Ամենամեծ անհանգստությունը կինոների հետ էր կապված՝ QuickTime-ն այնքան էլ շատ ֆորմատների հետ չի աշխատում: Ու այս ոլորտում գտա DivX 7՝ հզոր կոդեկ, հնարավորություն է տալիս աշխատել համապատասխան տիպի վիդեոֆայլերի հետ, iAntivirus, անվճար ու բավականին լավ անտիվիրուս է, դեռևս իրեն արդարացնում է, հիիիիիին (2002 թվից չթարմացրած) ICQ, Last.fm սկրոբբլեր, Miro վիդեոփլեեր, որը նաև տորրենտներով կինոներ է քաշում ու աշխատում է յություբի հետ, նախատեսված է HD-ի համար, իհարկե՝ Opera բրոուզերի 10.53 (վերջին

) տարբերակը, Perian՝ կոդեկ-փլագին փաթեթ, որը QuickTime-ին հնարավորություն է տալիս ցուցադրել վիդեոֆայլերի բազմաթիվ տեսակներ, գուգլի Picasa ծրագիրը, որով հարմար է նկարներ նայել, ինպես նաև Մոզիլլայի վրա հիմնված (ու նրանից տաս գլուխ լավ) Flock բրոուզերը: OpenOffice.org-ը Մակի վրա շատ ավելի հուսալի ու արագագործ դուրս եկավ, քան Լինուքսի վրա՝ համեմատելի է Սոլեարիսի հետ: Հիմա էլ Սկայպ եմ քաշում:
Եթե պետք է, նշված ծրագրերը կարող եմ տալ, կամ էլ հղումներ տեղադրել, որ ինքներդ քաշեք
Ես սիրահարված եմ

Ի՞նչ ծրագրերից եք օգտվում դուք: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Էջանիշներ