User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Իսիկավա Թաքուբոքու

  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իսիկավա Թաքուբոքու

    Իսիկավա Թաքուբոքու
    1886- 1912

    Ճապոնացի բանաստեղծ, գրաքննադատ:
    Ծնվել է Հոնսյու կղզում, անունը դրել են Խադձիմե, որը նշանակում է «առաջնեկ, անդրանիկ»: Իսկ «Թաքուբոքո» կեղծանունը «փայտփորիկ» է թարգմանվում :Եղել է գյուղական ուսուցիչ, այնուհետև սրբագրիչ է աշխատել գրական ամսագրում: Թոքախտից մահացել է, երբ ընդհամենը 26 տարեկան էր:
    Արևելյան բանաստեղծության, թանկաների արվեստը բարձրացրեց նոր մակարդակի: Այստեղ ներկայացվողները Այդին Մորիկյանի ռուսերենից կատարված թարգմանություններն են: Բանաստեղծության համար երկար ճանապարհ է ճապոներենից ռուսերեն, հետո ռուսերենից հայերենին անցնելը, սակայն, ըստ իս, փիլիսոփայական ենթատեքստով ու մատուցման ձևի բյուրեղային մաքրությամբ, այս գործերը հստակ պատկերացում են տալիս դրանք գրողի հանճարի մասին:

    «Եվ միայն դրա համար
    Մեռնե՞լ»:
    «Եվ միայն հանուն դրա
    Ապրե՞լ»:
    Թող և մոռացիր վեճն այդ անիմաստ:
    . . .
    Շոյվա՞ծ եմ գովքից.
    Ո'չ,զայրացած եմ:
    Որքան տխուր է,
    Երբ քեզ դու գիտես
    Առավել քան լավ:
    . . .
    Ամեն մեկի սրտում,
    Եթե իսկապես
    Մարդ արարած է,
    Տնքում է անհայտ
    Մի կալանավոր:
    . . .
    Հիշում եմ,
    Ուսուցիչը պատմում էր մեզ,
    Թե ինչպես իր կյանքը անդարձ
    Կործանեց մի մարդ:
    Հանճարեղ մի մարդ:
    . . .
    «Վիշտը հասու է նրան,
    Ով կարդում է սրանք»-
    Այսպես բարբառեց
    Եվ հրո ճարակ դարձրեց գրքերը:
    Ո՜վ մե՜ծ իմաստուն, դու ճիշտ վարվեցիր:
    . . .
    Ես ընկերոջս,
    Որպես թշնամու՝սաստիկ ատեցի,
    Բայց երկար,երկար
    Ձեռքն էի սեղմում
    Բաժանման պահին:
    . . .
    Իմ հյուսիսային թափառումները...
    Հուզմունքից կարծես դողացող ձայնով
    Երկար ու երկար
    Ես երգում էի.
    «Ալիքներն ավազ են լվանում»:
    . . .
    Ինչպես խոր ճաքը
    Ճերմակ լուսամփոփին,
    Այդպես անանց է
    Հուշն
    Հրաժեշտի:
    . . .
    Ինչպես ճամփորդը՝
    Քամուց դողացող,
    Իր հանդիպածին հարցնում է ճամփան,
    Այդպես, այդպես եմ
    Խոսել ես քեզ հետ:
    . . .
    Եթե փողոցում ես պատահաբար
    Մի ինչ-որ ծանոթ իրան եմ տեսնում,
    Սիրտս խաղում է
    Իր մութ վանդակում:
    Խղճա', խղճա ինձ:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (19.05.2010), E-la Via (20.05.2011), impression (19.05.2010), Malxas (01.03.2011), Moonwalker (23.02.2011), SSS (20.05.2010), Tig (23.02.2011), Yellow Raven (23.02.2011), Ամպ (23.02.2011), Դատարկություն (23.02.2011), Նաիրուհի (23.02.2011)

  3. #2
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ այս խելագար,խելագար կյանքում
    Շատ է պատահում,
    Որ հանկարծ կանգնում ու խորհում եմ ես...
    Դու գիտե՞ս,գիտե՞ս,
    Արդյոք,ու՞մ մասին:

    . . .
    Տարին վազում է տարվա ետևից:
    Քեզանից հեռու,
    Ամեն տարվա հետ
    Ավելի ուժգին
    Ես սիրում եմ քեզ:

    . . .
    Ձեռնոցս էի հանում
    Եւ հանկարծ
    Ձեռքս կարկամեց:
    Սրտիս վրայով
    Մի հուշ գլորվեց:

    . . .
    Ուղիղ վեց տարի
    Իմ հին գլխարկը
    Ես հագնում էի
    Ամեն,ամեն օր...
    Սակայն անգամ այն ես կորցրեցի:

    . . .
    «Նա գալու է»,-ասացին ինձ:
    Ես վաղ արթնացա:
    Անհանգստացա,
    Որ ավաղ,արդեն էլ թարմ չեն այնքան
    Թևքերն իմ ճերմակ վերնաշապիկի:

    . . .
    «Տարաբախտ իմ սեր»,-
    Ես շշնջում եմ ինքս ինձ համար:
    Կեսգիշերն անց է:
    Մարող կրակին
    Ածուխ եմ լցնում:

    . . .
    Խոնավ շղարշով պարուրված աչքեր,
    Այտին՝սև մի խալ:
    Ահա ամենը,որ ես հիշում եմ,
    Երբ որ աչքերիս առջև է գալիս
    Կինը հեռավոր մի բարեկամիս:

    . . .
    Բավական է ես թույլ հոգոց հանեմ,
    Եւ կրծքիս խորքից աղմուկ է ելնում,
    Որը տխուր է անգամ
    Աշնանային
    Հողմի ձայներից:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (19.05.2010), CactuSoul (15.05.2010), E-la Via (20.05.2011), impression (19.05.2010), SSS (20.05.2010), Tig (23.02.2011), Ամպ (23.02.2011), Նաիրուհի (23.02.2011)

  5. #3
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ինչու՝ ինձ թվում է, որ բնագրով շատ ավելի նուրբ ու մեղեդային պիտի լինեն: Ափսոս, որ ճապոներեն չգիտեմ:
    Թեմայի համար շնորհակալություն:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (15.05.2010)

  7. #4
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ ինչու՝ ինձ թվում է, որ բնագրով շատ ավելի նուրբ ու մեղեդային պիտի լինեն: Ափսոս, որ ճապոներեն չգիտեմ:
    Թեմայի համար շնորհակալություն:
    Հայերից շատ քչերը կիմանան ճապոներեն, , իսկ Հայաստանի բանասիրական ֆակուլտետներում ճապոնական գրականության մասին ակնարկ անգամ չի արվում: Մինչդեռ այնտեղ այնքան գանձ կա՝ կառուցվածքով ու ոգով ռուսական, արևմտաեվրոպական ու ամերիկյան գրականություններից շատ տարբեր:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (19.05.2010), CactuSoul (15.05.2010), Նաիրուհի (23.02.2011)

  9. #5
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փակում եմ աչքերս,
    Սակայն նրանց դեմ
    Ոչինչ չի կանգնում:
    Ես շատ տխուր եմ:
    Աչքերս ստիպած բացում եմ նորից:
    . . .
    Կեղտոտ ձեռքերս
    Հանդարտ լվացի:
    Ինչպիսի փոքր մի ուրախություն:
    Օրվա ընթացքում
    Միակ հրճվանքը:

    . . .
    Ննջելով՝
    Իմ սրտին էի ես նախատում:
    Նա միշտ սպասում է.
    «Ինչ- որ մի լավ բան վաղը կլինի,
    Վաղը կլինի»:

    . . .
    Ես տարօրինակ մի գլուխ ունեմ:
    Միշտ մտածում է
    Անհասի մասին:
    Մի՞թե այս տարի
    Նույնն է լինելու:

    . . .
    Որպեսզի մի գիշերում
    Ամբողջովին ծաղկի,
    Ես տաքացրի թասն այն,
    Ուր սալոր եմ տնկել:
    Բայց, ավաղ, ոչ մի ծաղիկ չբացվեց:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (19.05.2010), CactuSoul (19.05.2010), E-la Via (20.05.2011), SSS (20.05.2010), Tig (23.02.2011), Ամպ (23.02.2011), Նաիրուհի (23.02.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    . . .
    Ձեռնոցս էի հանում
    Եւ հանկարծ
    Ձեռքս կարկամեց:
    Սրտիս վրայով
    Մի հուշ գլորվեց:
    էս մեկն ի~նչ լավն էր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (19.05.2010), Նաիրուհի (23.02.2011)

  13. #7
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    . . .
    Նոր տարին անցավ:
    Կյանքս գնում է
    Իր սովորական
    Թախծոտ
    Ճամփեքով:

    . . .
    Սպասեցի նրան,
    Շատ սպասեցի:
    Սակայն նա չեկավ:
    Սեղանը տեղափոխեցի
    Ես ահա այստեղ:

    . . .
    Հին թերթի համար:
    Տես, տես, այ, այստեղ,
    Բանաստեղծություններս են
    Գովում:
    Թող որ ընդամենը մեկ- երկու տողով:

    . . .
    Ես չէի նկատում
    Այն ժամանակ,
    Թե որքան մանկական
    Սխալներ կան այդտեղ,
    Հին նամակների կապոցում:

    . . .
    Արդեն երևի հինգ տարի կլինի,
    Ինչ ես չեմ տեսել
    Երկինքն լայնահուն:
    Մի՞թե կարելի է
    Այս կերպով ապրել:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.02.2011), E-la Via (20.05.2011), Tig (23.02.2011), Ամպ (23.02.2011), Նաիրուհի (23.02.2011)

  15. #8
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսիկավա Թաքուբոքուից որոշեցի մի քանի գործ էլ ես թարգմանել: Թարգմանությունն արված է ռուսերեն տողացի թարգմանություններից:

    Երբ ինձ թվում է,
    Թե մոռացել եմ,
    Ցանկացած մանրուք
    Հիշեցնում է ինձ.
    Դա անհնար է...
    . . .
    Ինչպես հայրենի գյուղ վերադարձած
    Հոգնած ճամփորդը
    Քնում է խաղաղ,
    Այդպես թեթև ու անշշուկ
    Ձմեոը եկավ:
    . . .
    Բարեկամս
    Կերակրում էր ինձ,
    Բայց նույնիսկ իր դեմ
    Չիմացա լռել, չհամբերեցի.
    Այսպիսին եմ ես...
    . . .
    Գնացքում էի:
    Հյուսիսում՝ երկնի պռնկին,
    Հայերենի լեռներս
    Հանկարծ ինձ երևացին.
    Շապկիս օձիքը հպարտ ուղղեցի:
    . . .
    Ամբոխի իրար հրմշտող
    Թիկունքների մեջ
    Տեսա ես նրան:
    Սոսկ մի ակնթարթ.
    Բայց օրագրումս իր հետքը մնաց:
    . . .
    Քայլում էի նորից
    Հայրենի գյուղիս ճամփեքով:
    Երբ հանկարծ զգացի՝
    Ինչքա՜ն թեթև էր երթն իմ,
    Բայց սիրտս շա՜տ էր ծանրացել:
    . . .
    Գյուղի ճամփեզրին
    Քարերի կույտ կար:
    Այս տարի հաստատ
    Փարթամ խոտի մեջ
    Թաղվել են նրանք:
    . . .
    Աչքերի ցավից մուգ ակնոց դրի:
    Հենց այդ ժամանակ
    Սովորեցրի ինձ
    Այնպես լաց լինել,
    Որ արցունքներս ոչ ոք չտեսնի:
    . . .
    Երկնքի մովում
    Գալարվող ծուխ՝
    Կամաց չքացող անհուն կապույտից:
    Ու՞մ եմ հիշում, երբ նայում եմ քեզ.
    Միթե՞ ինքս՝ ինձ...

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.02.2011), E-la Via (20.05.2011), Tig (23.02.2011), Yellow Raven (23.02.2011), Ամպ (23.02.2011), Դեկադա (23.02.2011), Նաիրուհի (23.02.2011)

  17. #9
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսիկավա Թաքուբոքուից որոշեցի մի քանի գործ էլ ես թարգմանել: Թարգմանությունն արված է ռուսերեն տողացի թարգմանություններից:

    Երբ ինձ թվում է,
    Թե մոռացել եմ,
    Ցանկացած մանրուք
    Հիշեցնում է ինձ.
    Դա անհնար է...
    . . .
    Ինչպես հայրենի գյուղ վերադարձած
    Հոգնած ճամփորդը
    Քնում է խաղաղ,
    Այդպես թեթև ու անշշուկ
    Ձմեոը եկավ:
    . . .
    Բարեկամս
    Կերակրում էր ինձ,
    Բայց նույնիսկ իր դեմ
    Չիմացա լռել, չհամբերեցի.
    Այսպիսին եմ ես...
    . . .
    Գնացքում էի:
    Հյուսիսում՝ երկնի պռնկին,
    Հայերենի լեռներս
    Հանկարծ ինձ երևացին.
    Շապկիս օձիքը հպարտ ուղղեցի:
    . . .
    Ամբոխի իրար հրմշտող
    Թիկունքների մեջ
    Տեսա ես նրան:
    Սոսկ մի ակնթարթ.
    Բայց օրագրումս իր հետքը մնաց:
    . . .
    Քայլում էի նորից
    Հայրենի գյուղիս ճամփեքով:
    Երբ հանկարծ զգացի՝
    Ինչքա՜ն թեթև էր երթն իմ,
    Բայց սիրտս շա՜տ էր ծանրացել:
    . . .
    Գյուղի ճամփեզրին
    Քարերի կույտ կար:
    Այս տարի հաստատ
    Փարթամ խոտի մեջ
    Թաղվել են նրանք:
    . . .
    Աչքերի ցավից մուգ ակնոց դրի:
    Հենց այդ ժամանակ
    Սովորեցրի ինձ
    Այնպես լաց լինել,
    Որ արցունքներս ոչ ոք չտեսնի:
    . . .
    Երկնքի մովում
    Գալարվող ծուխ՝
    Կամաց չքացող անհուն կապույտից:
    Ու՞մ եմ հիշում, երբ նայում եմ քեզ.
    Միթե՞ ինքս՝ ինձ...
    Այս գործերը թարգմանել է Ռուզաննա Պետրոսյանը: Համացանցում մի քանի տեղ տեսա, որ բոլորն էլ Այդին Մորիկյանի անունով են ներկայացվում: Լավ չի:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.11.2015), Աթեիստ (25.11.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •