկչաս" հաղորդումի մասին հիմար դատողություններից, վերջացած Էդի Մուրֆի ա Միրֆի ա, այ իրա անձի տարբեր շերտերի բացահայտումից:
    Ինչ վերաբերում է հենց իմ առջև նստած երկու երդվյալ բռուսովուհիների մաքսֆակոտրային զեղումներին՝ դրանից ավելին երազել պարզապես անիմաստ էր:
    - Տանեեմ փոոոխեեմ, լսիիիի, հլը ինչ անդուր գույն աա, կարող ա հավայի եմ հինգ հազար փող տվեեեեե.... - մեջբերման ավարտը:
    Հիանալի օր էր...համենայն դեպս մինչ այս պահն ամեն ինչ իդեալական էր գնում...
    Երրորդ ժամը գերմաներենն է: Այսինքն չէ, իրական հիանալին դեռ առջևում է:

    Կողքի սեղանից լսող խրխնջյունը պարզապես շոյում էր ականջը:
    Գնալ է պետք.. միգուցե դեռ հնարավոր է փրկել այս օրը:Դեռ Առավոտի խմբագրություն է պետք գնալ:

    - Ախչիիի, ինչշաբթի չի էէ, քանիշաբթի աաա... -մեջբերման ավարտը:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 15.05.2010, 15:30:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (18.05.2010), Nadine (17.05.2010), Quyr Qery (25.04.2011), unknown (27.06.2010), Yevuk (15.05.2010), Աբելյան (15.05.2010), Երվանդ (17.05.2010)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուռ կանգնած էր փողոցում:
    Իսկ փողոցը կանգնած չէր... եթե փողոցը կենդանի արարած լիներ, վազելիս կլիներ, հևիհև, շնչսպառ:
    Փողոցի վազող ոգուց պոկվեց մի հատված ու մոտեցավ նրան:
    Ավտոմեքենա էր: Նայեց՝ գույն չուներ: Ապակիները սևացնելու աստիճան մգացված էին, բայց միևնույն է, տեսավ ներսում նստածներին: Երգում էին: Այդ մեկը ենթադրեց, քանի որ նրանց բերանները հավասար շարժումներով բացվում-փակվում էին: Ձայն չկար, երաժշտություն չկար, բայց հասկացավ՝ ինչ են երգում: Զգաց: Հայալեզու թուրքահպատակ կլկլոց էր:
    Ավելացող սրխառնոցի ներքո ամուր փակեց աչքերը: Երբ բացեց՝ մեքենան արդեն չկար: Բայց երաժշտությունն արդեն լսվում էր:
    Շուռ եկավ ու վազեց:
    Հասավ մի նեղ ու մութ նրբանցքի: Պատերին սև սարդեր էին կպած. չէին շարժվում, իրենց համար կպած էին, մեռած սառածի պես: Բայց գիտեր, համոզված էր, որ կենդանի են, իրենց սատկածի տեղ են դրել ու հետևում են իրեն: Սպասում են՝ ինքն անցնի նեղ տեղով, որ հարձակվեն ու հոշոտեն: Հիմա հաստատ իրենց հատուկ, լուռ հաղորդակցության միջոցով գցում բռնում են, թե ով իր որ մասն է ուտելու: Շուռ եկավ: Փողոցի փոխարեն անդունդ էր բացվել իսկ երգն ավելի ու ավելի բարձր էր հնչում: Նայեց անդունդի մեջ ու հիշեց, որ եթե երկար նայի, անդունդն էլ իր մեջ է նայելու:
    Նորից շուռ եկավ դեպի նրբանցքը:
    Սարդերը մեծացել էին չափերով ու զզվելիորեն խլվլալով շարժվում էին: Դա պատիժն էր շրջվելու համար:
    Պետք է անցներ: Ստիպված էր: Եթե չհաշվենք, որ չուներ այլ տարբերակ:
    Կամքի գերագույն լարումով արեց այդ քայլը՝ նայելով ուղիղ իր կործանման աչքերի մեջ:
    Նրբանցքն ու սարդերը կորան: Երաժշտությունը նույնպես մարեց:

    Առջևում ծով եր: Կապույտ, դեղնավուն ու կանաչ: Հեռու հորիզոնում մուգ կապույտ էր, ափի մոտ դեղին ու կանաչ:
    Ափին կանգնած էր երկար սպիտակ մորուքով մի ծերունի ու ժպտում էր: Մոտեցավ, ձեռքը դրեց ուսին:
    Եվ բոլոր գույները փոխվեցին: Դա արդեն չտեսավ, զգաց:
    Ու դա հրաշք էր:
    Նա արդեն հասցրել էր մոռանալ, թե ինչ հիանալի բան է զգալը:



    Ափսոս թվականներ չեմ նշում...չեմ հիշում ինչու եմ սա գրել, ինչ վիճակում ու երբ...

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.05.2010), cold skin (17.05.2010), Nadine (17.05.2010), Quyr Qery (16.01.2012), unknown (27.06.2010), Yevuk (17.05.2010), Դեկադա (17.05.2010), Երվանդ (17.05.2010), Մանուլ (26.06.2010)

  7. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էլի տխուր

    Նախկինի հետ հանդիպումը ավել քիչ ազդեց, քան կարծում էի՝ կազդի:
    Երևի պատճառը հոգեվիճակային հերթական կրիզիսն էր: Այնպիսիներից, երբ ազդել կարող է միայն ծանր բեռնատարի 200 կմ արագությամբ հասցրած հարվածը:
    Միայն դա կստիպեր մտածել ուրիշ բանի մասին: Չէ վայ, կստիպեր չմտածել, վերջապես:
    Ավելի զարմանալի էին նրան տեսնելուց վայրկյաններ առաջ հայտնված հիշողություններն ու մտքերը իր իսկ մասին:

    Իսկ քո լռությունը շարունակում է ամեն օր մի մասնիկ ևս իմ մեջ սպանել:
    Ես գիտեմ, դու նախկինում մարդ սպանեկլ ես, բայց չէի կարծում, որ կորոշես կվալիֆիկացիադ բարձրացնել իմ հաշվին:
    Ես արդեն չգիմեմ՝ ինչ կգտնես, երբ վերադառնաս: Ու երևի արդեն չեմ կարող չավելացնել՝ եթե վերադառնաս:
    Ընկերս ու ընկերդ շարունակ պնդում են, որ ոչ մի վատ բան չի կարող քեզ հետ պատահած լինել: Հա մեջբերում են հայտնի խոսքը վատ լուրերի մոբիլ տեղ հասնելու հնարավորությունների մասին:
    Իսկ ես ուզում եմ՝ հասկանաս, որ եթե լռությունդ մտածված է ու դիտմամբ, այն քեզ վրա քառակի անգամ ավելի թանկ կնստի քան ինձ:
    Վաղը ես գինով, դու գիտես ինչու՝ ոչ օղիով, կխմեմ քո լռության 4-րդ շաբաթվա կենացը:

    Հոգնել եմ: Սպասելուց, մտածելուց:
    Հոգնելուց եմ հոգնել: Չի կարելի անընդհատ հոգնած լինել:

    Նախկինս հիմա խմում է:
    Խոսեցինք երևի մի քառասուն վայրկյան ընդամենը, բայց ես հասցրեցի իրեն վիրավորել: Եթե իհարկե փաստի արձանագրումը կարելի է վիրավորանք համարել:
    Գուցե և օգնեցի... հիմա գոնե առիթ ունի խմելու:
    Թեև, եթե իր հետ կապված հիշողություններս չեն դավաճանում, իրեն առնձնապես երբեք առիթ պետք էլ չէր:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.06.2010), My World My Space (26.06.2010), Quyr Qery (25.04.2011), unknown (27.06.2010), Yevuk (26.06.2010), Էլիզե (26.06.2010), Մանուլ (26.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էջեր իմ կյանքից..
    Հեղինակ՝ Diana99, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 25.03.2017, 21:38
  2. Կենսագրական հետաքրքիր էջեր մեր մեծերի կյանքից...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.02.2011, 12:32
  3. Արձակ էջեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 14.02.2011, 20:15
  4. Օգտակար եւ հետաքրքիր կայք էջեր
    Հեղինակ՝ Արթին, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.07.2010, 00:37
  5. Էջեր առանց շպարի
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 16.10.2006, 23:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •