Լավ, էլի սկսեմ փիլիսոփայել, եթե սխալվեմ, խնդրեմ ինձ ուղղեք:
Նախ ասեմ .
Մարդու հակումները երեք ակունք ունեն՝ հոգու, մտքի և մարմնի: Հոգու հակումը ծնում է բարեկամություն, մտքի հակումը՝ հարգանք: Մարմնի հակումը ծնում է ցանկություն և վերջապես երեքի միացումը ծնում է ՍԵՐ: Սա շատ հին հնդկական տրակտատ է, բայց բացարձակ ճիշտ:
Եթե ինչ-որ մեկի մոտ այս պայմանները կան, ապա ամեն ինչ կլինի բառերց անկախ, համաձայն չե՞ք:
Իսկ հիմա վերադառնաք նրան, երբ սրանք չկան:
1.Եթե տղան զուտ սիրահարված է, ապա 3 պայմաններից առկա է միայն մեկը՝ մարմնականը, այստեղից էլ բխում է, որ կամ միասնություն չի լինի, կամ էլ այն երկար չէ:
2. Եթե միայն մտքինը, ապա կարող ես միայն հարգել, կարող ես չսիրել, բայց հարգել որպես խելոք մարդու:
3. Հոգունը, դե սա մեր բոլոր ընկերներն են, բայց հո բոլոր նրանց չենք սիրում:
Իսկ եթե հասնենք նրան, որ սրանք միավորենք, ապա բնությունն, ավելին ասեմ, մեր սեփական եսերը, մեր սիրտը, ուղեղը, կանեն մնացածը անկախ ամեն ինչից:
Այս ամենից բխում է, որ սիրո խոստովանություն ասվածը ոչ թե գեղեցիկ խոսքեր են, այլ գեղեցիկ արարքներ, գեղեցիկ հոգու խաղ, գեղեցիկ մտքի թռիչք:
Էջանիշներ