Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Վերջերս ծանոթներիցս մեկն iMac առավ (վերջիններից նախանձից սատկում եմ, դուք էլ սատկեք, որ ինձ լավ զգամ),
Չգիտեմ iMac-ը որն է, բայց ինձ բաժին ընկած MacBookPro-ն, իր MacOS X 10.5/6-ով հանդերձ պարզապես անտանելի է:
Ստեղնաշարի անսովորությունը մի կողմ դրած, ուզում ես մի քանի ֆայլ նշես՝ iTunes-ում լսելու համար: Սեղմում ես առաջինի վրա, պահում Shift-ը և սկսում սեղմել Down Arrow-ն: Հանկարծ նկատում ես, որ մի հատ երգ ավել ես նշել, բնազդաբար սեղմում ես Up-ը (Shift-ը պահած): Ոչ մի ռեակցիա: Նորից նշում ես քո ուզած ֆայլերը, առաջինի վրա աջ սեղմում ես կատարում և ընտրում Open with iTunes: Վերոհիշյալ ծրագիրը անպայման կսկսի երգել քո ընտրած ֆայլերից վերջինը, կամ մեջտեղից ինչ-որ բան, բայց ոչ երբեք առաջինը: Ոչ մի shuffle չկա միացրած:
Բերում ես քո NTFS-ֆորմատած կոշտ սկավառակը կամ ֆլեշը, միացնում Mac կոչեցյալին. ուռա՜, միացե՛լ է, ուրախ-ուրախ բաներ ես երգացնում այդ սկավառակից: Մեկ էլ մտքովդ անցնում է մի ֆայլ գրել այդ սկավառակի վրա: The disk is mounted read-only (կամ նման մի աչքալուսանք)
Սխալվեցիր, ուզում ես wget-ով մի բան քաշել: Իհարկե, այն բացակայում է : Պարզվում է՝ շատ հարմար տեղադրման եղանակ կա՝ fink-ը: Ծափ-ծափ, կեցցե՛ Mac-ը: Ուզում ես fink տեղադրել, ասում է՝ XCode է պետք, որը Mac-իդ տեղադրման սկավառակի վրա է Հրա՜շք:

Այս թեմայում եկեք խնձորաֆիլներով օգնենք իրար:
Ես ավելի շուտ պինգվինի միս կուտեմ, քան ձեր խնձորը , բայց թույլ տվեք մի ծրագրով կիսվել այնուամենայնիվ: Շատ ինտուիտիվ, հեշտ ինտերֆեյսով, iRecordMusic ծրագիրը թույլ է տալիս ռադիոթողարկումներ ձայնագրել տարբեր ֆորմատներով: Երևի, ավելորդ է նշել, որ ծրագիրը ձրի չէ: Բայց ես ջարդած տարբերակն եմ քաշել, եթե որևէ մեկին պետք լինի, կարող եմ տալ հղումը:

Ի՞նչ խորհուրդ կտաք:
Փոխել համակարգիչը և տեղադրեկ նորմալ Ubuntu: Վատագույն դեպքում՝ առանց խղճահարության ջնջել-վերացնել MacOS X օպերացիոն համակարգն ընդհուպ մինչև վերջին բիթը և տեղադրել այլ ՕՀ: