Այսօր կարդալով այս տեղեկատավությունը`http://news.mail.ru/politics/3785182/, ես իսկականից հիասթափվեցի: Փաստորեն կարելի է ասել Մեդվեդևը դավաճանեց Հայաստանին օրը ցերեկով: Հասկանալով մի պարզ ճշմարտություն, որ Հայաստանը կորցրել է իր անկախության 98 տոկոսը, մյուս կողմից գնահատելով ռուսների կողմից սահմանները պահպանելու մեծ դերը, պետք է ասեմ, որ Մեդվեդևի նման հայտարարությունը բվականին կասկածելի է թվում: Ինչ ռազմավարական հարաբերությունների մասին է խոսք գնում, երբ Ռուսաստանը արտաքուստ հանդիսանալով Հայաստանի այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը, թուրքիայի հետ հարաբերությունների հիմքում չի դնում դաշնակից երկրի շահերը`ցեղասպանության ճանաչում, ԼՂՀ հարցը: Սա իհարկե լավ չի անդրադառնա մեր հարաբերությունների վրա: Մասնավորապես իմ նման մարդիկ, որոնք գոնե ինչ-որ չափով պրո ռուսական գիծ են պահում հիմա հիասթափվեցին:
Ժող ինչ եք կարծում չլինի թե նորից առանց Հայաստանի բոլոր հարցերը լուծվել են և եթե ոչ ռուսաստան , ապա ով կարող է լինել Հայաստանի ամենամոտիկ դաշնակիցը, միգուցե Ֆրանսիան: