User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մեդվեդևի հարցազրույցը թուրքական Զամանում համարվում է դավաճանություն հայերիս համար

Քվեարկողներ
8. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    1 12.50%
  • ոչ

    7 87.50%
  • չգիտեմ

    0 0%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերնե՞ր

  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերնե՞ր

    Այսօր կարդալով այս տեղեկատավությունը`http://news.mail.ru/politics/3785182/, ես իսկականից հիասթափվեցի: Փաստորեն կարելի է ասել Մեդվեդևը դավաճանեց Հայաստանին օրը ցերեկով: Հասկանալով մի պարզ ճշմարտություն, որ Հայաստանը կորցրել է իր անկախության 98 տոկոսը, մյուս կողմից գնահատելով ռուսների կողմից սահմանները պահպանելու մեծ դերը, պետք է ասեմ, որ Մեդվեդևի նման հայտարարությունը բվականին կասկածելի է թվում: Ինչ ռազմավարական հարաբերությունների մասին է խոսք գնում, երբ Ռուսաստանը արտաքուստ հանդիսանալով Հայաստանի այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը, թուրքիայի հետ հարաբերությունների հիմքում չի դնում դաշնակից երկրի շահերը`ցեղասպանության ճանաչում, ԼՂՀ հարցը: Սա իհարկե լավ չի անդրադառնա մեր հարաբերությունների վրա: Մասնավորապես իմ նման մարդիկ, որոնք գոնե ինչ-որ չափով պրո ռուսական գիծ են պահում հիմա հիասթափվեցին:
    Ժող ինչ եք կարծում չլինի թե նորից առանց Հայաստանի բոլոր հարցերը լուծվել են և եթե ոչ ռուսաստան , ապա ով կարող է լինել Հայաստանի ամենամոտիկ դաշնակիցը, միգուցե Ֆրանսիան:

  2. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես քաղաքականության մեջ գործընկեր հասկացությունը լղոզված երևույթա: Ամեն ինչ կախվածա շահեևրից: Եթե տվյալ պահին որևէ երկու պետությունների շահերը համընկան, ուրեմն նրանք գործընկերներ են, եթե շահերը հակադրվեցին, ուրեմն նրանք թշնամիներ են…
    Եթե մենք կարողանանք այնպես անել, որ Ռուսաստանի շարեհրը համընկնեն մեր շահերի հետ, ապա նա կլինի մեր դաշնակիցը, եթե Ֆրանսիայի շահերը համընկնի մերի հետ՝ Ֆրանսիան կլինի մեր դաշնակիցը… Ու տենց…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (10.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (10.05.2010)

  4. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,725
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի շուտ Թուրքիան կարա Հայաստանին դավաճանի, քան Ռուսաստանը, որտեւ Ռուսաստանը էն գլխից ա «դավաճանած», եթե կարելի ա դա այդպես անվանել:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (10.05.2010)

  6. #4
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքականությունը իմ խելքի բանը չի, բայց ինձ թվում է, մեզ համար ամենահարմար տարբերակը ,,Իվանի պոչից" բռնելն է: Ի՞նչ իմանանք ի՞նչ է լինելու վաղը: Վաղն էլ մի գուցե Ֆռանսիայի ու Թուրքիայի շահերը համնկնեն...

  7. #5
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շահեր ասվածը շատ հեղհեղուկ բանա, մի օր մի ձևիա մյուս օրն այլ:
    Վրաստանի դեպքում մենք մեր հարաբերությունները չենք վատացնի չէ, ինչա թե ռուսների հետ չունեն: Կամ ԱՄՆ-ի հետ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր կարդալով այս տեղեկատավությունը`http://news.mail.ru/politics/3785182/, ես իսկականից հիասթափվեցի: Փաստորեն կարելի է ասել Մեդվեդևը դավաճանեց Հայաստանին օրը ցերեկով: Հասկանալով մի պարզ ճշմարտություն, որ Հայաստանը կորցրել է իր անկախության 98 տոկոսը, մյուս կողմից գնահատելով ռուսների կողմից սահմանները պահպանելու մեծ դերը, պետք է ասեմ, որ Մեդվեդևի նման հայտարարությունը բվականին կասկածելի է թվում: Ինչ ռազմավարական հարաբերությունների մասին է խոսք գնում, երբ Ռուսաստանը արտաքուստ հանդիսանալով Հայաստանի այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը, թուրքիայի հետ հարաբերությունների հիմքում չի դնում դաշնակից երկրի շահերը`ցեղասպանության ճանաչում, ԼՂՀ հարցը: Սա իհարկե լավ չի անդրադառնա մեր հարաբերությունների վրա: Մասնավորապես իմ նման մարդիկ, որոնք գոնե ինչ-որ չափով պրո ռուսական գիծ են պահում հիմա հիասթափվեցին:
    Ժող ինչ եք կարծում չլինի թե նորից առանց Հայաստանի բոլոր հարցերը լուծվել են և եթե ոչ ռուսաստան , ապա ով կարող է լինել Հայաստանի ամենամոտիկ դաշնակիցը, միգուցե Ֆրանսիան:
    չհիասթափվելու համար պետք է ուղեղով մտածել…
    մի քիչ ուշադրություն որ հանդես բերեիր պատմության հանդեպ, ապա առանց մեդվեդևի էսսեները կարդալու էլ քո համար պարզ կլիներ, որ մեզ խուրդելու են: ուշ թե շուտ: ինչպես խուրդեցին ժամանակին, երբվ նեղն ընկան:

    ու կհասկանաիր, որ ինչքան շուտ ռուսի ոտը կտրվի Հայաստանից, էնքան մեր օգուտն ա: անգամ եթե Սարդարապատի ու Բաշ-Աբարանի նման մնանք թուրքի դիմաց մեն մենակ- եղանով զինված: մենք կհաղթեինք: իսկ սենց: մենք մի հատ թղթի կտորով զրկվելու ենք նրանից, ինչ մեր համար շատ թանկ ա ու կարևոր:

  9. #7
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ով Հայ ժողովուրդ, քո փրկությունը միայն քո մեջ է»
    Մեդվեդևը նախ՝ որպես Ռուսաստանի նախագահ, պիտի պաշտպանի իր երկրի շահերը… Չեն ասի. այ շուն, շան որդի, քեզ երկիր են վստահել… Հետո՝ մենք էլ պիտի մեր ինքնսաիրությունը ունենանք, դուրս գանք այդ «աղքատ բարեկամի» դերից և համոզենք, որ մենք էլ մեր կշիռը ունենք միջազգային ասպարեզում ու չունենք «մեծերին ծախվելու» ցանկություն, չկա դրա պահանջը… մեր ներքին գողերը մեզ շատ են թուլացնում… Սա ազգի համար ամենավտանգավորն է… Արտաքին թշնամին դա նկատում է…

  10. #8
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր կարդալով այս տեղեկատավությունը`http://news.mail.ru/politics/3785182/, ես իսկականից հիասթափվեցի: Փաստորեն կարելի է ասել Մեդվեդևը դավաճանեց Հայաստանին օրը ցերեկով: Հասկանալով մի պարզ ճշմարտություն, որ Հայաստանը կորցրել է իր անկախության 98 տոկոսը, մյուս կողմից գնահատելով ռուսների կողմից սահմանները պահպանելու մեծ դերը, պետք է ասեմ, որ Մեդվեդևի նման հայտարարությունը բվականին կասկածելի է թվում: Ինչ ռազմավարական հարաբերությունների մասին է խոսք գնում, երբ Ռուսաստանը արտաքուստ հանդիսանալով Հայաստանի այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը, թուրքիայի հետ հարաբերությունների հիմքում չի դնում դաշնակից երկրի շահերը`ցեղասպանության ճանաչում, ԼՂՀ հարցը: Սա իհարկե լավ չի անդրադառնա մեր հարաբերությունների վրա: Մասնավորապես իմ նման մարդիկ, որոնք գոնե ինչ-որ չափով պրո ռուսական գիծ են պահում հիմա հիասթափվեցին:
    Ժող ինչ եք կարծում չլինի թե նորից առանց Հայաստանի բոլոր հարցերը լուծվել են և եթե ոչ ռուսաստան , ապա ով կարող է լինել Հայաստանի ամենամոտիկ դաշնակիցը, միգուցե Ֆրանսիան:
    ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀՊԱՏԱԿՆ ՈՒ ՀԱՅԸ

    Աբրահամ Երեւանցու վկայությամբ Նադիր շահի բանակում մարտնչել են 6 հայկական զորախմբեր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր մի քանի հարյուր զինվորից: Ժամանակակիցների վկայությամբ Արցախի, Սյունիքի, Այրարատի հայերը առանձին ոգեւորությամբ կռվել են թուրքական ճակատում (1735թ), ինչպես նաեւ Դելհին գրավելու, Մեծ Մողոլի շահերի ամբողջ հարստությունը կողոպտելու եւ ավարի մատնելու ժամանակ (1739թ): Հայ զինվորների ծառայության դիմաց երախտագետ Իրանի շահը հրովարտակներով հաստատել է հայ հոգեւորականության արտոնությունները, ընդարձակել է կալվածները, հովանավորել է հայ իշխաններինª մի քանի տարով ազատել է հարկերից, տերության շրջանակներում ինքնավարություն է տրամադրել Խամսայի մելիքություններին, հովանավորել է հայ առեւտրականներին: Այս ամենով հանդերձ, Նադիր շահի փառավոր հաղթանակների մասին հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ քիչ բան է պահպանվել: Մոտ 300 տարվա հեռավորությունից կարելի± է ասել, որ այդ իրանա-թուրքա-աֆղանա-հնդկա-մողոլական պատերազմները մերը չէին, մենք ուրիշի բանակում վարձկան կամ աշխարհազոր մասնակցում էինք ուրիշի կռվին: Իսկ 300 տարի հետո ի±նչ պիտի հիշի հայ ժողովուրդը երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի մանակցության եւ դրա դիմաց ստացածի մասինª սով, բռնադատ, աքսոր, նվաստացում, եւ ... խաբվածություն: Պատերազմի ժամանակ կարմիր ագիտատորները Ստալինի անունից խոստանում էին մեր մասնակցության դիմաց վերադարձնել Լենին-Քեմալի կողմից խլված հայկական հողերը... (հո°-ղե°-րը°, հո°-ղե°-րը°):

    Հին իմաստության համաձայն ճշմարտության մեջ ապրելու, ավանդույթներն ու արժեքները պահպանելու, զար•ացնելու համար հարկ է հրաժարվել կապվածություններից, նախապաշարմունքներից, ատելությունից, եւ մարդկային, հասարակական, քաղաքական հարաբերությունները կառուցել Օրենքով ու Բանականությամբ, եւ հանուն Կյանքի: Հոգնեցնում եւ հոգեկան անդորրը խախտում է կապվածությունը, որը երբեմն դառնում է ավելի կարեւոր ու թանկ, քան օրենքը: ՀՀ օրենքով ատելություն տարածելը դադապարտելի է, իսկ կապվածություն քարոզելըª ոչ: Այնինչ սրանք հավասար չարիքներ են: Մարտի 1-ի մեծածավալ հետաքննության գործողություններից մեկով կարգադրվել էր հետեւել Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար արտահայտվողների վարքին: Եթե այդ գնահատվել է արդարության սկզբունքի համար վտանգավոր, ապա նույնքան վտանգավոր պետք էր համարել Ռուսաստանի հետ կապվածության քարոզները, որոնք անցնում են լկտիության սահմանը: Հայ ժողովրդի նկատմամբ Ռուսաստանի անարդար վարքն (օրինակª •ազի անհիմն թանկացումը ՙՀայռուսգազարդ՚-ի կողմից) այսօր համարժեք արձագանք չի ստանում ոչ թե այն պատճառով, որ հայերի փողերի մի մասը շրջանառվում են Ռուսաստանում, կամ ռուսական կայքերն էլ գիտեն, թե Հայաստանում ով ինչքան հարստություն ունի, այլ որովհետեւ այդ երկրի հետ կապվածություն է ներշնչվել ժողովրդին, որը կորցրել է հոգեկան հավասարակշռությունն ու արդարության զգացումը: Բազմամյա ուսումնասիրության արդյունքում ապացուցվել է, որ հայ քաղաքական մտքում ռուսական օրիենտացիան պայմանավորված չէ այն հանգամանքով, որ ռուսական անվտանգության ծառայության աշխատակիցներն են որոշում, թե ով իրավունք ունի անցնել հայկական սահմանը: Ռուսամետության հիմքում դատարկ, անմարմին կապվածությունն է եւ ուրիշ ոչինչ:

    Որքան էլ վիրավորական լինի, պետք է խոստովանել, որ հայոց Տան մեջ իներցիայով ապրող, մարմինը կորցրած սովետական հպատակն է սովետական զենքի հաղթանակի հիշողությամբ հպարտացողը: Այդ նա է երկաթուղին, ատոմակայանը, •ազը, լույսը, (ո±ր մեկն ասեմ) կոպեկներով կամ ձրի հանձնում օտարին, իսկ այսօր էլիտար դպրոցի քողի տակ ռուսական դպրոցներ բացելու կեղտոտ փորձ անում: Այդ նա է վախենում խոսքի ազատությունից, քաղաքական ելույթների համար 7 տարի դատապարտում Նիկոլ Փաշինյանին: Այդ սովետական հպատակն է դրածո պոլիցայական վարչակար•ի իրական հենարանը: Այդ նա է բնազդաբար վախենում ԿԳԲ-ի արխիվների բացվելուց: Սովետական հպատակի հետ Հայն ընդհանուր շահ ու ապագա պարզապես չունի: Հայն ընտրում է անկախությունը, իսկ հպատակըª ֆորպոստը, հայըª ժողովրդավարությունը, հպատակըª պոլիցայական ռեժիմը, հայըª ընտրություն-ազատությունը, հպատակըª թելադրանք-ավտորիտարիզմը...

    Ցեղասպանության հարցին անդրադառնալիս թուրք պետական գործիչները ստում են. ՙՀայերը զոհվել են 1-ին համաշխարհայինի պատերազմական գործողությունների ընթացքում եւ հետեւանքով՚: Իսկ երբեւէ բարձրացվելո±ւ է 2-րդ աշխարհամարտում մոտ 300 հազար հայ զոհերի, տասնյակ հազարավոր աքսորյալների, հալածյալների հարցը: Սառը պատերազմում պարտված կայսրության իրավահաջորդ Ռուսաստանը պատասխանատու է: Այդ հանցագործի վախն է ստիպում պարադի քարշ տալ Հայաստանի Հանրապետության դրածո նախագահին ու զինվորին: Բայց մի պայծառ առավոտ լուծվելու է, չէ± Չարիքի կայսրության կողմից հայ ժողովրդին պատճառած կորուստների ճանաչման ու հատուցման հարցըª ճիշտ այնպես, ինչպես Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցը:

    ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
    Պահպանողական կուսակցության քարտուղար
    www.conservative.am

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (12.05.2010), dvgray (12.05.2010), Tig (12.05.2010)

  12. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը

    Ուրիշներից պոկվելու ու սեփական անկախ երկիր ունենալու համար հոդվածով գլուխ գովալն ու անհիմն երազելը շատ քիչ է: Մի քիչ էլ սեփական խելք է պետք: Այ օրինակ էս մարդկանց գոնե մեկ միլիոներրորդականի չափով:
    http://tinyurl.com/4doorKNOCKER

  13. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,412
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց բաներ՝ 1829 թ-ին Պարսկաստանում Ռուսական կայսրության դեսպան Գրիբոյեդովի սպանությունից հետո 2016 թ-ի դեկտեմբերի 19-ին սպանվեց Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը:

    Մարդկայնորեն, իհարկե, ողբերգություն է և ես ցավում եմ, բայց, եթե դիտարկենք քաղաքական տեսանկյունից, սա Էրդողանի հետ սիրախաղի տրամաբանական արդյունքն էր...
    Վերջին խմբագրող՝ Lion: 19.12.2016, 22:49:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (19.12.2016)

  15. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն դեպքում վիդեոն չարժի տենց բաց դնել, գոնե սպոյլերների մեջ դիր, կամ էլ լինքով: Ամեն մարդ չի, որ կարող ա դա նայել:
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.12.2016), Տրիբուն (20.12.2016)

  17. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,412
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուրջ խզում իհարկե չի լինի, նույնիսկ կողմերը կհայտարարեն ահաբեկչության դեմ իրենց միասնության մասին, ԲԱՅՑ, սպին կմնա, հատկապես ռուսների ազգային մտածելակերպի մեջ, իսկ դա լավ է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #13
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,235
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է սրանից Ռուսաստանի ու Թուրքիայի սերը միայն կամրապնդվի, քանի որ սրանց նման երկրներում սերը զոհեր է պահանջում, շատ զոհեր:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.12.2016), Աթեիստ (19.12.2016)

  20. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,412
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տակտիկական շահերի ընդհանրություն, ստրատեգիական շահերի հակասություն, արանքն էլ՝ սենց արյուն - բնական է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #15
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,235
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե էմոցիաներն ու քաղաքական կողմնապահությունը մի կողմ դնենք, ապա ըստ լուրերի սպանողը 22 տարեկան թուրք ոստիկան է, այսինքն արաբ չի, սիրիացի չի: Թուրք է, ոստիկան… հոգեբանական զենքը մոդեռնիզացվել է՞, գրողը տանի, սպասում եմ մոտիվացիայի մասին լուրերի, եթե լուրջ մոտիվացիա չգտան, ապա դա շատ վատ նշան է:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (20.12.2016)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 03.12.2011, 21:15
  2. Travian.ru - Օնլայն ռազմավարական խաղ
    Հեղինակ՝ Նորմարդ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 1238
    Վերջինը: 02.04.2010, 17:24
  3. Ռուսաստանը` որպես Կովկասը ապակայունացնող գործոն:
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.01.2010, 23:28
  4. Evony.com - Օնլայն ռազմավարական խաղ
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 23.07.2009, 23:44
  5. Ահա թե ինչ են սովորեցնում Թուրքիան իրենց ժողովրդին
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.05.2009, 19:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •