Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
Դե մի հատ էլ սիրո խոստովանություն ես անեմ: Անցյալ տարի եմ հորինել, երբ այրվում էի մանրէաբանության բոցերով: Մի անգամ մի ուրիշ ֆորումում տեղադրել եմ այն, հետո էլ մեր համալսարանի թերթում է տպվել: Չնայած անստորագիր էր, բոլորն իմացել էին, որ հեղինակը ես եմ : Ի դեպ, եթե շատերդ չհասկանաք, ներողություն եմ խնդրում:
Նարե ջան, իմ հիվանդության հարուցիչը դու ես: Սիրում եմ քո գրամ-դրական աչքերը, պերիտրիխ դասավորությամբ մազերը, ուռուցիկ S տիպի շրթունքները: Քո վիրուլենտության գործոններն են լետալ ազդեցություն ունեցող հայացքը, դերմոնեկրոտոքսիկ համբույրը և նեյրոտոքսիկ ձայնը: Սիրում եմ քո զույգ սոմատիկ Օ-անտիգենը: Դու խիստ ներբջջային մակաբույծ ես ու չես սիրում բազմանալ արհեստական սննդային միջավայրերում: Դու արդեն ախտահարել ես իմ բոլոր օրգանները:
Հարգանքներս...խոսքեր չկան...