ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀՊԱՏԱԿՆ ՈՒ ՀԱՅԸ
Աբրահամ Երեւանցու վկայությամբ Նադիր շահի բանակում մարտնչել են 6 հայկական զորախմբեր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր մի քանի հարյուր զինվորից: Ժամանակակիցների վկայությամբ Արցախի, Սյունիքի, Այրարատի հայերը առանձին ոգեւորությամբ կռվել են թուրքական ճակատում (1735թ), ինչպես նաեւ Դելհին գրավելու, Մեծ Մողոլի շահերի ամբողջ հարստությունը կողոպտելու եւ ավարի մատնելու ժամանակ (1739թ): Հայ զինվորների ծառայության դիմաց երախտագետ Իրանի շահը հրովարտակներով հաստատել է հայ հոգեւորականության արտոնությունները, ընդարձակել է կալվածները, հովանավորել է հայ իշխաններինª մի քանի տարով ազատել է հարկերից, տերության շրջանակներում ինքնավարություն է տրամադրել Խամսայի մելիքություններին, հովանավորել է հայ առեւտրականներին: Այս ամենով հանդերձ, Նադիր շահի փառավոր հաղթանակների մասին հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ քիչ բան է պահպանվել: Մոտ 300 տարվա հեռավորությունից կարելի± է ասել, որ այդ իրանա-թուրքա-աֆղանա-հնդկա-մողոլական պատերազմները մերը չէին, մենք ուրիշի բանակում վարձկան կամ աշխարհազոր մասնակցում էինք ուրիշի կռվին: Իսկ 300 տարի հետո ի±նչ պիտի հիշի հայ ժողովուրդը երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի մանակցության եւ դրա դիմաց ստացածի մասինª սով, բռնադատ, աքսոր, նվաստացում, եւ ... խաբվածություն: Պատերազմի ժամանակ կարմիր ագիտատորները Ստալինի անունից խոստանում էին մեր մասնակցության դիմաց վերադարձնել Լենին-Քեմալի կողմից խլված հայկական հողերը... (հո°-ղե°-րը°, հո°-ղե°-րը°):
Հին իմաստության համաձայն ճշմարտության մեջ ապրելու, ավանդույթներն ու արժեքները պահպանելու, զար•ացնելու համար հարկ է հրաժարվել կապվածություններից, նախապաշարմունքներից, ատելությունից, եւ մարդկային, հասարակական, քաղաքական հարաբերությունները կառուցել Օրենքով ու Բանականությամբ, եւ հանուն Կյանքի: Հոգնեցնում եւ հոգեկան անդորրը խախտում է կապվածությունը, որը երբեմն դառնում է ավելի կարեւոր ու թանկ, քան օրենքը: ՀՀ օրենքով ատելություն տարածելը դադապարտելի է, իսկ կապվածություն քարոզելըª ոչ: Այնինչ սրանք հավասար չարիքներ են: Մարտի 1-ի մեծածավալ հետաքննության գործողություններից մեկով կարգադրվել էր հետեւել Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար արտահայտվողների վարքին: Եթե այդ գնահատվել է արդարության սկզբունքի համար վտանգավոր, ապա նույնքան վտանգավոր պետք էր համարել Ռուսաստանի հետ կապվածության քարոզները, որոնք անցնում են լկտիության սահմանը: Հայ ժողովրդի նկատմամբ Ռուսաստանի անարդար վարքն (օրինակª •ազի անհիմն թանկացումը ՙՀայռուսգազարդ՚-ի կողմից) այսօր համարժեք արձագանք չի ստանում ոչ թե այն պատճառով, որ հայերի փողերի մի մասը շրջանառվում են Ռուսաստանում, կամ ռուսական կայքերն էլ գիտեն, թե Հայաստանում ով ինչքան հարստություն ունի, այլ որովհետեւ այդ երկրի հետ կապվածություն է ներշնչվել ժողովրդին, որը կորցրել է հոգեկան հավասարակշռությունն ու արդարության զգացումը: Բազմամյա ուսումնասիրության արդյունքում ապացուցվել է, որ հայ քաղաքական մտքում ռուսական օրիենտացիան պայմանավորված չէ այն հանգամանքով, որ ռուսական անվտանգության ծառայության աշխատակիցներն են որոշում, թե ով իրավունք ունի անցնել հայկական սահմանը: Ռուսամետության հիմքում դատարկ, անմարմին կապվածությունն է եւ ուրիշ ոչինչ:
Որքան էլ վիրավորական լինի, պետք է խոստովանել, որ հայոց Տան մեջ իներցիայով ապրող, մարմինը կորցրած սովետական հպատակն է սովետական զենքի հաղթանակի հիշողությամբ հպարտացողը: Այդ նա է երկաթուղին, ատոմակայանը, •ազը, լույսը, (ո±ր մեկն ասեմ) կոպեկներով կամ ձրի հանձնում օտարին, իսկ այսօր էլիտար դպրոցի քողի տակ ռուսական դպրոցներ բացելու կեղտոտ փորձ անում: Այդ նա է վախենում խոսքի ազատությունից, քաղաքական ելույթների համար 7 տարի դատապարտում Նիկոլ Փաշինյանին: Այդ սովետական հպատակն է դրածո պոլիցայական վարչակար•ի իրական հենարանը: Այդ նա է բնազդաբար վախենում ԿԳԲ-ի արխիվների բացվելուց: Սովետական հպատակի հետ Հայն ընդհանուր շահ ու ապագա պարզապես չունի: Հայն ընտրում է անկախությունը, իսկ հպատակըª ֆորպոստը, հայըª ժողովրդավարությունը, հպատակըª պոլիցայական ռեժիմը, հայըª ընտրություն-ազատությունը, հպատակըª թելադրանք-ավտորիտարիզմը...
Ցեղասպանության հարցին անդրադառնալիս թուրք պետական գործիչները ստում են. ՙՀայերը զոհվել են 1-ին համաշխարհայինի պատերազմական գործողությունների ընթացքում եւ հետեւանքով՚: Իսկ երբեւէ բարձրացվելո±ւ է 2-րդ աշխարհամարտում մոտ 300 հազար հայ զոհերի, տասնյակ հազարավոր աքսորյալների, հալածյալների հարցը: Սառը պատերազմում պարտված կայսրության իրավահաջորդ Ռուսաստանը պատասխանատու է: Այդ հանցագործի վախն է ստիպում պարադի քարշ տալ Հայաստանի Հանրապետության դրածո նախագահին ու զինվորին: Բայց մի պայծառ առավոտ լուծվելու է, չէ± Չարիքի կայսրության կողմից հայ ժողովրդին պատճառած կորուստների ճանաչման ու հատուցման հարցըª ճիշտ այնպես, ինչպես Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցը:
ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
Պահպանողական կուսակցության քարտուղար
www.conservative.am
Էջանիշներ