Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
երեխե՜ք...
էս ինչա կատարվում, մամա ջան
որտեղի՞ց եք էսքան պաթոս գտնում սիրո մեջ... ո՞վ ա ասել, որ սերը վերամբարձ ու ամպագոռգոռ զգացմունք ա
ու եթե նույնիսկ ասել են, դուք իրո՞ք տենց եք զգում...
սերն էն ամենաքնքուշ ու գողտրիկ բանն ա, որ կարա մարդ զգա, ու ինքն իրանով սերը վսեմ ա, ավելորդ մի զարդարեք, ծիծաղելի մի դարձրեք
սիրում եմ քեզ ասելը ամոթ չամոթ չգիտեմ, բայց պահ ա գալիս՝ ինքը պայթում ա քո միջից... ինքն իրան, առանց քո օգնության... առանց քո կամքը հարցնելու, որտև ինքը գործ չունի քո գիտակցության հետ, քո արժեքների, եսիմինչերի հետ, քո սպասելիքների, հավատքի ու մաշկի գույնի հետ...
ինքը պարզ ա ու խորը.
կյանքում կգնա՞ք ձեր մորն ասեք ՄԱ՜ՅՐ իմ, օ՜ վսեմաշուք արարած, ես հենց հիմա տեղնուտեղը պատրաստ եմ արյանս վերջին կաթիլը տալ հանուն քո բարօրության... իհարկե ոչ... սակայն ոչ ոք չի կասկածում, որ պետք եղած դեպքում սիրով ամեն ինչ կզոհեք ձեր մոր համար, ուղղակի դա կանեք առանց ավելորդ ներկայացումների

չգիտեմ ում եմ ասում, ուղղակի էս թեման բացեցի ու փակելս եկավ...
համաձայն եմ Լիլ ջան, ես դա նաև իմ վրա եմ վերցնում մնացածը թող իրենք գցեն բռնեն
Ընտիր ասեցիր, աթսոս որ ռեպ անզօր եմ տալու