Ձվեր ջարդելու նրբագույն արվեստ
Ուրեմն այսօր ես պատրաստել եմ այն ինչ գտել եմ սառնարանում։ Երկու ձու։
Այս ուտեստը պատրաստելու համար ձեզ պետք կգան երկու ձու, աղ, ափսե և միկրալիքային վառարան։
Ձուն պետք է ջարդել ուղիղ էկվատորի մոտից։ Թխկացնում եք ափսեի եզրին, հետո ճեղքում եք։ Կարելի ա դանակով անել, բայց վտանգ կա դեղնուցը վնասել։ Հիշեք, ոչ մի դեպքում չի կարելի վնասել դեղնուցը։ Հա։ Երբ երկու ձվերն էլ ափսեի մեջ են, աղ եք ցանում, ըստ ճաշակի և փոքր ինչ խառնում եք։ Կարելի ա դա անել գդալով, բայց նայեք հիշել պունկտը։ Նենց որ ապահովության համար կիրառեք ցուցամատը։ Մատը հետո կարելի ա սրբել անձեռոցիկով, կամ լպստել, էլի ըստ ճաշակի։ Ուրեմն ստացված զանգվածը դնում եք միկրոալիքային վառարանի ուղիղ կենտրոնում, պատրաստման ժամանակը մեկ ու կեսից երկու րոպե։ Գնա՛ց։ Ուշադրություն, կախված վառարանի հզորությունից պարբերաբար ստուգեք։ Մեծ հավանականություն կա որ առաջին րոպեի վերջում ձվի դեղնուցը տրաքի ու ձեր ուտելիքը ստիպված լինեք քերել միկրոալիքային վառարանի պատերից, ներվայնանալ ու գնալ մոտակա խանութից սուշի առնելու։
Դեսերտ՝ որոշեցի էսօրվաս խնձորները կտրտել, մեկը ուղղահայաց, մեկը հորիզոնական, որ տեսնեմ ինչպիսին կլինի համը։ Ոչ մի տարբերություն չզգացի։ Խորհուրդ եմ տալիս կծելով ուտել։
Բարի ախորժակ![]()
Էջանիշներ