Իմ հայրը մորս ծրագրավորման Fortran լեզվով է սեր խոստովանել…![]()
Իմ հայրը մորս ծրագրավորման Fortran լեզվով է սեր խոստովանել…![]()
Դե մի հատ էլ սիրո խոստովանություն ես անեմ: Անցյալ տարի եմ հորինել, երբ այրվում էի մանրէաբանության բոցերով: Մի անգամ մի ուրիշ ֆորումում տեղադրել եմ այն, հետո էլ մեր համալսարանի թերթում է տպվել: Չնայած անստորագիր էր, բոլորն իմացել էին, որ հեղինակը ես եմ: Ի դեպ, եթե շատերդ չհասկանաք, ներողություն եմ խնդրում:
Նարե ջան, իմ հիվանդության հարուցիչը դու ես: Սիրում եմ քո գրամ-դրական աչքերը, պերիտրիխ դասավորությամբ մազերը, ուռուցիկ S տիպի շրթունքները: Քո վիրուլենտության գործոններն են լետալ ազդեցություն ունեցող հայացքը, դերմոնեկրոտոքսիկ համբույրը և նեյրոտոքսիկ ձայնը: Սիրում եմ քո զույգ սոմատիկ Օ-անտիգենը: Դու խիստ ներբջջային մակաբույծ ես ու չես սիրում բազմանալ արհեստական սննդային միջավայրերում: Դու արդեն ախտահարել ես իմ բոլոր օրգանները:
Լավն էր Բյուր,ահագին տրամս բարձրացրիր:
Բա որ հասկանայի՜ր էդ ամեն մի տերմինն ինչ է նշանակում:
Բյուրակն-ի խոսքերից
Բյու՞ր: Էս ինձ սիրո խոստովանություն ես անում ու մի հատ էլ տեղյակ չես պահու՞մ
:
Ճիշտն ասած հալվեցի, ես դեռ այսպիսի հիանալի սիրո խոստովանություն չէի լսել
: Հուսով եմ մի օր կբացատրես այս տեսմինների իմաստը և ես կհասկանամ, թե որչա՜փ ես ինձ սիրում
:
Ի դեպ ասեմ, որ ես էլ քեզ եմ ՇԱ՜Տ ՍԻՐՈՒՄ:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Հարգանքներս...խոսքեր չկան...Բյուրակն-ի խոսքերից
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Նա՛ր, շատ մի ուրախացիր: Որ բացատրեմ, խոսքերդ հետ կվերցնես![]()
....................................................................
Մեղավոր չենք մենք որ բախտ ենք փնտրում
Բայց կյանքում ցավոք բախտն է մեզ Ընտրում
Սիրահար հոգին
Սիրում է կրկին
Այլ ոչ թե նորից.....
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովհետև խենթի նման իրականում եմ միշտ սիրել...
Մեսչյան
Սիրում եմ պերիտրիխ դասավորությամբ մազերդ…
Էս ինչ կանոնավոր վերջույթներ ունես սիրելի փակ բեկյալս:![]()
Ու թափառեց կրկին հոգին միայնակ ու ցավեց նորից սիրտը փշերով պատված...
Բարև սիրելիս, Քեզ անչափ կարոտել եմ: Գրում եմ հեռվից, շատ հեռվից, գրում եմ , որովհետև այլ ճանապարհ այլևս չեմ տեսնում:
Այս առավոտ, ինչպես շատ առավոտներ , արթնացա հույսով , որ կգտնեմ քեզ կողքիս, ու ինչպես միշտ սառը բանականությունս սառը հեգնանքով ծիծաղեց դեմքիս:
Որքն եմ ուզում պատմեմ քեզ այն ինչ զգում եմ, այն ինչ կատարվում է մեջս, բայց ինչպե՞ս: Քանի քանի անգամ եմ փորձել մոտենալ քեզ և ուղղակի նայելով աչքերիդ մեջ ասել այն բառերը, որ օժտված են սրտեր միացնելու գերբնական ուժով՝ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: Բայց...Էհհհհ...
Հունվարյան մռայլ եղանակ, ցուրտ փողոց, գորշ պատկերներ, այս ու այն կողմ շտապող մարդիկ, նյարդեր սղոցող մեքենաների անվերջ սլացք, և հանկարծև հանակարծ ԴՈՒ...
Հավերժություն տևող մի ակնթարթ...
Աչքերիս այլևս ոչինչ չի երևում, բացի մի զույգ ժպտացող ,այրող ու կանչող աչքերից, որոնց փայլը շլացնում է ու ջերմացնում ցրտից սառած ժպիտն ու կարոտից նվաղած սիրտս:
........Շարունակելի![]()
Վերջին խմբագրող՝ Գոռ Ջան - Հայ: 02.12.2006, 19:51:
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ