
էհ, ինչ էրոտիկա, չկա տենց բան էդ գրքում![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski

impression (06.02.2011)

«Մարդասպանի հիգիենայից» հետո ուղղակի չէի կարող Ամելի Նոթոմբ ընթերցելու հաճույքից հրաժարվել, հատկապես երբ չորս կողմից խորհուրդ էին տալիս նրա մյուս գրքերն էլ կարդալ:
Մի խոսքով, առաջինը «Վախ և դողը» ձեռքս ընկավ, ու չփոշմանեցի: Էլի սպանիչ գործ էր: Տեղ-տեղ հումորով, տեղ-տեղ՝ կծող ու սուր: Ծիծաղելով ինքն իր վրա իրականում ծաղրում էր ճապոնացիներին: Առանց ամաչելու, առանց ավելորդությունների, համարձակ:
Ընդհանրապես, սիրում եմ ինքնակենսագրական վեպեր, ու ինչքան ճշմարտության տոկոսը շատ է, էնքան ավելի է դուրս գալիս: Էստեղ, կարծում եմ, էդ թիվը 90-ից բարձր էր, դրա համար էլ ավելի ազդեցիկ էր՝ սկսած այն բանից, որ Ամելին անկախ ամեն ինչից վերաբերմունքը չէր փոխում շեֆուհու հանդեպ, վերջացրած համարձակ ինքնաստորացմամբ: Ես չէի դիմանա:
Գրքում ամենաշատն ինձ դուր եկավ այն մասը, երբ Ամելին գիշերը մնաց գրասենյակում, տկլոր նստեց շեֆուհու կոմպի վրա, հետո էլ աղբով ծածկված քնեց գետնին: Ու հավես էր, երբ նկարագրում էր, թե ինչպես է շեֆուհին տպում այն ստեղնաշարի վրա, որտեղ անցյալ գիշեր նրա ոտքերն են եղել: Չասեք՝ այլասերված մտքեր ունեմ: Ուղղակի էդ մասն իրոք արտասովոր էր:
Ինձ գերեց նաև ճապոնական նիստուկացի նկարագրությունը: Մի տեսակ համ լրիվ ուրիշ աշխարհ էր, համ էլ լիքը ծանոթ բաներ կային: Մի հետաքրքիր օրինաչափություն կա. ամենաբարձր կանգնած շեֆերը միշտ լավն են լինում, իսկ նրան ենթակա շեֆիկները՝ ահավոր: Ամելին «Վախ և դողում» գլխավոր շեֆին ներկայացրել էր որպես Աստված, իսկ փոխտնօրենին՝ սատանա: Ու դա միայն Ճապոնիայում չէ: Հայաստանում գոնե շատ եմ նկատել նման բաներ:
Անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի գա վաղը, որ գրադարանից Ամելի Նոթոմբի մեկ այլ գիրք վերցնեմ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Մտածում եմ՝ «Խողովակների մետաֆիզիկան»:
einnA (10.02.2011), impression (09.02.2011)
Բյուր նենց գրեցիր, որ ես սկսեմ քո կարդացածը կարդալ, դու էլ հենց «Խողովակների մետաֆիզիկան» սկսի![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...


Սկսել եմ արդեն «Խողովակների մետաֆիզիկան»: Արդեն սպանիչ ա: Ես վատացել էի առաջին էջերը կարդալուցԼուրջ եմ ասում, էդ Ամելիի յանը տարած ա: Որ տարած չլիներ, տենց չէր գրի:
einnA (10.02.2011)
Էսօր գործատուս ինձ վճարել է Նոթոմբի «Վախ և դողը» կարդալու համար
Էնքան կլանվեցի, որ եթե չվերջացնեի, հաստատ չէի քնի
Ահավոր զարմացած եմ մարդու ինքնատիրապետման վրա: Կամքի, ինքնապաշտպանական մեխանիզմի նկարագրությունները հիանալի էին
Բյուր քո ասած գիշերը համ էլ ուղղակի լավ լիցքաթափվելու տեսարան էր
- էն որ ասում են պետք է ամեն ինչում լավը տեսնել, դրա ապացույցն էԿեղտոտ կոնքամանների առավելությունը նրանում է, որ նրանց կողքին չես վախենում ավելի ներքև ընկնելուց
Ճապոնացիներին ուղղված սուր հեգնանքի մեջ վառ ճշմարտություն կար:
Մի պահ պատկերացրեցի, որ էտ ամենը մեր մոտ լիներ. մի քիչ նման է էլի
էս հատվածներն էնքան սիրեցիդեռ վաղ մանկությունից նրա ուղեղին կաթիլներով գիպս են դնում. եթե մինչև 25 տարեկան չես ամուսնացել, ամաչիր ( դու պարտավոր ես ամուսնանալ, նախընտրելի է մինչև 25 տարեկան` մինչև պիտանելիության ժամկետիդ լրանալը)եթե դու ծիծաղես, ոչ ոք քեզ նրբագեղ չի համարի, եթե քո դեմքն արտահայտում է որևէ զգացում, դու վուլգար ես, եթե երիտասարդը համբուրում է այտդ մարդկանց մոտ, դու մարմնավաճառ ես....
Հույսդ մի դիր սիրո վրա, այդքան չարժի, քեզ կսիրեն նրա համար, ինչ որ թվացել ես, այլ ոչ թե նրա համար, ինչ որ կաս... հույս մի դիր անգամ այնպիսի պարզ բանի վրա, ինչպիսին հանգստությունն է. որովհետև դու պատճառ չունես հանգիստ մնալու համար...
Եթե դու գեղեցիկ աղջիկ ես, դու քեզանից առանձնակի բան չես ներկայացնում:Եթե դու գեղեցիկ չես, դու ավելի պակաս ես, քան ոչինիչը:
չափազանց շատ նորմեր են քեզ ներշնչել, որ դու կարողանաս սիրել
եթե դա քեզ կսփոփի, ապա իմացիր, որ ոչ մեկ քեզ տղամարդուց պակաս չի համարում: Դու հիասքանչ ես. էտ անգամ նրանց աչքն է ծակում, ովքեր քեզ նսեմացնում են
չկա ավելի ամոթալի բան, քան քրտինքն է: Եթե դու ագահաբար կուլ ես տալիս մի բաժակ տաք ապուր, եթե դու տրվում ես խենթ սեքսին, եթե ձմռանը դու երազում ես կրակի մասին, դու կքրտնես: Իսկ այդ ժամանակ արդեն ոչ մեկ չի կասկածի ձեր վուլգարության վրա:
ամեն դեպքում ապացուցեց, որ մենակ ուժեղ կամք ուեցող մարդիկ են կարողանում ընդունել իրականությունն ու այն տանելի դարձնել, իսկ վերջում դրանից իսկապես օգուտ քաղել - դրա ապացույցն էլ վերջում ստացած նամակն էր
հ.գ. էս թարմ կարդացածի տպավորության ներքո
իսկ մարդասպանի մասին մնաց հետո![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
impression (10.02.2011), StrangeLittleGirl (10.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ