Սնդիկում է ասվում.
Չէ մի վատացեք, չեմ ուզում ասել, թե ես ինձ համահեղինակ եմ զգում, բայց ինձ անկեղծ տարել է էս հեղինակը, էնքան որ կպած գիրք եմ կարդումՄԵԾ գրքերը հենց ՄԵԾ են դառնում այն պատճառով, որ յուրաքանչյուր ընթերցող դառնում է հեղինակ:
էնքան հանճարեղ չեմ համարի կամ ինչ-որ գովեստի խոսքեր, մենակ էն, որ նոր մտածելակերպ է ու էտ ինձ կլանում է, հերիք է գոնե իմ համար:
Էսօր Սնդիկն էլ վերջացրեցի ու մի փոքր իմի եմ ուզում բերել էն ինչ հասկացել եմ
նախ էն, որ տղաները պնդում էին, որ մենակ աղջիկ պետք է լինես, որ կարդաս, լրիվ հաաձայն եմ. ստորագրում եմ բառերի, նույնիսկ տառերի տակ
Հեղինակն էնքանով է գրավիչ, որ ամեն գրքում զգացվում է ինքնակենսագրական տարրերն ու սեփական զգացմունքների ու մտածելակերպի արտացոլումը:
Առանձնացնեմ էն, ինչ բոլոր գրքերում կարող ենք հանդիպել.
1.անպայման հերոսներից մեկը պետք է լինի մեղմ ասած "տգեղ"
2. անպայման առանձին մաս է կազմում "գեղեցիկի" ու "տգեղի" համեմատությունը, և ամբողջ հմայքը կայանում է նրանում, թե ինչպես է տգեղը գեղեցիկին աստվածացնում...
3.անպայման տգեղը լինում է գրքի փիլիսոփայության հիմնական առանցքի կրողը, ու էտ գաղափարը էնքան ուրիշ ու համոզիչ է, որ դու դառնում ես ինքդ դրա կրողը
4.անպայման անպակաս է մի խենթ կամ համարձակ քայլի առկայությունը.
(2.5 տարեկանում մարդու մտքով կանցնի իր համար ամենազվարճալի խաղը հորինել. ուղղակի պառկել ասֆալտին ու սպասել մեքենայի, թե ինչ կլինի: Հետո հասուն տարիքում նայել պատուհանից դուրս ու ամենաերանելի զբաղմունքը լինի էն, որ քեզ պատկերացնես, թե ինչպես ես բարձր տարածությունից ազատ անկում ապրում ու վայելես վայրկյանները...)
5.անպայման անսպասելի, շատ ժամանակ անհասկանալի ավարտների առկայություն...
լավ, էլ չառանձնացնեմ, թե չէ ամբողջը առանձնացնելու է
ամենակարևորը, որ ինձ տվեց Նոթոմբի հետ ծանոթությունը էն է, որ սովորեցի ավելի կենտրոնանալ խոսքի վրա, ոչ թե սյուժեի, իսկ էտ ավելի հաճելի է դարձնում, խոսքի խաղի փնտրտուքի մեջ ես մտնում ու կլանվում ես![]()
Էջանիշներ