Աշխարհի ամենահեշտ պատրաստվող բլիթները![]()
1 1/3 բաժակ վարսակաձավարի փաթիլներ (овсяные хлопья) (Геркулес)
100 գրամ կարագ (ես մի փոքր ավելի քիչ եմ գցում)
2 հատ հասած բանան
մանրացրած ընկույզ՝ ըստ ճաշակի
կոկոսի քերուկ՝ ըստ ճաշակի
Կարագը մի քիչ հալեցնել, տրորել՝ վերածելով համասեռ զանգվածի կամ հարել հարիչով (ես ուղղակի թողնում եմ՝ մի քիչ հալի, հետո պատառաքաղով տրորում եմ)։ Այնուհետև բանանը տրորել՝ վերածելով համասեռ զանգվածի, ավելացնել կարագի վրա, հետո ավելացնել վարսակը, մանրացրած ընկույզն ու կոկոսի քերուկը։ Ստացված զանգվածը լավ խառնել, կլորավուն ձև տալ ու մոտ կես ժամ եփել նախապես տաքացրած ջեռոցում։ Եփված վիճակում բլիթները տեսքով կոտլետ են հիշեցնում, բայց համային առումով իրենց արդարացնում են որպես բլիթներ։ Ես որ պատրաստում եմ, 10-12 հատ է ստացվում։
Հ.Գ. Էս բլիթների միակ քաղցրացուցիչը հասած բանանն է, որի դեպքում ստացվում են թեթևակի քաղցր բլիթներ։ Անձամբ ինձ ու իմ ընտանիքին էս քաղցրությունը լրիվ բավարարում է, բայց եթե շատ քաղցր սիրող եք, կարող եք շաքարավազ էլ ավելացնել։




։ Ես որ պատրաստում եմ, 10-12 հատ է ստացվում։
Մեջբերել

Երևի դարչինն էլ կսազի...

եմ պատրաստել:Աղբյուրը` ՖԲ:




Էջանիշներ