User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Այսօր պատրաստել եմ...

  1. #16
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես այսօր առաջին անգամ նապոլեոն եմ պատրաստել։

    Խմորն իհարկե գնել եմ
    Իսկ կրեմն ինքս եմ եփել։ Մի բաժակ կաթը մի գդալ ալյուրի ու կես բաժակ շաքարավազի հետ ցածր կրակին եփել եմ այնքն, որ մի քիչ պնդանա, թողել հովանա, հարել 200 գրամ կարագի հետ, քսել թխված շերտերին, վրան նույն շերտերից փշուրներ լցրել ու

    Էս 1.5 տարի էր երազում էի, պարզվեց շատ հանգիստ կարող էի պատրաստել
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.08.2013, 17:32:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (20.09.2013), Վոլտերա (26.08.2013)

  3. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհի ամենահեշտ պատրաստվող բլիթները

    1 1/3 բաժակ վարսակաձավարի փաթիլներ (овсяные хлопья) (Геркулес)
    100 գրամ կարագ (ես մի փոքր ավելի քիչ եմ գցում)
    2 հատ հասած բանան
    մանրացրած ընկույզ՝ ըստ ճաշակի
    կոկոսի քերուկ՝ ըստ ճաշակի

    Կարագը մի քիչ հալեցնել, տրորել՝ վերածելով համասեռ զանգվածի կամ հարել հարիչով (ես ուղղակի թողնում եմ՝ մի քիչ հալի, հետո պատառաքաղով տրորում եմ)։ Այնուհետև բանանը տրորել՝ վերածելով համասեռ զանգվածի, ավելացնել կարագի վրա, հետո ավելացնել վարսակը, մանրացրած ընկույզն ու կոկոսի քերուկը։ Ստացված զանգվածը լավ խառնել, կլորավուն ձև տալ ու մոտ կես ժամ եփել նախապես տաքացրած ջեռոցում։ Եփված վիճակում բլիթները տեսքով կոտլետ են հիշեցնում, բայց համային առումով իրենց արդարացնում են որպես բլիթներ ։ Ես որ պատրաստում եմ, 10-12 հատ է ստացվում։



    Հ.Գ. Էս բլիթների միակ քաղցրացուցիչը հասած բանանն է, որի դեպքում ստացվում են թեթևակի քաղցր բլիթներ։ Անձամբ ինձ ու իմ ընտանիքին էս քաղցրությունը լրիվ բավարարում է, բայց եթե շատ քաղցր սիրող եք, կարող եք շաքարավազ էլ ավելացնել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (13.07.2014), boooooooom (20.09.2013), CactuSoul (13.07.2014), Cassiopeia (20.09.2013), erexa (01.04.2021), Մուշու (13.07.2014), Նաիրուհի (13.07.2014), Չամիչ (20.09.2013)

  5. #18
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դայանա ջան, ես էլ էի առաջներում միշտ ուզում նապոլեոն սարքել բայց կարծում էի, թե գլուխ չեմ հանի, մինչև պատրաստի խմորներին հանդիպելը: Ի դեպ ես կրեմը պատրաստում եմ խտացրած կաթով ու կարագով: Կարագը լավ հարում եմ, իսկ հետո նույքան քանակությամբ խտացրած կաթ եմ կամաց-կամաց ավելացնում կամ մինչև որ քաղցրությունը դուրս գալիս է: Ըստ իս, էդպես ավելի հեշտ, արագ ու համով է ստացվում:

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես այսօր առաջին անգամ նապոլեոն եմ պատրաստել։

    Խմորն իհարկե գնել եմ
    Իսկ կրեմն ինքս եմ եփել։ Մի բաժակ կաթը մի գդալ ալյուրի ու կես բաժակ շաքարավազի հետ ցածր կրակին եփել եմ այնքն, որ մի քիչ պնդանա, թողել հովանա, հարել 200 գրամ կարագի հետ, քսել թխված շերտերին, վրան նույն շերտերից փշուրներ լցրել ու

    Էս 1.5 տարի էր երազում էի, պարզվեց շատ հանգիստ կարող էի պատրաստել

  6. #19
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ականջդ կանչի, Շինարար, էսօր կաղամբով պլոր եմ պատրաստել:Աղբյուրը` ՖԲ:


    ԿԱՂԱՄԲՈՎ ՊԼՈՐ (ՓԱԹՈՅԹ)


    1 հատ մեծ կաղամբ
    1/2 քիլօ քաշուած միս
    1 1/2 գաւաթ բրինձ
    1 հատ մեծ սոխ
    2 - 3 հատ միջակ լոլիկ
    1 կապ ազատքեղ
    3 դգալ լոլիկի խիւս
    1 հատ մեծ լիմոնի հիւթ
    15 պճեղ սխտոր
    համեմներ ըստ ճաշակի
    աղ
    ձէթ
    չոր նանէ


    Կաղամբին տերեւները խաշել՝ կամ մէկ առ մէկ հանելով եւ դնելով եռացած ջուրի մէջ, կամ ալ կաղամբին կոթին կողմէն շրջանակի դանակը մտցնել եւ կտրել կտրելով բոլոր տերեւները մէկ անգամէն, բայց չի զատել մարմինէն, լման ձգել կաղամբը եւ այս ձեւով դնել եռացած ջուրի մէջ:
    Սոխը, լոլիկը եւ ազատքեղը մանրել, աւելցնել լուացուած բրինձին եւ քաշուած միսին, աւելցնել նաեւ համեմները, 3 պճեղ ճզմուած սխտոր, 1 1/2 դգալ լոլիկի խիւսը, ձէթը եւ աղը: Խառնել բոլորը միասին եւ նախապէս ձեւաւոր կտրուած կաղամբի տերեւներուն մէջ դնելով փաթթել: Կաթսային յատակը դնել կամ ոսկոր եւ կամ ալ կաղամբին հաստ մասերը, որ չենք օգտագործած փաթթելու ատեն: Վրան շարել փաթթուած պլորները եւ տեղ-տեղ դնել սխտորի պճեղներ: Տաք ջուրի մէջ խառնել լիմոնի հիւթը, լոլիկի խիւսը, 3 պճեղ ճզմուած սխտորը եւ չոր նանէն, ապա թափել պլորներուն վրան: Պէտք է որ ջուրը պլորներուն հասակին հաւասար ըլլայ:Պլորներուն վրան դնել տափակ պնակ մը, որ եփած ատեն չի շարժին տեղերնէն: Կաթսային կափարիչը գոցել եւ դնել միջակ կրակի վրայ: Երբ ջուրը եռալու սկսի ցածցնել կրակը եւ եթէ ճնշեփ կը գործածէք դրէք իր կափարիչը եւ սուլիչը եւ սուլիչը դառնալու սկսելէն ետք 15 վայրկեան եփել:
    Հետը տալ սխտորով մածուն կամ թան:
    Բարի ախորժակ
    *Տրուած չափերը մօտաւոր են, կարելի է փոխել ըստ ճաշակի:
    **Եթէ նկատեցիք շատ սխտոր կայ, պատճառը՝ որպէսզի փորի ցաւ չունենաք:

    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.02.2014), Նաիրուհի (03.02.2014)

  8. #20
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավը կարտոֆիլով ու սւնկով

    1կգ սունկը
    1կգ կարտոֆիլ
    2մեծ սոխ
    1մեծ հավ
    Զեյթունի ձեթ


    Հավը փորից բացած վիճակում լվանալուց, չորացնելուց հետո համեմեցի քարիով, հավի համար համեմունքների խառնուրդով, տրորեցի աղով ու մանանեխով,մեջքի կողմով դրեցի գրիլի ցանցաձև հաճույք կա, այ դրա վրա ու մցրեցի տաքացրած ջեռոցը, մինչև բանջարեղենների նախապատրաստելը:Տակը անպայման թողնում ենք թիթեղը, թավան, դե ես ինչ գիտեմ ոնց են ասում, մի խոսքով հավի յուղերը հավաքելու համար տակը փակ ենք պահում:
    Մաքրած, լվացած կարտոֆիլն ու սունկերը կտրտեցի վեց մասի, մեծ էին իմերը, խորը ամանի մեջ լցնելուց հետո, խոշոր կտրտած սոխ, աղ, օրիգանի ու զեյթունի ձեթ ավելացրեցի, լավ խառնելուց հետո լցրեցի հավի տակի թիթեղի մեջ:Ընթացքում հավը շրջեցի ու խառնեցի տակի բանջարեղենը:Մի ժամ ու կեսից, նայած ջեռոցի, մատուցեցի սալաթով ու սառը թանով:
    Մերոնք շատ հավանեցին, խորհուրդ եմ տալիս:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.07.2014), insider (13.07.2014)

  10. #21
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհի ամենահեշտ պատրաստվող բլիթները
    ....
    Հ.Գ. Էս բլիթների միակ քաղցրացուցիչը հասած բանանն է, որի դեպքում ստացվում են թեթևակի քաղցր բլիթներ։ Անձամբ ինձ ու իմ ընտանիքին էս քաղցրությունը լրիվ բավարարում է, բայց եթե շատ քաղցր սիրող եք, կարող եք շաքարավազ էլ ավելացնել։
    Ինձ թվում ա՝ շաքարավազ չէ, մեղր Երևի դարչինն էլ կսազի...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ շաքարավազ չէ, մեղր Երևի դարչինն էլ կսազի...
    Ես լսել, կարդացել եմ, որ մեղրը բարձր ջերմաստիճանում քաղցկեղածին հատկություն ա ձեռք բերում, դրա համար խուսափում եմ տաքացնելուց։ Ուրիշ բան, եթե եփելուց հետո ավելացնես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես լսել, կարդացել եմ, որ մեղրը բարձր ջերմաստիճանում քաղցկեղածին հատկություն ա ձեռք բերում, դրա համար խուսափում եմ տաքացնելուց։ Ուրիշ բան, եթե եփելուց հետո ավելացնես։
    Ես էս նույն բանն առանց բանանի, մեղրով էի սարքում: Սարքում, վերջացնում, հետո մեղրը դնում էի կողքը, որ ամեն մեկն ըստ ճաշակի ավելացնի: Անմահական բան ա ստացվում:

  13. #24
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքի իմ փիլիսոփայությունը ինձ էս արդեն ինչքան վաղտ ա ստիպեց անցնել հումակերության, որովհետև եփել չեմ սիրում: Սկզբում որոշել էի, որ բանջարեղենների տարբեր կոմբինացիաներով բազմազան սալաթներ կարող եմ ստանալ, բայց ի վերջո եկա հանգեցի մի բաղադրատոմսի, որում ամեն բան խառնում եմ իրար:


    Բոլոր բաղադրիչները ըստ ճաշակի կարող եք փոխել:


    Կաղամբով սալաթ

    Կես կաղամբը (փոքրոտ), մի հատ բիբարը, մեկ գլուխ սոխը, մեկ-երկու պոմիդորը, մեկ քառորդ վարունգը, մի քանի հատ բոլոկին բարակ կտրտում եմ, խառնում իրար: Մեկ գազարը, մեկ բազուկը, մեկ պճեղ սխտորը, մի կտոր չեդար պանիրը ծյորկում եմ, խառնում վերոնշյալ զանգվածին, աղ անում, ավելացնում մի քանի հատ ընկույզ, մի քանի հատ էլ զեյթուն, մեկ կամ կես լիմոնի հյութ, արևածաղկի ձեթ, 250 գրամ թթվասեր, էլի լավ խառնում եմ էս ամբողջ զանգվածը, մատուցելիս վրան ավելացնում եմ մածուն կամ յոգուրտ: Էս նկարագրածս մի վեց-յոթ չափաբաժին ա անում, պահում եմ սառնարանում, մի երկու երեք օր ինձ բավարարում ա, ինձ թվում ա՝ համով ա, տնկիցներս կարծես թե կարծիքս չեն կիսում, ավելի լավ:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.06.2015), Lusina (08.06.2015), Արէա (08.06.2015), Մուշու (08.06.2015)

  15. #25
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բրոկոլիով-հավով-դդմիկով ապուր (zucchini)
    Այդպես էլ չիմացա, թե որ ազգի խոհանոցից է, բայց որ համեղ է, անկասկած։

    Բաղադրիչներ
    Հավի կրծքամիս- 250-300 գ
    Դդմիկ- 1.5-2 հատ` միջին չափսի
    Բրոկոլի 300-400 գ
    Սերուցք- 800 մլ

    Քանի որ առաջին իսկ անգամից "խիստ" բաղադրատոմսով չեմ պատրաստել, դժվարանում եմ կոնկրետ գրամաժը ասել, բայց համոզված եմ՝ ամեն պատրաստող երկրորդ փորձից այն կարող է հարմարեցնել իր քիմքին։
    Հավի կրծքամիսը բաժանում ենք փոքր խորանարդիկների, և կաթսայում տապակում ձեթի մեջ մինչև հումության վերանալը (չհասցնել կարմրելու աստիճանի)։ Հավը կաթսայի մեջ լցնելուց մոտ հինգ րոպե հետո վրան ավելացնում ենք նույնպես խորանարդաձև կտրտված դդմիկները, համեմում մի փոքր աղով։
    Առանձին տարրայում՝ եռացրած ջրի մեջ լցնում ենք ըստ ճաշակի կտրատված բրոկոլին։ Մոտ հինգ րոպեից (այնպես, որ բրոկոլին չհասցնի լխկվել) բրոկոլին հանել ջրից և ավելացնել հավ-դդմիկին։ Այս ամբողջին ավելացնել սերուցքը (հիմնականում այնքան որ ծածկի զանգվածը, բայց կարելի է ավելի շատ, եթե սիրում եք ավելի թույլ ապուրներ), ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղ, քարի ըստ ճաշակի։ Եփել միջին կրակով 10-ից 15 րոպե։

    Ապուրը կարելի է օգտագործել որպես խավարտ՝ ավելացնելով բրնձով փլավի վրա։
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (12.06.2015)

  17. #26
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր ստեղծագործել եմ սառնարանում եղած-չեղած բանջարեղենով, ահագին էլ համով բան ա ստացվել, ձեզ էլ պատմեմ.

    Ուրեմն (չնայած չափերը պարտադիր չեն, աչքաչափով, ինչից ինչքան ուզում եք՝ խառնեք, մեկ ա համով կլինի).
    * կես գլուխ ծաղկակաղամբ
    * 2 գազար
    * 2 հատ դդմիկ
    * 2 հատ կանաչ բիբար
    * 3 ձու
    * կանաչի (մաղադանոս ու սամիթ եմ կար, դրանցից եմ գցել)
    * մի փոքր կտոր պանիր
    * ձեթ
    * աղ
    * աղացած սև պղպեղ

    Ծաղկակաղամբը մանր կտորների բաժանեցի, գազարը կտրտեցի կլոր-կլոր, լցրեցի թավայի մեջ: Շատ քիչ ջուր ավելացրի, փակեցի կափարիչն ու դրեցի կրակին՝ շոգեխաշվելու: Այդ ընթացքում դդմիկները կտրտեցի խորանարդիկներով, բիբարը շերտերով կտրտեցի ու ավելացրի թավայի մեջ: Շոգեխաշվելու ընթացքում երբեմն-երբեմն աղ ու սև պղպեղ էի ավելացնում ու խառնում:
    Ձվերը կոտրեցի, կանաչին ու պանիրը կտրտեցի (հնարավորինս մանր), խառնեցի ձվին ու գդալով հարեցի, որ համասեռ դառնա: Մ՜ի քիչ էլ աղ, սև պղպեղ ավելացրի:
    Շոգեխաշած բանջարեղենի ավելորդ ջուրը թափեցի*, նորից դրեցի կրակին: Ավելացրի մի քիչ ձեթ, հետո վրան լցրեցի պատրաստած ձվով զանգվածն ու լավ խառնեցի: Մի քիչ էլ ձուն եփվեց ու վերջ, համով ուտելիքը պատրաստ ա: ^_^

    * Ցանկալի է, որ այնքան ջուր լցնեք, որ թափելու բան չլինի վերջում: Իմ դեպքում սկզբում շատ քիչ էի լցրել, հետո ստիպված էի ավելացնել ու սխալ հաշվարկեցի, մի քիչ ավելացավ: Թափելն էլ, ի դեպ, պայմանականորեն եմ ասում. իրականում, եթե աղը շատ չեք արել, շա՜տ համով (ենթադրում եմ՝ նաև օգտակար) ա լինում, կարելի ա խմել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.06.2015), Lílium (14.06.2015), Մուշու (13.06.2015)

  19. #27
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն սենց:

    400 գրամ ոչխարի ոսկրահան արած միսը դնում ենք կաթսայի մեջ,վրան կտրտում 4-5 միջին չափի կարտոֆիլ, նույնքան գազար, 1 թոթոլ սմբուկ, 1 բիբար՝ չաղլիկներից, 250 գրամ սունկ, ավելացնում 1-1,5 բաժակ ջուր, ու միացնում գազօջախը, սկզբում ջուրն ամբողջության չի ծածկում, բայց չանհանգստանաք, կեՓի ամեն բան տեղը կընկնի: Վերջում սոխով ու սխտորով սոխառած եք անում, հրաշք բուրմունք ունիսոխը, սխտորը ու կարագը միասին, ու նաև ավելացնում 3-4 լոլիկ՝ կտրտած, ամենավերջում էլ կանաչի եք վրան փրթում, ես աղ ու ուրիշ համեմունքներ չեմ օգտագործում, բայց դուք փորձեք՝ ըստ ճաշակի: Անմահական բան ա, երկու օր կուտեմ, մատուցել բրնձի հետ: Ինձ թվում ա սա աջափսանդալն ա, ուղղակի գազարն ու սունկը իմպրովիզացիա են, բայց տանը ունեի, օգտագործեցի:

    Ես առաջ ոչխարի միս չէի սիրում, բայց էս բանջարեղենի սոուսի մեջ մի այլ կարգի համով ա ստացվում, համարյա անընդհատ սրանից եմ հիմա էլ սարքում:

  20. #28
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն սենց:

    400 գրամ ոչխարի ոսկրահան արած միսը դնում ենք կաթսայի մեջ,վրան կտրտում 4-5 միջին չափի կարտոֆիլ, նույնքան գազար, 1 թոթոլ սմբուկ, 1 բիբար՝ չաղլիկներից, 250 գրամ սունկ, ավելացնում 1-1,5 բաժակ ջուր, ու միացնում գազօջախը, սկզբում ջուրն ամբողջության չի ծածկում, բայց չանհանգստանաք, կեՓի ամեն բան տեղը կընկնի: Վերջում սոխով ու սխտորով սոխառած եք անում, հրաշք բուրմունք ունիսոխը, սխտորը ու կարագը միասին, ու նաև ավելացնում 3-4 լոլիկ՝ կտրտած, ամենավերջում էլ կանաչի եք վրան փրթում, ես աղ ու ուրիշ համեմունքներ չեմ օգտագործում, բայց դուք փորձեք՝ ըստ ճաշակի: Անմահական բան ա, երկու օր կուտեմ, մատուցել բրնձի հետ: Ինձ թվում ա սա աջափսանդալն ա, ուղղակի գազարն ու սունկը իմպրովիզացիա են, բայց տանը ունեի, օգտագործեցի:

    Ես առաջ ոչխարի միս չէի սիրում, բայց էս բանջարեղենի սոուսի մեջ մի այլ կարգի համով ա ստացվում, համարյա անընդհատ սրանից եմ հիմա էլ սարքում:
    Ես էս ռեղցեպտին ծանոթ էի, մենակ այնտեղ 400 գրամ ոչխարի ոսկրահան արած մսի փոխարեն նշվում է 453 գրամ՛;

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (30.09.2015)

  22. #29
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ժող ջան, ակտիվացնե՞նք թեման...

    ես էսօր մենակ վարսակով շիլա եմ պատրաստել, բայց դե էդ մեկը դժվար ինչ-որ մեկին հետաքրքրի (այ որ «ինչ եմ պատրաստել երեկ» լիներ թեմայի անունը, կամ երեկ այս թեման գտած լինեի՝ @CactuSoul, նորից մերսի, մի հետաքրքիր բան կգրեի )

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (12.08.2019)

  24. #30
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բանջարեղենով (և իտալական նրբերշիկով/աղացած մսով) ռագու։

    Բավական ունիվերսալ և արագ պատրաստվող ու անչափ համեզ ուտեստ (վեգաններն ու բուսակերներն էլ կարող են առանց մսի սարքել)․․․

    Հարկավոր է.
    200 գ. իտալական նրբերշիկ կամ աղացած նորմալ յուղայնության տավարի միս (կարելի է բաց թողնել՝ վեգան ուտեստ ստանալու համար)
    1 դդմիկ (զուկինի)՝ կտրտած կիսաշրջաններով
    1 սմբուկ՝ կտրտած կիսաշրջաններով (ես ինքս նախընտրում են չինական մանուշակագույն սմբուկը այս ուտեստում)
    1 գազար՝ կտրտած շրջաններով
    1/2 բուլղարական պղպեղ՝ կտրտած 2 սմ երկարությամ նեղ դիլիմներով (տանը մենակ կանաչ ու նարնջագույն էր, նախընտրեցի կանաչը ճաշում, նարնջագույնը՝ հում կողքից)
    2 լոլիկ կտրտած 2 սմ տրամագծով
    (սոխ ու սղտոր ըստ ճաշակի),
    ձեթ (ցանկացած, ըստ ճաշակի, ես սրա հետ նախընտրում եմ բանջերեղենային)

    Բաց թավայում տաքացած ձեթի մեջ տապակում ենք նրբերշիկը/միսը բարձր կրակի վրա մոտ 7 րոպե, որի ընթացքում պատրաստում ենք բանջարեղենները (ըստ ճաշակի կարելի է ձեթին ավելացնել սոխ/սղտոր/սև հատիկ պղպեղ, ես պատրաստել եմ առանց սրանց, քանի որ սիրում եմ բուն բանջերեղենների համը, բայց կարող եք փորձարկել տարբեր եղանակներով)։ Թավային ավելացնում ենք կտրտած գազարն ու բուլղարական պղպեղը, որոնք ավելի երկար են եփում քան մնացած բանջարեղենները, կրակը իջացնում ենք միջին, և տապակում բաց թավայում մի 7-8 րոպե։




    Սրանից հետո ավելացնում ենք մնացած կտրտած բանջարեղենները և խառնելուց հետո փակում թավան, քիչ մը թուլացնում կրակը ու եփում 15-20 րոպե կամ մինչև բանջերեղենների ցանկալի եփվածության աստիճանը՝ խառնելով ամեն 5-7 րոպեն մեկ։ Ես վերջին մի 5 րոպեն եփում եմ կափարիչը հանած, որպեսզի լոլիկի ու դդմիկի հյութերը գոլորշիանան ճաշից՝ թողնելով ռագուանման զանգված (պատկերում մնացած բանջարեղենները նոր են ավելացվել տապակվող միս+գազար+պղպեղին)։



    Հետը պատրաստում եք ցանկացած կարոտած խավարտ (գարնիր) ու վուալյա․․․ այսօր սիրտս ուզեց լինգուինի (տափակ կտրվածքով սպագետիանման պաստա), որին ավելացրեցի զեյթունի ձեթ, թարմ քաղած ռեհանի տերևներ ու տեղում տաշած պարմեզան պանիր (ցանկացած պինդ պանիր կուտվի՝ ըստ ճաշակի)։ Ամբողջն իրար հետ տևեց մոտ 45 րոպե։ Բարի՜ ախորժակ։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 13.09.2019, 11:42:

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (21.08.2019), Smokie (01.10.2019), Բարեկամ (23.03.2020)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգնեք, խնդրում եմ, պատրաստել պոստեր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.08.2015, 22:40
  2. Ինչպես պատրաստել ինտերնետ խանութ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.02.2014, 18:25
  3. Ի՞նչ եք կարողանում ինքնուրույն պատրաստել
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 102
    Վերջինը: 13.12.2012, 21:46
  4. Ինչպես պատրաստել տեսա ուսուցում
    Հեղինակ՝ Աշոտ Երկաթ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 05.03.2011, 08:46
  5. անհրաժեշտ է պատրաստել փոքրիկ հողմային էլ. կայան... ո՞վ կարող է օգնել
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Միկրոէլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա
    Գրառումներ: 14
    Վերջինը: 08.01.2011, 23:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •