Բարև, ո՞նց ես... ինչի՞... հա, հասկանում եմ... Ես էլ ոչինչ... քննությունից եմ դուրս եկել... Հա, բայց այդքան էլ չէ... արդեն գիտեմ, որ մեկը սխալ է... գրած ա R={A, B, C},
F={A->B, B->A, B->C, A->C, C->A}, ասում ա գտնել այնպիսի F1, F2ֆունկցիոնալ կախվածությունների բազմություններ, որ F1+=F և F2+=F... գրեցի, բայց հետո հասկացա, որ ճիշտ չի... գիտեմ, որ լավ չի, բայց ասա ոնց պիտի գրեի...
-Մի բան ասեմ, բայց չխնդաս.. չեմ հիշում սրանց լուծելու ձևը, հիմա էլ մտածելու հավես չկա...
Մի բան էլ ես ասեմ, բայց դու չխնդաս. ես քեզ սիրում եմ... իսկ եթե մտածելու հավես ունենաս, ապացուցիր կամ հերքիր "Ես քեզ սիրում եմ"->"Դու ինձ սիրում ես" ֆունկցիոնալ կախվածությունը, բայց նախապես ասեմ, որ Արմսթրոնգի աքսիոմներից չօգտվես... Որովհետև այս դեպքում լրիվության թեորեմը կարող է և տեղի չունենալ... չնայած Մանուկյանն ապացուցեց...
Էջանիշներ