Կան շատ մարդիկ, որոնք չեն կարողանում ասել իրենց սիրո մասին… հատկապես երբ որ այդ զգացմունքը շատ ուժեղ է, և համոզված չես, որ փոխադարձ է… կամ էլ համոզված ես, որ անփոխադարձ է…
Որոշ դեպքերում այդ բառերը այնքան էլ պարտադիր չեն, մյուս դեպքերում` չափից դուրս ցանկալի, քանի որ սիրահարված մարդիկ սովոր են իրականությունը ցանկալիի աչքերով տեսնել… իսկ դա արդեն ինքնախաբեություն կլինի…
ամեն դեպքում, կան շատ արտահայտություններ, որ նույնն են նշանակում, ինչ որ «Ես քեզ սիրում եմ», երբ որ չես կարողանում հենց դա ասել… ինչպես որ ստորագրությունս էր…

Մենք ասում ենք «Շնորհակալ եմ, որ դու կաս, երբ չենք կարողանում ասել «Ես սիրում եմ քեզ»…