Չէ, ինչու՞: Հեչ էլ անկապ չի։Դա էլ է տարբերակ, եթե բարձրաձայն ասել դժվարանում ես։ Ոչ մի վատ բան չեմ տեսնում sms գրելու մեջ։ Ճիշտ է, առերես ասելն ավելի լավ է, համ էլ ռեակցիան անմիջապես կիմանաս, ոչ թե անհամբեր կսպասես՝ տեսնես ի՞նչ կասի... և այլն։ Բայց դե լրիվ հասկանում եմ բարձրաձայն ասելու անկարողությունը կամ դժվարությունը... Հեշտ բան չի։
Ինչպես արդեն ասվեց, դա իդեալական տարբերակ է, բայց, ցավոք, շատ հազվադեպ է գործում. մենք հիմնականում դեռ շատ հեռու ենք աչքերի միջոցով նման գուշակություններ ու հաղորդագրություններ անելու ունակությունից։ Կարծում եմ՝ սխալվելու հավանականություն մեծ է, այնպես որ եթե համոզված չես, չարժե ռիսկի դիմել։
Չէ, գոռալն էլ է հիմնականում կինոներում լավ նայվում (ասենք, «Կամակոր կնոջ սանձահարումը» ֆիլմում Չելենտանոյին լավ է հաջողվում), բայց կյանքում... չգիտեմ... Կարծում եմ՝ ծիծաղելի երևալու ու նպատակին չհասնելու վտանգը բավական մեծ է...
Բացի դրանից, գոռալը և այդ կարգի արտառոց արտահայտչաձևերը մարդն ինքը պիտի շատ ցանկանա, որ կիրառի, թե չէ եթե մարդը գոռալու ցանկությոն չունի, պատկերացնում եմ, թե ինչ ծիծաղելի ու անհեթեթ տեսք կունենա, երբ պարտականություն կատարելու համար սկսի գոռալով սեր խոստովանել...
![]()
Ամեն դեպքում խոստովանելու ձևը պիտի սրտովդ լինի, դու ինքդ կիմանաս, թե ինչ ձևով խոստովանելիս ես քեզ հարմարավետ զգում, դրանից շատ բան է կախված։ Նույնիսկ ամենառոմանտիկ կամ ամենահաջող համարվող ձևերը կարող են անպիտան ու անհաջող դուրս գալ, եթե քեզ հարազատ չեն։ Այնպես որ խոստովանիր այնպես, ինչպես որ ինքդ ես ճիշտ գտնում։![]()
Էջանիշներ