User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 138 հատից

Թեմա: Ամելի Նոթոմբ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ահավոր անհաջող ա ֆիլմը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. #2
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ահավոր անհաջող ա ֆիլմը
    չնայեմ?
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  3. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    եսիմ, ես փոշմանեցի, որ նայեցի
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. #4
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայեցի կինոն
    էնքան վատը չէր, բայց իմ կարդացածի, ընկալածի ու պատկերացրածի երևի մի 10% լիներ. մանավանդ որ կերպարները հեչ մոտ չէին իմ ստեղծած պատկերներին: Էտ գեղեցկությունը հեչ էլ գեղեցիկ չէր կապույտ աչքերը չկային, հետո մազերը անկապ էր... մի խոսքով մենակ բոյն էր տեղը
    Ամելիի դերակատարն էլ հեչ էն չէր... ուֆ մի խոսքով հաջող կինո չէր:
    հետո որոշ մասեր բաց էին թողած. էն քրտինքախառը փիլիսոփայությունը չկար
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (01.03.2011)

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պրծա Սնդիկը... Հեսա կգրեմ բլոգումս, էստեղ էլ քոփի կանեմ: Բայց աչքիս Ամելի Նոթոմբից անհայտ ժամանակով արձակուրդ եմ գնում: Մի քիչ շատ էղավ:

    Անի, երկրորդ կեսը մի շնչով եմ կարդացել:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (03.03.2011)

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրվեց

    Սկզբում դուրս բացարձակապես չեկավ: Առաջին հարյուր էջը հազիվ եմ ձգել, այն էլ՝ երթուղայինների մեջ, այն էլ՝ երկար ճանապարհ անցնելիս: Բայց այ երկրորդ կեսը հենց այսօր մի շնչով կուլ տվեցի: Բնական է՝ դետեկտիվային տարրեր պարունակող գիրքը պետք է որ կլանիչ լինի, բայց ինձ համար գոնե դա ամենևին չի խոսում որակի մասին:

    Ընդհանուր առմամբ, «Սնդիկը» անընդհատ հիշեցնում էր «Մարդասպանի հիգիենայի» անհաջող տարբերակը, դրա համար ներվայնանում էի ու չէի կարողանում առաջ գնալ: Նույնիսկ ավարտելուց հետո կարծիքս չեմ փոխում: Հիմա արդեն կարող եմ բացատրել, թե ինչը նկատի ունեի:
    1. Երկուսի մեջ էլ կա գեշ ծերուկ, որն ինչ-որ գաղտնիք ունի թաքցնելու:
    2. Երկուսն էլ գրեթե ծայրից ծայր երկխոսություններ են:
    3. Երկու դեպքում էլ ծերունուն խոստովանացնողը համարձակ կին է, որի ֆայմի գործակիցը հաստատ 0 չէ:
    4. Երկուսն էլ ավարտվում են կնոջ հաղթանակով (չնայած «Մարդասպանի հիգիենայի» դեպքում ինձ հետ վիճողներ կլինեն, թե իրականում ով է հաղթել) և տղամարդու նաև ֆիզիկական պարտությամբ (եթե խիստ լինենք, կարող ենք «Սնդիկի» երկրորդ վերջաբանը հանել):
    5. Երկու դեպքում էլ ունենք երիտասարդ գեղեցիկ աղջիկ: Միակ տարբերությունը տարիքն է:
    6. Երկու դեպքում էլ գեշ ծերունին համոզված է մի բանում, ինչն իրեն աղջիկը չի ասել («Մարդասպանի հիգիենայում»՝ որ Լեոպոլդինը կնախընտրեր հասունանալու փոխարեն մեռնել, «Սնդիկում»՝ որ Ազելը ծերուկին սիրում էր):
    7. Լեզուները սարսափելի նման էին: Կասեք՝ նույն գրողն է: Բայց այս նմանությունը «Խողովակների մետաֆիզիկայում» ու «Վախ և դողում» չեմ նկատել:

    Եթե էլի նմանություններ հիշեմ, կավելացնեմ:

    «Սնդիկի» ուժեղ կողմերից էին անսովոր սյուժեն, հետաքրքիր բառախաղերը և երկու վերջաբան ունենալը: Կարծում եմ՝ սյուժեն հեղինակի՝ յանը տարած լինելու արդյունքն է, բառախաղերի վրա փոքր-ինչ մտածելը, իսկ այ երկու վերջաբանները... երկար մտածելուց հետո գոնե ես հասկացա, որ որքան էլ դրանք տարբեր լինեին, միևնույն է, արդյունքը նույնն է. երկուսում էլ կինը հաղթում է, երկուսում էլ հերոսուհին կյանքը շարունակում է կնոջ հետ: Անին խոսում էր գերությունն ընտրելու մասին: Ուզում եմ հասկանալ, թե որում է գերություն ընտրում: Կարող է դա լինել առաջինում, որովհետև եթե կողքից միջամտություն չլիներ, Ազելը կմնար ծերուկի մոտ: Կարող է դա լինել նաև երկրորդում, որտեղ Ֆրանսուազն է Ազելի համար ընտրում գերությունը:

    Ամեն դեպքում՝ որոշել եմ Ամելի Նոթոմբից արձակուրդ վերցնել: Զգում եմ, որ եթե էսպես շարունակվի, կհիասթափվեմ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (03.03.2011), impression (03.03.2011)

  10. #7
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա արձակուրդը պետք ա հաստատ

    Բյուր հիմա ասեմ
    Նմանությունների մեջ ճիշտ ես ընդգծեր, բայց կան բաներ որ արտաքուստ են նման ուղղակի:

    4. Երկուսն էլ ավարտվում են կնոջ հաղթանակով (չնայած «Մարդասպանի հիգիենայի» դեպքում ինձ հետ վիճողներ կլինեն, թե իրականում ով է հաղթել) և տղամարդու նաև ֆիզիկական պարտությամբ (եթե խիստ լինենք, կարող ենք «Սնդիկի» երկրորդ վերջաբանը հանել):
    ես վիճարկում եմ «Մարդասպանի հիգիենայում» կնոջ հաղթանակը
    վերջիվերջո Տաքսը հասնում է իր ուզածին ու հենց առաջին երկխոսությունից իմ մոտ հենց էն միտքն էր, որ Տաքսը սկսում է իր նոր խաղը` նոր, ուրիշներից տարբերվող էտ կնոջը սանձելու ընթացքը: Իսկ ֆիզիկական պարտությունը Բյուր ինչքան էլ ասենք մեզ հաճելի լինի, որ "գեշոն" ուղղակի սողում է գետնին, էտքան էլ տպավորիչ չէր:Ամեն դեպքում հաղթանակին հասնելու ճանապարհին բոլոր միջոցներն արդարացված են ու ինքը հասնում է:

    6. Երկու դեպքում էլ գեշ ծերունին համոզված է մի բանում, ինչն իրեն աղջիկը չի ասել («Մարդասպանի հիգիենայում»՝ որ Լեոպոլդինը կնախընտրեր հասունանալու փոխարեն մեռնել, «Սնդիկում»՝ որ Ազելը ծերուկին սիրում էր):
    «Մարդասպանի հիգիենայում» ճիշտ ես ասում, բայց այ «Սնդիկում» ծերուկը ճիշտ դուրս եկավ
    երկու տարբերակում էլ Ազելը ասում է էտ միտքը, հետո էլի հաստատում:

    Անին խոսում էր գերությունն ընտրելու մասին: Ուզում եմ հասկանալ, թե որում է գերություն ընտրում: Կարող է դա լինել առաջինում, որովհետև եթե կողքից միջամտություն չլիներ, Ազելը կմնար ծերուկի մոտ: Կարող է դա լինել նաև երկրորդում, որտեղ Ֆրանսուազն է Ազելի համար ընտրում գերությունը:
    Բյուր երկու տարբերակում էտ միտքը ոնց որ ասում են կարմիր գծով անցնում էր
    Առաջինում, երբ արդեն գալիս է ընտրության պահը, Ազելը, գուցե իր գեղեցկությունից ցնցված, շշմել էր, բայց հաստատ ծերուկի կողմն էր բռնել:Իր համար բոլոր պայմանները ստեղծած էին, ինքն անգամ պատրաստ էր էտքանից հետո իրա հետ մնար ու առանց հայելիի հարմարվել էր, իր համար էտպես ավելի հեշտ էր, քան քայլ անելը. էտ երևում է նաև էտքան տարի առանց որևէ ընդդիմության կենակցելը - համաձայնվի, որ եթե ինքը չուզեր, հաստատ ծերուկը ոչինիչ էլ չէր կարող անել: հնազանդ էր դուստրը
    մի պահ կա, որ Ֆրանսուազը բուժման ժամանակ ասում է իրեն, որ զոհի կարգավիճակ չընդունի... - ուղղակի իրան էքանը բավարարում էր մեղմ ասած:

    Երկրորդ տարբերակում էլ ինքը հնազանդ ընդունում է իր 'Ճակատագիրը"...

    Հետո նկատեցիր էն միտքը, որ թե ծերուկը, թե Ֆրանսուազը (II տարբերակում), թաքցնելով գեղեցկությունը, փրկում են Ազելին դառը սպասվելիք ճակատագրից...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (03.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •