User Tag List

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 254 հատից

Թեմա: Սիրո Խոստովանություն

  1. #1
    Արգելափակված JAVA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Սիրո Խոստովանություն

    Այստեղ եկեք գրենք թե ինչպես մեր սիրելիին ՍԵՐ կխոստովանենք

    և ով կարիք ունի``<Ամանչում է ասել,ձևը չգիտի,և այլն..........> բոլորով միասին օգնենք.

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Իմ կարծիքով, ընդհանրապես որևէ մեկին սիրո խոստովանություն անելու հարցում խորհուրդ տալու համար հարկավոր է գոնե որոշ չափով ճանաչել այն մարդուն, ում համար որ նախատեսվում է տվյալ խոստովանությունը։
    Ինչպես ցանկացած հարցում, այստեղ էլ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել, որովհետև միևնույն խոստովանությունը տարբեր մարդիկ տարբեր ձևով կարող են ընդունել։ Թվում է, թե դրանք միայն խոսքեր են, բայց իրականում, որքան էլ տարօրինակ թվա, շատ դեպքերում հենց խոստովանության ձևից է կախված լինում սիրած էակի պատասխանը, քանի որ խոստովանության որոշ ձևեր լսելուց մարդ կարող է այն աստիճան խրտնել կամ հիասթափվել խոստովանողից, որ, նույնիսկ չնայած մինչ այդ տվյալ մարդու նկատմամբ ունեցած համակրանքին, նրան, շատ կներեք, ուղղակի գրողի ծոցն ուղարկի...
    Կամ հակառակը՝ երբեմն խոստովանությունը կարող է այնքան յուրօրինակ ու ռոմանտիկ լինել, որ հենց միայն այդ խոստովանությունը լսելով՝ մարդն ակամա սիրահարվի խոստովանողին... դա էլ, անկասկած, կախված է մարդու ռոմանտիկության աստիճանից։
    Բացի դրանից, սիրո խոստովանությունը կարող է ամենևին էլ խոսքային ձև չունենալ. սեր կարելի է խոստովանել նաև առանց բառերի, բայց դա, իհարկե, ավելի մեծ նրբանկատություն ու ինչ-որ տեղ նաև երևակայություն է պահանջում, էլ չեմ խոսում ռոմանտիկության մասին...
    Այնպես որ սիրած էակին սեր խոստովանելուց առաջ մի լավ կշռադատեք թե նրա բնավորությունը, թե ճաշակը, թե նախասիրությունները՝ միաժամանակ չմոռանալով, իհարկե, նաև ձեր սկզբունքներն ու նախասիրությունները։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Իսկ ամենակարևորը երևի անկեղծությունն է
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2006
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Re. Սիրո Խոստովանություն

    Isk im kartsiqov hima romantikan ajnqan e anhetatsman ezrin gtnvum, vor siro xostovanutjunn el arhestakanoren mxvum e depi 2-6 plan . Daghan e bajts past. Es im sepakan portsits em asum. Axjikneri hamar hima romantik siro xostovanutjun@ uxaki dartsel e tulutjan chapanish. Portsem aveli parz batsatrel tvjal mitqs. Erb txan ir zgatsmunqner@ portsum e artahajtel, da lini banastextsutjamb, te gexetsik xosqerov axjikner@ da ditum en, vorpes tulutjun txaji koxmits. Tsavoq chhaskanalov, vor ajn mard@ vor@ i vichaki e zgal, aravel evs artahajtel ir zgatsmunqner@, shat ujex mard e, vorovhetev kjanqi voch mi paraga chi karoxatsel btatsnel nra zgatsmunqner@. Mi xosqov shat ktsankanai vor mer axjikneri mej norits veratsnver mi pokr romantika...

    Զգուշացում: Խնդրում ենք, գրեք հայերեն տառերով: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա առաջարկում ենք օգտագործել տրանսլիտի ձևափոխիչը:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 22.06.2006, 19:21:

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Prince, գուցե ձեզ բախտ չի վիճակվել հանդիպել ռոմանտիկ աղջիկների, բայց այդպիսիք, հավատացեք, հիմա էլ կան։ Համաձայն եմ, ռոմանտիկան ներկայումս տարբեր պատճառներով երկրորդ պլան է մղվել, բայց քանի դեռ կյանքը շարունակվում է, «չոր ու ցամաք», շահամոլ մարդկանց կողքին միշտ էլ կլինեն նաև ռոմանտիկ մարդիկ։
    Իսկ ինչ վերաբերում է աղջիկների՝ սեր խոստովանելուն, ապա, իմ խորին համոզմամբ, դա էլ է կախված նրանից, թե ինչպիսին է այն տղամարդը, որին աղջիկը մտադիր է սեր խոստովանել։ Ես, օրինակ, սկզբունքորեն դեմ չեմ, որ աղջիկն առաջին քայլն անի, բայց, իմ կարծիքով, ցավոք, շատ քիչ տղամարդիկ կան, որոնց արժե սեր խոստովանել։
    Այնուամենայնիվ, որոշ դեպքերում ոչ միայն կարելի է, այլև պետք է, որ առաջին քայլը աղջիկն անի, որովհետև տղաներ կան, որոնք, սիրելով կամ սիրահարված լինելով հանդերձ, իրենց խառնվածքից ելնելով, դժվարանում են խոստովանություն անել։ Այդպիսի դեպքերում, կարծում եմ, պետք է աղջիկը նրանց օգնության հասնի՝ նախաձեռնություն իր վրա վերցնելով, եթե, իհարկե, սիրում է տվյալ տղամարդուն։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.03.2006, 12:09:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Անդամության թեկնածու Հովիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Սիրո մասին բազմաթիվ գրքեր կան գրված, որոնք սովորեցնում են խոսել սիրո մասին, բայց ոչ սիրել /չեմ հիշում, թե որտեղ եմ կարդացել/:

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Ժամանակին ինչ-որ մեկն ինձ պատմել է, որ ինչ-որ տեղ կարդացել է մի շատ հետաքրքիր բան: Մեր սեռը ըստ սիրելու տեսակի բաժանվում է 4 խմբի: Մեկը սիրում է ժամանակ, մյուսը՝ նվերներ, երրորդը՝ բառեր, իսկ չորրորդը չեմ հիշում: Ըստ դրա էլ տվյալ մարդու վրա կարող է ազդել սիրո խոստովանությունը: Օրինակ, եթե նվերներ սիրող տիպն է, ինչքան ուզում ես բառեր շռայլիր: Միևնույն ե, ուշադրության չես արժանանա: Այնպես որ ամեն մեկի հետ պետք է իր "լեզվով" խոսել:

  8. #8
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Սիրո Խոստովանություն

    Սիրո խոստովանությունը իմ կարծիքով, պետք է լինի ոչ թե զգացմունքներով անկեղծ բացվելը , այլ նաև ինչ որ հետաքրքիր "սյուժե " կամ թաքնված իմաստ պարունակի իր մեջ , բայց միևնույն ժամանակ պետք է լինի պարզ հասկանալի կամ ոչ երկար:
    Իսկ խոստովանոիթյուն բառը ես կփոխեի սիրո հաճոյախոսություն կամ էլ սիրուց ծնված ապրումների , զգացմունքների պատմություն բառերով , իսկ մի բառով `սիրո նվիրում :

    Սիրում եմ աչերդ լուսե,
    Աշխարհն եմ սիրում նրանց մեջ,
    Եվ ջերմ քո սրտում այն հուրը , կարծես
    Իմ հոգում դարձավ շքեղ մի փարոս,
    Հաղթական կամար , երկնային այգի ,լի քնքուշ զարդով, բույրով քո չքնաղ :

    Սիրեցի շուրթերդ անմեղ,
    Նման ծով ալիքների ` իրար զուսպ փարվող ,
    Համբույրիդ տենչով ճախրեցի երկար ,
    Գարնան պես ամուր ցանկացա գրկել ,
    Անձրևի պես տաք ցանկացա փարվել,
    Խաղաղ վարսերդ ` թռչնակի թևեր ...

    Ներեցեք թե երկար և ... ստացվեց :

  9. #9
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    իսկ չորրորդը չեմ հիշում:
    չորրորդը նույնպես բաժանվում է 4 խմբի՝ փող, լավ ավտո, լավ "պապա", չորրորդը չեմ հիշում: Իսկ տղաների դեպքում, ավտոյի փոխարեն, լավ հետույքն էլ կբավարարեր:
    Լավ միջոց կա սեր խոստովանելու. զանգում ասում ես. «Ես քեզ սիրում եմ», որ չտեսնես էդ պահին նրա դեմքի այսպիսի արտահայտությունը, որը իր հերթին նշանակում է. « Բայց ախր մենք ընկերներ ենք, հիմա ի՞նչ ասեմ, որ էս ապուշի սիրտը չկոտրեմ»

  10. #10
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    ես բացարձակապես վստահ եմ, որ առանց սիրո խոստովանության կարելի է ավելի մեծ հաջողությունների հասնել կանանց հետ, մանավանդ ժամանակակից կանաց հետ, քան ցույց տալով հանուն նրա <<սխրանքներ >> գործելու պատրաստակամությունը:
    Մարդը պայքարում է նրա համար ինչ չունի, իսկ այն ինչ ունի, որպես օրենք չի գնահատվում:

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Մեր թատրոնի ռեժիսորն ասում է, որ կարիք չկա ասելու, թե հենց հիմա սիրո մասին ենք խոսում: Մի պիեսում մեկը մեկին ասում է. «Գնացքդ ե՞րբ է մեկնելու»: Մյուսն էլ ինչ-որ պատասխան է տալիս, բայց այստեղ իրականում նրանք սիրո մասին են խոսում: Հանդիսատեսը դա հասկանում է:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (29.07.2009)

  13. #12
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    եթե ես գրեմ այն մարդու անունը ում ես սիրում եմ, անիմաստ կլինի, քանի որ նա երբեք սա չի կարդա... բայց ես իրեն ասել եմ որ սիրում եմ

  14. #13
    Սկսնակ անդամ NINOK-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երեվան,
    Տարիք
    32
    Գրառումներ
    63
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Չեմ կարող սիրո խոստովանություն անել , քանի որ հիմա սիրահարված չեմ.

  15. #14
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Սիրո Խոստովանություն

    Կանայք շատ ուշադրության և նրբության կարիք ունեն:
    Սիրո խոստովանություն կարող է լինել նուրբ վերաբերմունքը , բայց իհարկե պետք է մի քիչ տվյալ աղջկա ճաշակն ու նախասիրություններն իմանալ , որ համով ստացվի :
    Ես սիրում եմ նվերներ մատուցել , ավելի ճիշտ հաճելի և անմոռաց լինելուն հավակնող անակնկալներ մատուցել սիրած աղջկան և նաև սիրում եմ նաև մնալ նրանից հեռու , որ կարոտեմ նրան , իսկ դա ինձ համար նոր հետաքրքրության և սիրո կանչի ուժն է հասանելի և ակնառու դարձնում :
    Հետո երբ սիրահարվում ես , սկսում ես մտածել թե ինչով կարող ես հավերժացնել քո սերը :
    Ես զգացել եմ , որ պետք չե շատ ուժեղ , խելքից դուրս սիրել հենց մեկին և միաժամանակ պետք չե թեթևակի սիրել բոլորին , բայց չի ստացվել , քանի որ կարծես թե ուզում ես ինչ-որ ֆիլմի նման ամբողջացնել և հավերժացնել սերդ և սիրած մարդուն , որը էլի հենց նույն բախտի խնդիր է, չնայած լինում են պահեր երբ կարող ենք իրական հնարավորություն ունենալ կատարել ճիշտ և արժանի ընտրություն , կախված մեր կյանքը և նրա մեջ շատը ճանաչելու տաղանդից կամ սովորածից...

    Եթե սիրես , ապա սրտով ,
    Թե չսիրես , ապա թեթև,
    Բայց որ ապրես , ապա խաղաղ ,
    Կամ նվիրվես հոգով արդար ,

    Սրտով սիրես կամ կամաչես ,
    Ջինջ աչերով ,ծով խնդությամբ,
    Ճախրես դու վեր , ազատ ցնծաս,
    Երգես հավերժ , անուշ խնդաս,

    Առաջ նետվես , շտապես այնքան ,
    Որ չկորցնես հանկարծ ճամփան ,
    Գեթ խենթանաս սիրուց այրող,
    Եվ գրկելով քնքուշ ամուր ,
    Մերթ արտասվես , ժպտաս հենց լուռ,
    Հիշես նրան ծաղկի նման ,
    Այգում տեսնես ու արբենաս ,
    Գերվես բույրով և համբուրես :

  16. #15
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    42
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Tsanotutyan hamar lav jamanak e garun@, erb shurjn aemn inch kendananum e, amar@, erb sksvum e anpatasxatvutyan sezon@, ashun@, qani vor tarin avartvum e, ev miaynak mnalu herankar@ vaxecnum e, ev dzmer@ erb jermutyan evkrqi papag ka.

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրո խոստովանություն ակումբցուն
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 03.11.2020, 22:31
  2. Խոստովանություն բարեկամիս համար ու իր փոխարեն
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.08.2010, 11:58
  3. Արձակ. Սիրո պատմություն
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 22.02.2009, 03:35
  4. Սիրո տողեր
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.10.2008, 21:43
  5. Սիրո խոստովանություն
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 07.05.2007, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •