User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Այսօր պատրաստել եմ...

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ժպիտ Այսօր պատրաստել եմ...

    Առաջարկում եմ այս թեմայում գրել, թե այսօր ինչ ենք պատրաստել: Ռեցեպտով պարտադիր, նկար էլ որ լինի, վատ չի լինի: Կողքից խորհուրդներ էլ կարող եք տալ:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.08.2011), Cassiopeia (14.05.2010), Kita (14.05.2010), yerevanci (14.05.2010), Երկնային (14.05.2010), Մանուլ (11.07.2010), Մուշու (25.09.2019)

  3. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այսօր պիռոգ եմ պատրաստել, հավի մսով և կարտոֆիլով: Ահագին կայֆն ա


    Ռեցեպտը իմ սիրտելի կայքերից մեկից եմ վերցրել http://gotovim-doma.ru/view.php?r=81...i-i-kartofelem

    Վերցրեցի երկու հավի բուդիկ, որոնք իրականում չեմ սիրում, բայց որ գրած էր... Սադիայի բուդիկներից եմ վերցրել, իրանց վրա շատ սառույց չկա, համ էլ որոշակի ամսաթիվ գոյություն ունի, բացի դրանից գոնե մի քիչ պարզ ա բուդիկների հայրենիքը: Բացի դրանից վաճառողուհին հենց դրանք խորհուրդ տվեց:
    Կարտոֆիլը արդեն հարազատ դարձած մարդկանցից վերցրի, որոնցից միշտ շուկայում կարտոֆիլ եմ գնում: Կարճ ասած ինձ շատ են սիրում, չեն խաբում քաշը, իրենք էլ ընտրում են, թե ինչ տան:
    Մի գլուխ սոխ, մի քիչ աղ, մի քիչ պղպեղ: Էն կանաչ ուպակովկաներից զզվելի հոտ ա գալիս, Ռոյալ Արմենիայի սևից եմ վերցրել: Խմորը պատրաստի եմ առել, խանութից, որոնց հետ նոր եմ ծանոթանում, բայց էն, առաջին խանութի վաճառողուհու ծանոթությունը օգնեց, թարմ խմոր առնելու մեջ

    Կայքում գրված 30-45 րոպեի փոխարեն իմ մոտ չգիտեմ ինչի 1.5 ժամ տևեց, բացի դրանից սկզբում ախմախավարի համ վերևինն էի միացրել, համ ներքևինը: Արդյունքում այն, ինչի պիտի լիներ վերջում՝ այսինքն կարմրացնելը, ստացվեց սկզբում: Բայց դա էական չէ:

    Ստացվում է շատ համեղ, փափուկ ու փխրուն: Բայց սառելուց հետո, իմհկ հեչ ուտելու բան չի: Ու ամբողջովին տեղավորվում է սնունդի իմ կոնցեպցիայի մեջ, այն է, սնունդը պիտի լինի արագ, որակով, էժան ու համեղ:
    Եթե որևէ մեկը որոշի պատրաստել, բարի ախորժակ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.08.2011), yerevanci (14.05.2010), Մինա (07.05.2013), Միքո (14.05.2010)

  5. #3
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիսեռով հավ եմ եփել:
    Բաղադրությունը.
    Միջին չափի հավ(1.5կգ փոքր չլինի)
    500գ սիսեռ(նախորդ օրը թույլ աղաջրում ենք թողնում)
    3-4միջին չափի պոմիդոր
    3-4պճեղ սխտոր
    1մեծ սոխ
    1-2թարմ բիբար(1հատը լավ կլինի կարմիր լինի)
    մի քիչ ketchup
    ձիթապտղի յուղ կամ կարագ ըստ ճաշակի
    աղ,բիբար,թարմ խառը կանաչի ըստ ճաշակի


    Պատրաստման եղանակը
    Նախoրnք քիչ ջրով եփում ենք սիսեռը:
    Խորը կաթսայի մեջ բոլոր կողմերից մի քիչ կարմրեցնում ենք հավի կտորները,ավելացնում ենք սոխը,սխտորը,բիբարը,մինչև թափանցիկ ,բաց ոսկեգույն երանգ ստանա սոխը:Ավելացնում ենք քերիչով կամ բլենդեռով անցկացրած պոմիդորը,համեմունքները,ketchup-ը:Մի քիչ եռացրած ջուր ենք ավելացնում,այնքան,որ ծածկի հավի կտորները ու ավելացնում ենք սիսեռը(առանց քամելու,հենց խաշելուց հետո մնացած ջրով):Երևի մի կես ժամից հետո ավելացնում ենք մանր կտրտած խառը կանաչին:
    Հուսով եմ դուր կգա բաղադրատոմսս,բարի ախորժակ բոլորին:


    Հ.գ. չմոռանամ նշել,որ եփելուց հետո շատ արգանակ չի մնում կաթսայում,ջուրը լցնելուց ուշադիր եղեք:
    Վերջին խմբագրող՝ Մինա: 23.08.2011, 18:14:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.08.2011), matlev (23.08.2011), Vardik! (26.08.2013), Արևածագ (23.08.2011), Նարե91 (26.08.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ սխալ տեղ չեմ գրում բաղադրատոմսս, ու չեմ կրկնվում....դե համ այսօր համ երեկ սա եմ պատրաստել...գնացի՞նք...

    Ուրե՜մն աղջիկներ ջան, վերցնում ենք...

    Կարագ աչքաչափով, դե 100գրամ...
    1 ու կես բաժակ պեսոկ
    6 ճաշի գդալ ալյուր
    կես լիտր կաթ, կարելի է նաև խտացրած կաթ
    վանիլին մեկ թեյի գդալ, կամ էլի ցանկությամբ
    և թխվածքաբլիթ պատրաստի և հասարակ՝ երկու տուփ
    և մեկ տուփ շոկոլադ, ցանկալի է առանց խառնուրդի, մաքուր շոկոլադ
    նաև կարելի է ընկույզ մեկ բուռ, ձևավորման և կրեմի մեջ խառնելու համար



    Ուրեմն 1 ու կես բաժակ պեսոկը 6ճաշի գդալ ալյուրի հետ ենք խառնում, էնպես որ ալյուրի գնդիկներ չլինեն, հետո կաթը քիչ քիչ լցնում ենք այս զանգվածի վրա էնպես, որ քիչ քիչ ջրիկ դառնա, ավելացնում մեկ թեյի գդալ վանիլինը, դնում ենք կրակի վրա, դանդաղ խառնում, որ տակը չկպչի ու գույնը փոխվի քիչ սպիտակի, հետո թողնում ենք սառչի....
    Սառելուց հետո մեկ այլ ամանում կարագը հարում ենք, ավելացնելով սառած զանգվցածը գդալ գդալ, վերջում էլ այս ամբողջի մեջ կարելի է ընկույզ ավելացնել, համովա լինում ավելի, սա ինքս եմ մտածել գովազդդդ...կամ ըստ ցանկությամբ, բայց ընկույզով համեղ է...
    Հետո մեկ այլ ամանի մեջ փշրում ենք թխվածքաբլիթները ոչ շատ մանր, ոչ էլ շատ մեծ ու քիչ քիչ մանրացված թխվածքի հետ ենք խառնում մեր պատրաստած զանգվածը՝ կրեմը, ու լցնում արդեն մատուցվող ամանի մեջ, կարելի է և միանգամից իրար հետ խառնել, ուղղակի էնպես ավելի գեղեցիկ ու մաքուր է ստացվում....
    Հետո ընկույզները շարում ենք մեր պատրսատի զանգվածի վրա, իսկ կրակի կամ գոլորշիով ամանի վրա դնում ենք շոկոլադը, հալեցնում, ընթացքում էլ կարող ենք թեյի գդալով կաթ կամ ջուր ավելացնել, որ ջրիկ զանգված ստացվի, ու ծորացնում ենք մեր մատուցվող ամանի մեջ գտնվող զանգվածի վրա...Կարող եք նաև վրան կոկոսի շփուրներ ավելացնել, գեղեցիկ է լինում ավելի ...
    հ.գ՝ էլի ես ինքս եմ մտածել....
    Հետո դնում ենք սառնարանը, որ լաա՜վ սառչի ու նոր մատուցում...

    Մոտավորապես նման տեսք է ստացվում, իմ պատրաստածով էլի՜....

    Фото1071.jpg միգուցե շատ մոտիկից է, բայց....

    Բարի ախորժաա՜կ...Մեմեյից..
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (02.03.2012), unknown (25.02.2012), Vardik! (26.08.2013), Նարե91 (25.02.2012), Նիկեա (12.05.2013)

  9. #5
    Սկսնակ անդամ Parizuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2007
    Հասցե
    Վիրտուալ աշխարհ
    Տարիք
    39
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծիրանի ջեմով ռուլետ եմ թխել այսօր:
    Բարի ախորժակ:

    Խմոր
    3 ձու
    1 բաժակ շաքարավազ
    50 գրամ կարագ
    2 սուրճի բաժակ մածուն
    1 թեյի գդալ սոդա
    1,5 բաժակ ալյուր

    Կրեմ
    Ծիրանի ջեմ

    Ձուն հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում թույլ վիճակում գտնվող կարագը, հարում և ավելացնում սոդան մածնի հետ միասին խառնած: Ավելացնում ենք ալյուրը ու ստանում ջրիկ խմոր:
    Դնում ենք ջեռոցը, թողնում ենք եփի 180 աստիճանի տակ մոտ 12 րոպե մինչև դառնա ահավոր քիչ վարդագույն, գրեթե սպիտակ վիճակում հանում ենք ու փռում խոնավ սրբիչի վրա հակառակ կողմից: Քսում ենք ծիրանի ջեմը և փաթաթում ռուլետի տեսքով: Վրան շաղ ենք տալիս շաքարի պուդրա:

    Դե ինչ, բարի ախորժակ

    rulet.jpg
    Սերը նման է հողմի,
    Չգիտենք՝ որտեղից կփչի:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (16.12.2012), StrangeLittleGirl (16.12.2012)

  11. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր շոկոլադով բլիթներ եմ թխել

    choco_1.jpgchoco_2.jpg

    Բաղադրությունը.
    300 գ. ալյուր
    2 թեյի գդալ փխրեցուցիչ
    1 թեյի գդալ սոդա
    1/2 թեյի գդալ աղ
    2 ճաշի գդալ շաքարավազ
    75 գ. կտրտած սառը կարագ
    150 մլ. սառը կաթ
    60%-անոց դառը շոկոլադ (քանակը կախված է նրանից, թե ինչքան եք շոկոլադ սիրում)
    1 ձու (հարել՝ երեսին քսելու համար)

    Պատրաստման եղանակը.
    Վառարանը տաքացնել մինչև 210 աստիճան, տապակի մեջ թխելու համար նախատեսված թուղթ փռել:
    Մեծ թասի մեջ ալյուրը խառնել փխրեցուցիչի, սոդայի, աղի ու շաքարավազի հետ: Ձեռքով տրորել կարագը ստացված խառնուրդի մեջ:
    Լցնել ալյուրը և պատրաստել խմոր: Սեղանին ալյուր ցանել ու խմորը դնել վրան: Գրտնակել 3 մմ հաստություն ունեցող ուղղանկյան:
    Ուղղանկյունը կտրտել 12 հավասար մասի և ամեն մեկի վրա դնել շոկոլադի կտորներ (ինչքան շատ, այնքան լավ ):
    Շոկոլադը ծածկել՝ խմորի եզրերը մոտեցնելով ու ամրացնելով: Բլիթները տեղափոխել տապակի վրա և վրան հարած ձու քսել:
    Թխել 15-20 րոպե, մինչև վրան ոսկեգույն շերտ առաջանա:
    Հանել բլիթները վառարանից, մատուցել սուրճի և կաթի հետ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (22.12.2012), Moonwalker (22.12.2012), _Հրաչ_ (22.12.2012)

  13. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    dranik.jpg

    Բաղադրությունը.
    կարտոֆիլ - 6 հատ
    սոխ - 1 գլուխ
    խոզապուխտ կամ այլ երշիկեղեն - 200 գրամ
    պինդ պանիր - 200 գրամ
    ձու - 2 հատ
    սամիթ
    ալյուր - 4 ճաշի գդալ
    աղ
    պղպեղ
    ձեթ

    Պատրաստման եղանակը.
    1. Սոխը, խոզապուխտը, կարտոֆիլն ու պանիրը քերել խոշոր քերիչով:
    2. Ավելացնել ձուն, ալյուրը, մանրացված սամիթը: Աղ-բիբար անել: Լավ խառնել:
    3. Ստացված զանգվածը գդալի օգնությամբ դնել թավայի մեջ՝ տալով կոտլետի տեսք:
    4. Երկու կողմից տապակել, մինչև ոսկեգույն շերտ առաջանա:

    Բարի ախորժակ


    Հ.Գ.
    Ինքս նշված չափաբաժնի կեսն էի պատրաստել, ստացվել էր նկարում պատկերվածը: Աղը մի փոքր չարաշահել էի, իսկ ընդհանուր շատ համեղ էր:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (13.07.2014), Diana99 (08.05.2013), Peace (07.05.2013), Արևհատիկ (06.05.2013), Մինա (07.05.2013)

  15. #8
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրա նման մի բան, առանց խոզապուխտի, մի անգամ ես էլ պատրաստեցի, տապակելուց այնքան ձեթ ներծծեց, քիչ էր մնում լացեի: Հետո ուրիշ ձև փորձցի. Նույն բաղադրությամբ շերտերով, առաջին շերտ՝ կարտոֆիլ, երկրոդը՝ հոլանդական պանիր, կանաչեղեն, երրորդը՝ նորից կարտոֆիլ, վերջում՝ հավկիթ ու ուղիղ վառարան: Կարմրեց, սիրունացավ, հանեցի, համով էր ու ավելի հեշտ:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.05.2013), Մինա (07.05.2013)

  17. #9
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Сырники
    (հայերեն տարբերակը չգիտեմ)

    Բաղադրությունը
    400գ. կաթնաշոռ
    2ճ. գդ. շաքարավազ
    1ձու
    մի պտղունց աղ
    1/2 բաժակ ալյուր ու մի քիչ էլ թաթախելու համար
    ձեթ տապակելու համար

    Պատրաստման եղանակը
    Ձվին+աղն ու շաքարավազը:Հարելուց հետո + կաթնաշոռը:Ալյուրն ավելացնելուց հետո լավ հունցեք:Գլանի ձև տված խմորից դանակով կտրտեք 1սմ ից քիչ հաստության կտորներ,թաթախեք ալյուրի մեջ ու երկու կողմից տապակեք ձեթով:Առաջին անգամ էի սարքում:Արագ ու առանց բարդությունների ստացվեց:Ինձ որ շատ դուր եկան:Բարի ախորժակ :
    Հ.գ. Նկարում պատկերվածից փոքր սարքեք,որ հեշտ շրջեք մյուս կողմի վրա:

    Վերջին խմբագրող՝ Մինա: 07.05.2013, 22:42:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.05.2013), Peace (08.05.2013), Valentina (08.05.2013), Նաիրուհի (07.05.2013)

  19. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ վերջերս հակված եմ հնարավորինս շատ հում բաներ ուտելուն, տարբեր ուտելիքներ փորձարկում եմ հում վիճակում։ Մի բաղադրատոմս էի կարդացել ինտերնետում, բայց որոշեցի մատուցման ձևը փոխել՝ բաղադրամասերը պահպանելով՝ աղցանի վերածել։ Էսօր առաջին անգամ եմ սարքել ։ Ինձ էլ, ամուսնուս էլ շատ դուր եկավ։

    Հում դդմիկով աղցան

    Բաղադրամասերը
    2 փոքր դդմիկ
    1 հասած ավոկադո
    1 մեծ կամ միջին չափի լոլիկ (ես plum tomato–ով եմ արել՝ 15 հատ, բայց երևի սովորականով ավելի լավ կստացվի` հյութալիության շնորհիվ)
    2 պճեղ սխտոր
    մի քիչ թարմ սամիթ (չափն՝ ըստ ճաշակի)
    մի պտղունց աղ
    սև պղպեղ
    (կիտրոնի հյութ)
    1–2 ճաշի գդալ ձեթ (քանի որ ավոկադոն ահագին յուղայնություն է ապահովում, շատ ձեթի կարիք չի զգացվում)։


    Պատրաստման եղանակը
    Դդմիկը քերել խոշոր քերիչով, ավոկադոն՝ նույնպես, որից հետո ավոկադոյին ավելացնել մանրացրած սխտորը, մանր կտրտած սամիթը և միասին տրորել պատառաքաղով՝ վերածելով համասեռ զանգվածի։ Ստացված խառնուրդն ավելացնել քերած դդմիկին, խառնել։ Լոլիկը հնարավորինս մանր կտրտել և ավելացնել ավոկադոյի ու դդմիկի խառնուրդին։ Ավելացնել աղը, սև պղպեղը, ձեթը և կիտրոնի հյութը՝ ըստ ճաշակի։ Լոլիկի քանակից ու հյութալիությունից կախված՝ կիտրոնի հյութի կարիք կարող է չլինել։ Դա էլ արդեն ըստ համի է պետք որոշել։
    Բարի ախորժակ ։



    Հ.Գ. Մարդ ես, եթե հանկարծ դուրներդ չգա, ոչինչ, կարող եք մի քիչ ալյուր ավելացնել և կոտլետների տեսքով տապակել ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.05.2013, 06:11:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.05.2013), Valentina (08.05.2013), Նաիրուհի (08.05.2013), Նիկեա (12.05.2013)

  21. #11
    Մշտական անդամ Լեդի Վարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2013
    Հասցե
    Վարդերի մեջ
    Տարիք
    26
    Գրառումներ
    339
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր ես պատրաստել եմ շոկոլադային տորթ
    8 ձու
    1 տուփ վանիլին,80գ օսլա
    160 գ ալյուր,250 գ շաքարավազ
    4 ճաշի գդալ կակաո,1 թեի գդալ սոդա
    Վերջին խմբագրող՝ Լեդի Վարդ: 08.05.2013, 15:32:
    Վարդերի թագուհի

  22. #12
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Сырники
    (հայերեն տարբերակը չգիտեմ)

    Բաղադրությունը
    400գ. կաթնաշոռ
    2ճ. գդ. շաքարավազ
    1ձու
    մի պտղունց աղ
    1/2 բաժակ ալյուր ու մի քիչ էլ թաթախելու համար
    ձեթ տապակելու համար

    Պատրաստման եղանակը
    Ձվին+աղն ու շաքարավազը:Հարելուց հետո + կաթնաշոռը:Ալյուրն ավելացնելուց հետո լավ հունցեք:Գլանի ձև տված խմորից դանակով կտրտեք 1սմ ից քիչ հաստության կտորներ,թաթախեք ալյուրի մեջ ու երկու կողմից տապակեք ձեթով:Առաջին անգամ էի սարքում:Արագ ու առանց բարդությունների ստացվեց:Ինձ որ շատ դուր եկան:Բարի ախորժակ :
    Հ.գ. Նկարում պատկերվածից փոքր սարքեք,որ հեշտ շրջեք մյուս կողմի վրա:
    Իսկ եթե սա պատրաստվի առանց շաքարավազի և ավելի շատ աղով, ավելի համով չի՞ լինի
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (28.05.2013)

  24. #13
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե սա պատրաստվի առանց շաքարավազի և ավելի շատ աղով, ավելի համով չի՞ լինի
    Չգիտեմ,Նաիրուհի ջան,ես չէի փորձի:Սալոնիկիում(չեմ գրում Հունաստանում,որովհետև ինչքան գիտեմ միայն էստեղ են թխում Բուգացա)ահագին աշխատանք ուզող խաղցրավենիք են թխում:Ես էս հաճույքից հենց դրանց համն առա ու շատ ուրախացա:Հետո աղի ուրիշ շատ բաղադրատոմսեր կան,ի՞նչ իմաստ ունի 400 գ կաթնաշոռը վտանգի ենթարկել:Բա որ վերջում դուրդ չգա:

    Չնայած сырные крокеты մոտավորապես քո ասած ձևով էլ սարքում են:Դե մի քիչ երևակայությանբ ,եթե թաթախենք քունջութի մեջ տապակելուց առաջ,կարծում եմ ավելի հաճելի արդյունք կստանանք:
    Վերջին խմբագրող՝ Մինա: 11.05.2013, 09:44:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  25. #14
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր պատրաստել եմ պանրով կրեկերներ (բաղադրատոմսում անունը «Քառակուսիկներ» է)

    kreker-2.jpgkreker-1.jpg


    Բաղադրությունը.
    պինդ պանիր - 100 գր.
    ալյուր - 100 գր.
    կարագ - 70 գր.
    սառը ջուր - 2 ճաշի գդալ
    աղ - ըստ ճաշակի

    Ցանկության դեպքում կրեկերի մեջ կարելի է ավելացնել պապրիկա, կարմիր կծու պղպեղ, կանաչի, նաև կարելի է քունջութ կամ խաշխաշի սերմ ցանել վրան:

    Պատրաստման եղանակը.
    1. Պանիրը անցկացնել մանր քերիչով, խառնել ալյուրի հետ, ավելացնել սառը կարագն ու ձեռքով այդ ամենը վերածել փշրանքանման զանգվածի: Գդալ-գդալ ավելացնել ջուրը, մինչև ստացվի խմոր: Այնւոհետև խմորը մեկ ժամով դնել սառնարանը:
    2. Խմորը հնարավորինս բարակ գրտնակել ու ֆիգուրներ կտրտել դրանից, ծակծկել:
    3. Վառարանը տաքացնել մինչև 200C և թխել 8-10 րոպե:
    Սառեցնել և վայելել հրաշալի համեղ «քառակուսիկները»


    Մի քիչ էլ իմ փորձով կիսվեմ.
    * Բաղադրամասերը աչքաչափով եմ լցրել, այնպես որ հնարավոր է՝ սպասվածից մի փոքր տարբեր բան եմ ստացել: Կարևորը՝ համեղ է, պատրաստելը հեշտ է և արագ:
    * Վերևում նշված «ցանկության դեպքում»-ից` բացի պապրիկայից մնացած ամեն ինչն էլ լցրել եմ մեջը: Սև և սպիտակ քունջութը ու խաշխաշի սերմերը առանձին եմ ավելացրել, հետո, արդեն գրտնակելու ժամանակ: Իսկ կարմիր պղպեղն ու չորացրած սամիթը հենց խմորի մեջ եմ լցրել:
    * 2-րդ կետում ծակծկելու պահը հենց նոր թարգմանելիս նկատեցի. չեմ արել
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 30.05.2013, 00:36: Պատճառ: նկարների ավելացում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (30.05.2013), Մինա (07.06.2013), Նարե91 (26.08.2013)

  27. #15
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր խոզի մսով ու ձավարով փլավ եմ սարքել:Ճիշտն ասած հարիսայի հույսերով արթնացա, բայց քանի որ երեկոյան թյուրիմացաբար հավի փոխարեն խոզի միսն էի հանել սառնարանից, որոշեցի փլավ եփել:ՈՒրեմն 1կգ-ից մի քիչ ավել խոզի միսը լավ կարմրացրեցի բոլոր կողմերից, ավելացրեցի կտրտած 2մեծ գլուխ սոխ, 3գազար ու մի 4պճեղ սխտոր:Նախապես մի երեք ժամ առաջ թրջել էի 2թ. բաժակ ձավարը ու եռալուց հետո թողել էի շատ մարմանդ կրակին :Մտքովս անցավ, մի հատ էլ թոթոլ, կարմիր բիբար կտրտեցի, խառնեցի մսին ու էդ բոլորն ավելացրի խաշվող ձավարին:Աղ ու բիբարը չմոռանամ`վերջում ավելացրեցի ու նստել անհամբեր , սոված գայլի պես սպասում եմ մսի փափկելուն:Համտեսած եմ, անուշ,աղվոր բան մը եղած է:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալաթեա (26.08.2013), Վոլտերա (26.08.2013)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգնեք, խնդրում եմ, պատրաստել պոստեր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.08.2015, 22:40
  2. Ինչպես պատրաստել ինտերնետ խանութ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.02.2014, 18:25
  3. Ի՞նչ եք կարողանում ինքնուրույն պատրաստել
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 102
    Վերջինը: 13.12.2012, 21:46
  4. Ինչպես պատրաստել տեսա ուսուցում
    Հեղինակ՝ Աշոտ Երկաթ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 05.03.2011, 08:46
  5. անհրաժեշտ է պատրաստել փոքրիկ հողմային էլ. կայան... ո՞վ կարող է օգնել
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Միկրոէլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա
    Գրառումներ: 14
    Վերջինը: 08.01.2011, 23:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •