Մի սովորական օր
Իր տիեզերական չափերով ու խեղդող մթնոլորտով՝ վեց ամիս առաջ այցելած Վորոնեժի օդանավակայանի ուղեբեռի սենյակը /այնտեղ ուղեբեռը գտնելու համար կերած-խմած լինելը պարտադիր պայման էր. երեքը չորսի վրա սենյակ, ճամպրուկներն ու կապոցները լցված իրար վրա... կարող ես՝ գտիր քոնը/հիշեցնող խղճուկ ճաշարանի յուրաքանչյուր անկյունը ներծծված էր կարտոֆիլով կարկանդակի ու վառված ձեթի էժանագին հոտով: Բա անունը... "Մեծ Դասամիջոց": Դե հա, հայ ենք չէ, որ անվան մեջ մեծ, էլիտար, աննախադեպ բառերը չլինեն, քոս կկպնենք:
Ծխել չի կարելի: Էս էլ նոր բան էր:
Գիշերն ուշ քնեց: 4-ն էր: Կինո էր նայում: Առավոտը մայրը ուշ հանեց քնից: Առաջին դասից, բնականաբար, ուշացավ: Աստված իր հետ: Առաջին դասի, այսինքն: Երկրորդից չէր ուզում ուշանալ: Ուշացավ, յոթ րոպե:
Դասախոսը ներս չթողեց: Ասաց, որ իրենց քիչ ուշացածներին չի թողել: Հավատաց, առանց երկմտելու: Նույն կերպ էլ, այսինքն առանց երկմտելու շուռ եկավ դռան մոտից ու դուրս եկավ: Եթե խնդրեր, ամենայն հավանականությամբ կթողներ. չխնդրեց:
Ճաշարանի կոնտինգենտը, ինչպես միշտ, հնձող էր:
Ա՜խ, Բրյուսովի ինստիտուտ... պաշտեմ զքեզ:
Քննարկվում էր ամեն ինչ: Սկսած Լիստևի "պիկչաս" հաղորդումի մասին հիմար դատողություններից, վերջացած Էդի Մուրֆի ա Միրֆի ա, այ իրա անձի տարբեր շերտերի բացահայտումից:
Ինչ վերաբերում է հենց իմ առջև նստած երկու երդվյալ բռուսովուհիների մաքսֆակոտրային զեղումներին՝ դրանից ավելին երազել պարզապես անիմաստ էր:
- Տանեեմ փոոոխեեմ, լսիիիի, հլը ինչ անդուր գույն աա, կարող ա հավայի եմ հինգ հազար փող տվեեեեե.... - մեջբերման ավարտը:
Հիանալի օր էր...համենայն դեպս մինչ այս պահն ամեն ինչ իդեալական էր գնում...
Երրորդ ժամը գերմաներենն է: Այսինքն չէ, իրական հիանալին դեռ առջևում է:
Կողքի սեղանից լսող խրխնջյունը պարզապես շոյում էր ականջը:
Գնալ է պետք.. միգուցե դեռ հնարավոր է փրկել այս օրը:Դեռ Առավոտի խմբագրություն է պետք գնալ:
- Ախչիիի, ինչշաբթի չի էէ, քանիշաբթի աաա... -մեջբերման ավարտը:
Էջանիշներ